Category: Oratert.am

  • Ucom-ի աջակցությամբ մեկնարկել է ArmDrone համայնքի FPV դրոնների կրթական ծրագրի երկրորդ փուլը



    Ucom-ի աջակցությամբ ArmDrone համայնքը մեկնարկել է պատանիների համար նախատեսված առաջին դեմքից դիտում ապահովող (FPV) դրոնների անվճար կրթական ծրագրի երկրորդ փուլը, որի շրջանակում անցկացվեց գործնական դաս՝ դաշտային թռիչքներով։ Դասընթացին ներկա էր նաև Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

    Ծրագրի երկրորդ փուլի մեկնարկի շրջանակում ստացվել է մասնակցության ավելի քան 500 հայտ։ Ընտրված մասնակիցներն արդեն ծանոթացել են անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) տեխնոլոգիաներին, FPV համակարգերի կառուցվածքին, սարքերի կառավարմանը, թռիչքների պլանավորմանն ու անվտանգ իրականացմանը։

    «Տեխնոլոգիական կրթությունը միայն տեսական գիտելիքների փոխանցումը չէ կարևոր է, որ երիտասարդները հնարավորություն ունենան ստացած գիտելիքները փորձարկել և կիրառել նաև գործնականում։ Ucom-ում մեզ համար կարևոր է, որ երիտասարդները շարունակեն հետաքրքրվել տեխնոլոգիաներով և զարգացնեն իրենց մասնագիտական հմտությունները։ Վստահ ենք, որ նման ծրագրերն ամրապնդում են Հայաստանի դիրքերը որպես նորարարական և տեխնոլոգիական կենտրոն», – նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

    Գործնական դասի ընթացքում մասնակիցները ամրապնդեցին իրենց հմտությունները դաշտային պայմաններում՝ իրականացնելով FPV դրոնների թռիչքներ և կատարելագործելով սարքերի կառավարման, ծրագրային և թռիչքային պարամետրերի կարգավորման տեխնիկան։ Ձեռք բերված փորձը կարևոր հիմք է հետագա բարդ թռիչքային վարժությունների և միջազգային FPV մրցարշավերին մասնակցելու համար։

    «Ucom-ի աջակցության շնորհիվ մենք կարողացանք փուլ առ փուլ իրականացնել այս կրթական ծրագիրը՝ սկսած մասնակիցների ընտրությունից մինչև տեսական և գործնական փուլեր։ Այսօր արդեն մասնակիցները կարողանում են իրենց ձեռք բերած գիտելիքները կիրառել դաշտային պայմաններում՝ կատարելով իրական թռիչքներ և զարգացնելով իրենց օպերատորական հմտությունները։ Մեր նպատակն է ոչ միայն սովորեցնել կառավարել դրոն, այլ նաև ձևավորել տեխնիկական մտածողություն, ինժեներական մոտեցում և ստեղծել նոր հնարավորություններ երիտասարդների համար ԱԹՍ ոլորտում», – ասել է  ArmDrone համայնքի հիմնադիր Հայկ Կարապետյանը։

    Ucom-ը շարունակաբար իրականացնում է տեխնոլոգիական կրթությանն ու երիտասարդների զարգացմանն ուղղված նախաձեռնություններ՝ նպատակ ունենալով խթանել ժամանակակից տեխնոլոգիաների նկատմամբ հետաքրքրությունը, զարգացնել թվային, տեխնիկական և ինժեներական հմտությունները։ ArmDrone-ի հետ իրականացվող FPV* (First-person view) դրոնների կրթական ծրագիրը այս նախաձեռնությունների շարքի կարևոր մասն է, որը երիտասարդներին հնարավորություն է տալիս ձեռք բերել ԱԹՍ տեխնոլոգիաների վերաբերյալ տեսական գիտելիքներ և զարգացնել դրանց կիրառման համար անհրաժեշտ գործնական հմտություններ, որոնք կարող են հիմք դառնալ նրանց հետագա կրթական և մասնագիտական ուղու համար։

    * FPV drone (First-person view – առաջին դեմքից դիտում ապահովող) – Հնարավորություն է տալիս կառավարել անօդաչու թռչող սարքը՝ առաջին դեմքից։ Սարքի վրա տեղադրված վիդեոփոխանցիչի միջոցով տեսախցիկից ստացված պատկերը փոխանցվում է օպերատորի վիդեոընդունիչին (FPV ակնոցին), որի շնորհիվ օպերատորը հնարավորություն է ստանում սարքը վարել բավական մեծ հեռավորությունից: Տվյալ տեխնոլոգիան հաճախ կիրառվում է կինոարտադրությունում, կրթական ոլորտում և միջազգային դրոնների մրցարշավերում։



  • «Կոդեքս» փաստաբանական գրասենյակը դատարանում հաղթանակ է գրանցել․ պատասխանողից կբռնագանձվի 770 հազար դրամ. Սոսե Չանդոյան

    ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը՝ նախագահությամբ դատավոր՝ Շ. Ավագիմյանի, բավարարեց «Կոդեքս» փաստաբանական գրասենյակի հայցադիմումը՝ որոշելով պատասխանողից հօգուտ հայցվորի բռնագանձել 770 000 ՀՀ դրամ, որպես պարտավորության գումար:

  • Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 13-ին | Oratert.am



    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:

    ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 364 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 366.5 դրամ:

    Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 418 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 424 դրամ:

    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.23 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.41 դրամ։

    Հետևեք մեզ՝ այստեղ


  • Կամ դուք վերադարձնում եք մեր գերիներին՝ առանց նախապայմանի, կամ մենք սկսում ենք գողանալ ձեր զինվորներին․ Արշակ Կարապետյան


    Քաղաքականություն



    «Համահայկական ճակատ» Շարժման տելեգրամյան ալիքը լուսանկար է հրապարակել և կից գրել․

    ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, հետախույզ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյան։



  • ԶՊՄԿ-ի պատմության լավագույն շրջանը | Oratert.am




    2026 թվականի առաջին կիսամյակում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը գրանցել է իր պատմության լավագույն արտադրական արդյունքները՝ հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին։

    «Ընկերության զարգացման ռազմավարությունը հիմնված է արտադրական և ենթակառուցվածքային խնդիրների համալիր լուծման վրա, ուստի հետևողականորեն իրականացվում է արտադրական հզորությունների արդիականացման ծրագիրը»,- ընդգծել է ընկերության գլխավոր տնօրենը։

    2025 թվականին ձեռք է բերվել 26 ժամանակակից հանքային ինքնաթափ՝

    • 10 LGMG RTH 100
    • 10 БелАЗ 75585
    • 3 Komatsu 785-7
    • 3 CAT 789D

    «ԶՊՄԿ-ի զարգացման ռազմավարությունը նախատեսում է Հայաստանում ներդնել ժամանակակից արդյունաբերական լուծումներ՝ միջազգային լավագույն փորձին և չափանիշներին համապատասխան»,-նշել է Խուդոլին։

    Նա նաև հավելել է, որ այս համատեքստում 2025 թվականին և 2026 թվականի առաջին կիսամյակում շուրջ 50 միլիարդ դրամ է ուղղվել նոր սարքավորումների ձեռքբերմանն ու արտադրական ակտիվների արդիականացմանը։

    2025 թվականին և 2026 թվականի առաջին կիսամյակում ավելի քան 7 միլիարդ դրամ է հատկացվել սոցիալական ծրագրերի իրականացմանն ու համայնքների աջակցությանը։

    Հիշեցնենք, որ ԶՊՄԿ-ն ՊԵԿ-ին վճարած 41,7 մլրդ դրամ հարկերով գլխավորում է 1000 խոշոր հարկատուների 2026 թվականի առաջին կիսամյակի ցանկը։


  • Պուտինը ներում է շնորհել Ռուսաստանում դատապարտված ԱՄՆ քաղաքացուն



    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հումանիտար նկատառումներով ներում է շնորհել ԱՄՆ քաղաքացի, նախկին ծովային հետևակային Ռոբերտ Գիլմանին, որը 2022 թվականից պատիժ էր կրում ռուսական բանտում։

    Reuters-ի փոխանցմամբ՝ օգոստոսի 11-ին Գիլմանը ազատ արձակվելուց հետո լքել է Ռուսաստանը և ԱՄՆ պետքարտուղարության ինքնաթիռով վերադարձել հայրենիք։

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Գիլմանի ազատ արձակման շուրջ համաձայնությունը ձեռք է բերվել Պուտինի հետ բանակցություններից հետո։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը նրան ազատ է արձակել առանց որևէ նախապայմանի կամ գերիների փոխանակման։

    ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտնել է, որ Գիլմանի առողջական վիճակը վերջին շրջանում վատացել էր, և նա բժշկական օգնության կարիք ուներ։ Ռուբիոն նաև նշել է, որ Վաշինգտոնը շարունակում է աշխատել Ռուսաստանում պահվող մյուս ամերիկացիների ազատ արձակման ուղղությամբ։

    Ռոբերտ Գիլմանը ձերբակալվել էր Ռուսաստանում 2022 թվականի հունվարին։ Ըստ ռուսական իշխանությունների՝ նա Վորոնեժում, հարբած վիճակում, խուլիգանություն էր արել գնացքում, իսկ հետո բռնություն գործադրել ոստիկանության աշխատակցի նկատմամբ։ Ավելի ուշ նրան նոր մեղադրանք էր առաջադրվել՝ քննիչի և քրեակատարողական ծառայության աշխատակցի նկատմամբ բռնություն կիրառելու համար, ինչի հետևանքով նրա պատժաժամկետը հասցվել էր 10 տարվա։

    Ինքը՝ Գիլմանը, դատարանում հայտարարել էր, որ բանտում ենթարկվել է հոգեբանական և ֆիզիկական բռնության։

    Հետևեք մեզ՝ այստեղ


  • «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը մամուլի ասուլիս կանցկացնի «Իրադարձությունները Հարավային Կովկասում, ներքաղաքական իրավիճակը Հայաստանում» թեմայով


    Քաղաքականություն



    «Համահայկական ճակատ»Շարժում տելեգրամյան ալիքը գրում է․

    «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը մամուլի ասուլիս կանցկացնի «Իրադարձությունները Հարավային Կովկասում, ներքաղաքական իրավիճակը Հայաստանում» թեմայով։

    Հանդիպման ընթացքում Արշակ Կարապետյանը կներկայացնի տարածաշրջանում և Հայաստանում տեղի ունեցող զարգացումները, կտրամադրի արդիական տեղեկատվություն և կպատասխանի զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին։ 

    Ամսաթիվ՝ 17-ը օգոստոսի 2026 թվական Ժամը՝ 14։00 (Երևանի ժամանակով)
    Ձևաչափը՝առցանց
    ԶԼՄ ներկայացուցիչների հավատարմագրման համար՝
    Պատասխանատու՝ ԱննաՂուկասյան
    Հեռ.՝ +374 – (77) – 909-997
    Telegram։ @Nikita_7_62
    Մասնակցության համար հրավիրվում են բոլոր ԶԼՄ ներկայացուցիչները։



  • Հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ օգոստոսի 13-ին



    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Վթարային ջրանջատում Երեւանում և Կոտայքի մարզում օգոստոսի 12/13-ին «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 12-ին ժամը 10:00-ից մինչև օգոստոսի 13-ը ժամը 10:00-ն կդադարեցվի հետեւյալ տարածքների ջրամատակարարումը.

    Արաբկիր վարչական շրջան՝ Ղափանցյան, Քանաքեռ ՀԷԿ , Գրիբոյեդովի, Արղության, Գր.Արծրունի, Լ.Խեչոյան, Դավիթ Հովհաննեսի, Ռ.Սևակի, Ռիգայի, Հ.Թամրազյան, Ս.Չիլոյան, Մ.Մարգարյան, Հր. Քոչար, Վ.Փափազյան 12, 14, 15 ,16, 17, 22, 24 շենքերի՝ իրենց կոտորակներով, Վ.Վաղարշյան 14, 15, 16, 17, 18, 19, 20, 21, 22, 23, 24, 26, շենքերի՝ իրենց կոտորակներով, Ադոնցի 10-27 շենքերը՝ իրենց կոտորակներով, Գյուլբենկյան 29-34 շենքերի, Վ.Առաջին Վեհափառ 8, 10, 12 շենքերի, Վրացական 2-10 շենքերի իրենց կոտորակներով, Նաիրի Զարյան 1-ից-24 շենքերը իրենց կոտորակներով և մասնավոր տնատիրությունների, Կոմիտասի պող. 7-50 շենքերը իրենց կոտորակներով , Ա.Խաչատրյան 24-33 շենքերը իրենց կոտորակներով ,Սունդուկյան 19-29, Ա.Խաչատրյան 1-նրբ , Մալխասյանց նրբ, Մամիկոնյանց նրբ , Հ.Էմին նրբ , Կենտրոն վարչական շրջան՝ Հերացի, Այգեստանի 9-11փողոցների, Մյասնիկյան պողոտայի 1-4, Աբովյան 54-56 համարների, Տ.Մեծի 12-80 համարների և նրբանցքի, Նար Դոսի 1-40 և նրբանցքների , Չարենցի 1-նրբ, Քրիստափորի 1-110, Ծխախոտագործների 1-65 համարների, Զավարյան փողոցի և նրբանցքի, «Մխիթար Հերացի» բժշկական համալսարանի եւ 1-ին համալսարանական հիվանդանոցի, Գետառ, Էրեբունի վարչական շրջան՝ Սարի-Թաղի 1-3 փողոցների և 1-10 շարքերի, Որմնադիրների փողոցի և նրբանցքների, Գլինկայի, Օստրովսկու, Բուռնազյան, Միչուրին, Գրիգոր և Սարգիս Գուրզադյաններ, Սասունցի Դավիթ, Ծատուրյան, Սուվորով ,Երկաթգծի փողոցների, Աճեմյան փողոցի և նրբանքների, Խորենացի 28-236 համարների և 2-րդ, 3-րդ, 4-նրբանցքների, Մուրացան 1-36, Լոռիս Մելիքյան 1-30, Չեռնիշևսկու 1-30 համարների , Կոտայքի մարզի ՝ Գետամեջ գյուղի ջրամատակարարումը

    Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղում օգոստոսի 12/13-ին «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված  ս.թ օգոստոսի 12-ին ժամը 23:00-ից մինչև օգոստոսի 13-ը 19:00-ն կդադարեցվի Մրգաշատ գյուղի ջրամատակարարումը:

    Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Պտղունք գյուղում օգոստոսի 12/13-ին «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված  ս.թ օգոստոսի 12-ին ժամը 19:00-ից մինչև օգոստոսի 13-ը 10:00-ն կդադարեցվի Պտղունք գյուղի ջրամատակարարումը:

    Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

    Հետևեք մեզ՝ այստեղ


  • Եղանակը կցրտի՞ առաջիկա օրերին․ ի՞նչ ջերմաստիճան է սպասվում՝ օգոստոսի 13-ից 17-ը



    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Հանրապետության տարածքում`

    Օգոստոսի 13-17-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ:

    Քամին`հյուսիսարևելյան և արևելյան` 4-7 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ։

    Օգոստոսի 13-17-ը Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

    Երևան քաղաքում`

    Օգոստոսի 13-17-ի գիշերը և երեկոյան քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում 18-23 մ/վ։ Օգոստոսի 13-17-ը երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ։

    Հետևեք մեզ՝ այստեղ


  • Տարածվել է մանիպուլատիվ հերթական տեղեկատվությունը․ տղամարդը վայր է ընկել ավտոտնակի տանիքից և մահացել

    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Օգոստոսի 12-ին՝ ժամը 19.24-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գուսան Շերամի փողոցի հասցեներից մեկում տղամարդ է ընկել։

    Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության և Փրկարար ծառայության աշխատակիցներ։

    Պարզվել է, որ տղամարդն ընկել է ավտոտնակի տանիքից և մահացել, ինչը արձանագրել են նաև տարածքում առկա տեսահսկող սարքերը։

    Որոշ ԶԼՄ-ներ և սոցցանցի օգտատերեր դժբախտ այս պատահարը ևս ներկայացնում են որպես «հերթական հանցագործություն և առեղծվածային դեպք»։ Կոչ ենք անում չհրապարակել չճշտված և մանիպուլատիվ տեղեկություններ։