Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. Վարազդատ Լալայան

Written by

in



Հայաստանի ծանրամարտի հավաքականի առաջատար Վարազդատ Լալայանը մեկնաբանել է Չինաստանի Նինբո քաղաքում անցկացված 2026 թվականի աշխարհի առաջնությունում իր ելույթը։

Գերծանր քաշային կարգում հանդես եկող հայ ծանրորդը բավարարվել է բրոնզե մեդալով, սակայն համոզված է, որ նույնիսկ ոչ լիարժեք մարզավիճակում կարող էր պայքարել աշխարհի չեմպիոնի կոչման համար։

«Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց, իսկ ինձ, թերևս, ժամանակը չբավարարեց, քանի որ որոշ խնդիրների պատճառով շուրջ երկու ամիս չէի մարզվել։ Հավանաբար չհասցրի լավ մարզավիճակ ձեռք բերել և լիարժեք վերականգնվել, սակայն պայքարս հույս տվեց, որ նույնիսկ այս վիճակում կարող էի հաղթել մրցակիցներիս։ Պարզապես ինչ-որ բան պակասեց ու չստացվեց, և չկարողացա պահպանել տիտղոսս։ Բայց ոչինչ, պատրաստվում ենք առաջիկա մրցաշարերին և հուսով եմ՝ հաջորդ անգամ ամեն ինչ ավելի լավ կդասավորվի։


Հետևեք
 մեզ՝ այստեղ


Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *