Category: BestNews

  • Քրեական հեղինակությունը ում է ծեծել սպшնության փորձից առաջ․ անուններ․ մանրամասներ

    ՀՀ ՆԳՆ-ն հայտնում է, որ կանխվել է տնային կալանքում գտնվող՝ քրեական հեղինակություն համարվող անձի կողմից նախապատրաստված սպանությունը․ կան ձերբակալվածներ։

    Ավելի ուշ հայտնի դարձավ, որ խոսքը Արտաշես Չիչոյանի մասին է, որն անցնում է նաև լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ Եղիշե Խաչատրյանի սպանության գործով եւ գտնվում էր տնային կալանքի տակ:

    Պարզվում է, որ սպանության փորձից առաջ քրեական հեղինակության եւ մի շարք անձանց հետ լուրջ խմորումներ են տեղի ունեցել։ Եվ այսպես, ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն, 2026 թվականի հունվարի 21-ին Կոտայքի մարզի Ծաղկաձոր բնակավայրում Արտաշես Չիչոյանը ոմն Խչոի և Կարենի հետ ծեծի է ենթարկել Հարություն Գրիգորյանին:

    Արդյունքում, Հարություն Գրիգորյանը ստանում է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Եվ ահա վերոնշյալ դեպքերից հետո Հարություն Գրիգորյանը, չհանդուրժելով կատարվածը, նախապատրաստել է Ա․Չիչոյանի սպանությունը: Այն իրագործելու համար նախապես ապօրինի ձեռք է բերել հրազեն։ Իր հերթին Արտաշես Չիչոյանը, տեղեկանալով Հարություն Գրիգորյանի մտադրության մասին, դեռևս չպարզված անձից և վայրից ապօրինի ձեռք է բերել տարբեր տեսակի հրազեններ, որպեսզի հարմար առիթի դեպքում ինքը նախահարձակ լինի և ապօրինի կյանքից զրկի Հարություն Գրիգորյանին։

    2026 թվականի օգոստոս ամսին Հարություն Գրիգորյանը դեռևս չպարզված անձանց հետ Երևան քաղաքի Դավիթ Բեկի 111/34 տուն հասցեում գտնվող Արտաշես Չիչոյանի բնակության վայրի մոտակայքում նկատելով Ա․Չիչոյանին՝ ավտոմեքենայով շարժվել են նրա ուղղությամբ, իսկ վերջինս տեսնելով իր ուղղությամբ եկող ավտոմեքենան, որի մեջ եղել է Հ.Գրիգորյանը՝ կրակոցներ է արձակել մեքենայի ուղղությամբ, իսկ ավտոմեքենայից էլ Հ․Գրիգորյանը Ա․Չիչոյանի ուղղությամբ, սակայն իրենց կամքից անկախ վերջիններս չեն կարողացել միմյանց կյանքից զրկել։

  • Հարցաքննել են ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած հայ կնոջը

    ՀՀ քննչական կոմիտեի քննիչները գնացել են հիվանդանոց եւ հարցաքննել Ադրբեջանի զինծառայող Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին:

    Վերջինս դժվարությամբ, բայց կարողացել է պատմել, թե ինչ է կատարվել տանը եւ ինչպես է կյանքի գնով պաշտպանել իր երեխաներին:

    Ինչպես հայտնի է՝ հայ կնոջ վրա կրակած Ադրբեջանցի զինծառայող Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով: Վերջինս հարցաքննվել է եւ պատմել դեպքի ողջ հանգամանքները:

    Նշենք, որ Դատախազությունը հայտնել է, որ դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (զենքի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս հասցնելը), 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի ապօրինի շրջանառությունը) և 207-րդ հոդվածի 1-ին մասով (բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը):

    Հիշեցնենք, որ Ադրբեջանցի զինծառայողը հատել էր ՀՀ սահմանը, մտել Սյունիքի մարզի Շաքի գյուղ ու կրակել հայ կնոջ վրա։ Կինը երեխաներին, ընտանիքը պաշտպանելու նպատակով ՝ դանակով հարվածել էր ադրբեջանցի զինծառայողին։

  • Եթե ադրբեջանցի զինվորը չկրшկեր՝ նույն օրը նրան կվերադարձնեինք. Փաշինյան

    Եթե ադրբեջանցի զինվորը չկրակեր՝ նույն օրը նրան կվերադարձնեինք: Այս մասին հայտարարել է Փաշինյանը՝ ճեպազրույցի ընթացքում պատասխանելով լրագրողի հարցին:

    «Զինծառայողը կրակել է, վնասել է քաղաքացուն, մարդկանց տուն է մտել։ Եթե այդ ամենը չլիներ, մենք նույն օրը զինվորին կվերադարձնեինք Ադրբեջանին։ Բայց ինքն արդեն խնդիր է»,-ասել է նա:

    Հիշեցնենք, որ ադրբեջանցի զինծառայողը Սյունիքի Շաքի գյուղում կրակել է ՀՀ քաղաքացու ոտքին:

     

  • Տաթև Ասատրյանը բնակարան է նվիրել Նժդեհին

    Երգչուհի Տաթև Ասատրյանը  տեսանյութ է հրապարակել իր ինստագրամյան էջում և հայտնել, որ բնակարան է նվիրել Նժդեհին։
  • ԱԺ միջանցքում կրքերը չեն հանդարտվում. «Քո հետ եմ, արա', արի ստե», «Չափերներդ ճանաչեք»

    Ամենաօպերատիվ և օբյեկտիվ տեղեկատվությունները Հայաստանից և աշխարհից, մեկ հարթակում։ Բացառիկ հարցազրույցներ և մեկնաբանություններ՝ հնչեղ իրադարձությունների շուրջ։
  • Քրեական ոստիկանները բացահայտել են uպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է |

    Քրեական ոստիկանության ծանր հանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ 2026 թվականի հունվարի 21-ին Ծաղկաձորում Երևանի 33-ամյա բնակիչը, ընդգծելով քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունենալու հանգամանքը, ևս երկու անձի հետ ծեծի է ենթարկել Երևանի բնակիչ 36-ամյա տղամարդուն՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։

    Պարզվել է, որ դեպքից հետո 36-ամյա տղամարդը, չհանդուրժելով կատարվածը, նախապատրաստել է Երևանի 33-ամյա բնակչի սպանությունը և այդ նպատակով ապօրինի ձեռք է բերել հրազեն։

    Իր հերթին նշված անձը, տեղեկանալով նրա մտադրության մասին, նույնպես ապօրինի ձեռք է բերել տարբեր տեսակի հրազեն՝ հարմար առիթի դեպքում նախահարձակ լինելու և նրան կյանքից զրկելու նպատակով։

    Կոնֆլիկտը շարունակվել է նաև օգոստոսին։ 36-ամյա տղամարդը դեռևս չպարզված անձանց հետ Երևանի 33-ամյա բնակչի բնակության վայրի մոտակայքում նկատել է նրան և ավտոմեքենան վարել նրա ուղղությամբ։ Տեղի է ունեցել փոխադարձ հրաձգություն։ 


    Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սպանության նախապատրաստության, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու, ստանալու կամ պահպանելու և զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության հատկանիշներով։

    Նախաձեռնած քրեական վարույթի շրջանակում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Երևանի 33-ամյա բնակիչը ծրագրել է սպանել 36-ամյա տղամարդուն։ Իրավապահների ձեռնարկած լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, սակայն, հանցագործության կատարումը կանխվել է։

    Հոկտեմբերի 5-ին դատարանի որոշմամբ խուզարկություններ են կատարվել 33-ամյա տղամարդու, նրա հոր և ընկերոջ բնակության վայրերում։

    Նրա բնակարանից հայտնաբերվել են 49 տարբեր տեսակի դեղահաբեր և մեթադոնային լուծույթով 3 սրվակ։

    33-ամյա տղամարդը, նրա 54-ամյա հայրը, 35-ամյա ընկերն ու Երևանի բնակիչ 36-ամյա տղամարդը ձերբակալվել են։

    Հանգամանքները պարզվում են։

  • «Երեխաներին գիշերը դեղ ենք տալիս, դեռ 3 վիրահատություն կա». նոր մանրամասներ Շաքիի դեպքից

    Ամենաօպերատիվ և օբյեկտիվ տեղեկատվությունները Հայաստանից և աշխարհից, մեկ հարթակում։ Բացառիկ հարցազրույցներ և մեկնաբանություններ՝ հնչեղ իրադարձությունների շուրջ։
  • Շաքիում ադրբեջանցու կրակոցից վնասված կնոջ ոտքի ոսկորը փշրվել է, ոտքը պահպանելու խնդիրը դեռ կա

    Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջ` Անի Ավետիսյանի առողջական վիճակում փոփոխություն չկա, դեռ առկա է ոտքը պահելու խնդիրը։ Այս մասին 24News–ին հայտնեց Անիի քույրը։

    «Երկու օր առաջ վիրահատություն են արել, բեկորներն են մաքրել, որ վարակ չանցնի, բայց ոսկոր ընդհանրապես չկա, փշրվել է, այդ փշուրներն էլ են մաքրել վիրահատության ժամանակ։ Դեռ սպասում ենք, երեք վիրահատություն էլ պետք է անեն։ Ինքը արթուն է, խոսում է»,-ասաց նա։

    Երեխան, որին վիրահատել էին, նա ևս դուրս է գրվել հիվանդանոցից․ «Երեխաներից մեկն իմ մոտ է, երկուսը՝ հայրիկի։ Վախեցած են»։

    Ավելի վաղ ԱԱԾ-ից հայտնել էին, որ սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի զորամասերից մեկի զինծառայողն անհայտ հանգամանքներում լքել է ծառայության վայրն ու հայտնվել Հայաստանի տարածքում։

    Դատախազությունից էլ հայտնել էին, որ հոկտեմբերի 1-ին, ժամը 14:00-ի սահմաններում, Ադրբեջանի զինծառայող Նասիմի Մուսաևն ապօրինի մուտք է գործել Սյունիքի մարզի Շաքի բնակավայրի տներից մեկը, որտեղ հայտնաբերվելուց հետո կրակ է արձակել զենքից։ Կրակոցների հետևանքով հրազենային վիրավորում է ստացել 1987 թվականին ծնված կինը, իսկ նրա երկու անչափահաս երեխաները ստացել են մարմնական վնասվածքներ (դաստակի կոտրվածք և սալջարդ)։

    Հիշեցնենք, որ ադրբեջանցին երկու ամսով կալանավորվել է:

  • Առեղծվածային դեպք՝ Տավուշի մարզում. պարզվում են Դիլիջանում հայտնի ուսուցչուհու մահվան հանգամանքները

    Սեպտեմբերի 27-ին առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 13:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դիլիջանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Դիլիջան» բժշկական կենտրոն է տեղափոխվել կնոջ դի։

    Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Դիլիջանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գուրգեն Խաչատրյանի գլխավորությամբ։

    Տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է։ Ոստիկանները պարզել են, որ մահացածը Տավուշի մարզի բնակիչ 72-ամյա Սուսաննա Հ.-ն է, ով մահացած վիճակում տեղափոխվել է «պոլիտրավմա հարցականով, գանգուղեղային վնասվածք հարցականով, շոկ անհայտ ծագման հարցականով և հիպեգլոտոմիա» ախտորոշմամբ։

    Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կնոջ մահվան փաստով ոստիկանները Դիլիջանի ոստիկանություն են տեղափոխել նրա 41-ամյա որդուն, ում այնուհետև ներկայացրել են ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

    Իրավապահները նաև տեղեկություններ են ստացել, որ տղան մի քանի անգամ բռնության է ենթարկել մորը և հնարավոր է՝ մահը բռնության հետևանքով է եղել։ Այդ ամենը ճշտելու ուղղությամբ ոստիկաններն ու քննիչները աշխատում են։

    Քննիչի որոշմամբ էլ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը կինը Դիլիջանում մեծ հարգանք է վայելել, աշխատել է դպրոցներից մեկում որպես ուսուցչուհի, ով մի քանի սերունդ է կրթել, և շատերը մեծ ցավ են ապրել նրա մահվան համար։

    Տեղի ունեցածը սպանություն է, թե հանկարծամահություն, պարզվում է։

  • «Աղջիկն ամբողջ գիշեր չի քնում, ղժժում է, ահավոր վախեցած է». նոր մանրամասներ Շաքիի դեպքից

    Շաքիում ադրբեջանցի զինծառայողի մոտ պատանդ մնացած երեխաները հոգեպես ծանր վիճակում են, նրանցից աղջիկն ամբողջ գիշեր չի քնում։ Այս մասին NEWS.am–ին հայտնել է երեխաների մորաքույրը՝ Արփի Ավետիսյանը։

    «Երեխան ամբողջ գիշեր չի քնում, ղժժում է, ահավոր վախեցած են, որ լուրեր ենք լսում, երեխան ականջները փակում ու լացում է, ասում է՝ ես չեմ ուզում հիշել»,– ասել է Արփի Ավետիսյանը։

    Նշենք, որ այս պահին երեխաների մորը՝ Անի Ավետիսյանին, վիրահատում են։ Արփի Ավետիսյանի խոսքով, վիրահատությունն արդեն շուրջ 4 ժամ է՝ տեւում է. «Ասել էին, որ ճնշումը շատ ցածր է՝ 90-40 է, հեմոգլոբինը ցածր է, քանի որ շատ արյուն է կորցրել։ Անոթային վնասվածք է, բեկորային փշրվածք, ոսկորը պետք է իմպլանտով հավաքվի, ոտքը կարճանալու է, վեց ամիս անց նորից վիրահատելու են։ Դեռ շատ երկար ապաքինում է պետք քրոջս։

    Ավելի վաղ ԱԱԾ–ն հայտնել էր, որ հոկտեմբերի 1-ին, ժամը 14:00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, զինծառայող Նասիմի Մուսաևը, ապօրինի մուտք էր գործել Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրի 6-րդ փողոցի 20-րդ տուն, հայտնաբերվելուց հետո զենքից արձակել կրակոցներ:

    Կրակոցի հետևանքով վիրավորում էր ստացել 1987 թվականին ծնված Ա.Ա.-ն:

    Այնուհետև, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացին դիմել էր փախուստի: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Նասիմի Մուսաևը հայտնաբերվել էր Շաքի բնակավայրի 6-րդ փողոցի 26-րդ հասցեում:

    Ադրբեջանցին երկու ամսով կալանավորվել է։