Համացանցում է հայտնվել Արթուր Ալեքսանյանի կնոջ՝ Անիի լուսանկրաը։ Արթուրի խնամքով թաքցնում էր հարսնացուին, անգամ հարսանեկան արարողությունից որևէ լուսանկար կամ տեսանյութ չէր տարածվել, որտեղ կերևար Անիի դեմքը։
Զույգի հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել նոյեմբերի 8-ին Կիպրոսի Լիմասոլ քաղաքում։
Ալեքսանյանը և կինը պսակադրվել են Սուրբ Գևորգ եկեղեցում։ Անին նույնպես Գյումրիից է։
Հարսանեկան արարողությունն ու տոնակատարությունն անցկացվել են նեղ շրջանակում՝ հարազատների, մտերիմների և ընկերների մասնակցությամբ։ Հյուրերի թվում եղել են նաև հայկական ըմբշամարտի անվանի ներկայացուցիչներ։
Երեկոյի ընթացքում հյուրերի համար ելույթ են ունեցել Karen Sevak Band-ը, Արկադի Դումիկյանը, Ռազմիկ Ամյանը և այլ երգիչներ։

Leave a Reply