Հատկապես, երբ այն երկաթուղով արտահանելու դեպքում, և՛ ծավալներն են ցածր և՛ ծախսերն են ավելի բարձր։
Category: Oratert.am
-
ԱՄՆ-Իրան ռազմական բախումները տեղափոխվում են տնտեսական դաշտ. Արտակ Զաքարյան
Այսպիսով, նեղուցը շրջափակելով՝ Իսլամական Հանրապետությունը միաժամանակ վատթարացնում է նաև սեփական վիճակը, քանի որ ինքն էլ օգտվում է այդ նեղուցից, իսկ դրա փակման պայմաններում չի կարողանում նավերով նավթ արտահանել և վաճառել՝ ինչը ամենաարդյունավետ ճանապարհն է։ -
Խնայվում է 927 խորանարդ մետր ջուր. Կանադայում ստեղծվել է ցրտադիմացկուն լողացող արևային էլեկտրակայան
Արևմտյան համալսարանի (Կանադա) հետազոտողները ստեղծել են լողացող արևային էլեկտրակայան օգտագործելով պենոպլաստ և պղպջակներ։ Նրանք այն փորձարկել են Օնտարիոյի անձրևաջրերի համար նախատեսված լճակում, գրում է techno.nv.ua–ն։
Արևային էլեկտրակայանները սովորաբար պահանջում են հողատարածք, որի համար նրանք ստիպված են մրցակցել գյուղատնտեսության կամ պահպանվող տարածքների հետ։ Ավելի տաք շրջանների համար կա այլընտրանք՝ լճերի և ջրամբարների վրայով պլաստիկ պոնտոնների վրա լողացող վահանակները։ Սակայն կանադական ձմռանը հաստ դրեյֆող սառույցը կարող է ջարդել նման կառույցները։
Այդ խնդիրը լուծելու համար գիտնականները օգտագործել են պենոպլաստ-պղպջակ կառուցվածք։ Ճկուն մոնոբյուրեղային արևային վահանակները ամրացվել են հաստ, ջրակայուն պենոպլաստե թերթերին քամու վնասը նվազեցնելու համար: Ջրի տակ տեղադրվել է նաև օդափոխման համակարգ: Ինչպե՞ս է աշխատում օդափոխման համակարգը: Ափին գտնվող պոմպը լճակի հատակից պղպջակներ է մղում, ջրի ավելի տաք, ավելի խորը շերտերը մակերես բերելով և այն մաքրում սառույցից: Այն օրերին, երբ լճակի մնացած մասը սառչում է, արևային վահանակների շուրջը ջուրը մնում էր չսառած:
Մեկ տարվա շարունակական մոնիթորինգի ընթացքում օդափոխման համակարգը սպառել է վահանակների կողմից արտադրված էներգիայի միայն 0.02%-ը: Ամենաուժեղ ձմեռային փոթորիկների ժամանակ այն կրճատել է արտադրությունը 14.5%-ով: Արևային էլեկտրակայանը տարեկան արտադրել է 7.7 ՄՎտժ էներգիա՝ մոտավորապես 2.7%-ով ավելի, քան ստանդարտ լողացող համակարգը:
«Այս ուսումնասիրության արդյունքները ցույց են տալիս, որ լողացող պենոպլաստի վրա հիմնված ֆոտովոլտային համակարգերը խոստումնալից և հարմարվողական հարթակ են վերականգնվող էներգիայի արտադրության համար», – նշել են հեղինակները:
Ավարտված տեղադրումը նաև օգնել է խնայել ջուր: Պենոպլաստի վրա հիմնված զանգվածը գործել է որպես ֆիզիկական վահան՝ արգելափակելով արևի ուղիղ ճառագայթները և նվազեցնելով քամին, որը սովորաբար արագացնում է գոլորշիացումը: Գիտնականները հաշվարկել են, որ եթե վահանակները ծածկեն Օնտարիոյի լճակի կեսը, ապա համակարգը տարեկան կպահպանի մոտ 927 խորանարդ մետր ջուր ոռոգման համար։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]
-
Օգոստոսի 18-ին, 20-ին, 21-ին և 24-ին գազ չի լինելու․ հասցեներ
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Պլանային աշխատանքներ («Անգեղակոթ-Ջերմուկ» DN500 տրամագծով մայրուղային գազատարի նորոգում) իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 20-ին ժամը 09:00-ից մինչև օգոստոսի 21-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Վայոց Ձորի մարզի Ջերմուկ, Վայք, Եղեգնաձոր քաղաքների, Գնդեվազ, Կեչուտ, Հերհեր, Զառիթափ, Արին, Ազատեկ, Փոռ, Մալիշկա, Ագարակաձոր, Վերնաշեն, Գլաձոր, Գետափ բնակավայրերի գազասպառողների, «Գլաձոր ՄԳՀ», «Վահգալ», «Ս․Ավետյան և ընկերներ», «Վայք գազ», «Ռոբեն Յ.Հ.», «Թամսար», «Մելինե Էմիլիա» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, «Վայքի ՃՇՇ», «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ների, «Ջերմուկի նոր կյանք», «Ջերսան», «Այս Էներջի» ՍՊԸ-ների և նշված բնակավայրերում գործող այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Պլանային աշխատանքներ («Սևան-Գավառ» DN500 տրամագծով մայրուղային գազատարի նորոգում) իրականացնելու նպատակով` օգոստոսի 18-ին ժամը 09։00-ից մինչև օգոստոսի 19-ը ժամը 19։00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի, ինչպես նաև Հացառատ և Արծվաքար թաղամասերի, Գեղարքունիք, Լանջաղբյուր, Սարուխան, Գանձակ, Կարմիրգյուղ, Ծաղկաշեն, Նորատուս, Այրիվան, Լճափ, Բերդկունք, Ծովազարդ բնակավայրերի գազասպառողների, Մարտունի քաղաքի, Վաղաշեն, Աստղաձոր, Զոլաքար, Ծովինար, Վարդենիկ, Արծվանիստ, Գեղհովիտ, Մադինա, Ներքին Գետաշեն, Վերին Գետաշեն, Լիճք, Ծակքար, Ծովասար, Ձորագյուղ, Վարդաձոր, Երանոս, Լեռնակերտ բնակավայրերի գազասպառողների, Վարդենիս քաղաքի, Խաչաղբյուր, Լուսակունք, Ծովակ, Կարճաղբյուր, Ակունք, Մեծ Մասրիկ, Լճավան, Մաքենիս, Շատջրեք, Սոտք, Վանեվան, Տորֆավան բնակավայրերի գազասպառողների, «Հայլենդ Ֆրութ», «Գավառտրանս», «Արմ», «Հայկ և Նորիկ», «Նոր Բագրևանդ», «ՄարտԳազ», «Մակվիչ», «Գոգա-Սեդա» ՍՊԸ-ների, նշված բնակավայրերում գործող այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 18-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Արարատ բնակավայրի հարավային հատվածի գազասպառողների գազամատակարարումը։
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 18-ին ժամը 09:00-ից մինչև օգոստոսի 19-ը ժամը 18:00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Ծղուկ, Գորայք բնակավայրերի գազասպառողների, «Բորիսովկա», «Ս.Կ.ԿԱԶ» ՍՊԸ-ների գազամատակարարումը։
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 18-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Մաշտոցի, Երևանյան, Սայաթ-Նովայի, Նալբանդյան, Թումանյան, Հ.Ավետիսյան, Սահմանապահների, Մուրացանի, Գորկու փողոցների (մասնակի), Եղոյան փողոցի, Բաղրամյան փողոցի թիվ 3, 6, 8, 10, Մաշտոցի փողոցի թիվ 1, 3, 3ա, 3բ, Հ.Ավետիսյան փողոցի թիվ 28, Երևանյան փողոցի թիվ 38, 40, 42, 55, 38ա, 40ա բազմաբնակարան շենքերի, Երևանյան փողոցի 1-ին, 2-րդ, Շահումյան փողոցի 4-րդ, 5-րդ, Մյասնիկյան փողոցի 5-րդ, 6-րդ, Չարենցի փողոցի 4-րդ, Մուրացան փողոցի 1-ին, 2-րդ նրբանցքների, Լերմոնտովի փողոցի 1-ին նրբանցքի (մասնակի), Հանրապետության փողոցի 1-ին, 2-րդ, 3-րդ նրբանցքների (մասնակի), Հ.Ավետիսյան փողոցի 2-րդ նրբանցքի, Թումանյան փողոցի 5-րդ նրբանցքի (մասնակի), Սահմանապահների 3-րդ, 5-րդ նրբանցքների գազասպառողների գազամատակարարումը։Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 24-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 20:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Աճառյան, Կասյան, Կնունյանց, Ձեռժինսկու, Ճավճավաձեյի, Մաշտոցի, Մարտի 8-ի, Մելքոնյան, Սունդուկյան, Ստեփանյան փողոցների, Ներսիսյան թիվ 1, 2 բազմաբնակարան շենքերի, Ներսիսյան կոոպերատիվ թիվ 6 բազմաբնակարան շենքի գազասպառողների գազամատակարարումը։
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 21-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Ծաղկունք բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։
Հետևեք մեզ՝ այստեղ
-
Տիգրան Կիրակոսյանը հաղթանակով է սկսել ելույթը Սերբիայի Լոզնիցա քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
50 կգ քաշային Տիգրան Կիրակոսյանը հաղթանակով է սկսել ելույթը Սերբիայի Լոզնիցա քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում։
Կիրակոսյանը միավորներով առավելության է հասել սերբ Պավլե Պոպովիչի նկատմամբ։
Ավելի վաղ հայ բռնցքամարտիկներ Սյուզաննա Իշխանյանը (48 կգ) պարտվել էր թուրք Նուր Չեթինին, իսկ Տիգրան Սարգսյանը (85 կգ)՝ հունգարացի Գյուլա Բոզեին։
Հետևեք մեզ՝ այստեղ
-
«Երկու օրից զինվորի մայր եմ լինելու». Արաքսյա Մելիքյանը լուսանկար է հրապարակել
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Դերասան ամուսիններ Անդրանիկ Զաքարյանի և Արաքսյա Մելիքյանի որդին՝ Գուրգենը, օրեր անց կմեկնի պարտադիր զինվորական ծառայության։
Այս մասին դերասանուհին հայտնել է իր սոցիալական էջերում՝ լուսանկարին կից կատարելով գրառում.
«Oops, պարզվեց՝ երկու օրից զինվորի մայր եմ լինելու»,- գրել է Արաքսյան։
Հետևեք մեզ՝ այստեղ
-
Ֆրանսիան մերժեց երեխաների համար սոցցանցերի արգելքի մասին օրենքը
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը մերժել է նախագահ Էմանուել Մակրոնի նախաձեռնած օրենքը, որով արգելվում էր մինչև 15 տարեկանների մուտքը սոցցանցեր։
Դատարանը վճռել է, որ համատարած արգելքը խախտում է դեռահասների խոսքի ազատությունը, ինչպես նաև անձնական կյանքի գաղտնիությունը, քանի որ տարիքի հաստատման համար բոլոր օգտատերերը ստիպված կլինեին նույնականացում անցնել։
Օրենքը պետք է ուժի մեջ մտներ սեպտեմբերից՝ արգելափակելով TikTok-ը, Instagram-ն ու անգամ WhatsApp-ը։ Այժմ կառավարությունը պետք է շտապ մշակի օրենքի նոր, իրավաբանորեն անխոցելի տարբերակ։
Հետևեք մեզ՝ այստեղ
-
«Հողագործը պետք է վերադառնա հողին». գյուղի դատարկումն ու հողերի անապատացումը՝ ազգային անվտանգության սպառնալիք. Հրայր Կամենդատյան
Հողագործ պարեկը։Մենք կանգնած ենք անդունդի եզրին, որտեղ մեր ամենամեծ հարստությունը՝ հայկական հողը, օր օրի դառնում է անպտուղ կիսատափաստան։ Գյուղերը դատարկվում են, իսկ եղածն էլ ծերերի ուսերին է մնացել, որոնք հազիվ մի փոքրիկ հողակտոր են մշակում միայն բնամթերային կենսապահովման համար։Մինչդեռ մեր երիտասարդներին բերել, կանգնեցրել ենք մայրաքաղաքի փողոցներում՝ որպես պարեկ, մինչդեռ նրանց ձեռքը գութան ու բահ պիտի բռներ, ոչ թե մահակ ու ռադիոկապ։ Հողը պահակով չեն փրկի, հողը մշակողով ու տիրոջով են փրկում։* Անխնա անկումը․ Հողերի զգալի մասը վերածվել է խոպանի, մոլախոտի և քարակույտի։ Այսօր չկա հող մշակող, որովհետև գյուղում ապրելն ու աշխատելը դարձել է անհնարին։* Սխալ առաջնահերթությունները․ Պետական մեքենան զբաղված է ամեն ինչով, բացի երկրի հացն ստեղծողից։ Երիտասարդությանը մայրաքաղաքի ասֆալտին ծառայեցնելու փոխարեն, պետք է ստեղծել պայմաններ, որ նա գյուղում տուն դնի, հող մշակի և արժանապատիվ ապրի։* Փրկության ճանապարհը․ Հողը խոպան դառնալուց փրկելու համար հարկավոր է անհապաղ համակարգային արմատական փոփոխություն՝ հստակ սուբսիդավորում, տեխնիկայով ապահովում և արտոնյալ վարկավորում նրանց համար, 谁 ովքեր պատրաստ են քրտինք թափել սեփական հողի վրա։
Սա այլևս զուտ տնտեսական խնդիր չէ. սա ազգային անվտանգության և գոյատևման հարց է։ Հողը մեզնից վրեժ է լուծելու, եթե մենք շարունակենք անտարբեր նայել, թե ինչպես է մեր ձեռքով անապատանում այն հողը, որի համար արյուն են թափել մեր պապերը։Ժամանակն է կանգ առնելու և գյուղացուն ու հողին տալու այն առաջնային տեղը, որը պատկանում է նրանց։ Մենք կամ վերադարձնելու ենք հողին իր տիրոջը, կամ կորցնելու ենք մեր երկրի ողնաշարը։
-
Կապանի օրը․ պատմություն, աշխատանք և զարգացման նոր հնարավորություններ
Քաղաքի պատմության մի մասն է նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ։ Կապանը կարևոր դեր է ունեցել Ընկերության ձևավորման ու զարգացման ճանապարհին, իսկ տարիների ընթացքում Կոմբինատի և քաղաքի միջև ձևավորվել են ամուր աշխատանքային, գործընկերային ու բարեկամական կապեր։ -
Ադրբեջանից ռուսական ցորենի նոր խմբաքանակ է հասել Հայաստան
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանից ռուսական ցորենի նոր խմբաքանակ է հասել Հայաստան։ Ըստ ԱՊԱ-ի՝ օգոստոսի 13-ին Բիլաջարի կայարանից Բոյուկ Քեսիկ է ուղարկվել հացահատիկով լի վեց երկաթուղային վագոն՝ ընդհանուր 420 տոննա քաշով։
Մինչ օրս Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի միջոցով տեղափոխվել է ավելի քան 40,000 տոննա հացահատիկ, մոտ 9,000 տոննա պարարտանյութ, 1,136 տոննա պրոպան, 133 տոննա ալյումին, 1,114 տոննա ածուխ և 67,000 տոննա փայտանյութ։
Ընդհանուր առմամբ, Ադրբեջանից Հայաստան է արտահանվել մոտ 15,000 տոննա դիզելային վառելիք, ինչպես նաև մոտ 5,000 տոննա AI-92 և AI-95 բենզին։
Հետևեք մեզ՝ այստեղ
-
Խորվաթիայում բնական հրդեհներից ավելի քան 40 մարդ է տուժել
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Խորվաթիայի Օմիշ քաղաքի շրջանում մոլեգնող բնական հրդեհների հետևանքով վիրավորվել է ավելի քան 40 մարդ. այն համարվում է ամենաբարդը երկրի ողջ ժամանակակից պատմության մեջ։
վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, այս մասին օգոստոսի 14-ին հայտնել է HRT հեռուստառադիոալիքը՝ նշելով, որ տուժածներից 7-ը գտնվում են ծանր վիճակում:
Ըստ աղբյուրի՝ Խորվաթիայի ոստիկանությունը զգուշացրել է վարորդներին հնարավորության դեպքում խուսափել Օմիշի տարածքից, քանի որ այնտեղ այժմ հրշեջ և փրկարարական մեքենաների երթևեկություն է։
Հետևեք մեզ՝ այստեղ