Տաթևի Մեծ անապատի վիմագրագիտական ժառանգությունը հարստացել է նորահայտ արձանագրությամբ | Հայաստան

Written by

in

Տաթևի Մեծ անապատի վիմագրագիտական ժառանգությունը հարստացել է նորահայտ արձանագրությամբ։ 

ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային Ժառանգության Գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ արշավախումբը՝ Արման Նալբանդյանի ղեկավարությամբ,  Տաթևի Մեծ անապատում իրականացվող պեղումների ընթացքում հայտնաբերել է բավականին հետաքրքիր և արժեքավոր բարավոր։

Տեղում իրականացված աշխատանքների արդյունքում, քարը շրջելուց հետո, պարզվել է, որ այն արձանագիր է։ Մինչ օրս անհայտ և չհրատարակված այս վիմագիրը նոր լույս է սփռում անապատի խցերի կառուցման պատմության վրա։

​Արձանագրությունը ներկայումս գտնվում է ուսումնասիրման փուլում։ Նախնական տվյալներով՝ այն պարունակում է անձնանուն, ում հիշատակին կառուցվել է խուցը, կամ ով ապրել է այնտեղ։

​Պեղումները շարունակվում են։

 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *