Category: ArmPulse

  • Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոն մեկնել է Բաքու | Քաղաքականություն

    Ուկրաինայի երրորդ նախագահ Վիկտոր Յուշչենկոն ժամանել է Բաքու։ Այս մասին X սոցիալական ցանցի իր էջում հայտնել է Ադրբեջանում Ուկրաինայի դեսպան Յուրի Գուսևը։

    «Ինձ համար պատիվ է Բաքվում ողջունել Ուկրաինայի երրորդ նախագահ Վիկտոր Յուշչենկոյին»,- գրել է ուկրաինացի դիվանագետը։

    Նրա Բաքու այցի նպատակների և ծրագրի մասին առայժմ չի հաղորդվում։ Յուշչենկոն Ուկրաինայի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2005-2010 թթ․։ 

  • Արսեն Թորոսյանը լողալով Սևանա լճի մի ափից մյուս ափն է անցել՝ հաղթահարելով գրեթե 6 կիլոմետր տարածություն

    «Հերթական մարտահրավերը հաղթահարված է. գրեթե 6 կմ Սևանա լճի մեկ ափից դեպի մյուսը՝ 2 ժամ 52 րոպեում»,- գրել է նախարարը։
  • «Զվարթնոց»-ում 4 կին միմյանց հարվածներ են հասցրել, հայհոյանքներ հնչեցրել | Հասարակություն

    Օգոստոսի 13-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Երևանում։

    Ժամը 09։15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում տեղեկություն է ստացվել, որ «Visa Concord» ավիաընկերության գրասենյակի մոտ մի խումբ քաղաքացիների միջև վիճաբանություն է տեղի ունենում։

    Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի օպերատիվ խումբը, որտեղ պարզել են, որ մի խումբ քաղաքացիներ, կոպտորեն խախտելով հասարակական կարգը, միմյանց հասցեին հնչեցրել են սեռական բնույթի հայհոյանքներ և փոխադարձ հարվածներ են հասցրել՝ խաթարելով ավիաընկերությունների գրասենյակների բնականոն աշխատանքը։

    Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները նրանց խուլիգանություն և ֆիզիկական ներգործություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով ձերբակալել և տեղափոխել են «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության գծային բաժին, որտեղ պարզվել է, որ վերջիններս են Երևանի բնակիչներ են՝ 41-ամյա Լիլիթ Մ․-ն, 19-ամյա Իլեն Հ․-ն, 39-ամյա Նելլի Մ․-ն և 25-ամյա Դիանա Հ․-ն։

    Դեպքի փաստով ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք նշված անձանց հետ ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության «Զվարթնոց» օդանավակայանի քննչական բաժին։

  • Իրանի դեսպանն արտաբերում է Արցախ բառը, սրանք «тупо» խուսափում են նույնիսկ շշուկով արտասանել․ Արման Աբովյան | Քաղաքականություն

    Հայաստանում Իրանի դեսպանը ժենգյալով հաց է ուտում և արտաբերում Արցախ անունը։ Այս մասին գրում է ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը՝ տեսանյութ հրապարակելով։

    «Այն դեպքն է, երբ Իրանի դեսպանը առանց կաշկանդվելու, առանց բարդույթների փորձում է արցախյան «ժենգյալով հացը» և համտեսի ընթացքում կրկնում «Արցախ» բառը, մինչդեռ սրանք “тупо” խուսափում են նույնիսկ շշուկով արտասանել մեր Հայրենիքի օկուպացված տարածքի ճիշտ անվանումը։ Շնորհակալություն հարգարժան դեսպանին և հավերժական ամոթ նրանց, ովքեր վախենում են անգամ արտասանել մեր Հայրենիքի մասերի հայկական անվանումները»,-գրել է Աբովյանը։

  • Էդգար Ղազարյանը «սրիկայաբար» արտահայտությամբ ո՞ւմ և ինչպե՞ս է վիրավորել. Արսեն Բաբայան | Քաղաքականություն

    Փաստաբան Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը. «Քանի որ, կարծես թե, խորհրդարանական սկանդալը բավարար չափով հանդարտվել է, փորձեմ մի փոքր քննարկել դրա բովանդակությունը։ Այսպիսով՝ ի՞նչ տեղի ունեցավ։ Էդգար Ղազարյանը խորհրդարանի ամբիոնից իր ելույթի վերջում, երբ խոսում էր Արցախի պատերազմի զոհերի մասին, ասաց. «(…) իսկ դուք սրիկայաբար փորձում եք շահարկել…»։

    Մի շաբաթ է՝ մի հարց է պտտվում գլխումս. ՔՊ-ն, ի վերջո, ինչի՞ց է վիրավորվել։ Միայն «սրիկայաբար» բառի՞ց։ Այսինքն՝ ի՞նչ են նրանք ասում. այո՛, փորձում ենք շահարկել (սրա հետ, կարծես, առանձնապես չվիճեցին), բայց ոչ սրիկայաբա՞ր ենք փորձում շահարկել։ Բայց եթե այդպես է, ապա հետաքրքիր է՝ զոհերի թեման շահարկելը, բացի սրիկայաբարից, ուրիշ ինչպե՞ս է հնարավոր։

    Հետևաբար հարցը մնում է նույնը. Էդգար Ղազարյանն այդ արտահայտությամբ ո՞ւմ և ինչպե՞ս է վիրավորել»:

  • ՀՀ մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է ընդունվի ողջամիտ ժամկետներում. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար | Քաղաքականություն

    Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) Հայաստանի մասնակցության հետագա հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է ընդունվի ողջամիտ ժամկետներում։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է կազմակերպության գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։

    «Ելնում ենք նրանից, որ Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է ընդունվի ողջամիտ ժամկետներում»,-ասել է Մասադիկովը։ 

    Ավելի վաղ ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը հայտնել էր, որ կազմակերպության մարմիններում Հայաստանի ձայնի իրավունքից հնարավոր զրկումը կպահանջի բոլոր անդամ պետությունների համաձայնությունը։ 

  • Սևանա լճում բախվել են մոտորանավակն ու նավակը | Հասարակություն

    Օգոստոսի 9-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Սևանա լճում՝ «Թերակղզուն» հարակից տարածքում, բախվել են Արարատի մարզի բնակիչ 15-ամյա Ն․ Ս․-ի վարած մոտորանավակը և Գեղարքունիքի մարզի բնակիչ 52-ամյա Սուրեն Բ․-ին պատկանող «Տիգարբո» տեսակի նավակը, հայտնում է  Shamshyan.com–ը։

    Բախման հետևանքով նավակում գտնվող Հոլանդիայի քաղաքացի 50-ամյա Թինա Ա․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։

    Դեպքի փաստով ոստիկանության Սևանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին։

  • Մոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են գործունեությունը

    Ժամանակավոր սահմանափակումները մտցվել են անվտանգության նկատառումներից ելնելով։
  • Ղարաբաղից տեղահանված եվ վարելու իրավունքից զրկված քաղաքացիները կարող են առանց քննության վարորդական վկայական ստանալ․ ՆԳ նախարար | Հասարակություն

    ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ 

    «Վերջին շրջանում Ձեր կողմից բազմաթիվ դիմումներ են ներկայացվել Հայաստանի Հանրապետության Վարչապետին՝ զրկման պայմաններում վարորդական իրավունքի վերականգնման խնդրով։ Հարցը մանրամասն ուսումնասիրվել է Ներքին գործերի նախարարությունում։ Ուսումնասիրվել են նաև հարցի առնչությամբ տեղահանումից հետո միգրացիայի ոլորտում լիազոր մարմնին հասանելի դարձած տեղեկատվական շտեմարաններում առկա բոլոր տվյալները։

    Հաշվի առնելով, որ ստուգված տվյալներով հստակ հաստատվում է անձի վարելու իրավունքի առկայությունը, սակայն ամբողջական չեն վարելու իրավունքից զրկված լինելու, զրկման հիմքերի և ժամկետների վերաբերյալ տվյալները, ստեղծված իրավիճակում որոշում ենք կայացրել փաստերի ամբողջությունը մեկնաբանել հօգուտ Ձեզ և տրամադրել նոր վարորդական իրավունքի վկայականներ։

    Այսպիսով, երկուշաբթի օրվանից կարող եք դիմել և ստանալ թվային կամ պլաստիկ վարորդական վկայական՝ առանց քննություն հանձնելու։ Մեզ համար կարևոր է, որ ձեր բարձրացրած հարցերը ոչ միայն լսվեն, այլև ստանան արդար և իրավաչափ լուծում»։ 

  • Քամու հետևանքով վնասվել են տանիքներ, թիթեղներ, էլեկտրական լարեր, ավտոմեքենաներ, տապալվել ծառեր, թեքվել լուսավորության սյուներ, փակվել ճանապարհներ | Հասարակություն

    Օգոստոսի 14-ին՝ ժամը 20:00-ից, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել են ահազանգեր ուժեղ քամիների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևան քաղաքի Կենտրոն, Նոր Նորք, Էրեբունի, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում, Գեղաքունքի և Կոտայքի մարզերում։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

    Քամու հետևանքով վնասվել են տանիքներ, թիթեղներ, էլեկտրական լարեր, ավտոմեքենաներ, տապալվել ծառեր, թեքվել լուսավորության սյուներ, փակվել ճանապարհներ։

    Փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումներն օպերատիվորեն արձագանքել են բոլոր դեպքերին։

    Տեղում իրականացվել են տապալված ծառերի մասնատման, հեռացման, պոկված թիթեղների, թեքված սյուների ապամոնտաժման, ամրացման, տարածքի սահմանազատման և այլ համապատասխան աշխատանքներ։

    Դեպքերի վերաբերյալ տեղեկությունը փոխանցվել է համապատասխան մարմիններին։