Category: Oratert.am

  • Մեծ Բրիտանիայում ռեկորդային թվով բնական հրդեհներ են գրանցվել



    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Մեծ Բրիտանիայի կենտրոնական և հարավային շրջաններում ավելի քան հազար բնական հրդեհներ են գրանցվել:

    Այս մասին հայտնել է The Guardian-ը՝ վկայակոչելով երկրի հրշեջ ծառայությունների ազգային խորհրդի հաղորդագրությունը։

    Հրդեհների թիվը գերազանցել է 1017-ը՝ 2025 թվականի ռեկորդային ցուցանիշը: Սպասվում է, որ հրդեհների սեզոնը կարող է տևել մինչև նոյեմբեր, իսկ հրդեհների թիվն այս տարի էապես կգերազանցի նախորդ տարվա ցուցանիշները:

    Երկրի վեց շրջաններում պահպանվում է եղանակային վտանգի «նարնջագույն» մակարդակը, որտեղ միայն վերջին օրվա ընթացքում հրդեհների պատճառով հոսպիտալացվել է 19 մարդ:

    Հետևեք մեզ՝ այստեղ


  • Ադրբեջանում 4,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել



    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Ադրբեջանի հյուսիսում 4,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

    Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Գուբայի շրջանում։ Երկրաշարժի օջախը գտնվել է 13 կմ խորության վրա։

    Երկրաշարժի ցնցումները զգացվել են նաև Շաբրանում և Շամախիում։

    Հետևեք մեզ՝ այստեղ


  • Ադրբեջանը չի կատարում ՄԻԵԴ-ի վճիռները



    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայաստանից ընդդեմ Ադրբեջանի ներկայացված գանգատներից մինչ օրս 9-ն է բավարարել։ Վճիռներից 8-ը ուժի մեջ են մտել, սակայն Ադրբեջանը դրանցից ոչ մեկի պահանջը չի կատարել։ Այս մասին գրում է Հետքը։

    ««Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով 2015թ. հունիսի 16-ին կայացված վճիռը չի կատարվել, գործն ուժեղացված վերահսկողության ներքո է։ Չնայած վճռից երկար տարիներ են անցել, սակայն անհատական և ընդհանուր միջոցառումները դեռևս ամբողջությամբ չեն իրականացվել։ Չեն լուծվել գույքի կորստի համար արդյունավետ փոխհատուցման և դիմումատուի նախկին տան և գույքի նկատմամբ հասանելիություն ապահովելու հարցերը։

    «Մակուչյանն ու Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի» գործով վճիռը կայացվել է 2020թ. մայիսի 26-ին։ Ադրբեջանի իշխանությունները ճանաչել էին դիմումատուների իրավունքների խախտումը և հավաստիացրել էին, որ կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները՝ նմանատիպ խախտումների կրկնությունը կանխելու համար։ Այնուամենայնիվ, որևէ գործողություն այս առնչությամբ չի կատարվել։

    Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն (ՆԿ) 2025թ․-ի հունիսին կայացած 1531-րդ նիստում այս գործի քննարկման ժամանակ անհատական միջոցառումների վերաբերյալ միջանկյալ բանաձև է ընդունել։ ՆԿ-ն հայտնել է, որ չնայած Կոմիտեի բազմակի կոչերին, վճիռն ուժի մեջ մտնելուց չորս տարի անց Ադրբեջանի իշխանությունները դեռևս որևէ տեղեկատվություն չեն ներկայացրել, որը կվկայեր պահանջվող անհատական միջոցառումների ուղղությամբ շոշափելի առաջընթացի մասին։

    ՆԿ-ն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել առանց ձգձգելու կատարել դիմումատուների ներկայացուցիչներին շնորհված դատական և այլ ծախսերի վճարման անվերապահ պարտավորությունը։ Պահանջել էր առանց ուշացնելու հաստատել, որ նախագահի աշխատակազմի կայքում հրապարակված՝ հանցագործին ներում շնորհելուն և ազատ արձակելուն աջակցող նամակները հեռացվել են։ Ինչպես նաև ապահովել, որ նա որևէ պետական պաշտոն չզբաղեցնի։

    ՆԿ-ն նշել է, որ ատելության հիմքով կատարված այդ հանցագործության հեղինակը ստացել էր արտոնություններ, որոնք, ըստ ամենայնի, ներպետական օրենսդրությամբ որևէ իրավական հիմք չունեին։ Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել առանց հետաձգման պարզաբանել իրենց դիրքորոշումը նրան տրված «այլ արտոնությունների» վերաբերյալ։

    «2026թ․-ի դրությամբ Ադրբեջանի կառավարությունը որևէ միջոցառում այս առումով չի ձեռնարկել, և ՆԿ-ին որևէ տեղեկատվություն չի տրամադրվել: Վերջին անգամ գործը քննարկվել է 2026թ․ մարտի 9-11-ը, 1553-րդ հանդիպման ընթացքում, որի ժամանակ քննադատվել է Ադրբեջանի շարունակական լռությունը, սակայն գործողությունների որևէ ծրագիր չի ներկայացվել»,- հայտնեց միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը»։

    Հետևեք մեզ՝ այստեղ


  • Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է



    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Հայաստանի քննչական կոմիտեն հայտնում է, որ բանկից 802 միլիոն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է, հարուցված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է։

    ՀՀ քննչական կոմիտեն այդ մասին հաղորդագրություն է տարածել։

    «Հայաստանի քննչական կոմիտեի կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, Ս․Ղ․-ն տեղեկանալով համակարգչային համակարգ հանդիսացող ընկերության էլեկտրոնային հավելվածի ծրագրային ապահովման մոդուլի՝ հաշվից քարտ և քարտից քարտ փոխանցումներ կատարելիս ծրագրում հաշվի մնացորդի ստուգման գործառույթ իրականացնելու տեխնիկական խոտանի մասին, 2024 թվականի դեկտեմբերի 30-ից մինչև 2025 թվականի հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածում, նույն բանկում իր հաշվին ունենալով ընդամենը 92 հզր ՀՀ դրամ, վերը նշված հավելվածի միջոցով ապօրինի՝ առանց օրենքով, պայմանագրով կամ իրավաչափ այլ հիմքով նախատեսված թույլտվության, համակարգչային համակարգում 2709 անգամ մուտքագրել է համակարգչային տվյալ հանդիսացող փոխանցման թվային տարբեր արժեքներ, ինչի արդյունքում նշված խոտանով պայմանավորված իր քարտային հաշվին գեներացրել է 802 մլն 568 հզր ՀՀ դրամ, որը նույն խոտանով պայմանավորված՝ համակարգի կողմից դիտարկվել է որպես բարեհաջող կատարված գործարք:


    Նշված եղանակով Ս․Ղ․-ն հափշտակել է ընկերությանը պատկանող առանձնապես խոշոր չափերով՝ 802 մլն 568 հզր ՀՀ դրամը և հնարավորություն ունեցել տնօրինել այն։

    Բացի այդ, 2025 թվականի հունվարի 1-ից մինչև հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածում Ս.Ղ.-ն նպատակ ունենալով խեղաթյուրել ակնհայտ հանցավոր ծագում ունեցող՝ ընկերությունից հափշտակված առանձնապես խոշոր չափերով՝ 711 մլն 511 հզր ՀՀ դրամի ձեռքբերման աղբյուրը, հափշտակված գումարին օրինական տեսք հաղորդելու և հափշտակության համար քրեական պատասխանատվությունից խուսափելու դիտավորությամբ, օգտվելով կրիպտոակտիվների անանունության և նույնականացման բարդությունից, հափշտակված գումարները փոխանցել է ՀՀ-ում կրիպտոակտիվների առուվաճառք իրականացնող տնտեսվարողների հաշիվներին՝ փոխակերպելով հափշտակված միջոցները կրիպտոակտիվների, իսկ մնացած մասը փոխանցել է ավելի քան 100 ֆիզիկական անձանց քարտային հաշիվներին:

    Նրա նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակություն և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու համար:

    Ս.Ղ.-ն կալանավորվել է:

    Նախաքննության ընթացքում բանկին պատճառված վնասից 44 մլն 701 հզր ՀՀ դրամը վերականգնվել է:

    Նրա վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին»,- ասված է հաղորդագրության մեջ:

    Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

    Հետևեք մեզ՝ այստեղ


  • Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի



    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Երևանում օգոստոսի 14-ի երեկոյան, 15-ի գիշերը և երեկոյան, 16-ի երեկոյան և 17-ի գիշերը քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում 18-23մ/վրկ։ Օգոստոսի 16-ի գիշերը, 17-ի ցերեկը, 18-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 14-19-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։

    Հանրապետության տարածքում օգոստոսի 14-ին կեսօրից հետո, 15-19-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 14-17-ին առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ:

    Քամին` հյուսիսարևելյան և արևելյան` 4-7 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ։ Օգոստոսի 14-19-ին Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

    Հետևեք մեզ՝ այստեղ


  • Արդյունաբերության կուլիսներում․ ինչ է իրականում կանգնած մեկ տոննա հանքաքարի հետևում



    Հանքարդյունաբերության մասին խոսելիս հանրային պատկերացումները հաճախ սահմանափակվում են հանքավայրի, ծանր տեխնիկայի ու արտադրական հզորությունների տեսարաններով։ Սակայն ժամանակակից խոշոր հանքարդյունաբերական ձեռնարկությունն իրականում շատ ավելի բարդ համակարգ է, որտեղ յուրաքանչյուր գործընթացի հետևում կանգնած են մարդիկ, տեխնոլոգիաներ, մասնագիտացված գիտելիք և տարիներով ձևավորված փորձ։

    Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի՝ ԶՊՄԿ-ի օրինակը հենց այդ տեսանկյունից հետաքրքիր է։ Այստեղ արդյունաբերությունը կարելի է դիտարկել ոչ միայն որպես արտադրություն, այլև որպես մարդկանց ու տեխնոլոգիաների աշխատանքի մեծ համակարգ, որտեղ տարբեր մասնագիտություններ միավորվում են մեկ ընդհանուր արդյունքի շուրջ։

    Հանքավայրից մինչև արտադրություն

    Հանքաքարի արդյունահանումը գործընթացի միայն առաջին փուլն է։ Դրան հաջորդում են տեղափոխման, տեսակավորման, վերամշակման և այլ տեխնոլոգիական փուլեր, որոնցից յուրաքանչյուրն ունի իր մասնագետներն ու վերահսկման մեխանիզմները։

    Այս շղթայում որևէ օղակ չի կարող դիտարկվել առանձին։ Տեխնիկական մասնագետի աշխատանքը կապված է արտադրական գործընթացի հետ, արտադրական գործընթացը՝ տեխնիկական սպասարկման, իսկ այդ ամենի բնականոն աշխատանքը՝ անվտանգության և կառավարման համակարգերի հետ։

    Այս պատճառով ժամանակակից հանքարդյունաբերության իրական արժեքը միայն արդյունահանվող ռեսուրսը չէ։ Այն նաև այն գիտելիքն ու կազմակերպված աշխատանքն է, որը թույլ է տալիս այդ ռեսուրսը վերածել տնտեսական արժեքի։

    Մասնագիտություններ, որոնք սովորաբար չենք տեսնում

    Խոշոր արդյունաբերական ձեռնարկության աշխատանքը պահանջում է բազմաթիվ մասնագիտությունների համադրություն։ Այստեղ կարևոր են ոչ միայն հանքագործներն ու մեքենավարները, այլև ինժեներները, տեխնոլոգները, էներգետիկները, մեխանիկները, լաբորատոր մասնագետները, անվտանգության ոլորտի աշխատակիցները և կառավարման տարբեր ուղղությունների ներկայացուցիչները։

    Այս բազմազանությունը կարևոր է նաև մարզային աշխատաշուկայի տեսանկյունից։ Երբ որևէ տարածաշրջանում ձևավորվում է բարձր որակավորում պահանջող աշխատատեղերի պահանջարկ, դրա ազդեցությունը կարող է տարածվել կրթության, մասնագիտական վերապատրաստման և հարակից ծառայությունների ոլորտների վրա։

    Past.am-ի դիտարկմամբ՝ Հայաստանի արդյունաբերական ապագայի մասին խոսելիս հենց մարդկային կապիտալի հարցը պետք է լինի առանցքային։ Տեխնոլոգիան կարող է ներդրվել, սարքավորումը՝ ձեռք բերվել, սակայն դրա արդյունավետ օգտագործման համար անհրաժեշտ են պատրաստված մարդիկ։

    Արդյունաբերության նոր դեմքը

    Հանքարդյունաբերությունը վաղուց միայն ծանր տեխնիկայի և ֆիզիկական աշխատանքի մասին չէ։ Արդյունաբերական գործընթացներում ավելի մեծ նշանակություն են ստանում ավտոմատացումը, թվային լուծումները, չափումների ճշգրտությունը, արտադրական տվյալների վերլուծությունը և անվտանգության ժամանակակից համակարգերը։

    Սա նշանակում է, որ ոլորտի զարգացումը կարող է նոր պահանջներ ձևավորել նաև աշխատաշուկայում։ Տեխնիկական կրթություն, ինժեներական մտածողություն և նոր տեխնոլոգիաների հետ աշխատելու կարողություն ունեցող մասնագետների դերը շարունակաբար մեծանում է։

    Միաժամանակ, ժամանակակից հանքարդյունաբերության կարևոր բաղադրիչ է պատասխանատու գործունեությունը։ Արտադրական արդյունավետությունը պետք է համադրվի աշխատակիցների անվտանգության, շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի և համայնքների հետ կառուցողական համագործակցության հետ։

    Ինչու է սա կարևոր Հայաստանի համար

    Հայաստանի նման փոքր տնտեսության համար խոշոր արդյունաբերական ձեռնարկությունների նշանակությունը միայն տվյալ ընկերության գործունեությամբ չի սահմանափակվում։ Դրանք կարող են նպաստել արտահանման ներուժի պահպանմանը, աշխատատեղերի ստեղծմանը, հարկային եկամուտների ձևավորմանը և մարզային տնտեսական ակտիվությանը։

    ԶՊՄԿ-ի դեպքում հատկապես կարևոր է Սյունիքի հետ կապը։ Տարածաշրջանի համար խոշոր գործատուի ներկայությունը նշանակում է նաև ծառայությունների և մասնագիտական աշխատանքի նկատմամբ կայուն պահանջարկ, իսկ երկարաժամկետ հեռանկարում՝ տնտեսական միջավայրի զարգացման հնարավորություն։

    Past.am-ը այս պատմությունը դիտարկում է ոչ թե միայն հանքարդյունաբերության, այլ Հայաստանի արդյունաբերական ներուժի տեսանկյունից։ ԶՊՄԿ-ի նման ձեռնարկությունների գործունեության իրական ազդեցությունը հասկանալու համար պետք է նայել արտադրական տարածքից ավելի հեռու՝ տեսնելով մարդկանց, մասնագիտությունները, տեղական բիզնեսը և այն տնտեսական կապերը, որոնք ձևավորվում են մեկ մեծ արդյունաբերական համակարգի շուրջ։

    Ի վերջո, մեծ արդյունաբերության ամենակարևոր արդյունքը միայն այն չէ, թե որքան արտադրանք է ստացվել։ Կարևոր է նաև այն, թե որքան գիտելիք, աշխատանք, փորձ և տնտեսական ակտիվություն է ստեղծվել այդ ճանապարհին։


  • Իմ ստեղծածը փորձում են ներկայացնել որպես անարդար ունեցվածք. Ծառուկյանի ուղերձը ՔԿՀ-ից

    Նախորդ ուղերձում ես իմ մտորումներն էի ներկայացրել բարեգործության թեմայով։ Հիմա ուզում եմ կիսվել իմ մտքերով՝ գործարարության մասին։
    Ես կայացել եմ զրոյից՝ առանց որևէ ազդեցիկ բարեկամի, ժառանգված կապիտալի։ Սկսել եմ փոքր բիզնեսից, անցել եմ բոլոր դժվարությունների միջով։ Սա ասում եմ մեկ պարզ պատճառով. հայաստանյան գործարարության ամբողջ բովանդակությունը ես իմ մաշկի վրա գիտեմ։
    Վստահաբար ասում եմ. գործարար խավը Հայաստանի Հանրապետության կայացման գործում, հաջողությունների և զարգացման գործում ունեցել է բացառիկ դերակատարում։
    Անկախության հենց սկզբից՝ 90-ականների ահռելի դժվարությունների փուլից՝ շրջափակում, վտանգավոր ճանապարհներ, տնտեսական համակարգի փլուզում, ֆինանսական ճգնաժամ, պատերազմ, մեծապես մեր գործարարների տաղանդի, աշխատասիրության և հայրենասիրության շնորհիվ է, որ Հայաստանը դիմացավ փորձություններին ու բռնեց զարգացման ճանապարհը։
    Մեր գործարարներն անհավանական հաջողությունների են հասնում աշխարհի տարբեր ծայրերում, վայելում հարգանք և հեղինակություն։
    Բազմաթիվ անգամներ հրապարակային ասել եմ, որ Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է։ Որքան այս խավը պինդ լինի, ունենա զարգանալու հնարավորություն, այնքան մեր երկիրը ամուր կլինի։ Եվ պետության խնդիրն է՝ ճիշտ տնտեսական քաղաքականությամբ օգնել այս շերտին։
    Ասել եմ նաև, որ բիզնեսի կայացումը կարող է տևել տարիներ, պահանջել երկար տարիների դժվար աշխատանք, բայց քանդվելը կարող է լինել ամիսների, եթե ոչ՝ շաբաթների հարց։
    Առանձնահատուկ ուզում եմ խոսել դրսի, արտահանման շուկաների մասին։ Ժամանակակից աշխարհում ոչ ոք ոչ մեկին չի սպասում։ Շուկա գտնելը, հարմարվելը չափազանց բարդ խնդիր է։ Ապրանքի որակը, գինը անշուշտ կարևոր են, բայց կարևոր են նաև անձնական կապերը, վստահությունը, ձևավորված հարաբերությունները։
    Հիմա մեր բազմաթիվ արտահանողներ կանգնած են լուրջ խնդիրների առաջ։ Մեծագույն սխալ է մտածելը, թե իբր հարցերը միևնույն է՝ մի օր կկարգավորվեն, ու հայ արտահանողները կվերադառնան իրենց ավանդական շուկաները։ Բիզնեսում ժամանակը կանգ չի առնում։
    Զգուշացնում եմ՝ ամեն ինչ այդքան հեշտ չէ։ Շուկայում մեր տեղերն արդեն իսկ գրավում են ուրիշները։ Չեն էլ թաքցնում, դա անում են հրապարակայնորեն և ցուցադրաբար։ Բազմաթիվ հայկական ապրանքների տեղերում այսօր արդեն ադրբեջանական ապրանքներ են։ Այս պրոցեսի մասին դեռևս մեկ-երկու ամիս առաջ եմ ասել։
    Չկան մշտական շուկաներ։ Այսպես շարունակվելու դեպքում, խնդիրները չկարգավորելու դեպքում վաղը հայկական կոնյակների, գինիների, օղիների , պանրի, ձկնեղենի, գյուղմթերքի, ծաղիկների, ցանկացած արտադրանքի տեղը վերցնելու են վրացական, ադրբեջանական, մոլդովական, ուզբեկական և այլ երկրների արտադրողները։ Սա կյանքն է, սա բիզնեսի դաժան օրենքն է։
    Ու պետք է լավ պատկերացնել, որ սա միայն գործարարների խնդիրը չէ։ Սպառման շուկայի կորուստը կբերի ամբողջ ցիկլի խաթարմանը։ Բոլորը կզգան սրա հետևանքները։

    Մենք իսկապես ունենք տաղանդավոր գործարար շերտ։ Ես միշտ մեծ ուրախությամբ շփվում եմ փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչների հետ։ Նրանց հոգսը, խնդիրները գիտեմ 100 տոկոսով։ Ինձ համար անասելի ցավ է այս շերտի դժվարությունները տեսնելը։ Ես տեսնում եմ խնդիրները, ու շատ հարցեր ինձ լրջորեն մտահոգում են։ Ես տեսնում եմ նաև լուծումները, որոնք թույլ կտան խուսափել վատագույնից։

    Ես մի կողմ եմ դնում քաղաքական ենթատեքստերը։

    Իմ մեջ խոսում է այն մարդը, որի հանդեպ կատարվում է ակնհայտ անարդարություն։ Ամբողջ կյանքիս ընթացքում իմ հայրենիքում իմ ստեղծածը, կառուցածը փորձում են ներկայացնել որպես անարդար ունեցվածք։ Ինչ սարքել եմ՝ սարքել եմ զրոյից, ինչը ձեռք եմ բերել՝ եղել է կիսավեր, կիսաքանդ, ու ես դրանք սարքել եմ ժամանակակից, ամենաբարձր ստանդարտի ձեռնարկություններ։ Փառք Աստծո, բոլոր փաստերը պահպանված են։ Բայց իմ մեջ հիմա խոսում է նաև զրոյից կայացած մարդը, որը սկզբում չուներ ոչինչ՝ բացի իր աշխատասիրությունից ու հավատից, և որն անցնելով շատ դժվար ճանապարհ՝ հասել է մեծ հաջողությունների։ Ես շատ լավ եմ հասկանում, թե ինչ են զգում այն արտահանողները, գործարարները, որոնց զրոյից սկսած, կյանքի ու մեծագույն ջանքի ներդրումով ստեղծած բիզնեսները հայտնվել են ոչնչացման վտանգի առջև։ Այս մարդկանց վրա է պահվում մեր պետությունը, այս մարդիկ մեր երկրի տնտեսական ողնաշարն են։ Նրանց շահը ամբողջ երկրի շահն է, նրանց վնասը բոլորիս վնասն է։ Այս գիտակցությամբ պիտի շարժվի պետությունը։

     

  • Ինչո՞ւ Հայաստանը չճանաչեց Արցախը. գեներալը դեռևս 2 տարի առաջ խոսել է այն հարցի մասին



    Ազգային Ռեզիդենտուրա տելեգրամյան ալիքը տեսանյութ է հրապարակել և կից գրել.

    Ինչո՞ւ Հայաստանը չճանաչեց Արցախը. գեներալը դեռևս 2 տարի առաջ խոսել է այն հարցի մասին, որի պատասխանից իշխանությունները փորձում են խուսափել։

    Տեսանյութն՝ այստեղ


  • ՊՍԺ-ն նվաճեց ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը | Oratert.am



    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Ավստրիայի Զալցբուրգ քաղաքի «Ռեդ Բուլ Արենա» մարզադաշտում կայացավ ՈւԵՖԱ-ի 2026 թվականի Սուպերգավաթի հանդիպումը, որում Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր ֆրանսիական ՊՍԺ-ն ուժերն էր չափում Եվրոպայի լիգայի հաղթող անգլիական «Ասթոն Վիլայի» հետ։ Դրամատիկ և ռեկորդներով հարուստ խաղն ավարտվեց փարիզեցիների հաղթանակով՝ 2։1 հաշվով։

    Հանդիպման հաշիվը 20-րդ րոպեին Դեզիրե Դուեի փոխանցումից հետո բացեց ՊՍԺ-ի հարձակվող Խվիչա Կվարացխելիան: Առաջին խաղակեսի վերջնամասում՝ 45-րդ րոպեին, բիրմինգհեմյան ակումբի կազմում հավասարությունը վերականգնեց Բրայան Մաջոն։ Սակայն 61-րդ րոպեին Դեզիրե Դուեն արդեն ինքը դարձավ գոլի հեղինակ՝ խփելով ֆրանսիական ակումբի հաղթական գնդակը։

    Դառնալով գոլի հեղինակ 17 տարեկան և 212 օրական հասակում՝ Բրայան Մաջոն դարձավ եվրոպական ակումբային մրցաշարերի վճռորոշ հանդիպումներում գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը պատմության մեջ։ Նա գերազանցեց անգլիացի լեգենդար հարձակվող Ջիմի Գրիվզի ռեկորդը (18 տարեկան և 13 օրական), որը սահմանվել էր Տոնավաճառների գավաթի (ՏԳ/ՈւԵՖԱ-ի գավաթ) 1958 թվականի եզրափակչում։

    «Ասթոն Վիլայի» իսպանացի գլխավոր մարզիչ Ունաի Էմերիի համար սա ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթում չորրորդ պարտությունն էր 4 հնարավորից։ Նախկինում նա այս տիտղոսը զիջել էր նաև «Սևիլիայի» (2014-ին՝ «Ռեալին», 2015-ին՝ «Բարսելոնային») և «Վիլյառեալի» ղեկին (2021-ին՝ «Չելսիին»):

    Լուիս Էնրիկեի գլխավորած թիմի համար սա 2026 թվականին նվաճած 4-րդ տիտղոսն է։ Ավելի վաղ ՊՍԺ-ն դարձել էր Ֆրանսիայի չեմպիոն, նվաճել երկրի Սուպերգավաթը և Չեմպիոնների լիգայի տիտղոսը․ եզրափակչում հետխաղյա 11-մետրանոցներով հաղթելով Լոնդոնի «Արսենալին»։ Մյուս կողմից, «Ասթոն Վիլան» այս խաղին մասնակցում էր որպես Եվրոպայի լիգայի հաղթող, որտեղ եզրափակչում 3։0 հաշվով ջախջախել էր «Ֆրայբուրգին»:

    Փարիզյան ակումբը ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը նվաճեց պատմության մեջ երկրորդ անգամ և երկրորդ տարին անընդմեջ․ 2025 թվականին նրանք հաղթել էին «Տոտենհեմին»։ Միակ պարտությունն այս մրցաշարում թիմը կրել էր 1996 թվականին՝ զիջելով Թուրինի «Յուվենտուսին»:

    Հետևեք մեզ՝ այստեղ


  • Վաղը սպասվում է Ազատի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով հերթական դատական նիստը



    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Փաստաբան Նորիկ Նորիկյանը տեղեկացնում է․

    «Ս․թ․ օգոստոսի 14-ին, ժամը 14։00-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Սևանի նստավայրում կկայանա Ազատի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով հերթական դատական նիստը․․․»։

    Հիշեցնենք, որ 2023 թվականի հունվարի 19-ին՝ ժամը 01։30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Ազատ համայնքի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել էր 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել էր հոսպիտալ։

    Սույն թվականի հունիսի 12-ի նիստի ընթացքում գործով մեղադրյալ Եղիշե Հակոբյանի կալանքը երկարաձգվեց ևս երեք ամսով։

    Եղիշե Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զբաղեցնելով ՀՀ ՊՆ զորամասերից մեկի ինժեներական ծառայության սպայի պաշտոնը, խախտել է բենզինի հետ վարվելու կանոնը և այն օգտագործել է զորամասի ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի համար նախատեսված կացարանում շահագործվող վառարանը վառելու նպատակով, ինչի հետևանքով կացարանում հրդեհ է բռնկվել և զոհվել են 15 զինծառայողները։

    Հետևեք մեզ՝ այստեղ