23-ամյա բլոգեր Սվետլանա Առաքելյանը ողբերգական վթարի հետեւանքով մահացել է։ 2026 թվականի նոյեմբերի 8-ին, առավոտյան ժամը 07:50-ի սահմաններում, Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի էր ունեցել ավտովթար։
Դեպքը տեղի է ունեցել ճանապարհի 30-րդ կիլոմետրի հատվածում՝ Կոտայքի մարզում. Սվետլանան իր վարած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայով ընթացել է դեպի Երևան, երբ մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին, ապա՝ երկաթե արգելապատնեշներին, ինչի հետևանքով նա տեղում մահացել է։ Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Leave a Reply