Ղարաբաղից տեղահանված եվ վարելու իրավունքից զրկված քաղաքացիները կարող են առանց քննության վարորդական վկայական ստանալ․ ՆԳ նախարար | Հասարակություն

Written by

in

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ 

«Վերջին շրջանում Ձեր կողմից բազմաթիվ դիմումներ են ներկայացվել Հայաստանի Հանրապետության Վարչապետին՝ զրկման պայմաններում վարորդական իրավունքի վերականգնման խնդրով։ Հարցը մանրամասն ուսումնասիրվել է Ներքին գործերի նախարարությունում։ Ուսումնասիրվել են նաև հարցի առնչությամբ տեղահանումից հետո միգրացիայի ոլորտում լիազոր մարմնին հասանելի դարձած տեղեկատվական շտեմարաններում առկա բոլոր տվյալները։

Հաշվի առնելով, որ ստուգված տվյալներով հստակ հաստատվում է անձի վարելու իրավունքի առկայությունը, սակայն ամբողջական չեն վարելու իրավունքից զրկված լինելու, զրկման հիմքերի և ժամկետների վերաբերյալ տվյալները, ստեղծված իրավիճակում որոշում ենք կայացրել փաստերի ամբողջությունը մեկնաբանել հօգուտ Ձեզ և տրամադրել նոր վարորդական իրավունքի վկայականներ։

Այսպիսով, երկուշաբթի օրվանից կարող եք դիմել և ստանալ թվային կամ պլաստիկ վարորդական վկայական՝ առանց քննություն հանձնելու։ Մեզ համար կարևոր է, որ ձեր բարձրացրած հարցերը ոչ միայն լսվեն, այլև ստանան արդար և իրավաչափ լուծում»։ 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *