Շուրջ 200 մլն արժողության գույքն օտարելու և փողերի լվացմանն օժանդակելու համար 3 անձի մասով նախաքննությունն ավարտվել է | Հասարակություն

Written by

in

Քնչական կոմիտեից տեղեկացրել են, որ ավելի քան 200 միլիոն դրամ արժողության գույքն օտարելու և փողերի լվացմանն օժանդակելու համար 3 անձի մասով նախաքննությունն ավարտվել է։

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվում է 7 անձի կողմից ՀՀ սեփականություն հանդիսացած և «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի օգտագործմանը հանձնված Երևան քաղաքի Պուշկինի փողոցի 38/1 շենքի թիվ 59 հասեցում գտնվող 451.1 քմ մակերեսով հասարակական շինությունն ապօրինի օտարելու, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու, դրանց օժանդակելու դեպքերի վերաբերյալ քրեական վարույթը:

Գործով մեղադրանք առաջադրված 7 անձանց թվում էին նաև ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը,Վալերի Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի նախկին ռեկտոր Գայանե Գասպարյանը, նույն համալսարանի նախկին պրոռեկտոր Արթուր Ավագյանը։

Նախաքննությունն ավարտվել է հենց Արմեն Աշոտյանի, Գայանե Գասպարյանի և Արթուր Ավագյանի մասով։ Նրանց վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

ՔԿ-ից հայտնում են, որ մյուս անձանց մասով քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:

 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *