Category: ArmPulse

  • Մոսկվայում բնակվող ադրբեջանական համայնքի ղեկավարին արտաքսել են Ռուսաստանից | Քաղաքականություն

    Մոսկվայում ադրբեջանական սփյուռքի ղեկավար Բախտիյար Հասանովը արտաքսվել է Ռուսաստանից։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

    Բախտիյար Հասանովը միգրանտների ժամանակավոր պահման կենտրոնից, որտեղ նա որոշ ժամանակ պահվել է, տեղափոխվել է օդանավակայան և արտաքսվել Ռուսաստանի Դաշնությունից։

    Նշվում է, որ  Բախտիյար Հասանովի Ռուսաստանի քաղաքացիությունը չեղյալ է հայտարարվել անցյալ տարի։ Այս տարվա հունիսին նա ձերբակալվել է իրավապահ մարմինների կողմից և տեղավորվել միգրանտների ժամանակավոր պահման կենտրոնում։

     

  • Կապանի օդանավակայանը մեծամասամբ պատրաստ է միջազգային չվերթներ ընդունելուն | Հայաստան

    Արդեն տևական ժամանակ է՝ Կապան կարելի է հասնել մոտ մեկ ժամում՝ ինքնաթիռով։ Կապանի օդանավակայանի վերագործարկմամբ Հայաստանի հարավը կրկին հայտնվել է երկրի օդային քարտեզի վրա։

    «Արմենպրեսս»-ի փոխանցմամբ՝ այս պահին Կապանի օդանավակայանը սպասարկում է բացառապես ներքին չվերթներ։ Ներկա ռեսուրսներով, ներկա աշխատակազմով այն հնարավորություն ունի սպասարկել ժամում մինչև 50 ուղևորի։

    «Սյունիք» օդանավակայանի տնօրեն Կարեն Վարդանյանն ասել է, որ Սյունիք» օդանավակայանը դասվում է բարդ օդանավակայանների շարքին, այն մեծապես կախված է եղանակային պայմաններից և, հետևաբար,  չվերթները չեղարկվում են բացառապես եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով։ Նա նշել է նաև, որ   այլ պատճառներով չեղարկման դեպքեր չեն ունեցել։

    Թեև այսօր օդային կապը Կապանի համար ավելի շատ սոցիալական նշանակություն ունի, բայց օդանավակայանի ապագայի մասին խոսելիս՝ այստեղ մեկ այլ հնարավոր ուղղություն է առանձնացվում՝ միջազգային չվերթները։

    Կարեն Վարդանյանի տեղեկացմամբ՝այս գործընթացը քննարկվում է Կառավարության և  գործընկերների հետ։

    «Ակտիվ բանակցություններ են ընթանում։ Կապանի օդանավակայանը մեծամասամբ պատրաստ է միջազգային չվերթներ ընդունելուն։ Որոշակի սերտիֆիկացումից հետո այն կարող է սպասարկել միջազգային չվերթներ։ Անհրաժեշտ են նաև որոշակի ներդրումներ՝ միջազգային օդանավակայանի չափանիշներին համապատասխանելու համար։

    Պետք է ներգրավել մի շարք ծառայություններ, այդ թվում՝ մաքսային և սահմանային վերահսկողություն, ինչպես նաև օդանավակայանում ստեղծել համապատասխան անցակետեր»,- ասել է նա։

  • Գյումրիում քամու և անձրևի հետևանքով արձանագրվել են մի շարք վնասներ | Հասարակություն

    Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոնում օգոստոսի 16-ին ժամը 16:33-ից սկսած ստացվել են ահազանգեր, որ քամու և հորդառատ անձրևի հետևանքով ջրալցվել են Գյումրի քաղաքի մի շարք հասցեների նկուղներ, բակային հատվածներ, կոտրվել ծառի ճյուղեր և թեքվել էլեկտրասյուն։  Այս մասին տեղեկանում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից

    Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ և օպերատիվ խմբեր։

    Փրկարարները, օպերատիվ արձագանքելով բոլոր դեպքերին, իրականացրել են տարածքների սահմանազատման, մոտոպոմպերի միջոցով նկուղներից, բակային հատվածներից ջրահեռացման (ընդհանուր մոտ 85 խմ), ինչպես նաև կոտրված ճյուղերի մասնատման և հեռացման աշխատանքներ։

     

  • Համացանցում ակտիվորեն տարածվում են Քարի լճի հարակից տարածքի աղտոտման վերաբերյալ լուսանկարներ և տեսանյութեր․ ՇՄՆ | Հասարակություն

    ՀՀ ՇՄՆ-ը հայտնում է՝ երեկվանից համացանցում ակտիվորեն տարածվում են Արագած լեռան բարձրլեռնային լճերից մեկի՝ Քարի լճի հարակից տարածքի աղտոտման վերաբերյալ լուսանկարներ և տեսանյութեր։ Շրջակա միջավայրի նախարարությունը ևս բազմաթիվ ահազանգեր է ստացել։

     

    Նախարարությունը ստացված ահազանգերը կփոխանցի իրավասու գերատեսչություններին և իր լիազորությունների շրջանակում հետամուտ կլինի խնդրի կարգավորմանը։

     

    Միաժամանակ ևս մեկ անգամ ավելորդ չենք համարում մեր քաղաքացիներին հիշեցնել, որ բնության գրկում հանգիստը կազմակերպելիս անհրաժեշտ է առավելագույն պատասխանատվությամբ վերաբերվել շրջակա միջավայրին։

    Բնությունը բոլորիս ընդհանուր հարստությունն է, իսկ այն մաքուր և անաղարտ պահելը՝ յուրաքանչյուրիս պատասխանատվությունը։ Այցելության վայրում թողած յուրաքանչյուր թափոն ոչ միայն աղտոտում է տարածքը, այլև կարող է վնաս հասցնել բնական էկոհամակարգերին։

     

    Հորդորում ենք բնության գրկում հանգիստը կազմակերպելիս պահպանել մաքրությունը, հավաքել առաջացած թափոնները և դրանք տեղափոխել միայն դրա համար նախատեսված վայրեր։

    Հատկապես բարձրալեռնային և խոցելի էկոհամակարգերում մեր յուրաքանչյուր գործողություն կարող է երկարատև հետևանք ունենալ։

     

    Մաքուր շրջակա միջավայր պահպանելը յուրաքանչյուրիս պարտավորությունն ու պատասխանատվությունն է։

  • Հայաստան վրացական ձմերուկի արտահանումը 99,2%-ով նվազել է | Էկոնոմիկա

    Հունվարից հունիս Վրաստանը Հայաստան է արտահանել ընդամենը 5,4 տոննա ձմերուկ, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտահանվել էր 683,3 տոննա։

    Այս ֆոնին ընդհանուր արտահանումը նվազել է 91%-ով՝ հասնելով 67 տոննայի։

    Վրացական լրատվամիջոցները նշում են, որ Ուկրաինան 2026 թվականին դարձել է վրացական ձմերուկի գլխավոր գնորդը։

  • Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը | Հայաստան

    Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Ս. Աստվածածնի Վերափոխման տոնը՝ Խաղողօրհնեքը։ Այն Հայ եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը:

    Ավանդության համաձայն՝ Ս. Կույսը Հիսուս Քրիստոսի խաչելությունից հետո շուրջ 12 տարի ապրում է Երուսաղեմում՝ Ս. Հովհաննես Ավետարանչի խնամատարության ներքո: Եվ մի օր Գաբրիել հրեշտակապետից ստանում է երկրից երկինք վերափոխման ավետիսը. «Ուրախացի՛ր, բերկրյալդ կանանց մեջ, քանզի քեզ կանչում է մեր Արարիչը, քո Միածին Որդին»: Սուրբ Աստվածածինն այս բարի լուրը հայտնում է իր ազգականներին, բոլոր քրիստոնյաներին և առաքյալներին` պատվիրելով իրեն թաղել Գեթսեմանիի ձորակում:

    Ապա Սուրբ Կույսը Ս. Հովհաննեսին խնդրում է մատուցել աստվածային Պատարագ, որպեսզի հաղորդվի իր Միածին Որդու Մարմնին ու Արյանը: Այդժամ Ս. Հովհաննեսը Հիսուսի մայր Ս. Մարիամի և նրա ընկերակից կանանց հետ ելնում է Վերնատուն և այնտեղ կատարում Պատարագի սուրբ խորհուրդը: Մինչ նա մատուցում էր գոհության աղոթքը, հանկարծակի որոտ է լսվում, և Ս. Հովհաննեսին սկսում են ձայնակցել սուրբ առաքյալները, ում Սուրբ Հոգին նույն պահին ժողովել էր աշխարհի տարբեր ծայրերից: Ս. Հովհաննես Ավետարանիչը վերցնում է կիպարիսի մի փայտ և դրա վրա կերպաձևում Ս. Տիրամոր պատկերը, որպեսզի նրա վերափոխումից հետո այդ սրբությունը մնա իրենց մոտ: Ապա առաքյալները խնդրում են Ս. Տիրամորը, որպեսզի նա փայտեղեն այդ անոթն իր աստվածատիպ դեմքի վրա դնի, օրհնի և իր բարեխոսությամբ խնդրի Տիրոջը, որպեսզի Նա այդ պատկերի միջոցով աշխարհին բարիքներ պարգևի:

    Ամենօրհնյալ Սրբուհին, պատկերն իր սուրբ ձեռքերի մեջ վերցնելով, օրհնում է՝ խաչակնքելով և իր դեմքին դնելով: Երբ Ս. Կույսը ննջում է, նրա հոգին ելնում ու խառնվում է լուսեղեն զորքին, իսկ մահճում մնացած մարմինը չի այլակերպվում, այլ նրանից Սուրբ Հոգու շնորհն է բուրում անուշահոտ խնկի պես:

    Երանելի սուրբ առաքյալներն իրենց ուսերի վրա են վերցնում Աստվածամոր սուրբ նշխարները և ջահերով, մոմերով, սաղմոսերգությամբ ու օրհնությամբ առաջնորդվում դեպի Գեթսեմանի: Օրհնյալ մարմինը դնում են գերեզման և, ինչպես հարկն է, պահպանում երեք օր: Այդ օրերին անընդհատ հրեշտակների քաղցրաձայն փառաբանության երգեր էին լսվում: Երեք օր հետո՝ առավոտյան, անմարմինների բանակներն իջնում են գերեզմանի վրա:

    Ապա մեր Տերը լուսափայլ ամպով ու հրեշտակներով մոտենում է Ս. Կույսի գերեզմանին և կնքված գերեզմանից, առանց կնիքը խախտելու, վերցնում է աստվածընկալ մարմինն ու վերանում երկինք: Վերափոխման տոնին բոլոր եկեղեցիներում կատարվում է խաղողօրհնության կարգ: Բոլոր պտուղներից առավել օրհնվում է խաղողի ողկույզը, քանի որ Տերը խաղողի որթը ամենազորավոր ծառերից ավելի վեր բարձրացրեց և պատվեց առավել, քան մյուս տնկիները՝ Իրեն Խաղողի որթ անվանելով՝ ըստ այն խոսքի, թե. «Ես եմ ճշմարիտ որթատունկը» (Հովհ. 15:1):

    Միածին Որդին Վերնատանը խորհրդավոր ընթրիքի ժամանակ գինին՝ խաղողի արյունը, Իր փրկական Արյան նյութը դարձրեց և Իր ձեռքերի մեջ վերցնելով՝ օրհնեց՝ ասելով. «Սա՛ է Նոր ուխտի Իմ Արյունը» (Մատթ. 26:28):

    Դրանով մենք ազատվեցինք մեղքերի ծառայությունից ու մահից:

  • Օգոստոսի 29-ին «Ֆեստիվառը» կհասնի Գեղարքունիքի մարզ | Մշակույթ

    ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող «Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնը համայնքներում ձևավորում է մշակութային և ժամանցային ակտիվ միջավայր՝ մարդկանց միավորելով մեկ ընդհանուր տոնի շուրջ։ Այս մասին ասված է ԿԳՄՍ նախարարության հաղորդագրության մեջ:

    Գորիսում ավարտին մոտեցավ «Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնի երկրորդ օրը։ Առավոտից քաղաքում տիրում էր տոնական տրամադրություն: Փառատոնի շրջանակում մասնակիցները հնարավորություն ունեցան համտեսելու տեղական արտադրանքը, այցելելու թաքնված ուհայտնի անկյունները և վայելելու համերգային ծրագիրը։

    Առջևում վերջին կանգառն է՝ Ճամբարակը։ Օգոստոսի 29-ին «Ֆեստիվառը» կհասնի Գեղարքունիքի մարզ։

  • Բարեկիրթ ընդդիմության ծուղակը․ Փաշինյանին այսպես չեք հեռացնի. Էդմոն Մարուքյան | Քաղաքականություն

    ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարքությանը տեսանյութ է հրապարակել, որում անդրադառնում է  խորհրդարանում ձևավորվող քաղաքական մթնոլորտին։

    «Իշխանություն վերցնելու համար միայն հայտարարությունները բավարար չեն։ Պետք են քաղաքական կամք, պայքարի էներգիա, իշխանության հասնելու հստակ նպատակ և հասարակությանը այդ նպատակի շուրջ համախմբելու կարողություն։ Իսկ այսօր այդ ամենը տեսնո՞ւմ ենք խորհրդարանական ընդդիմության գործողություններում»,-նշել է Մարուքյանը։

  • ԲԴԽ որոշմամբ դադարեցվել են քրեական դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները

    Լիազորությունները դադարեցնելու հիմք է հանդիսացել Արուսյակ Ալեքսանյանի հրաժարականի դիմումը
  • Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերությունը կարևոր է Հարավային Կովկասի անվտանգության համար. Վրաստանի ՊՆ | Քաղաքականություն

    Վրաստանի փոխվարչապետ և պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանին հայտարարել է Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և երկարաժամկետ զարգացման ապահովման գործում Վրաստանի կարևոր դերի մասին, հաղորդում է Վրաստանի Առաջին ալիքը։ Այդ մասին նա ասել է Վրաստանում Ադրբեջանի դեսպան Ֆաիգ Գուլիևի հետ հանդիպմանը, որը վրացի նախարարին է ներկայացրել պաշտպանության հարցերով նոր կցորդին՝ գնդապետ Արզու Հասանովին։

    Չիկովանին շնորհավորել է Հասանովին նշանակման կապակցությամբ և մաղթել հաջողություններ աշխատանքում։ Հանդիպման ընթացքում վրացի նախարարը նաև ընդգծել է Վրաստանի և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերության նշանակությունը «տարածաշրջանային անվտանգության ապահովման համար»։

    Կողմերը քննարկել են պաշտպանության ոլորտում երկկողմ և եռակողմ համագործակցության հետագա զարգացումը: