Category: Oratert.am

  • ԶՊՄԿ-ի նոր նախագիծը Արծվանիկի պոչամբարում



    Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի Արծվանիկի պոչամբարում նախատեսվում է փոխել պատվարի բարձրացման և ամրաշինական աշխատանքների ներկայում կիրառվող մեթոդը։

    Նոր մեթոդի կիրառման առաջարկը ներկայացրել են պատվարի լայնածավալ մոնիթորինգ իրականացրած միջազգային հեղինակավոր կազմակերպության մասնագետները։ Մինչ այժմ կիրառվող մեթոդը շուրջ 50 տարի օգտագործվել է և իրեն արդարացրել է, սակայն նոր մոտեցումը, ըստ մասնագետների, հնարավորություն կտա բարձրացնել պատվարի կայունությունն ու սեյսմակայունությունը և նվազեցնել հնարավոր ռիսկերը։

    Պատվարի բարձրացման համար անհրաժեշտ քարագրունտային լցանյութը ներկայում վերցվում է պոչամբարի տարածքից։ Հետագայում նախատեսվում է լեռնային զանգվածը տեղափոխել Կապան քաղաքի վարչական տարածքից։ Արդյունքում Կապանի վարչական տարածքում կավելանան հարթ տարածքները, որոնք զարգացող քաղաքի պայմաններում պահանջված են։

    Նոր մեթոդի կարևոր առանձնահատկություններից մեկն այն է, որ դրա կիրառման արդյունքում պոչանքն ավելի արագ կջրազրկվի։ Past.am-ի փոխանցմամբ՝ հավաքված ջուրը նախատեսվում է ուղղել գործող տեխնիկական պոմպակայան՝ այն հետագայում փոշենստեցման և կանաչապատ տարածքների ոռոգման նպատակներով օգտագործելու համար։

    Այսպիսով, նախատեսվող փոփոխությունը միաժամանակ վերաբերում է պոչամբարի պատվարի կայունության և սեյսմակայունության բարձրացմանը, ինչպես նաև ջրային ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործմանը։


  • Եվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլը


    Սպորտ



    Հայաստանի Մ-21 հավաքականը Եվրոպայի 2025/2027 Մ-21 առաջնության որակավորման խմբային փուլի E խմբի վերջին տուրում արտագնա խաղում հյուրընկալվեց Չեռնոգորիային և ոչ-ոքի խաղաց 1-1 հաշվով:


    Տանտերերի կազմում հանդիպման հաշիվը 20-րդ րոպեին բացեց Վլադիմիր Պերիսիչը: Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորած թիմին հաջողվեց վերականգնել հաշվի հավասարությունը երկրորդ խաղակեսում. 64-րդ րոպեին Սուրեն Ծառուկյանի փոխանցումից հետո հայկական թիմի պատասխան գնդակը խփեց Դավիթ Հակոբյանը՝ ձևակերպելով հանդիպման վերջնական հաշիվը:

    Այսպիսով, Հայաստանի երիտասարդական ընտրանին 9 անընդմեջ պարտությունից հետո վաստակեց իր առաջին և միակ միավորը այս ընտրական փուլում՝ E խմբի մրցաշարային աղյուսակը եզրափակելով վերջին՝ 6-րդ հորիզոնականում:


    Չեռնոգորիայի հավաքականը պայքարն ավարտում է մրցաշարային աղյուսակի 3-րդ տեղում:


    Հետևեք
     մեզ՝ այստեղ



  • Ավտովթար և վրաերթ՝ Երևանում | Oratert.am



    Այսօր  ավտովթար և վրաերթ  է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:40-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Ռոստովյան – Աթոյան փողոցների խաչմերուկում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Mitsubishi»-ին, ինչի հետևանքով «Mitsubishi»-ի մոտ կանգնած կինը վրարեթի է ենթարկվել։ 

    Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է շտապօգնության բժիշկներին վիրավորին տեղափոխել հիվանդանոց։

    Դեպքի վայրում «BMW»-ի վարորդը հայտնել է, որ վթար-վրաերթի պատճառը եղել է «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ով վթարային իրավիճակ է ստեղծել, ապա դեպքի վայրից հեռացել։ Տեղեկությունը իրավապահները ստուգում են։

    Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
    Հետևեք
     մեզ՝ այստեղ


  • Թուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցել



    Թուրքիան 2026 թվականի ընթացքում Ուկրաինային է փոխանցել Korkut հակաօդային պաշտպանության համակարգերի փոքր խմբաքանակ, հայտնում է Middle East Eye-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

    Ըստ հրապարակման՝ համակարգերը նախատեսված են, մասնավորապես, անօդաչու թռչող սարքերի և ցածր բարձրությամբ թռչող թիրախների դեմ պայքարի համար։ Ուկրաինական կողմին նաև հնարավորություն է տրվել դրանք փորձարկել մարտական պայմաններում։

    Korkut համակարգի մեկ մարտկոցը ներառում է երեք զենիթային ինքնագնաց կայանք և կառավարման մեքենա։ Համակարգը զինված է ավտոմատ թնդանոթներով և նախատեսված է ցածր բարձրությամբ օդային թիրախների խոցման համար։


    Հետևեք
     մեզ՝ այստեղ


  • Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը


    Հասարակություն



    Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։45-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի հին շուկայի մոտակայքում այրվում է անասնագոմ։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ փրկարար ծառայությունից։


    Հետևեք
     մեզ՝ այստեղ



  • Սաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ Ռուբիո


    Միջազգային



    «Միացյալ Նահանգները Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանության և անվտանգության ոլորտում համաձայնագիր ունի, և մենք մտադիր ենք կատարել դրա դրույթները», – ասել է  ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հութիների դեմ պայքարում Սաուդյան Արաբիային աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ հարցին ի պատասխան։

    Ռուբիոյի խոսքով՝ Սաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի։

    Եմենյան «Անսար Ալլահ» շարժման (հութիներ) և Սաուդյան Արաբիայի աջակցությունը վայելող կառավարամետ բանակի միջև ռազմական առճակատումը վերսկսվել է հուլիսի կեսերին՝ չորսամյա դադարից հետո։


    Հետևեք
     մեզ՝ այստեղ



  • «Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերով

    Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 22։20-ի սահմաններում, օպերատիվ կառավարման կենտրոնի տեսախցիկներով արձանագրվել է ներնետման դեպք ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի տարածքում։

  • Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել

    Անցած տարի մեր երկիր է այցելել ավելի քան 2 միլիոն 263 հազար զբոսաշրջիկ, իսկ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում՝ գերազանցել է 1 միլիոնը։

    Աճում է նաև եվրոպական երկրներից տուրիստների հոսքը։ Սա Հայաս

  • Առաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր Ավետիսյան



    Ինձ ոչ ոք չի կարող համոզել, որ Ալեքսանդր Մակեդոնացին, Չինգիզ խանը, Նապոլեոնը կամ Պետրոս Մեծը տանը հանգիստ նստած էին, ժողովուրդը գնաց, ասաց․

     

    «Ի՞նչ եք նստել, եկեք մեզ առաջնորդեք, գնանք մեծ պետություններ կառուցենք, աշխարհներ նվաճենք»։

    Դա անհեթեթ մոտեցում է։

     

     Իրականում լիդերներն են համախմբել ժողովուրդներին և նրանց տարել դեպի հաղթանակների, հաջողությունների կամ պարտությունների։

     

     Ուզում եմ ասել, որ նստել ու անընդհատ ժողովրդից բողոքել, որ ժողովուրդը լավը չէ, ժողովուրդը չի համախմբվում կամ ոտքի չի կանգնում, անհեթեթ, ապաքաղաքական մոտեցում է։

    Իրականում քաղաքականապես հասուն, սեփական պետության շահերը և սեփական ժողովրդին հասկանալու ունակություն ունեցող առաջնորդներն են, որ պետք է համախմբեն ժողովուրդներին և նրանց տանեն դեպի հաջողությունների։ Եվ դա վերաբերում է նաև մեզ՝ հայերիս։

     

     Բայց, ցավոք սրտի, մեզանում ձևավորվել են այնպիսի քաղաքական էլիտաներ, ովքեր իրենց անկարողությունները, իրենց քաղաքական սխալ հաշվարկներն ու անալիտիկայի բացակայությունն անընդհատ գցում են ժողովրդի գրպանը, մեղադրում ժողովրդին և իրենք անամոթաբար շարունակում զբաղվել քաղաքականությամբ։

     

    Չեն էլ հասկանում, որ իրենց ձախողումների պարագայում գոնե պետք է այնքան պատասխանատվություն և բարոյականություն ունենան, որ հեռանան քաղաքականությունից և թույլ տան, որպեսզի նոր էլիտաներ ձևավորվեն։

     

     Շատերն ասում են․ «Դե՛, մենք ի՞նչ ենք խանգարում, դուք ձևավորեք»։

     

     Ո՛չ, դա հնարավոր չէ։ Հնարավոր չէ, որովհետև քաղաքական դաշտը, հատկապես այսօր, իր մեդիառեսուրսներով, ֆինանսական ռեսուրսներով սահմանափակ է։ Եվ նրանք, ովքեր տիրապետում են այդ ռեսուրսներին, հենց նրանք են կարողանում ձևավորել քաղաքական դաշտը և մոնոպոլ ձևով փակում են այն, որպեսզի այլ մարդկանց կողմից քաղաքական օրակարգեր ձևավորելու հնարավորություն չլինի։

     

    Բայց քանի որ այսօր վիճակն օրհասական է, որքան էլ դա չգիտակցեն կամ չուզեն նկատել մեր այսպես կոչված քաղաքական էլիտաները, իսկապես ժամանակն է, որպեսզի նոր որակի ընդդիմություն և նոր որակի քաղաքական էլիտաներ ձևավորվեն մեզանում։

     

    Ինչո՞ւ եմ հատկապես ասում՝ ընդդիմություն։ Որովհետև իշխանությունն ինքը կայուն է, ունի պետական ռեսուրսներ, և իշխանության դեմ պայքարի միակ ճանապարհը նորմալ ընդդիմություն ունենալն է, գաղափարական ընդդիմություն ունենալն է, ժողովրդի համար հասկանալի ընդդիմություն ունենալն է։

     

     Ամփոփելով խոսքս՝ ուզում եմ նշել, որ այն, ինչ մենք այսօր ունենք, դրանում ժողովրդի մեղքը, եթե կա էլ, շատ փոքր է։

     

    Իրականում 1991 թվականից մինչև այսօր քաղաքականությամբ զբաղվող և քաղաքական էլիտաներ համարվողներն են պատասխանատու և մեղավոր այն ամենի համար, ինչ այսօր մենք ունենք։

     

     Եվ այս խոսքը ես չեմ ունենում նրա համար, որպեսզի ժողովրդի համակրանքը շահեմ, այլ ուղղակի ուզում եմ, որ քաղաքականությամբ զբաղվող մարդիկ հասկանան, որ ժողովրդից պահանջելու և ժողովրդին մեղադրելուց առաջ նախ պետք է կարողանալ ձևավորել հասկանալի, գաղափարական, քաղաքական ընկալումներ ունեցող էլիտաներ։

     

     Մնացածն անիմաստ զրույցներ են, որոնք կարող ենք ժամանակի ընթացքում անընդհատ խոսել, խոսել, խոսել, բայց, միևնույն է, ոչինչ չի փոխվելու։

     

    Մհեր Ավետիսյան


  • Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnր



    Հոկտեմբերի 3-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։30 սահմաններում «Mercedes» մակնիշի բեռնատար ավտոմեքենան Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Քաղսի բնակավայրի վարչական տարածքում դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել բաժանարար գոտում եղած ծառը, ապա՝ առաջ ընթացել և բախվել գովազդային երկաթե սյանը։

    Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն։

    Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ, հիվանդանոց տեղափոխված վիրավոր վարորդի ինքնությունը։


    Հետևեք
     մեզ՝ այստեղ