Գլենդելում 5 հայ է ձերբակալվել անձնական տվյալների գողության եվ խարդախության կասկածանքով | Հասարակություն

Written by

in

Գլենդելի ոստիկանության դեպարտամենտը հայտնել է, որ բազմաբնակարան շենքերից մեկում վերջիններս փոխարինել են փոստարկղերի բանալիները կեղծերով՝ գողանալով բնակիչների նամակները։ Բնակիչների տվյալներն օգտագործվել են՝ վարկային կեղծ քարտեր պատվիրելու համար։

Կատարվել են խուզարկություններ, ձերբակալվել են Գլենդելի բնակիչներ 36-ամյա Ռազմիկ Բարսեղյանը, 27-ամյա Ռոբերտ Պողոսյանը, 35-ամյա Վահան Քալաշյանը, 26-ամյա Արմեն Հարությունյանը և 27-ամյա Արտյոմ Միլիտոնյանը։
5-ն էլ տեղափոխվել են ոստիկանության բանտ։ Հետաքննությունը շարունակվում է։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts