Category: Oratert.am

  • Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսությունը և «Նարեկացի» հայագիտական ինստիտուտը կհամագործակցեն



    Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի հրավերով Անթիլիաս են ժամանել նախկին «Անիվ» հիմնադրամի, այժմ «Նարեկացի» հայագիտական ինստիտուտի ներկայացուցիչները, գործնապես ծանոթանալու Սուրբ Աթոռի ծավալուն գործունեությանը, եւ ծանոթացնելու իրենց իրագործած ու իրագործելի ծրագրերը, ապա քննարկելու հավանական գործակցության հնարավորությունները։ Այս մասին հանտնում են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից։

    «Արդարեւ, 2026 Հոկտեմբեր 1-8-ի ժամանակամիջոցին, հայ մշակոյթի եւ սրբոց թարգմանչաց յիշատակի ամսուան առաջին նախաձեռնութիւնը տեղի ունեցաւ Անթիլիասի մէջ, երբ «Նարեկացի» հայագիտական ինստիտուտի ներկայացուցիչները պաշտօնական առաջին այցելութեամբ, բաղկացած տիարք Արմէն Խեչոյեանէ, Արթուր Սողոմոնեանէ, Ռուբէն Աթոյեանէ եւ տիկին Գոհար Աւագեանէ ժամանեցին ու հիւրընկալուեցան Կաթողիկոսարանէս ներս:


    Արամ Ա. Վեհափառ Հայրապետին հետ ունեցան երկու հանդիպում, ուր լսեցին Հայրապետին լայն փորձառութեամբ լեցուն միտքերն ու պատկերացումները, քննարկուեցան գործակցութեանց ոլորտները եւ ստացան անոր օրհնութիւնը:

    Մեր յարգելի հիւրերը վայելեցին Մայրավանքիս բարիքները, ստացան Կաթողիկոսարանիս հրատարակութիւններէն, «Կիլիկիա» Մատենադարանի ընդհանուր պատասխանատու Գերաշնորհ Տ. Շահան Արք. Սարգիսեանի առաջնորդութեամբ նախ շրջայց կատարեցին Մայր Տաճար, Ապրիլեան Նահատակաց Յուշարձան, Գանձատուն, «Կիլիկիա» Մատենադարան, «Կիլիկիա» Թանգարան, Արխիւատուն, Միջ-Եկեղեցական, Տեղեկատուական, Քրիստոնէական Դաստիարակութիւն, նորակառոյց Պէզիքեան կեդրոն: Տեսակցեցան Կաթողիկոսրանիս բաժանմունքներու պատասխանատուներուն հետ: Յաջորդաբար այցելեցին Թռչնոց Բոյն եւ Հայոց Ցեղասպանութեան Որբերու «Արամ Պէզիքեան» Թանգարան, Ազունիէի Հայ Ազգային Բուժարան, Այնճար, Լէյլաւան եւ «Խորէն Ա.» կեդրոն, Սուրբ Նշան մայր եկեղեցի, Սրբոց Վարդանանց եկեղեցի եւ Ազգային Առաջնորդարան, յատուկ հանդիպում ունեցան Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Շահէ Արք. Փանոսեանի հետ, Ազգային Միացեալ Վարժարան՝ տնօրէնութիւն եւ աշակերտներ, Այնթուրա՝ հայ որբանոցի հետքերով, Սուրբ Աստուածածին Վանք՝ Պիքֆայա եւ Դպրեվանք՝ տեսչութիւն եւ ուսանողութիւն:

    Մեկնելէ առաջ պատուիրակութիւնը իր ջերմ շնորհակալութիւնը յայտնեց Նորին Սուրբ Օծութեան, միաժամանակ իր հիացումն ու գնահատանքը արտայայտեց այն հսկայ մշակութային ու կրթական առաքելութեան համար, որ կազմակերպ ու հետեւողական կերպով կը կատարուի Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան կողմէ:

    «Նարեկացի» ինստիտուտի պատասխանատուները իրենց պատրաստակամութիւնը յայտնեցին գործակցելու Կիլիկիոյ Կաթողիկոսութեան հետ հայագիտութեան հետ աղերս ունեցող զանազան մարզերէ ներս»,-ասված է հաղորդագրության մեջ:


  • Արհեստական ճգնաժամ հրահրելով՝ իշխանությունը խորացնում է առանց այդ էլ ներհասարակական մակարդակում առկա ատելnւթյունն ու թշնամnւթյունը. Տիգրան Աբրահամյան


    Քաղաքականություն



    Արհեստական ճգնաժամ հրահրելով՝ իշխանությունը խորացնում է առանց այդ էլ ներհասարակական մակարդակում առկա ատելությունն ու թշնամությունը: Այս մասին գրել է ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

    «Իշխանությանը ոչ մի կերպ հանգիստ չի տալիս Հայ Առաքելական եկեղեցու հեղինակությունն ու իր նախաձեռնած հակաեկեղեցական արշավի շարունակական ձախողումները:

    Որքան էլ մեծաթիվ ռեսուրսներ են դրվում Եկեղեցին վարկաբեկելու և հանրության աչքին նորանոր հերյուրանքներ տարածելու համար, մեկ է՝ մարդկանց ճնշող մեծամասնությունը գիտակցում է պարզ ճշմարտությունը:

    Արհեստական ճգնաժամ հրահրելով՝ իշխանությունը խորացնում է առանց այդ էլ ներհասարակական մակարդակում առկա ատելությունն ու թշնամությունը, որի աննախադեպ մասշտաբի համար հատկապես 2018-ից մեծ ջանքեր է գործադրել»,- գրել է Աբրահամյանը:



  • Արտակարգ իրավիճակ՝ Երևանում | Oratert.am



    Արդեն 4 օր է՝ Երևան քաղաքի Թևոսյան փողոցում գտնվող Բանավան թաղամասի 1-ին շենքի նկուղային հարկերը բառի բուն իմաստով վերածվել են «լողավազանի»։ Նկուղներում կուտակված խմելու ջրի խորությունը որոշ հատվածներում հասնում է մոտ 1 մետրի, և իրավիճակը, բնակիչների փոխանցմամբ, օրեցօր ավելի է վատանում։ Բնակիչներն ահազանգում են, որ ջուրը ոչ միայն չի հեռացվում, այլև շարունակում է շատանալ։ Մի շարք նկուղներ այն աստիճան են լցվել, որ անգամ երկարաճիտ ռետինե կոշիկներով այնտեղ մտնելն արդեն գրեթե անհնար է։

    Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, խնդրի հետևանքով վնասվում են բնակիչների և այնտեղ գործող խանութների գույքն ու մթերքը։ Մարդիկ կանգնած են իրենց ունեցվածքը կորցնելու իրական վտանգի առաջ, սակայն, ինչպես իրենք են ասում, սայլը դեռևս տեղից չի շարժվում։

    Բնակիչների խոսքով՝ դեպքից երկու օր առաջ «Վեոլիա Ջուր» ընկերության աշխատակիցները ժամանել են, նմուշառում կատարել և հեռացել, սակայն դրանից հետո որևէ տեսանելի արդյունք չի եղել, իսկ ջրի մակարդակը շարունակում է բարձրանալ։

    Բնակիչներից մեկը մեզ հետ զրույցում նշեց․ «Չգիտենք՝ ում դիմենք, ումից օգնություն խնդրենք։ Ջուրը օր օրի ավելանում է, նկուղները լցվել են։ Մեր գույքն ու մթերքը ջրի տակ են, իսկ պատասխանատուները գալիս են, նայում, գնում և վերջ»։

    Մեկ այլ բնակիչ էլ ասաց․ «Այսպես շարունակվելու դեպքում վնասը շատ ավելի մեծ է լինելու։ Նկուղ մտնելն արդեն վտանգավոր է, որոշ հատվածներում ջուրը մոտ մեկ մետր է։ Մենք ուզում ենք միայն, որ պատասխանատուները գան և վերջապես լուծեն խնդիրը»։

    Բնակիչները պահանջում են հնարավորինս արագ պարզել ջրի կուտակման պատճառը, դադարեցնել ջրի հոսքը և համապատասխան տեխնիկայի միջոցով հեռացնել նկուղներում կուտակված ջուրը։ Մինչդեռ արդեն չորրորդ օրն է՝ խնդիրը շարունակում է մնալ չլուծված, իսկ բնակիչների ու տնտեսվարողների կրած վնասը՝ ավելանալ։


    Հետևեք
     մեզ՝ այստեղ


  • Ադրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքը



    Monument Watch-ը ահազանգում է․

    Ադրբեջանական պաշտոնական, գիտական ու լրատվական շրջանակների կողմից վերջին շրջանում ակտիվորեն շրջանառվող հրապարակումներն ու գիտաժողովները, որտեղ Հայաստանին և Հայ Առաքելական Եկեղեցուն մեղադրում են պատմամշակութային ժառանգության յուրացման և «աղվանական հուշարձանները հայկականացնելու» մեջ, ներկայացնում են պետականորեն հովանավորվող քարոզչական մանիպուլյացիաների մի նոր, ծավալուն ու վտանգավոր ալիք: Այս արշավի շրջանակներում ադրբեջանական կողմը փորձում է ընթերցողին մատուցել կեղծ պատմագիտական թեզեր, որոնք նպատակ ունեն հիմնավորելու Արցախի քրիստոնեական հուշարձանների «աղվանացումը» և արդարացնելու դրանց նկատմամբ իրականացվող անօրինական միջամտությունները:

    Այսպես, Ադրբեջանի Գիտությունների ակադեմիայի հնագիտության և մարդաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող Ուլվիյա Հաջիևան պետական լրատվական գործակալությանը տված հարցազրույցում պնդում է, թե 1828 թվականի Թուրքմենչայի պայմանագրից հետո Ռուսական կայսրությունը, փորձելով ամրապնդել իր դիրքերը, օգտագործել է հայ եկեղեցին և 1836 թվականի Կանոնադրությամբ լուծարել Աղվանից կաթողիկոսությունը: Ըստ նրա՝ Էջմիածնի եկեղեցին դրանից հետո սկսել է աղվանական պատմական ու մշակութային ժառանգությունը հայկականի վերածելու և աղվանական կրոնական պաշտամունքի վայրերը ոչնչացնելու կամ հայկականի վերափոխելու գործընթաց, ընդ որում՝ հայկական հոգևորականությանը մեղադրելով 1854 թվականին Շուշիում աղվանական ձեռագրերի արխիվը անհետացնելու մեջ և հայտարարելով, թե Արցախի վանքերը 19-րդ դարի վերջին միտումնավոր ոչնչացվել են Էջմիածնի կողմից (https://arxeologiya.az/news/726):

    Այս թեզերին գործնական ընթացք տալու նպատակով Հնագիտության և մարդաբանության ինստիտուտի տնօրեն Ֆարհադ Գուլիևը մեկ այլ հարցազրույցում տեղեկացնում է, որ Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի տարբեր ինստիտուտներ լայնածավալ համատեղ հետազոտություններ ու հնագիտական արշավախմբեր են ձևավորում՝ Աղվանքի նյութական ու մշակութային ժառանգությունը համալիր կերպով ուսումնասիրելու համար: Նա ընդգծում է, որ առաջիկա 5-10 տարիներին աղվանական ժառանգության ուսումնասիրությունը պետք է դառնա ադրբեջանական պատմագիտության հիմնական թեմաներից մեկը և ֆինանսավորվի պետական բյուջեի ու հատուկ դրամաշնորհների հաշվին (https://arxeologiya.az/news/725):

    Զուգահեռաբար, պատմության փիլիսոփայության դոկտոր Գուլանա Ալիևան հայկական կողմին մեղադրում է «օկուպացիայի տարիներին» իսլամական և աղվանական հուշարձանները կեղծելու, թալանելու և ոչնչացնելու մեջ՝ որպես օրինակ բերելով Փանահի ամրոցը, Լաչինի դամբարանները, Ազոխի ու Թաղլարի քարանձավները, ինչպես նաև 2010 թվականին Սոնասար գյուղից հայտնաբերված ոսկյա ու բրոնզյա իրերը Երևան տեղափոխելը, ապա հայտարարում, թե Ծիծեռնավանքը, Դադիվանքը, Ամարասը, Գանձասարը և Սուրբ Եղիշայի վանքը աղվանական ճարտարապետության օրինակներ են, որոնք հայերը փորձել են յուրացնել, իսկ այժմ Ադրբեջանը լայնածավալ մոնիթորինգ ու պեղումներ է իրականացնում դրանք «վերականգնելու» համար (https://arxeologiya.az/news/728):

    Այս ամենը տեղավորվում է համապետական քարոզչական քաղաքականության մեջ, ինչը հստակ երևում է Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայում կայացած «Պատերազմ և խաղաղություն. ադրբեջանական իրականություն» թեմայով գիտական կոնֆերանսի լուսաբանումներից: Այնտեղ ակադեմիայի նախագահ Իսա Հաբիբբեյլին և այլ բանախոսներ փառաբանում են 44-օրյա պատերազմում և 2023 թվականի սեպտեմբերյան ռազմական գործողություններում Ադրբեջանի հաղթանակը՝ հայտարարելով «Զանգեզուրի միջանցքի» աշխարհաքաղաքական նշանակության մասին և ընդգծելով, որ ադրբեջանական արվեստն ու գրականությունը պետք է ակտիվորեն արտացոլեն «Մեծ վերադարձի» և Արցախի նկատմամբ վերահսկողության հաստատման թեմաները (https://science.gov.az/az/news/open/37221):

    Նույն հարթակում անցկացված «Աղվանական հուշարձանները Ղարաբաղի տարածքում. պատմական իրականություն և հայկական կեղծիք» կոնֆերանսի ժամանակ Ֆարհադ Գուլիևը կրկին պնդում է, թե հայերը կատարել են համակարգված հանցագործություններ՝ բրոնզեդարյան բնակավայրերը կապելով հայերի նախնիների հետ, աղվանական տաճարները հայկականացնելով և մզկիթները ոչնչացնելով կամ պարսկական ներկայացնելով, ու հավելում, որ Տող գյուղի «աղվանից իշխանների պալատական համալիրում», Հադրութում և Ավետարանոցում իրականացվող ադրբեջանական պեղումները կոչված են «գիտականորեն բացահայտելու հայկական ստերը» ( https://science.gov.az/az/news/open/37170):

    Այս նույն միջոցառման ընթացքում դոցենտ Ռամիլ Աղաևը զարգացնում է այդ միտքը՝ հայտարարելով, թե պատմական տարեգրությունները, այդ թվում՝ Մովսես Կաղանկատվացու աշխատությունը, ապացուցում են, որ Աղվանքի բնակիչները քրիստոնեություն են ընդունել հայերից դարեր առաջ և պատկանում են այլ դավանաբանական հոսանքի: Նա պնդում է, թե հայերի փորձերը՝ գրի ու այբուբենի միջոցով յուրացնելու Արցախի ու Նախիջևանի հուշարձանները, հակասում են գիտությանը, իսկ Արցախի խաչքարերն ու գերեզմանաքարերը պարունակում են արևի, լուսնի ու թռչունների խորհրդանիշներ, որոնք իբր վկայում են դրանց «բուն աղվանական» ծագման և տեղանունների ու անունների ոչ հայկական լինելու մասին (https://science.gov.az/az/news/open/37171; https://science.gov.az/az/news/open/37173):

    Այս բոլոր հրապարակումների համադրված վերլուծությունը ցույց է տալիս, որ ադրբեջանական կողմի առաջ քաշած թեզերը հիմնված են խորքային մանիպուլյացիաների և պատմական փաստերի նպատակային խեղաթյուրման վրա: Առաջին ակնհայտ մանիպուլյացիան Աղվանից կաթողիկոսության իրական պատմական կարգավիճակի նենգափոխումն է․ պատմագիտորեն հաստատված փաստ է, որ Աղվանից եկեղեցու քրիստոսաբանությունն ու ծիսակարգը և դրանից բխող ճարտարապետությունը, կոթողային մշակույթն ու պատկերագրությունը եղել են նույնական Հայ առաքելական եկեղեցու հետ: Ինչ վերաբերում է գրավոր և ժամասացության լեզվին, ապա աղվաներեն այբուբենի սահմանափակ օգտագործումը Կուրից հյուսիս ուղեկցվում էր հայերենի հմատաչած օգտագործմամբ: Իսկ Կուրից հարավ՝ Ուտիքի և Արցախի բնակչությունը  կազմում էին հայերը, գրավոր-եկեղեցական լեզուն միայն և միայն հայերեն էր: Պատահական չէ, որ այդ տարածքներում հազարավոր հայերեն արձանագրությունների դիմաց չունենք աղվաներն գեթ մեկ տառ: 12-րդ դարից սկսած Աղվանից կոչվող կաթողիկոսության դավանական ու մշակութային կյանքը համարյա ամբողջությամբ կենտրոնանում է Արցախում և Ուտիքում՝ քաղաքական ու ռազմական պաշտպան ունենալով հայկական իշխանական տները: 14-ր դարից սկսկած Գանձասարը դառնում է Աղվանից կաթողիկոսանիստ, որը գլխավորում էին Հասան-Ջալալյանների հայկական իշխանական տան ներկայացուցիչները: Այնպես որ Աղվանից կաթողիկոսության վերածումը Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմերի «ժառանգության բռնազավթում» անվանելը պատմական իրականության բացահայտ խաթարում է:

    Դրան հաջորդող մանիպուլյացիան նյութական մշակույթի անհերքելի փաստերի արհամարհումն է․ Գանձասարի, Ամարասի, Դադիվանքի, Ծիծեռնավանքի և Արցախի մյուս հազարավոր հուշարձանների վրա առկա վիմագիր արձանագրությունները, խաչքարերն ու ձեռագրերը գրված են դասական հայերենով և ներկայացնում են հայկական միջնադարյան ճարտարապետական ու քանդակագործական դպրոցը: Արցախի խաչքարային հորինվածքներում քրիստոնեական խորհրդանշանների  չիմացությունը, դրանք չեզոք «տիեզերական» եզրով բնորոշելը չեն կարող հիմք լինել դրանց ոչ հայկական, աղվանական կամ ուդիական հնարանքների համար:

    Ամենավտանգավոր մանիպուլյացիան, սակայն, գիտական պեղումների և վերականգնման անվան տակ պետականորեն կազմակերպվող անօրինական միջամտություններն են․ ադրբեջանական պաշտոնական կառույցների կողմից հայտարարվող լայնածավալ հնագիտական արշավախմբերը իրականում նպատակ ունեն հիմնավորելու հայկական արձանագրությունների, խաչերի ու վիմագրերի պլանավորված ոչնչացումն ու ձևափոխումը, ինչը մշակութային յուրացման և պատմական հետքերը ջնջելու հստակ քաղաքականություն է:

    Այսպիսով, ադրբեջանական պաշտոնական ու գիտական ինստիտուտների կողմից իրականացվող այս արշավը ոչ թե պատմական ճշմարտությունը բացահայտելու նպատակ ունի, այլ ծառայում է որպես քաղաքական գործիք՝ բռնազավթված տարածքներում հայկական ինքնության, պատմական ներկայության ու հոգևոր-մշակութային ժառանգության հետքերը վերջնականապես ջնջելու և պետական մակարդակով իրականացվող մշակութային յուրացումն արդարացնելու համար:


    Հետևեք
     մեզ՝ այստեղ


  • Իրանի միջուկային արդյունաբերության դեմ պատժամիջոցներն ու հարձակումները չեն կասեցրել երկրի առաջընթացը․ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար



    Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (ԻԱԷԿ) ղեկավար Մոհամմադ Էսլամին հայտարարել է, որ երկրի միջուկային արդյունաբերության դեմ կիրառվող պատժամիջոցները, սպառնալիքներն ու հարձակումները չեն կարողացել կասեցնել Իրանի առաջընթացը առողջապահության ոլորտում։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։

    Հոկտեմբերի 8-ին ելույթ ունենալով մանկական քաղցկեղի ախտորոշման և բուժման կենտրոնի բացման արարողության ժամանակ՝ Էսլամին նշել է, որ ԻԱԷԿ-ն առողջապահությունը և սննդի անվտանգությունը համարում է երկրի զարգացման ռազմավարական ուղղություն։

    «Մենք հպարտ ենք, որ կարողանում ենք շարունակել առաջընթացի ճանապարհը՝ չնայած երկրի միջուկային արդյունաբերության նկատմամբ բոլոր ճնշումներին, պատժամիջոցներին, սպառնալիքներին և հարձակումներին։


    Չնայած այս հանգամանքներին՝ մեր գործընկերներին հաջողվել է հաջողությամբ իրականացնել իրենց առաքելությունը և պահպանել երկրի առաջընթացը գիտության առաջնագծում»,- ասել է նա։

    Նրա խոսքով` «Իրանն ընդլայնել է իր ռադիոդեղագործական արտադրանքի տեսականին՝ հավասարվելով առաջատար երկրներին»։


    Հետևեք
     մեզ՝ այստեղ


  • «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը դատապարտում է հանրային գործիչ Արթուր Դանիելյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումը

    • Ֆեյսբուքյան գրառումների բովանդակությունը խուլիգանություն որակելը հիմնազուրկ է, իսկ դրա համար կալանքը որպես խափանման միջոց կիրառելն ակներևաբար վկայում է քաղաքական պատվերով իրականացվող ընտրովի «արդարադատության» մասին․ հակառակ դեպքում Նիկոլ Փաշինյանը և բազմաթիվ ՔՊ-ական գործիչներ կամ աջակիցներ վաղուց պետք է կալանավայրերում լինեին՝ իրենց օգտագործած բառամթերքի համար։

  • Դիվերսանտի չափանիշը՝ դիմադրությո՞ւն, թե՞ կատարած առաքելությունը․ Հրայր Կամենդատյան



    Սուրեն պապիկյան անունով մեկը պնդում է ,որ ձերբակալման ժամանակ ազերին դիմադրություն ցույց չի տվել և հետևաբար նա դւվերսանտ չէ։

    Հիրավի տգետ պնդում ՊՆ նախարար կարգված անգրագետի կողմից։Հատուկ իր նմանների համար բերել եմ դիվերսանտ բառի բացատրությունը։

    Դիվերսանտ (ֆրանսերեն divertissement — «շեղում», «զբաղմունք», լատիներեն diverto — «շեղում եմ» բառերից) նշանակում է զինված հատուկ ստորաբաժանման կամ խմբի մարտիկ, որը ուղարկվում է հակառակորդի թիկունք՝ դիվերսիոն (քայքայիչ) գործողություններ իրականացնելու համար:

    Դիվերսանտի կամ դիվերսիոն խմբի հիմնական նպատակներն են.

    1.Ենթակառուցվածքների ոչնչացում. 2.Հակառակորդի ռազմավարական օբյեկտների (կամուրջներ, երկաթգծեր, կապի հանգույցներ, զինամթերքի պահեստներ, էլեկտրակայաններ) պայթեցում կամ շարքից հանում:

    3. Կառավարման խաթարում. Հակառակորդի զորքերի կառավարումը, կապը և մատակարարումը խափանելը:

    4. Խուճապի առաջացում. Հակառակորդի թիկունքում անհանգստություն, անհանգիստ վիճակ և խուճապ տարածելը:

    5.Հատուկ առաջադրանքներ. Կարևոր անձանց (հրամանատարների, քաղաքական գործիչների) չեզոքացում կամ հետախուզական տվյալների հավաքագրում:

    Փոխաբերական կամ առօրյա իմաստով «դիվերսանտ» են անվանում նաև այն անձին, որը ծածուկ կերպով ներսից վնաս է հասցնում որևէ կազմակերպության, գործընթացի կամ ծրագրի (գործադուլավոր, քայքայիչ տարր):

    Տգետներին հորդորում եմ ուշադիր կարդալ չորրորդ կետը։

     


  • ԶՊՄԿ-ի նոր նախագիծը Արծվանիկի պոչամբարում



    Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի Արծվանիկի պոչամբարում նախատեսվում է փոխել պատվարի բարձրացման և ամրաշինական աշխատանքների ներկայում կիրառվող մեթոդը։

    Նոր մեթոդի կիրառման առաջարկը ներկայացրել են պատվարի լայնածավալ մոնիթորինգ իրականացրած միջազգային հեղինակավոր կազմակերպության մասնագետները։ Մինչ այժմ կիրառվող մեթոդը շուրջ 50 տարի օգտագործվել է և իրեն արդարացրել է, սակայն նոր մոտեցումը, ըստ մասնագետների, հնարավորություն կտա բարձրացնել պատվարի կայունությունն ու սեյսմակայունությունը և նվազեցնել հնարավոր ռիսկերը։

    Պատվարի բարձրացման համար անհրաժեշտ քարագրունտային լցանյութը ներկայում վերցվում է պոչամբարի տարածքից։ Հետագայում նախատեսվում է լեռնային զանգվածը տեղափոխել Կապան քաղաքի վարչական տարածքից։ Արդյունքում Կապանի վարչական տարածքում կավելանան հարթ տարածքները, որոնք զարգացող քաղաքի պայմաններում պահանջված են։

    Նոր մեթոդի կարևոր առանձնահատկություններից մեկն այն է, որ դրա կիրառման արդյունքում պոչանքն ավելի արագ կջրազրկվի։ Past.am-ի փոխանցմամբ՝ հավաքված ջուրը նախատեսվում է ուղղել գործող տեխնիկական պոմպակայան՝ այն հետագայում փոշենստեցման և կանաչապատ տարածքների ոռոգման նպատակներով օգտագործելու համար։

    Այսպիսով, նախատեսվող փոփոխությունը միաժամանակ վերաբերում է պոչամբարի պատվարի կայունության և սեյսմակայունության բարձրացմանը, ինչպես նաև ջրային ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործմանը։


  • Եվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլը


    Սպորտ



    Հայաստանի Մ-21 հավաքականը Եվրոպայի 2025/2027 Մ-21 առաջնության որակավորման խմբային փուլի E խմբի վերջին տուրում արտագնա խաղում հյուրընկալվեց Չեռնոգորիային և ոչ-ոքի խաղաց 1-1 հաշվով:


    Տանտերերի կազմում հանդիպման հաշիվը 20-րդ րոպեին բացեց Վլադիմիր Պերիսիչը: Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորած թիմին հաջողվեց վերականգնել հաշվի հավասարությունը երկրորդ խաղակեսում. 64-րդ րոպեին Սուրեն Ծառուկյանի փոխանցումից հետո հայկական թիմի պատասխան գնդակը խփեց Դավիթ Հակոբյանը՝ ձևակերպելով հանդիպման վերջնական հաշիվը:

    Այսպիսով, Հայաստանի երիտասարդական ընտրանին 9 անընդմեջ պարտությունից հետո վաստակեց իր առաջին և միակ միավորը այս ընտրական փուլում՝ E խմբի մրցաշարային աղյուսակը եզրափակելով վերջին՝ 6-րդ հորիզոնականում:


    Չեռնոգորիայի հավաքականը պայքարն ավարտում է մրցաշարային աղյուսակի 3-րդ տեղում:


    Հետևեք
     մեզ՝ այստեղ



  • Ավտովթար և վրաերթ՝ Երևանում | Oratert.am



    Այսօր  ավտովթար և վրաերթ  է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:40-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Ռոստովյան – Աթոյան փողոցների խաչմերուկում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Mitsubishi»-ին, ինչի հետևանքով «Mitsubishi»-ի մոտ կանգնած կինը վրարեթի է ենթարկվել։ 

    Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է շտապօգնության բժիշկներին վիրավորին տեղափոխել հիվանդանոց։

    Դեպքի վայրում «BMW»-ի վարորդը հայտնել է, որ վթար-վրաերթի պատճառը եղել է «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ով վթարային իրավիճակ է ստեղծել, ապա դեպքի վայրից հեռացել։ Տեղեկությունը իրավապահները ստուգում են։

    Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
    Հետևեք
     մեզ՝ այստեղ