Category: Oratert.am

  • Թուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցել



    Թուրքիան 2026 թվականի ընթացքում Ուկրաինային է փոխանցել Korkut հակաօդային պաշտպանության համակարգերի փոքր խմբաքանակ, հայտնում է Middle East Eye-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

    Ըստ հրապարակման՝ համակարգերը նախատեսված են, մասնավորապես, անօդաչու թռչող սարքերի և ցածր բարձրությամբ թռչող թիրախների դեմ պայքարի համար։ Ուկրաինական կողմին նաև հնարավորություն է տրվել դրանք փորձարկել մարտական պայմաններում։

    Korkut համակարգի մեկ մարտկոցը ներառում է երեք զենիթային ինքնագնաց կայանք և կառավարման մեքենա։ Համակարգը զինված է ավտոմատ թնդանոթներով և նախատեսված է ցածր բարձրությամբ օդային թիրախների խոցման համար։


    Հետևեք
     մեզ՝ այստեղ


  • Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը


    Հասարակություն



    Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։45-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի հին շուկայի մոտակայքում այրվում է անասնագոմ։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ փրկարար ծառայությունից։


    Հետևեք
     մեզ՝ այստեղ



  • Սաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ Ռուբիո


    Միջազգային



    «Միացյալ Նահանգները Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանության և անվտանգության ոլորտում համաձայնագիր ունի, և մենք մտադիր ենք կատարել դրա դրույթները», – ասել է  ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հութիների դեմ պայքարում Սաուդյան Արաբիային աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ հարցին ի պատասխան։

    Ռուբիոյի խոսքով՝ Սաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի։

    Եմենյան «Անսար Ալլահ» շարժման (հութիներ) և Սաուդյան Արաբիայի աջակցությունը վայելող կառավարամետ բանակի միջև ռազմական առճակատումը վերսկսվել է հուլիսի կեսերին՝ չորսամյա դադարից հետո։


    Հետևեք
     մեզ՝ այստեղ



  • «Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերով

    Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 22։20-ի սահմաններում, օպերատիվ կառավարման կենտրոնի տեսախցիկներով արձանագրվել է ներնետման դեպք ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի տարածքում։

  • Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել

    Անցած տարի մեր երկիր է այցելել ավելի քան 2 միլիոն 263 հազար զբոսաշրջիկ, իսկ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում՝ գերազանցել է 1 միլիոնը։

    Աճում է նաև եվրոպական երկրներից տուրիստների հոսքը։ Սա Հայաս

  • Առաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր Ավետիսյան



    Ինձ ոչ ոք չի կարող համոզել, որ Ալեքսանդր Մակեդոնացին, Չինգիզ խանը, Նապոլեոնը կամ Պետրոս Մեծը տանը հանգիստ նստած էին, ժողովուրդը գնաց, ասաց․

     

    «Ի՞նչ եք նստել, եկեք մեզ առաջնորդեք, գնանք մեծ պետություններ կառուցենք, աշխարհներ նվաճենք»։

    Դա անհեթեթ մոտեցում է։

     

     Իրականում լիդերներն են համախմբել ժողովուրդներին և նրանց տարել դեպի հաղթանակների, հաջողությունների կամ պարտությունների։

     

     Ուզում եմ ասել, որ նստել ու անընդհատ ժողովրդից բողոքել, որ ժողովուրդը լավը չէ, ժողովուրդը չի համախմբվում կամ ոտքի չի կանգնում, անհեթեթ, ապաքաղաքական մոտեցում է։

    Իրականում քաղաքականապես հասուն, սեփական պետության շահերը և սեփական ժողովրդին հասկանալու ունակություն ունեցող առաջնորդներն են, որ պետք է համախմբեն ժողովուրդներին և նրանց տանեն դեպի հաջողությունների։ Եվ դա վերաբերում է նաև մեզ՝ հայերիս։

     

     Բայց, ցավոք սրտի, մեզանում ձևավորվել են այնպիսի քաղաքական էլիտաներ, ովքեր իրենց անկարողությունները, իրենց քաղաքական սխալ հաշվարկներն ու անալիտիկայի բացակայությունն անընդհատ գցում են ժողովրդի գրպանը, մեղադրում ժողովրդին և իրենք անամոթաբար շարունակում զբաղվել քաղաքականությամբ։

     

    Չեն էլ հասկանում, որ իրենց ձախողումների պարագայում գոնե պետք է այնքան պատասխանատվություն և բարոյականություն ունենան, որ հեռանան քաղաքականությունից և թույլ տան, որպեսզի նոր էլիտաներ ձևավորվեն։

     

     Շատերն ասում են․ «Դե՛, մենք ի՞նչ ենք խանգարում, դուք ձևավորեք»։

     

     Ո՛չ, դա հնարավոր չէ։ Հնարավոր չէ, որովհետև քաղաքական դաշտը, հատկապես այսօր, իր մեդիառեսուրսներով, ֆինանսական ռեսուրսներով սահմանափակ է։ Եվ նրանք, ովքեր տիրապետում են այդ ռեսուրսներին, հենց նրանք են կարողանում ձևավորել քաղաքական դաշտը և մոնոպոլ ձևով փակում են այն, որպեսզի այլ մարդկանց կողմից քաղաքական օրակարգեր ձևավորելու հնարավորություն չլինի։

     

    Բայց քանի որ այսօր վիճակն օրհասական է, որքան էլ դա չգիտակցեն կամ չուզեն նկատել մեր այսպես կոչված քաղաքական էլիտաները, իսկապես ժամանակն է, որպեսզի նոր որակի ընդդիմություն և նոր որակի քաղաքական էլիտաներ ձևավորվեն մեզանում։

     

    Ինչո՞ւ եմ հատկապես ասում՝ ընդդիմություն։ Որովհետև իշխանությունն ինքը կայուն է, ունի պետական ռեսուրսներ, և իշխանության դեմ պայքարի միակ ճանապարհը նորմալ ընդդիմություն ունենալն է, գաղափարական ընդդիմություն ունենալն է, ժողովրդի համար հասկանալի ընդդիմություն ունենալն է։

     

     Ամփոփելով խոսքս՝ ուզում եմ նշել, որ այն, ինչ մենք այսօր ունենք, դրանում ժողովրդի մեղքը, եթե կա էլ, շատ փոքր է։

     

    Իրականում 1991 թվականից մինչև այսօր քաղաքականությամբ զբաղվող և քաղաքական էլիտաներ համարվողներն են պատասխանատու և մեղավոր այն ամենի համար, ինչ այսօր մենք ունենք։

     

     Եվ այս խոսքը ես չեմ ունենում նրա համար, որպեսզի ժողովրդի համակրանքը շահեմ, այլ ուղղակի ուզում եմ, որ քաղաքականությամբ զբաղվող մարդիկ հասկանան, որ ժողովրդից պահանջելու և ժողովրդին մեղադրելուց առաջ նախ պետք է կարողանալ ձևավորել հասկանալի, գաղափարական, քաղաքական ընկալումներ ունեցող էլիտաներ։

     

     Մնացածն անիմաստ զրույցներ են, որոնք կարող ենք ժամանակի ընթացքում անընդհատ խոսել, խոսել, խոսել, բայց, միևնույն է, ոչինչ չի փոխվելու։

     

    Մհեր Ավետիսյան


  • Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnր



    Հոկտեմբերի 3-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։30 սահմաններում «Mercedes» մակնիշի բեռնատար ավտոմեքենան Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Քաղսի բնակավայրի վարչական տարածքում դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել բաժանարար գոտում եղած ծառը, ապա՝ առաջ ընթացել և բախվել գովազդային երկաթե սյանը։

    Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն։

    Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ, հիվանդանոց տեղափոխված վիրավոր վարորդի ինքնությունը։


    Հետևեք
     մեզ՝ այստեղ


  • Մխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեց



    Իտալիայի գործող չեմպիոն Միլանի «Ինտերը» ստուգողական հանդիպում է անցկացրել՝ մրցելով «Լումեցանեի» հետ և հաղթել է՝ 2։0 հաշվով:

    ​Հանդիպման հաշիվը առաջին խաղակեսի 14-րդ րոպեին բացել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, «Ինտերի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը:

    Հանդիպումից հետո «Ինտերի» մամուլի ծառայությունը սոցիալական ցանցերի իր էջերում հրապարակել է Մխիթարյանի գոլի տեսանյութը։

    Երկրորդ գոլի հեղինակ է դարձել Ռիչի Ագբոնիֆոն՝ երկրորդ խաղակեսին՝ 62-րդ րոպեին։   


    Հետևեք
     մեզ՝ այստեղ


  • Զելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածք



    Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Reuters-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ «Վիվալդի» գործողությունը «շատ հաջող» է ընթանում և դեռևս չի ավարտվել։ Նրա խոսքով՝ ուկրաինական ուժերը գործողության շրջանակում վերադարձրել են շուրջ 125-140 քառակուսի կիլոմետր տարածք։ Reuters-ը ևս հայտնում է, որ Զելենսկին գործողության արդյունքում խոսել է մոտ 140 քկմ-ի վերադարձի մասին։

    Զելենսկին պնդել է, որ ռուսական ուժերի ամսական կորուստները 30-32 հազարից հասել են մոտ 42 հազարի։ Նրա խոսքով՝ ուկրաինական կողմի կորուստները հարձակման ընթացքում մի քանի անգամ ավելի քիչ են եղել։ Այս թվերը ներկայացվել են Զելենսկու կողմից։

    Ուկրաինայի նախագահը նաև հայտնել է, որ երկիրը նախատեսում է մինչև տարեվերջ փակել ընթացիկ ֆինանսական պակասուրդը։ Վարկային միջոցների մի մասը նախատեսվում է ուղղել 2027 թվականի հունվար-փետրվարի համար անօդաչու թռչող սարքերի պատվերներին։ Reuters-ի ավելի վաղ հրապարակման համաձայն՝ Ուկրաինան 2026 թվականի համար ունի շուրջ 27 միլիարդ դոլարի ֆինանսավորման բաց, որի փակման ուղղությամբ Կիևը բանակցում է գործընկերների հետ։

    Զելենսկին հայտարարել է, որ վստահում է ԱՄՆ-ին և կարծում է, որ Վաշինգտոնն իսկապես ցանկանում է դադարեցնել պատերազմը։ Միաժամանակ նա զգուշացրել է Ռուսաստանի հետ փոխզիջումների որոնման հարցում՝ նշելով, որ Մոսկվան կարող է նոր պայմաններ առաջադրել։

    Նրա խոսքով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաշվի կառնի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ միջանկյալ ընտրություններից առաջ արտաքին քաղաքական արդյունք գրանցելու ձգտումը, այդ թվում՝ Ուկրաինայի և Իրանի հարցերում։

    «Ամերիկան հարյուր անգամ ավելի ուժեղ է Ռուսաստանից։ Պարզապես պետք է չմոռանալ դրա մասին»,– ասել է Զելենսկին։


    Հետևեք
     մեզ՝ այստեղ


  • Կիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվել



    Հայաստանի հավաքականի և Մոսկվայի ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Արտյոմ Բանդիկյանը, որն Ազգերի լիգայի շրջանակում կայացած վերջին խաղում դաշտից հեռացել էր պատգարակով, կարողացել է խուսափել լուրջ վնասվածքից: Այդ մասին, ըստ armsport.am-ի, հայտնել է մոսկովյան ակումբի հաղորդակցության գծով տնօրեն Կիրիլ Բրեյդոն:

    Հիշեցնենք, որ Ազգերի լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի՝ Հայաստան – Կիպրոս (0:2) հանդիպման ժամանակ 21-ամյա ֆուտբոլիստը դաշտ էր դուրս եկել մեկնարկային րոպեներից, սակայն 52-րդ րոպեին վնասվածք էր ստացել և փոխարինվել՝ խաղադաշտը լքելով միայն պատգարակի օգնությամբ: Խաղից հետո Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը նշել էր, որ ֆուտբոլիստի մոտ կա ոտքի կոտրվածքի կասկած:

    Բարեբախտաբար, բժշկական նախնական հետազոտությունները հերքել են դա:

    «Նախնական տվյալներով՝ արված համակարգչային շերտագրությամբ (ԿՏ) Արտյոմ Բանդիկյանի մոտ չեն հայտնաբերել ո՛չ կոտրվածք, ո՛չ էլ կապանների խզում: Առաջիկայում Արտյոմը կմիանա թիմին Մոսկվայում, որտեղ արդեն մեր բժշկական շտաբի հսկողության ներքո կանցնի լրացուցիչ բուժզննում»,- իր տելեգրամյան ալիքում գրել է Բրեյդոն:

    Հիշեցնենք, որ Հայաստանի ընտրանին Ազգերի լիգայի շրջանակում իր հաջորդ հանդիպումը կանցկացնի Պոդգորիցայում՝ հոկտեմբերի 5-ին՝ մրցելով Չեռնոգորիայի հավաքականի հետ։ 


    Հետևեք
     մեզ՝ այստեղ