Օգոստոսի 18-ին Ադրբեջանի նախագահ Ալիևն ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Դունկան Նորմանին։
Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ դեսպանը նշել է, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն հաստատելու ուղղությամբ տարվող աշխատանքները և աջակցում է ձեռք բերված առաջընթացին։
Ալիևը նշել է, որ վերջին մեկ տարին Ադրբեջանն ապրում է խաղաղության մթնոլորտում, ինչը, ըստ նրա , նշանակալի փոփոխություն է տարածաշրջանի համար։
Ալիևն ասել է, որ օրակարգում գտնվող հարցերը մեծ նշանակություն ունեն ոչ միայն երկկողմանի, այլև տարածաշրջանային զարգացման և համագործակցության առումով։
Լրատվամիջոցը գրում է, որ դեսպանը իր հավատարմագրերը հանձնել է Ադրբեջանի ղեկավարին։
Leave a Reply