Category: ArmPulse

  • Գևորգ Պապոյանը մասնակցել է Եվրասիական տնտեսական միության ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի յոթերորդ նիստին | Էկոնոմիկա

    ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը օգոստոսի 13-ին Ալմաթիում մասնակցել է Եվրասիական տնտեսական միության ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի յոթերորդ նիստին։

    Այս մասին տեղեկանում ենք ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, նախարարը ներկայացրել է Հայաստանի ագրոարդյունաբերական համալիրի վիճակը և զարգացման առաջնահերթությունները՝ ընդգծելով գյուղատնտեսության ինտենսիվացումը, արտադրողականության բարձրացումը, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումը և թվային գյուղատնտեսության զարգացումը։

    Անդրադարձ է կատարվել նաև վերամշակող հզորությունների ընդլայնմանը, «խելացի» ֆերմաների, կաթիլային ոռոգման և հողերի արբանյակային մշտադիտարկման համակարգերի զարգացմանը։

    Քննարկվել են նաև ոլորտային մի շարք այլ հարցեր։

     

  • Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվում 20 վագոն ցորեն | Տարածաշրջան

    Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվում 20 վագոն ցորեն:

    Նշվում է, որ ցորենով բեռնված 20 վագոնից բաղկացած երկաթուղային շարժակազմը ճանապարհվում է Բիլաջարի կայարանից։

    Հիշեցնենք, որ նախորդ անգամ ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան էր ուղարկվել 8 վագոն ցորեն և 10 վագոն քարածուխ։

  • Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին | Քաղաքականություն

    ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն օգոստոսի 13-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին։ Այս մասին հայտնում են ԱԺ-ից։

    Դեսպանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։

    Հանդիպման ընթացքում կողմերը գոհունակությամբ արձանագրել են, որ Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև հարաբերությունները վերջին տարիներին նշանակալի առաջընթաց են արձանագրել ու զարգանում են ռազմավարական գործընկերության շրջանակում։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագրի կարևորությանը, ինչպես նաև ժողովրդավարական բարեփոխումների, խաղաղության գործընթացի և երկկողմ հարաբերությունների զարգացման գործում Միացյալ Թագավորության ցուցաբերած աջակցությանը և ունեցած դերակատարությանը։

    Քննարկվել են նաև տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր։

    Կարևորվել է Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև քաղաքական, տնտեսական և այլ ուղղություններով փոխգործակցության հետագա խորացումն ու ընդլայնումը, ինչպես նաև միջխորհրդարանական համագործակցության շարունակական զարգացումը։

  • Սայաթ-Նովայի պողոտայի մի հատվածում կանգառը կարգելվի

    Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
  • Դավիթ Բեկ փողոցում բախվել են Tesla-ն, Mitsubishi-ն, Nissan-ը, Toyota Camry-ն, Opel-ն ու մարդատար «Գազել»-ը | Հասարակություն

    Շամշյանի տեղեկացմամբ ՝այսօր՝ օգոստոսի 13-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում․ Ժամը 15:40-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոցում ժողովրդին հայտնի Թոխմախի ՄՌՈւ»-ի մոտ բախվել են «Toyota Camry», «Nissan», «Mitsubishi», «Tesla», «Opel» և մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենաները։

    Վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան, իսկ բախման հետևանքով «Գազել»-ը հայտնվել է մայթին, մի քանի ավտոմեքենաներ էլ եղել են կայանված։

    Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են կազմվում որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունը։

  • «ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿ» գրառմամբ երեք արտադրատեսակ չի համապատասխանել սահմանված պահանջներին | Հայաստան

    Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը  հարուցված վարույթի շրջանակում պարզել է, որ «ԱԿԶ» ապրանքային նշանի ներքո գործող ընկերության կողմից «ARMENIAN COGNAC/ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿ» գրառմամբ իրացվող երեք արտադրատեսակներ մի շարք ֆիզիկաքիմիական ցուցանիշներով չեն համապատասխանում Ռ 59570-2023 ԳՈՍՏ-ի պահանջներին։

    Ինչպես  տեղեկանում ենք Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի տարածած հաղորդագրությունից, լաբորատոր փորձաքննությամբ հաստատվել է, որ վերը նշված արտադրանքները պարունակել են ոչ խաղողային ծագման սպիրտ։

    Այդ արտադրատեսակներն են՝

    ·         «ARMENIAN COGNAC URARTU ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿ ՈՒՐԱՐՏՈՒ» անվանումով 3 տարի, 0,5 լ, 40%,

    ·         «ARMENIAN COGNAC URARTU ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿ ՈՒՐԱՐՏՈՒ» անվանումով 15 տարի, 0,5 լ, 40%,

    ·         «ARMENIAN COGNAC SARGIS ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿ ՍԱՐԳԻՍ» անվանումով, 5 տարի, 0,5 լ, 40% ։

    Տնտեսավարողի վարքագիծը  որակվել է  որպես սպառողների շահերը խախտող, այդ թվում՝ անարդար առևտրային գործելակերպ՝ վերջինիս նկատմամբ նշանակելով  տուգանք։ 

    Հանձնարարվել է դադարեցնել նշված ապրանքների իրացումը, իսկ այլ տնտեսավարող սուբյեկտների միջոցով դրանք իրացնելու դեպքում՝ գրավոր հետ կանչել։

  • Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքիան և Բուլղարիան քննարկում են էլեկտրաէներգիայի համար տրանզիտային միջանցքի ստեղծումը | Տարածաշրջան

    Վրաստանի էկոնոմիկայի փոխնախարար Ինգա Փխալաձեն հայտարարել է, որ բանակցություններ են ընթանում ցամաքային էլեկտրաէներգիայի տարանցիկ միջանցքի վերաբերյալ։ Այս մասին գրում են վրացական ԶԼՄ-ները։

    Փոխնախարարն ասել է, որ նախաձեռնության մշակման գործում ներգրավված են Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի և Բուլղարիայի կառավարությունները։

    «Վրաստանը ևս մեկ անգամ ընդգծում է իր շատ կարևոր դիրքը, որը մեր երկիրը դարձնում է Հարավային Կովկասի էներգետիկ հանգույց։ Սա երաշխավորում է, որ ցանկացած շահագրգիռ երկրից, առաջին հերթին՝ հարևան երկրներից, էլեկտրաէներգիան կարող է Եվրոպա մատակարարվել Վրաստանի միջոցով», – նշել է  փոխնախարարը։

    Փխալաձեն կարծում է, որ այս նախագիծը, նախևառաջ, Վրաստանին կապահովի Եվրոպայի հետ ուղիղ էներգետիկ կապ, որը երկիրը նախկինում չի ունեցել աշխարհագրական գործոնների պատճառով։

  • COP17-ը Հայասատանի  միջազգային ճանաչելիության համար շատ կարևոր է․Նիկոլ Փաշինյան | Հայաստան

     Կառավարության նիստի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ COP17-ը Հայասատանի  միջազգային ճանաչելիության համար շատ կարևոր է։ Նա նաև տեղեկացրել է, որ այս առիթով Հայաստան է ժամանելու շուրջ 15000 մարդ։

    COP17-ի նախապատրաստական աշխատանքներին է անդրադարձել նաև Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։Նախարարը նշել է, որ համաժողովին կմասնակցեն կոնվենցիայի անդամ 196 երկրների ներկայացուցիչներ և տասնյակ հազարավոր մասնակիցներ ամբողջ աշխարհից։ 

    Նախարար Մաթևոսյանը նշել է, որ COP17-ը առանձնահատուկ նշանակություն ունի այն առումով, որ Հայաստանում իրականացվելու Կումնիկ-Մոնթրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման առաջընթացի առաջին համաշխարհային գնահատումը։

    «Հայաստանի համար սա բացառիկ հնարավորություն է ամրապնդելու մեր երկրի դերակատարումը միջազգային բնապահպանական գործընթացներում և աշխարհին ներկայացնելու Հայաստանի բնապահպանական օրակարգն ու հարուստ կենսաբազմազանությունը»,– ասել է նա։

  • Հայտնաբերվել են վտանգավոր խաղալիքներ | Հասարակություն

    ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը վերահսկողական միջոցառումներ է իրականացրել «Ժորա Գևորգյան Սամվելի» Ա/Ձ-ին (հասցե՝ ք․ Երևան, Զ․ Քանաքեռցու փ․ 121) և «ԱՄՄ» ՍՊԸ-ին  (հասցե՝ ք․ Աբովյան, Պիոներական փ․ 1/30)  պատկանող տարածքներում։

    Իրականացված նմուշառման և լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է , որ տնտեսավարողների կողմից իրացվող՝ նկարում պատկերված երեք պլաստմասե խաղալիքների բաղադրության մեջ առկա են երեխաների առողջության համար վտանգավոր (թունավոր) նյութեր։

    Տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ՝

    • արտադրանքի կամ արտադրանքի խմբաքանակի իրացման կասեցման,
    • արտադրանքի հետկանչման,
    • և արտադրանքի ոչնչացման վերաբերյալ։

    Տեսչական մարմինը հորդորում է բոլոր սպառողներին, ովքեր ձեռք են բերել վերոնշյալ խաղալիքները, կապ հաստատել Տեսչական մարմնի հետ և վերադարձնել դրանք՝ երեխաների առողջության հնարավոր վնաս պատճառելու ռիսկից խուսափելու նպատակով։

  • Մեր կառավարությունը շահագրգռված է Եգիպտոսի հետ հարաբերությունները խորացնելու հարցում. ՀՀ նախագահը՝ դեսպանին | Քաղաքականություն

    Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Եգիպտոսի արտակարգ և լիազոր դեսպան Ամալ Աֆիֆին՝ Եգիպտոսի ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա կապակցությամբ։

    Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին և Եգիպտոսի բարեկամ ժողովրդին՝ խնդրելով իր շնորհավորանքները փոխանցել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիին։

    «Մեր երկու ժողովուրդների հազարամյա պատմության ընթացքում մենք չենք ունեցել պատմական էջ, որտեղ խնդիրներ են եղել երկու երկրների ժողովուրդների միջև, և սա շատ գնահատելի է։ Գնահատելի է այն առումով, որ մենք անկախությունից հետո լավագույն ավանդույթները շարունակում ենք։ Մեր կառավարությունը, իշխանությունը շահագրգռված է Եգիպտոսի հետ հարաբերությունները խորացնելու, ամրապնդելու և զարգացնելու հարցում»,- մասնավորապես ասել է նախագահը։

    Դեսպանն իր հերթին շնորհակալություն է հայտնել նախագահ Խաչատուրյանին ընդունելության և շնորհավորանքի համար։

    Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանի և Եգիպտոսի միջև քաղաքական, տնտեսական, մշակութային, զբոսաշրջային և այլ ոլորտներում ձևավորված սերտ համագործակցությանը՝ ընդգծելով դրա հետագա ընդլայնման և նոր ուղղություններով զարգացման կարևորությունը։

    Առանձնահատուկ կարևորվել է բարձր տեխնոլոգիաների, արհեստական բանականության և կիբերանվտանգության ոլորտներում համագործակցության ներուժը։ Նշվել է, որ այս ուղղություններում փորձի և գիտելիքի փոխանակումը կարող է հիմք դառնալ համատեղ նորարարական ծրագրերի իրականացման և նոր տեխնոլոգիական լուծումների զարգացման համար, նկատի ունենալով նաև այն, որ օրեր առաջ Հայաստանում բացվել է Արհեստական բանականության գործարան։

    Կողմերը կարևորել են նաև կրթության և գիտության ոլորտներում համագործակցության խորացումը՝ ընդգծելով գիտակրթական ծրագրերի, ուսանողների, երիտասարդ մասնագետների և գիտնականների փոխանակման ընդլայնման անհրաժեշտությունը։

    Բարձր է գնահատվել միջազգային հարթակներում Հայաստանի և Եգիպտոսի միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը։ Նշվել է, որ փոխադարձ վստահության վրա հիմնված գործակցությունը կարևոր նշանակություն ունի ինչպես երկու երկրների շահերի առաջմղման, այնպես էլ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար։

    Շեշտվել է բարձր մակարդակի փոխայցելությունների կարևորությունը, որոնք լրացուցիչ խթան են հաղորդում քաղաքական երկխոսությանը և նպաստում տնտեսական, գործարար, մշակութային ու զբոսաշրջային կապերի ընդլայնմանը։

    Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև հոկտեմբերին Հայաստանում կայանալիք Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի կողմերի համաժողովին՝ COP17-ին։ Նախագահը կարևորել է Եգիպտոսի բարձր մակարդակով մասնակցության ակնկալիքը՝ ընդգծելով, որ համաժողովը կարող է նոր հնարավորություններ ստեղծել նաև Հայաստանի և Եգիպտոսի միջև կլիմայական օրակարգի, կայուն զարգացման, կանաչ տեխնոլոգիաների և նորարարությունների ուղղություններով համագործակցության խորացման համար։