Category: ArmPulse

  • Կոստանյանը Զելենսկիի հետ քննարկել է Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների օրակարգը

    Կարևորել են Հայաստան-Ուկրաինա երկկողմ օրակարգը հարստացնելու և հարաբերություններն առավել ամրապնդելու նպատակով երկխոսության շարունակականության ապահովումը:
  • էլեկտրական լարը պոկվել և ընկել է Երևան-Գյումրի գնացքի վրա | Հասարակություն

    Այսօր  արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19:00-ի սահմաններում Ջրառատ գյուղի տարածքում էլեկտրական լարը պոկվել և ընկել է Երևան-Գյումրի գնացքի վագոնի տանիքի վրա։

    Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վագոնի առաստաղի փայտյա կոնստրուկցիաների և ռելսերի՝ մոտ 2 քմ հատվածում հրդեհ է բռնկվել։

    Մինչ փրկարարների ժամանելը գնացքի անձնակազմն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։

  • Վարդենիսի համայնքային ոստիկանները թմրանյութ և զենք-զինամթերք են հայտնաբերել․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է | Հասարակություն

    Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկությունն իրացրել են օգոստոսի 4-ին։ Ժամը 12․45-ին, Մեծ Մասրիկ գյուղի գազալցակայանի մոտ, թմրամիջոց ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով իրավապահները ձերբակալել ու բաժին են տեղափոխել Դարանակ գյուղի բնակիչ 52-ամյա մի տղամարդու։ Հիմնավորվել են նաև ոստիկանների մյուս կասկածները։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
     
    Բաժնում տղամարդն ընդունել է, որ խուզարկությամբ իր մոտ հայտնաբերված կաթուցիչում մարիխուանա է, տանն էլ ունի զնեք-զինամթերք և աճեցնում է կանեփ։ Տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վարդենիսի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։
     
    Նույն օրը Դարանակ գյուղի 52-ամյա տղամարդու տան խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանա, կանեփի սերմ, առանց փաստաթղթերի երկու հրացան, ինքնաձիգի 124 փամփուշտ, դանակներ, կանեփի 21 թուփ։
     
    Նախաքննությունը շարունակվում է։

  • Վանաձորի ԲԿ-ից տեղեկություն է ստացվել «աղիքային վարակ» ախտորոշմամբ 6 անձի հոսպիտալացման վերաբերյալ. ՀՎԿԱԿ | Հասարակություն

    ՀՎԿԱԿ-ից հայտնում են, որ 2026 թվականի օգոստոսի 15-ին Վանաձորի բժշկական կենտրոնից տեղեկություն է ստացվել «աղիքային վարակ» ախտորոշմամբ 6 հոսպիտալացված անձի վերաբերյալ։

     

    ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետների կողմից իրականացված համաճարակաբանական հետազոտությամբ պարզվել է, որ բոլոր հիվանդները օգոստոսի 12-ին մասնակցել են նույն խնջույքին:

     

    Հիվանդների մոտ արձանագրվել են սրտխառնոց, փսխում, էպիգաստրալ շրջանի ցավ, ընդհանուր թուլություն, առանձին դեպքերում՝ նաև լուծ։ Բոլոր 6 անձինք հոսպիտալացված են։

     

    Համաճարակաբանական հետազոտության ընթացքում պարզվել է նաև, որ միջոցառումից հետո սննդի մի մասը տարվել է տուն և կրկին օգտագործվել, որից հետո ի հայտ են եկել գանգատներ։

     

    Դեպքի վերաբերյալ սահմանված կարգով տեղեկացվել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնը։

    Համաճարակաբանական հետազոտությունը շարունակվում է։

  • Կիևում քննարկվել են Հայաստանի և Ուկրաինայի միջխորհրդարանական կապերի ակտիվացման հարցերը | Քաղաքականություն

    ArmPulse-ը հայկական լրատվական հարթակ է, որը կենտրոնանում է Հայաստանի, տարածաշրջանի և աշխարհի կարևոր զարգացումների արագ, պարզ ու պատասխանատու լուսաբանման վրա։

    ArmPulse-ը գործարկվել է 2026-ին և շարունակում է զարգացնել անկախ թվային լրատվության մշակույթը։

    Խմբագրական ուղենիշ

    Մենք առաջնահերթ ենք համարում փաստերի ստուգումը, աղբյուրների հստակ նշումը և ընթերցողի նկատմամբ հարգալից վերաբերմունքը։ ArmPulse-ի հրապարակումների նպատակը ոչ միայն տեղեկացնելն է, այլ նաև իրադարձությունների համատեքստը բացատրելը։

    Մեր խմբագրական քաղաքականությունը հիմնված է ճշգրտության, թափանցիկության և հանրային շահի վրա։

  • Իրանն արձագանքել է Հորմուզը ԱՄՆ տարածք ճանաչելո Թրամփի խոսքերին

    Նա շեշտել է, որ նեղուցը կփակվի և կբացվի միայն Իրանի հրամանով։
  • Գլենդելում 5 հայ է ձերբակալվել անձնական տվյալների գողության եվ խարդախության կասկածանքով | Հասարակություն

    Գլենդելի ոստիկանության դեպարտամենտը հայտնել է, որ բազմաբնակարան շենքերից մեկում վերջիններս փոխարինել են փոստարկղերի բանալիները կեղծերով՝ գողանալով բնակիչների նամակները։ Բնակիչների տվյալներն օգտագործվել են՝ վարկային կեղծ քարտեր պատվիրելու համար։

    Կատարվել են խուզարկություններ, ձերբակալվել են Գլենդելի բնակիչներ 36-ամյա Ռազմիկ Բարսեղյանը, 27-ամյա Ռոբերտ Պողոսյանը, 35-ամյա Վահան Քալաշյանը, 26-ամյա Արմեն Հարությունյանը և 27-ամյա Արտյոմ Միլիտոնյանը։
    5-ն էլ տեղափոխվել են ոստիկանության բանտ։ Հետաքննությունը շարունակվում է։

  • Ուժի մեջ է մտնում մի շարք պաշտոններ զբաղեցնելու համար գործող առավելագույն տարիքի՝ 65 տարեկանի շեմի վերացման կարգավորումը | Հասարակություն

    Այսօրվանից ուժի մեջ է մտնում մի շարք պաշտոններ զբաղեցնելու համար գործող առավելագույն տարիքի՝ 65 տարեկանի շեմի վերացման կարգավորումը։

    Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։ «Մասնավորապես, փոփոխությունը վերաբերում է քաղաքացիական, մաքսային, հարկային և համայնքային ծառայության, Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության պաշտոններին, վարչական պաշտոն զբաղեցնող աշխատակազմի ղեկավարներին, պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմինների ղեկավարներին, մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրեններին, ինչպես նաև անձնական տվյալների պաշտպանության լիազորված մարմնի ղեկավարի պաշտոնին։

     Նոր կարգավորմամբ՝ վերոնշյալ պաշտոններում աշխատանքային գործունեությունը շարունակելու հնարավորությունն այլևս չի պայմանավորվի անձի՝ որոշակի տարիքի հասնելու հանգամանքով։ Միաժամանակ, «Հանրային ծառայության մասին», «Համայնքային ծառայության մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» և «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքներում կստեղծվեն իրավական հիմքեր, որոնք հանրային, համայնքային ու քաղաքացիական ծառայողներին, ինչպես նաև պետական կազմակերպությունների գործադիր մարմինների ղեկավարներին հնարավորություն կտան դառնալ խնամատար ծնող և երեխայի խնամքն իրականացնելու համար ստանալ վարձատրություն»,- ասվում է հաղորդագրությունում։

  • ՀԱՊԿ անդամ պետությունները Հայաստանը համարում են կազմակերպության դաշնակից. գլխավոր քարտուղար | Քաղաքականություն

    ՀԱՊԿ անդամ պետությունները Հայաստանը շարունակում են դիտարկել որպես կազմակերպության դաշնակից, ՌԻԱ Նովոստիին ասել է կազմակերպության գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։

    «Հայաստանը հենց սկզբից եղել է ակտիվ և ներդաշնակ անդամ պետություն՝ արժանի ներդրում ունենալով հավաքական ներուժի ամրապնդման գործում, և ՀԱՊԿ-ի անդամ պետությունները շարունակում են այս երկիրը դիտարկել որպես կազմակերպության դաշնակից»,-հայտարարել է Մասադիկովը։

    Օգոստոսի սկզբին ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը ՌԻԱ Նովոստիին հայտնել էր, որ կազմակերպության մարմիններում Հայաստանի ձայնի իրավունքը դադարեցնելու համար անհրաժեշտ է կոնսենսուս։ Նրա խոսքով՝ ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստը կկայանա նոյեմբերի 11-ին Մոսկվայում, և պետությունների ղեկավարները, հավանաբար, կքննարկեն այդ հարցը։  

  • Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում որպես առաջնահերթություն չկա և չպետք է լինի․Սարգիս Խանդանյան | Քաղաքականություն

    ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Սարգիս Խանդանյանը Աժ-ում  անդրադարձել է ընդդիմադիր որոշ պատգամավորների կողմից արված այն հայտարարություններին, թե Հայաստանի իշխանությունները դեմ են, որպեսզի այլ պետությունները ճանաչեն Հայոց ցեղասպանությունը։ 

    Նա ասել է, որ ողջունելի է այն պետությունների մոտեցումը, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը և նաև կշարունեկեն այդ գործընթացը։

    Խանդանյանի  խոսքով՝ Հայաստանը կարևոր դերակատարություն ունի ցեղասպանությունների կանխարգելման միջազգային ջանքերում, մասնավորապես՝ ՄԱԿ-ի կառույցներում։ Նա հիշեցրեց, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունն ամեն տարի կազմակերպում է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» համաժողովը։

    Միաժամանակ Սարգիս Խանդանյանը նշել է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում որպես առաջնահերթություն չկա և չպետք է լինի։