Category: Oratert.am

  • «Հայաստանի 100 լավագույն ուսանողներ» մրցույթի մրցանակաբաշխությունը․ հավաստագրերի հանձնում




    Վերջապես կայացավ «Հայաստանի 100 լավագույն ուսանողներ» մրցույթի սպասված մրցանակաբաշխությունը։ Օգոստոսի 17-ին՝ Սամվել Կարապետյանի ծննդյան օրվա նախօրեին, միջոցառումն անցկացվեց մտերմիկ մթնոլորտում՝ նրա անմիջական մասնակցությամբ։

    Սամվել Կարապետյանը հյուրընկալեց Հայաստանի բոլոր մարզերից և Արցախից ընտրված 100 բարձր առաջադիմություն ունեցող ուսանողների։ Պաշտոնական արարողության ընթացքում նա անձամբ հանձնեց յուրաքանչյուր մասնակցի հավաստագիրը։

    Ծրագրի շրջանակում ընտրված յուրաքանչյուր ուսանող ստացել է մեկ ուսումնական տարվա ուսման վարձի չափով փոխհատուցում։ Նախաձեռնության նպատակն է խրախուսել կրթության և ինքնազարգացման ճանապարհն ընտրած երիտասարդներին ու աջակցել նրանց ուսման շարունակականությանը։

    Դիմումների դիտարկման ընթացքում, միջին որակական գնահատականից բացի, առանցքային դեր են ունեցել ուսանողների մոտիվացիոն նամակները։ Դրանք հնարավորություն են տվել ավելի ամբողջական պատկերացում կազմելու դիմորդների նպատակների, կրթության նկատմամբ վերաբերմունքի և ապագայի ծրագրերի մասին։

    Ծրագիրն ընդգրկել է ուսանողների՝ Հայաստանի բոլոր մարզերից, Արցախից տեղահանված և Հայաստանում ներկայումս սովորող երիտասարդների, և բաց է եղել բոլոր մասնագիտությունների ուսանողների համար՝ առանց ոլորտային սահմանափակումների։ Ընտրված մասնակիցները ներկայացրել են տարբեր բուհեր, մասնագիտություններ և կրթական ուղղություններ։

    Հիմնադրամի գործադիր տնօրեն Գոհար Ղումաշյանը ընդգծում է, որ հիմնադրամի գործունեությունը քաղաքական բնույթ չի կրում։ Հաշվի առնելով Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների առնչությամբ ուժի մեջ մտած սահմանափակումները՝ այն համայնքներից ընտրված ուսանողները, որտեղ արդեն հայտարարվել են ընտրությունների անցկացման օրերը, չեն մասնակցել այսօրվա միջոցառմանը։ Եվ այս փուլում նրանց համար նախատեսված՝ մեկ ուսումնական տարվա ուսման վարձի փոխհատուցումն այս փուլում, ցավոք, չի տրամադրվի։

    Ուսանողներին ուղղված իր խոսքում Սամվել Կարապետյանը նշել է, որ նման ծրագրերը շարունակական են լինելու՝ երիտասարդներին կրթության ճանապարհին աջակցելու և նրանց ձեռքբերումները խրախուսելու նպատակով։

    Արարողության օրը խորհրդանշական էր ընտրված․ օգոստոսի 18-ը Սամվել Կարապետյանի ծննդյան օրն է։ Մեկ տարի առաջ՝ նույն օրը, նորաբաց Տաշիր Արենայի առաջին հանդիսատեսը դարձել էին անապահով և բազմազավակ ընտանիքների, արցախցի ընտանիքների, ինչպես նաև հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների ու ռազմական գործողությունների հետևանքով տուժած զինծառայողների երեխաները։ Նրանց համար կազմակերպվել էր «Երեխաները՝ երեխաներին» խորագրով բարեգործական համերգ։

    Այս ավանդույթը շարունակվում է նաև այս տարի․ այսպիսով, օգոստոսի 18-ը երկրորդ տարին անընդմեջ նշանավորվում է երեխաներին և երիտասարդներին ուղղված կրթական ու մշակութային նախաձեռնություններով։



  • Քաղաքականությամբ զբաղվելը դա մեծ պատասխանատվություն է ողջ ազգի և պետականության, պետության նկատմամբ. Մհեր Ավետիսյան

    Իսկ թե ինչով են զբաղված մեր քաղաքական գործիչների ճնշող մեծամասնությունը, մենք տեսնում ենք նրանց խոսքը, նրանց գործունեությունը, նրանց պատասխանատվության ընկալումը, և ցավոք սրտի, նրանցից շատ-շատերը, եթե չասենք՝ նրանց ճնշող մեծամասնությունը, չեն գիտակցում, որ իրենց կարևորագույն աշխատանքը, իսկ իմ կարծիքով՝ իրենց միակ աշխատանքը, մեր պետության և ժողովրդի անվտանգության խնդրի լուծումն է, մեր պետության շահերը ձևակերպելը։

  • Դիսպետչերը կարծում է ուղեւորին ծեծելով «դաստիարակելու» իրավունք ունի. սկանդալային կադրեր



    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Մարիամ Աստվածածնի վերփոխման տոնի օրը՝ երեկ ծեծկռտուք է եղել Էջմիածին-Երևան ճանապարհին։ «Փաատինֆո»-ն տեղեկանում է, որ երթուղայինում նախ վեճ է հասունացել, ինչը վերածվել է ծեծկռտուքի։

    Ինչպես նշում են ականատեսները՝ երթուղայինի վարորդը նախ ուղևորին փորձել է լռեցնել, զրկել խոսքի իրավունքից՝ «Շատ շոգ է, արի քշի` գնանք» արտահայտության համար։ Այդ ամենից հետո վարորդը կարծել է, որ ուղևորին իջեցնելու իրավունք ունի։

    Ծեծն էլ սկսել է տրանսպորտային երթևեկության կարգավարի միջամտությամբ։

     «Այս դեպքում դիսպետչերը (երթուղայինում այդ ճանապարհի մշտական ուղեւորներն ասացին, որ դեսպետչերն է), կարծում է, որ ուղեւորին ծեծելու միջոցով դաստիարակելու իրավունք ունի։

    Ահա թե ինչ է լինում, երբ փոքրիկ մարդկանց թվում է, թե մեծ իշխանություն ունեն»,- գրել է օգտատեր Արմեն Վարդանյանը։

    Հետևեք մեզ՝ այստեղ


  • «Alibaba»-ի անունից կեղծ աշխատանքի և ներդրումների առաջարկներ են տարածվում



    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Կիբեռանվտանգությունից տեղեկավնում են, որ համացանցում, մասնավորապես Telegram/WhatsApp հավելվածներում շարունակվում են տարածվել կեղծ հայտարարություններ և խմբեր, որտեղ առաջարկում են «Alibaba» կամ նմանատիպ հարթակներում (օրինակ՝ am.alibaba-vip.store) հեշտ աշխատանք, ներդրումներ և բարձր եկամուտներ։ Աշխատանքը «սկսելու» կամ վաստակած «եկամուտը» հանելու համար պահանջում են գումար փոխանցել իրենց կողմից տրամադրված հաշվեհամարներին։ Փոխանցումից հետո պահանջում են է՛լ ավելի մեծ գումարներ, իսկ հետո՝ անհետանում։

    Եթե ցանկանում եք զերծ մնալ նմանատիպ խարդախությունների զոհ դառնալուց, ապա

    Մի՛ փոխանցեք գումար անծանոթ հաշվեհամարների՝ «աշխատանք ստանալու» համար։
    Մի՛ մուտքագրեք Ձեր բանկային քարտի տվյալները (CVV/CVC) կասկածելի կայքերում։
    Մի՛ վստահեք Telegram-ով անհայտ անձանց կողմից ուղարկված գայթակղիչ առաջարկներին։

    Հետևեք մեզ՝ այստեղ


  • 57-ամյա տղամարդը մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի մոտ 10 մ բարձրությունից ընկել և մահացել է



    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Օգոստոսի 12-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։55-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ շտապօգնության խումբը Գարեգին Նժդեհի հրապարակից «Էրեբունի» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխել մի տղամարդու։

    Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները, որտեղ պարզվել է, որ բուժօգնության տեղափոխվածը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 57-ամյա Անդրել Բ․-ն է, ով մի քանի ժամ հետո, վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է։

    Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Շենգավիթի համայնքային ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը՝ ժամը 14։00-ի սահմաններում, տղամարդը գտնվել է Երևանի մետրոպոլիտենի «Գարեգին Նժդեհ» կայարանի գետնանցման վերնամասում, որտեղից մոտ 10 մ բարձրությունից վայր է ընկել և հիվանդանոցում մահացել։

    Հետևեք մեզ՝ այստեղ


  • Մալիշկա գյուղում կա՛մ շրջում է որևէ մեկի ապուպապի ուրվականը, կա՛մ ոստիկանությունն անզոր է ընդամենը մի գյուղում բռնել ընդամենը մի հոգու



    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Այն, ինչ այս օրերին կատարվում է Վայոց ձորի Մալիշկա գյուղում միաժամանակ թե՛ անհանգստացնող է, թե՛ զավեշտալի, թե՛ նաև հուշում է հասարակության անպաշտպան լինելու մասին։ Ըստ լուրերի՝ շուրջ 10 օր է, ինչ գյուղում հայտնվել է մեկը, որը գիշերները դիմակավորված քարեր է նետում տների վրա, կոտրում ապակիները, սակայն չի արձանագրվում գողության որևէ դեպք, ինչը հուշում է, որ մենք գործ ունենք կա՛մ հոգեպես ոչ առողջ մարդու հետ, կա՛մ այդ ամենն արվում է դիտավորյալ, որի նպատակը դեռևս անհայտ է։ Ցանկացած վարկած, ընդհուպ թշնամու կողմից բնակչության վրա հոգեբանական ճնշումը, կյանքի իրավունք ունի այնքան ժամանակ, քանի դեռ այդ քար նետողը հայտնաբերված չէ։

    Նաև չկա որևէ երաշխիք, որ վաղը չեն արձանագրվի ավելի մեծ վնասներ, ընդհուպ չի գրանցվի մարդկանց վրա հարձակման դեպքեր։ Բռնված չէ արարքը կատարողը, անհայտ է նաև նրա նպատակը։ Բայց ո՞վ պետք է բռնի խորհրդավոր «քարեր նետողին»։ Հասարակ գյուղացինե՞րը, որոնք տարիներ առաջ բռնեցին սահմանն անցած զինված ադրբեջանցուն ու հանձնեցին իրավապահ մարմիններին, թե՞ հենց իրավապահ մարմինները, որոնց առաջնային պարտականությունն է ապահովել մարդկանց անվտանգությունը։ Եթե հայրենի ոստիկանությունը չի կարողանում ձերբակալել ինչ-որ «ուրվականի», այդ դեպքում ինչպե՞ս կարող են մարդիկ անվտանգ կյանքի հույս ունենալ։

    Եկեք փաստենք, որ Մալիշկա գյուղը Նյու Յորքը չէ, որտեղ մարդը հնարավորություն կունենար երկար ժամանակ չբացահայտվել, որքան էլ Մալիշկան մեծ լինի, այնուամենայնիվ գյուղ է, իսկ հայաստանյան գյուղերը աչքի չեն ընկնում չինական գյուղերի բազմամիլիոն բնակչությամբ։ Իսկ դեպքն էլ տեղի է ունեցել ոչ թե մեկ անգամ, այլ ունի շարունակական բնույթ։ Շարունակաբար մի մարդ նույն գյուղում կոտրում է մարդկանց պատուհանները, վնասում գույքը, ուստի շատ տրամաբանական հարց է առաջանում, ինչպե՞ս չի կարողանում ոստիկանությունը գտնել այդ մարդուն, եթե իհարկե այն մարդ է, այլ ոչ տեսիլք։

    Փորձեք ֆեյսբուքում գրել Նիկոլ ու…որևէ ոչ նիկոլահաճո արտահայտություն։ Դեռևս չեք հասցնի փակել համակարգիչը, որ կփռվեք ձեր տան հատակին ու ձեռնաշղթաներով բերման կենթարկվեք ոստիկանություն։ Ձեր բերման ենթարկվելու կադրերը կուղեկցվեն որևէ երաժշտությամբ ու հանրությանը կմատուցվեն, որպես «խոշորագույն օպերացիա», ինչի արդյունքում բացահայտվել է ստատուսագիրը։ Իսկ նախքան ձեր տուն մտնելը, ոստիկանությունը դիմակավորված կվազի աստիճաններով, իսկ առջևից նրանց ուղղություն կտա օպերատորը։ Իհարկե նախքան ձեր տուն ներխուժելը կարող են նաև կոտրել դուռը, եթե օպորատորը չհուշի, որ այն բաց է։

    Հիմա, եթե ոստիկանությունը կարողանում է այդպիսի «խոշորագույն օպերացիաներ» բարեհաջող հասցնել ավարտին, ինչպե՞ս չի կարողանում ընդամենը մի գյուղում որսալ մեկին, որն արդեն 10 օր է նույն վայրում կատարում է նույն գործողությունը։

    Ի դեպ, մոտ երկու տարի առաջ Նորավանքի բակում փորձեցի ծխել ու միանգամից իմ կողքին հայտնվեց քաղաքացիական հագուստով մեկը, որի մոտ չկար վկայական, ներկայացավ ոստիկանության աշխատակից ու փորձում էր ինձ տուգանել չթույլատրված վայրում ծխելու համար։ Երբ ես նրանից պահանջեցի ցույց տալ վկայականը, պարզվեց, որ այն գտնվում է ոստիկանության մեկ այլ աշխատակցի մոտ, որը շրջում էր մոտակայքում։ Իհարկե սխալ էր իմ կողմից Նորավանքի բակում ծխելու փորձ անելը, բայց…

    Հիմա կա երեք վարկած.

    Առաջինը՝ Վայոց ձորի ողջ ոստիկանությունն իր ներուժը կենտրոնացրել է Նորավանքում ծխողներ գտնելով ու տուգանելու փորձեր անելով։ Թեպետ կարող եք և չտուգանվել, եթե հետևեք տվյալ ոստիկանի հորդորին. «Գնանք մի կողմ, մի հատ խոսանք»։

    Երկրորդը՝ Հայաստանի Հանրապետության ամբողջ ոստիկանության ուշադրությունը կենտրոնացած է ընդդիմության վրա ու բոլորը զբաղված են ընդամենը մեկ անձի պաշտպանությամբ։

    Երրորդը՝ Մալիշկա գյուղում շրջում է «քարեր նետողի» ուրվականը, այն մարդ չէ, այլ տեսիլք, գերեզմանից ելած որևէ մեկի ապուպապը, որն ակտիվանում է միայն գիշերները, իսկ լուսաբացին վերադառնում գերեզման։

    Եթե կա այլ տարբերակ, ապա ապավինելով ոստիկանության արհեստավարժությանը, սպասում ենք նրանց պարզաբանմանը։

    Հետևեք մեզ՝ այստեղ


  • Սամվել Տերտերյանը հաղթեց ադրբեջանցուն և հռչակվեց աշխարհի չեմպիոն



    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Մ-20 ԱԱ-ում 77 կգ քաշային Սամվել Տերտերյանը եզրափակչում 1:1 հաշվով հաղթեց ադրբեջանցի Ջավիդան Նահմաթովին ու կկանգնի պատվո հարթակի ամենաբարձր աստիճանին: Այդ մասին հայտնում են Ըմբշամարտի ֆեդերացիայից:

    Տերտերյանը հաղթել էր եգիպտոսցի (9:0), ամերիկացի (6:0), հունգարացի (5:0) և վրացի (6:0) ըմբիշների:

    Հետևեք մեզ՝ այստեղ


  • Սիցիլիայի թանգարանից գողացել են Վերածննդի դարաշրջանի չորս թանկարժեք աշխատանք


    Ժամանց



    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Իտալիայի Մեսինա քաղաքի տարածաշրջանային միջառարկայական թանգարանից գողացել են վերածննդի դարաշրջանի նկարիչ Անտոնելլո դա Մեսինային վերագրվող արվեստի չորս արժեքավոր գործ։ Գողացված գործերից երեքը «Սան Գրեգորիոյի պոլիպտիխ»-ի փեղկերն են, իսկ մյուսը՝ «Մադոննան մանկան հետ և Քրիստոսը Պիետայում» երկկողմանի փեղկը։ Գողությունը, ենթադրաբար, տեղի է ունեցել շաբաթ երեկոյան։

    Ոստիկանությունը պարզում է, թե ինչպես են գողերը մուտք գործել թանգարան՝ առանց ազդանշանային համակարգը գործարկելու։ Նախնական վարկածով՝ աշխատանքները կարող էին գողացվել պատվերով՝ սև շուկայում վաճառելու նպատակով։ Թանգարանի տնօրեն Մարիզա Մերկուրիոն կատարվածը որակել է «մեծ կորուստ» թանգարանի, քաղաքի և արվեստի աշխարհի համար։

    Հետևեք մեզ՝ այստեղ



  • Գանայի 62 քաղաքացի է զոհվել Ուկրաինայի դեմ պատերազմում. ԱԳ նախարար



    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ռազմական գործողությունների ընթացքում զոհվել է Գանայի 62 քաղաքացի, ևս 15-ն անհետ կորած է, հայտարարել է հանրապետության արտաքին գործերի նախարար Սեմյուել Օկուձետո Աբլակվան Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո։

    Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:

    «62 գանացի մահացել է, 15-ն այժմ համարվում է անհետ կորած», – ասել է նա Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում։


    Նախարարի խոսքով՝ ինքը նաև Լավրովի հետ քննարկել է Ռուսաստանի ռազմական գործողությանը մասնակցելու համար Գանայի քաղաքացիների անօրինական հավաքագրման դադարեցման հարցը:

    Հետևեք մեզ՝ այստեղ


  • Հայ-ռուսական հարաբերությունները գազի, ծիրանի և ձկան մասին չեն. դրանք անվտանգության մասին են. Մհեր Ավետիսյան

    Բազմիցս ասել եմ, ԱՍԵՄ կրկին.

    Հայ-ռուսական հարաբերությունները գազի, ծիրանի և ձկան մասին չեն։ Դրանք հայ ազգի և Հայաստանի Հանրապետության անվտանգության մասին են։

    Այդ հարաբերություններն անգին ե