Category: Oratert.am

  • Ռուսաստանում 12 ժամում ոչնչացվել է 193 ուկրաինական ԱԹՍ



    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Մոսկվայի ժամանակով ժամը 08:00-ից 20:00-ն ընկած ժամանակահատվածում Ռուսաստանի հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) հերթապահ միջոցները երկրի շրջանների երկնքում որսացել և ոչնչացրել են ինքնաթիռային տիպի 193 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

    ԱԹՍ-ները խոցվել են Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի, Օրյոլի, Կալուգայի և Տուլայի մարզերի երկնքում։ Բացի այդ, մի քանի անօդաչու ոչնչացվել է Մոսկվայի մարզի, Կրասնոդարի երկրամասի, Բաշկորտոստանի և Ղրիմի, ինչպես նաև Ազովի և Սև ծովերի ջրային տարածքների երկնքում։

    Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ռուս զինվորականները Նիկոլաևի մարզի Օչակով նավահանգստում խոցել են ուկրաինական պարեկային նավակ։ Օդեսայի նավահանգստում ռուսական բանակը ոչնչացրել է վառելիքաքսուքային նյութերի պահեստարաններ և ռազմական նշանակության բեռների բեռնաթափման համար օգտագործվող սարքավորումներ։

    Գիշերը ՀՕՊ ուժերը Ռուսաստանի 19 շրջանների և երկու ծովերի երկնքում ոչնչացրել էին 362 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Բաշկորտոստանի ղեկավար Ռադի Խաբիրովը հայտնել էր, որ ԱԹՍ-ների հարձակման հետևանքով բեկորներն ընկել են արդյունաբերական գոտու տարածքում, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։

    Հետևեք մեզ՝ այստեղ


  • Հայաստանի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրում «Ուրարտուն» հաղթեց «Սյունիքին»



    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Հայաստանի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրում «Ուրարտուն» սեփական հարկի տակ 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Սյունիքի» դարպասը։


    Դուբլ ձևակերպեց Բռունո Միշել Սանտանան՝ երկու անգամ անվրեպ իրացնելով նշանակված 11 մետրանոցը։ Մեկ անգամ աչքի ընկավ Միգել Ռաջանի Կարդոսոն։

    Այս խաղից հետո «Ուրարտուն» 4 միավորով զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը։ «Սյունիքը» միավոր չի վաստակել։


    «Ուրարտուն» հաջորդ տուրում կմրցի «Շիրակի», իսկ «Սյունիքը»՝ «Վանի» հետ։

    Հետևեք մեզ՝ այստեղ


  • Հայ շախմատիստները առաջատարներն են Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունում



    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Գրոսմայստեր Էմին Օհանյանը 6 խաղափուլից հետո 5.5 միավորով միանձնյա առաջատարն է Մոնտենեգրոյի Ցետինե քաղաքում ընթացող 2026 թվականի շախմատի Եվրոպայի մինչև 20 տարեկան պատանիների առաջնությունում:

    Միջազգային վարպետ Ալեքս Սահակյանը 5 միավորով գտնվում է 2-րդ հորիզոնականում:

    Միջազգային վարպետ Վահե Սուքիասյանը ունի 4.5 միավոր, իսկ ՖԻԴԵ-ի վարպետներ Ռուդոլֆ Փաշիկյանը և Մանվել Առաքելյանը՝ 4 միավոր:

    Աղջիկների առաջնությունում կանանց ՖԻԴԵ-ի վարպետներ Պոլինա Կոբակը և Նվարդ Հայրապետյանը ունեն 4 միավոր:

    Առաջնության ավարտին մնացել է 3 խաղափուլ:

    Հետևեք մեզ՝ այստեղ


  • Խոշոր ավտովթար՝ Երևանում. մի քանի ավտոմեքենաներ վերածվել են մետաղե ջարդոնի



    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Այսօր՝ օգոստոսի 13-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում․ Ժամը 15:40-ի սահմաններում Դավւթ Բեկի փողոցում ժողովրդին հայտնի Թոխմախի ՄՌՈւ»-ի մոտ բախվել են «Toyota Camry», «Nissan», «Mitsubishi», «Tesla», «Opel» և մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

    Վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան, իսկ բախման հետևանքով «Գազել»-ը հայտնվել է մայթին, մի քանի ավտոմեքենաներ էլ եղել են կայանված։

    Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատարի տեղակալ Լևոն Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ։

    Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արևիկ Տեր-Դավթյանն ու Խաչատուր Պետրոսյանը։

    Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են կազմվում որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունը։

    Հետևեք մեզ՝ այստեղ


  • Հայտնաբերվել է զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի մարմինը. ՊՆ


    Հասարակություն



    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Օգոստոսի 13-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի դին՝ հրազենային վնասվածքով: Այս մասին տեղեկացնում են ՊՆ-ից: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

    Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին։

    Հետևեք մեզ՝ այստեղ



  • Երբ խոշոր արդյունաբերությունը դառնում է տարածաշրջանի զարգացման շարժիչ․ ԶՊՄԿ-ի օրինակը



    Հանքարդյունաբերության մասին խոսելիս հաճախ առաջինը պատկերացնում ենք հանքավայր, արտադրական գործընթացներ և արտահանման ցուցանիշներ։ Սակայն խոշոր արդյունաբերական ընկերության իրական ազդեցությունը շատ ավելի լայն է․ այն կարող է փոխել աշխատանքի շուկան, ծառայությունների պահանջարկը, մասնագիտական կրթության նկատմամբ հետաքրքրությունը և ամբողջ տարածաշրջանի տնտեսական միջավայրը։

    Այս տեսանկյունից Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի՝ ԶՊՄԿ-ի գործունեությունը հետաքրքիր է դիտարկել ոչ միայն որպես հանքարդյունաբերական արտադրություն, այլև որպես Սյունիքի տնտեսական կյանքի կարևոր բաղադրիչ։

    Մեկ ընկերություն՝ բազմաթիվ տնտեսական կապեր

    Խոշոր արտադրական ձեռնարկության գործունեությունը երբեք չի սահմանափակվում միայն իր տարածքով։ Արտադրական գործընթացը պահանջում է տրանսպորտ, տեխնիկական սպասարկում, շինարարական աշխատանքներ, սարքավորումներ, սննդի և այլ ծառայություններ։

    Այսինքն՝ ձևավորվում է տնտեսական կապերի ամբողջական շղթա, որտեղ մեկ խոշոր ընկերության գործունեությունը կարող է լրացուցիչ պահանջարկ ստեղծել տասնյակ այլ ոլորտների համար։

    Հենց այս ազդեցությունն է կարևոր հաշվի առնել ԶՊՄԿ-ի տնտեսական նշանակությունը գնահատելիս։ Ընկերության գործունեությունը Սյունիքում ստեղծում է այնպիսի տնտեսական միջավայր, որտեղ արդյունաբերությունը փոխկապակցվում է ծառայությունների, ենթակառուցվածքների և մասնագիտական աշխատուժի զարգացման հետ։

    Մարդկային կապիտալը՝ երկարաժամկետ ներդրում

    Ժամանակակից արդյունաբերության համար միայն բնական ռեսուրսը բավարար չէ։ Անհրաժեշտ են մասնագետներ, ինժեներներ, տեխնիկական աշխատակիցներ, կառավարման և անվտանգության ոլորտների մասնագետներ։

    Այդ պատճառով խոշոր արդյունաբերական ձեռնարկությունների գործունեության կարևոր արդյունքներից մեկը կարող է լինել նաև մասնագիտական մշակույթի ձևավորումը։ Երբ տարածաշրջանում ստեղծվում է բարձր որակավորում պահանջող աշխատատեղերի կայուն պահանջարկ, աճում է նաև երիտասարդների հետաքրքրությունը տեխնիկական և մասնագիտական կրթության նկատմամբ։

    Past.am-ի դիտարկմամբ՝ Հայաստանի մարզերի տնտեսական զարգացումը պետք է գնահատել նաև այս տեսանկյունից․ որքան շատ են մարզում ձևավորվում որակյալ աշխատանքի և մասնագիտական աճի հնարավորություններ, այնքան ավելի ամուր է դառնում տեղական տնտեսության հիմքը։

    Սյունիքի տնտեսությունը՝ նոր հնարավորությունների համատեքստում

    Սյունիքի համար խոշոր արդյունաբերական ձեռնարկության ներկայությունը առանձնահատուկ նշանակություն ունի։ Տարածաշրջանի տնտեսական ակտիվությունը միայն մեկ ոլորտից կախված չլինելու համար կարևոր է, որ խոշոր ընկերությունների շուրջ ձևավորվեն նաև փոքր և միջին բիզնեսի զարգացման հնարավորություններ։

    Սա կարող է ներառել ծառայությունների մատուցում, տեղական արտադրանքի իրացում, լոգիստիկա, սպասարկում և այլ ուղղություններ։ Այսպիսի փոխկապակցվածությունը հնարավորություն է տալիս, որ խոշոր արդյունաբերական ներդրումների ազդեցությունը տարածվի ավելի լայն տնտեսական շրջանակի վրա։

    Միաժամանակ, ժամանակակից բիզնեսի համար տնտեսական արդյունավետությունը գնալով ավելի սերտորեն է կապվում պատասխանատու գործունեության հետ։ Աշխատակիցների անվտանգությունը, համայնքների հետ համագործակցությունը, բնապահպանական մոտեցումները և սոցիալական պատասխանատվությունը այսօր արդեն ընկերության երկարաժամկետ կայունության կարևոր բաղադրիչներ են։

    Ինչու է կարևոր երկարաժամկետ մտածողությունը

    Հանքարդյունաբերության ոլորտի առանձնահատկությունն այն է, որ այստեղ արդյունքները պետք է դիտարկել տարիների և տասնամյակների կտրվածքով։ Կարճաժամկետ տնտեսական ցուցանիշներից բացի կարևոր է հասկանալ՝ ինչպիսի արտադրական, տեխնոլոգիական և մարդկային ներուժ է ստեղծվում այսօր և ինչպես կարող է այն ծառայել երկրի տնտեսությանը վաղը։

    ԶՊՄԿ-ի նման խոշոր ընկերությունների համար սա նշանակում է շարունակական զարգացման անհրաժեշտություն՝ նոր տեխնոլոգիաների ներդրում, արտադրողականության բարձրացում, մասնագետների զարգացում և պատասխանատու կառավարման մշակույթի ամրապնդում։

    Past.am-ը կարևորում է այն տնտեսական գործընթացները, որոնք կարող են երկարաժամկետ ազդեցություն ունենալ Հայաստանի մարզերի և ամբողջ երկրի զարգացման վրա։ Այս համատեքստում ԶՊՄԿ-ի օրինակը ցույց է տալիս, որ խոշոր արդյունաբերական ձեռնարկության դերը կարելի է դիտարկել շատ ավելի լայն՝ որպես աշխատաշուկայի, բիզնես միջավայրի և տարածաշրջանային տնտեսության վրա ազդեցություն ունեցող ուժ։

    Ի վերջո, ուժեղ արդյունաբերությունը միայն արտադրանքի և արտահանման մասին չէ։ Այն նաև մարդկանց, մասնագիտությունների, ենթակառուցվածքների, տեղական բիզնեսի և ապագայի հնարավորությունների մասին է։ Իսկ հենց այդ բազմաշերտ ազդեցությունն է խոշոր արդյունաբերական ընկերություններին դարձնում Հայաստանի տնտեսական համակարգի կարևոր բաղադրիչ։


  • Ucom-ի աջակցությամբ մեկնարկել է ArmDrone համայնքի FPV դրոնների կրթական ծրագրի երկրորդ փուլը



    Ucom-ի աջակցությամբ ArmDrone համայնքը մեկնարկել է պատանիների համար նախատեսված առաջին դեմքից դիտում ապահովող (FPV) դրոնների անվճար կրթական ծրագրի երկրորդ փուլը, որի շրջանակում անցկացվեց գործնական դաս՝ դաշտային թռիչքներով։ Դասընթացին ներկա էր նաև Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

    Ծրագրի երկրորդ փուլի մեկնարկի շրջանակում ստացվել է մասնակցության ավելի քան 500 հայտ։ Ընտրված մասնակիցներն արդեն ծանոթացել են անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) տեխնոլոգիաներին, FPV համակարգերի կառուցվածքին, սարքերի կառավարմանը, թռիչքների պլանավորմանն ու անվտանգ իրականացմանը։

    «Տեխնոլոգիական կրթությունը միայն տեսական գիտելիքների փոխանցումը չէ կարևոր է, որ երիտասարդները հնարավորություն ունենան ստացած գիտելիքները փորձարկել և կիրառել նաև գործնականում։ Ucom-ում մեզ համար կարևոր է, որ երիտասարդները շարունակեն հետաքրքրվել տեխնոլոգիաներով և զարգացնեն իրենց մասնագիտական հմտությունները։ Վստահ ենք, որ նման ծրագրերն ամրապնդում են Հայաստանի դիրքերը որպես նորարարական և տեխնոլոգիական կենտրոն», – նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

    Գործնական դասի ընթացքում մասնակիցները ամրապնդեցին իրենց հմտությունները դաշտային պայմաններում՝ իրականացնելով FPV դրոնների թռիչքներ և կատարելագործելով սարքերի կառավարման, ծրագրային և թռիչքային պարամետրերի կարգավորման տեխնիկան։ Ձեռք բերված փորձը կարևոր հիմք է հետագա բարդ թռիչքային վարժությունների և միջազգային FPV մրցարշավերին մասնակցելու համար։

    «Ucom-ի աջակցության շնորհիվ մենք կարողացանք փուլ առ փուլ իրականացնել այս կրթական ծրագիրը՝ սկսած մասնակիցների ընտրությունից մինչև տեսական և գործնական փուլեր։ Այսօր արդեն մասնակիցները կարողանում են իրենց ձեռք բերած գիտելիքները կիրառել դաշտային պայմաններում՝ կատարելով իրական թռիչքներ և զարգացնելով իրենց օպերատորական հմտությունները։ Մեր նպատակն է ոչ միայն սովորեցնել կառավարել դրոն, այլ նաև ձևավորել տեխնիկական մտածողություն, ինժեներական մոտեցում և ստեղծել նոր հնարավորություններ երիտասարդների համար ԱԹՍ ոլորտում», – ասել է  ArmDrone համայնքի հիմնադիր Հայկ Կարապետյանը։

    Ucom-ը շարունակաբար իրականացնում է տեխնոլոգիական կրթությանն ու երիտասարդների զարգացմանն ուղղված նախաձեռնություններ՝ նպատակ ունենալով խթանել ժամանակակից տեխնոլոգիաների նկատմամբ հետաքրքրությունը, զարգացնել թվային, տեխնիկական և ինժեներական հմտությունները։ ArmDrone-ի հետ իրականացվող FPV* (First-person view) դրոնների կրթական ծրագիրը այս նախաձեռնությունների շարքի կարևոր մասն է, որը երիտասարդներին հնարավորություն է տալիս ձեռք բերել ԱԹՍ տեխնոլոգիաների վերաբերյալ տեսական գիտելիքներ և զարգացնել դրանց կիրառման համար անհրաժեշտ գործնական հմտություններ, որոնք կարող են հիմք դառնալ նրանց հետագա կրթական և մասնագիտական ուղու համար։

    * FPV drone (First-person view – առաջին դեմքից դիտում ապահովող) – Հնարավորություն է տալիս կառավարել անօդաչու թռչող սարքը՝ առաջին դեմքից։ Սարքի վրա տեղադրված վիդեոփոխանցիչի միջոցով տեսախցիկից ստացված պատկերը փոխանցվում է օպերատորի վիդեոընդունիչին (FPV ակնոցին), որի շնորհիվ օպերատորը հնարավորություն է ստանում սարքը վարել բավական մեծ հեռավորությունից: Տվյալ տեխնոլոգիան հաճախ կիրառվում է կինոարտադրությունում, կրթական ոլորտում և միջազգային դրոնների մրցարշավերում։



  • «Կոդեքս» փաստաբանական գրասենյակը դատարանում հաղթանակ է գրանցել․ պատասխանողից կբռնագանձվի 770 հազար դրամ. Սոսե Չանդոյան

    ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը՝ նախագահությամբ դատավոր՝ Շ. Ավագիմյանի, բավարարեց «Կոդեքս» փաստաբանական գրասենյակի հայցադիմումը՝ որոշելով պատասխանողից հօգուտ հայցվորի բռնագանձել 770 000 ՀՀ դրամ, որպես պարտավորության գումար:

  • Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 13-ին | Oratert.am



    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:

    ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 364 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 366.5 դրամ:

    Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 418 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 424 դրամ:

    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.23 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.41 դրամ։

    Հետևեք մեզ՝ այստեղ


  • Կամ դուք վերադարձնում եք մեր գերիներին՝ առանց նախապայմանի, կամ մենք սկսում ենք գողանալ ձեր զինվորներին․ Արշակ Կարապետյան


    Քաղաքականություն



    «Համահայկական ճակատ» Շարժման տելեգրամյան ալիքը լուսանկար է հրապարակել և կից գրել․

    ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, հետախույզ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյան։