Category: Oratert.am

  • Եղանակը կցրտի՞ առաջիկա օրերին․ ի՞նչ ջերմաստիճան է սպասվում՝ օգոստոսի 13-ից 17-ը



    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Հանրապետության տարածքում`

    Օգոստոսի 13-17-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ:

    Քամին`հյուսիսարևելյան և արևելյան` 4-7 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ։

    Օգոստոսի 13-17-ը Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

    Երևան քաղաքում`

    Օգոստոսի 13-17-ի գիշերը և երեկոյան քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում 18-23 մ/վ։ Օգոստոսի 13-17-ը երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ։

    Հետևեք մեզ՝ այստեղ


  • Տարածվել է մանիպուլատիվ հերթական տեղեկատվությունը․ տղամարդը վայր է ընկել ավտոտնակի տանիքից և մահացել

    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Օգոստոսի 12-ին՝ ժամը 19.24-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գուսան Շերամի փողոցի հասցեներից մեկում տղամարդ է ընկել։

    Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության և Փրկարար ծառայության աշխատակիցներ։

    Պարզվել է, որ տղամարդն ընկել է ավտոտնակի տանիքից և մահացել, ինչը արձանագրել են նաև տարածքում առկա տեսահսկող սարքերը։

    Որոշ ԶԼՄ-ներ և սոցցանցի օգտատերեր դժբախտ այս պատահարը ևս ներկայացնում են որպես «հերթական հանցագործություն և առեղծվածային դեպք»։ Կոչ ենք անում չհրապարակել չճշտված և մանիպուլատիվ տեղեկություններ։

  • Աֆղանստանում ձերբակալվել են ՄԱԿ-ի աշխատակիցներ

    Աֆղանստանի հետախուզության վարչության աշխատակիցները ձերբակալել են Հերաթում ՄԱԿ-ի առաքելության երկու աշխատակցի․ հաղորդում է Afghanistan International-ը։

    Ձերբակալությունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ նրանք զեկույց են պատրաստել նահանգում կանանց ձերբակալման մասին։

    Շրջանում բողոքի ցույցեր են բռնկվել կանանց համար նոր կանոնակարգերի, այդ թվում՝ դիմահարդարման արգելքի դեմ։

    «Թալիբան» իսլամիստական շարժման հետախուզությունը ձերբակալել է աշխատակիցներին օգոստոսի 9-ի երեկոյան։ Նրանց հաջողվել էր հարցազրույց վերցնել տուժած կանանցից։

    ՄԱԿ-ը հայտարարել է, որ դեռևս տեղյակ չէ աշխատակիցներին առաջադրված մեղադրանքներից և նրանց հետ հանդիպելու թույլտվություն չի ստացել։
    ՄԱԿ-ի գրասենյակը կոչ է արել «Թալիբան»-ին հարգել ՄԱԿ-ի աշխատակիցների արտոնություններն ու անձեռնմխելիությունը։

    Հերաթում բողոքի ցույցերը ցրվել են կրակոցներով։ Աղբյուրների համաձայն՝ ավելի քան 20 մարդ վիրավորվել է, իսկ երկուսը՝ սպանվել։ ՄԱԿ-ի առաքելությունը մեկնաբանություն է խնդրել։ Կազմակերպությունը գրանցել է առնվազն 30 կնոջ ձերբակալություն։

    «Թալիբան»-ը նախկինում խստացրել էր կանանց համար կանոնակարգերը։ Ավելին՝ 2026 թվականի հունիսին ՄԱԿ-ը քննադատել է Աֆղանստանին մարդու իրավունքների խախտումների համար։

  • Օգոստոսի 14-ից Կիևյան կամրջով երթևեկությունը կվերականգնվի և կամրջի հարակից ճանապարհահատվածներում կգործեն երթևեկության կազմակերպման նախկին կարգավորումները


    Հասարակություն



    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Երևան քաղաքում սույն թվականի օգոստոսի 14-ից Կիևյան կամրջով երթևեկությունը կվերականգնվի և կամրջի հարակից ճանապարհահատվածներում կգործեն երթևեկության կազմակերպման նախկին կարգավորումները: 


    Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

    Հետևեք մեզ՝ այստեղ



  • «Մի դրամի ուժը»՝ «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությանը



    «Մի դրամի ուժը» նախաձեռնության հուլիս ամսվա շահառուն «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական հասարակական կազմակերպությունն էր։ Կուտակված 5,094,763 դրամն ուղղվեց լայնամասշտաբ անտառտնկման ու անտառվերականգնման աշխատանքների իրականացմանը՝ նպաստելով տեղական կենսաբազմազանության պահպանմանը։
    Նախաձեռնության օգոստոս ամսվա շահառուն «Օրրան» ՀԿ-ն է, որը խնամք, կրթություն և ապաստան է տրամադրում սոցիալապես անապահով երեխաներին և միայնակ տարեցներին, ինչպես նաև աջակցում ճգնաժամում հայտնված ընտանիքներին։ Կուտակված մեկ դրամները կազմակերպությանը հնարավորություն կտան նոր ուսումնական տարվան ընդառաջ իր շահառու հանդիսացող երեխաներին ապահովել անհրաժեշտ դպրոցական հագուստով և գրենական պիտույքներով։

    Իդրամի և IDBank-ի Հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանն ընդգծեց համագործակցության յուրահատկությունը։

    «Նոր ուսումնական տարին յուրաքանչյուր երեխայի համար երազանքների ու մեծ ճանապարհի սկիզբ է, և մեր նպատակն է, որ որևէ փոքրիկ սոցիալական անհավասար պայմանների պատճառով անմասն չմնա այս բերկրանքից։ Ուրախ ենք, որ «Մի դրամի ուժը» նախաձեռնության շնորհիվ «Օրրանի» շահառու հանդիսացող երեխաները ուսումնական տարին կսկսեն լիարժեք պատրաստված՝ անհրաժեշտ դպրոցական հագուստով ու գրենական պիտույքներով։ Սա լավագույնս փաստում է, որ հանրային միասնականությունն ու հոգատարությունը կարող են հանգեցնել իրական փոփոխությունների»,- նշեց Տաթևիկ Վարդևանյանը։

    «Օրրան» ՀԿ-ի հիմնադիր Արմինե Հովհաննիսյանի խոսքով՝ նման համագործակցությունները նպաստում են հասարակության խոցելի խմբերին տրամադրվող աջակցության ընդլայնմանը։

    «Բարձր ենք գնահատում Իդրամի և IDBank-ի հետ մեր համագործակցությունը։ «Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում ստացված միջոցներն ուղղվելու են սեպտեմբերի 1-ին ընդառաջ «Օրրանի» երեխաներին դպրոցական հագուստով ու գրենական պիտույքներով ապահովելուն։ Ընդհանուր արժեքների և փոխադարձ վստահության վրա հիմնված այս գործընկերությունը մեզ հնարավորություն է տալիս օգնության ձեռք մեկնել բոլոր նրանց, ովքեր մեր աջակցության կարիքն ունեն»,- ասաց Արմինե Հովհաննիսյանը։

    «Մի դրամի ուժը» շարունակում է աջակցել սոցիալական, համայնքային և կրթական կարևոր նախաձեռնություններին։ Նախաձեռնության բարի գործերին մասնակից դառնալու համար բոլոր վճարումները պետք է կատարել Idram&IDBank հավելվածով, IDBanking.am և banking.idram.am առցանց հարթակների, ինչպես նաև Իդրամի և IDBank-ի տերմինալների միջոցով։ Յուրաքանչյուր վճարման դիմաց ընկերությունները մեկական դրամ կուղղեն կարևոր ծրագրերի իրականացմանը։

    ԱՅԴԻ ԲԱՆԿ ԵՎ ԻԴՐԱՄ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ


  • Մարդը կարող է պաշտպանել Եվրոպայի հետ հարաբերությունները՝ առանց եվրոպական գործակալ լինելու. Մհեր Ավետիսյան

    Ինչո՞ւ չենք կարող ընդունել, որ Հայաստանը կարող է ունենալ ոչ թե մեկ կամ երկու, այլ բազմաթիվ խելացի, ինքնուրույն և պատասխանատու մարդիկ։ Ինչո՞ւ ենք յուրաքանչյուր միտք անմիջապես կապում որևէ անձի, երկրի կամ քաղաքական կենտրոնի հետ։

  • Լույս չի լինելու | Oratert.am



    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 12-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

    Երևանի Կենտրոն վարչական շրջան՝

    10:00-13:00 Չարենցի փողոց 113-135 առանձնատներ, Չարենցի 2-րդ նրբանցք 2-135 առանձնատներ, Չարենցի 2-րդ նրբանցք անցուղի 32/3, 32/28 առանձնատներ, Սարի Թաղ 6-9-րդ շարքեր մասնակի, Սարի Թաղ 6-րդ շարք 158-182 առանձնատներ, Նար- Դոսի փողոց 132-150 առանձնատներ, «Դինամո» մարզադահլիճ,

    12։00-17։00 Արամի փողոց 72, 74, 76 շենքեր,

    13։00-16։00 Թումանյան փողոց 21, 28/20 շենքեր, Աբովյան փողոց 11, 13, 22, 22ա շենքեր, Սայաթ-Նովայի պողոտա 6, 8 շենքեր,

    Երևանի Արաբկիր վարչական շրջան՝

    12։00-15։00 Արամ Խաչատրյան փողոց 20 շենք, Վ. Փափազյան փողոց 21, 21-21/2, 21/5, 23, 23/1, 23/2 շենքեր, Կոմիտասի պողոտա 19-21 շենքեր և 17/5-19/6 առանձնատներ,

    11։00-14։00 Աղբյուր Սերոբի փողոց 4-44, 7 շենքեր և 26-52 առանձնատներ, Գուլակյան փողոց 80 շենք, Սոսեի փողոց 62-64 շենքեր,

    Երևանի Քանաքեռ Զեյթուն վարչական շրջան՝

    12։00-16։00 Սարկավագի փողոց 126-128/2 շենք, Թբիլիսյան խճուղի 29/3, 34Ա շենքեր, Սարկավագի 4-րդ նրբանցք 26-30 և 5-րդ նրբանցք 3-126 առանձնատներ,

    Երևանի Ավան վարչական շրջան՝

    12։00-16։00 Աճառյան փողոց 6, 89/4, 95 շենքեր,

    Երևանի Աջափնյակ վարչական շրջան՝

    11։00-12։00 Սիլիկյան 6-րդ, 7-րդ փողոցներ մասնակի,

    12։00-13։00 Սիլիկյան թաղամասի 13-րդ փողոց, Նորվեգական թաղամաս մասնակի,

    Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջան՝

    11։00-12։00 Հաղթանակ 12, 25 տեղամասեր մասնակի,

    12։00-13։00 Հաղթանակ 9, 11 փողոցներ մասնակի,

    11։00-17։00 ՀԱ Բ-2 թաղամաս 139, 140 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Անդրանիկի փողոց մասնակի,

    Երևանի Նոր Նորք վարչական շրջան՝

    11։20-12։00 Նոր Նորք 4-րդ զանգված՝ «Յունիվեր Սերվիս» ՍՊԸ, «Տելեկոմ Արմենիա», «Վիվա Արմենիա», «Շտապ բուժօգնություն», ՓԲԸ-ներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    12։10-12։30 Նոր Նորք 4-րդ զանգված՝ «Ա․Տ․Մ․ Գրուպ», «Անդորր-1» ՍՊԸ-ներ, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ, «Գագիկ Աբաջյան» ԱՁ, հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    12։45-13։00 Նոր Նորք 4-րդ զանգված՝ «Կոնվերսբանկ» ՓԲԸ, «Սմարթ Մոթորս», «Վիներոն» ՍՊԸ-ներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    15։00-17։00 Նոր Նորք 2-րդ զանգված՝ «Ըդվանդ Դիվելըփմենթ» ՍՊԸ, Բագրևանդի փողոց 22/3, 51, 51/1, 51/3, 51/4, 60, 60/1, 60/2 շենքեր, հարակից տարածքների առանձնատներ, Մոլդովական փողոց 49/40 շենք, հարակից տարածքների առանձնատներ և ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Շենգավիթ վարչական շրջան՝

    10։00-12։00 Արշակունյաց պողոտա 52, 52/3, 54, 54/1, 54/2, 54/3, 56 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ե. Թադևոսյան փողոց 8 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Էրեբունի վարչական շրջան՝

    10։00-12։00 Նոր Արեշ 14-րդ, 5-րդ, 16-րդ փողոցների առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Նուբարաշեն վարչական շրջան՝

    11։00-15։00 Նուբարաշենի 13, 9, 3, 6 փողոցների առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նուբարաշենի 1-ին, 3-րդ, Նուբարաշեն Բ թաղամասի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Արարատի մարզ՝

    11։00-13։00 Այնթափ, Նոր Խարբերդ գյուղեր մասնակի,

    11։00-13։30 Նշավան գյուղ մասնակի,

    11։00-14։00 Սիսավան, Վանաշեն գյուղեր, Այգավան, Զանգակատուն գյուղեր մասնակի

    11։00-15։00 Բարձրաշեն գյուղ,

    11։00-16։00 Արգավանդ գյուղ մասնակի,

    14։00-16։30 Արարատ քաղաք՝ Շահումյան, Արարատյան փողոցներ մասնակի, Ոսկու կորզման ֆաբրիկայի բանավան մասնակի,

    Վայոց ձորի մարզ՝

    11։00-13։30 Աղավնաձոր գյուղ մասնակի,

    11։00-14։00 Ջերմուկ քաղաքի Ազատամարտիկների, Սայաթ-Նովայի փողոցներ մասնակի, Ձախափնյա թաղամաս մասնակի, Հեր Հեր գյուղ մասնակի,

    11։00-15։00 Կարմրաշեն, Հեր Հեր գյուղեր

    11։00-16։00 Ելփին, Չիվա և Ռինդ գյուղեր, Արենի գյուղ մասնակի,

    Կոտայքի մարզ՝

    11։00-15։00 Նոր Գեղի, Բանավան համայնքներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Զինմաս, Ճգնաժամային պետական կառավարման ակադեմիա, Վիվա Արմենիա ընկերություն, Մայակովսկի գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11։00-16։30 Պռոշյան համայնք մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Խանջյան, Անդրանիկի, Երևանյան, Չարենցի փողոցներ,

    11։00-17։00 Ձորաղբյուր գյուղ մասնակի, ասֆալտ գործարան և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Գեղարքունիքի մարզ՝

    11։00-11։45 Լեռնակերտ բնակավայր մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    12։00-12։45 Վաղաշեն բնակավայրի 3-րդ և 6-րդ փողոցներն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    13։15-14։00 Վաղաշեն բնակավայրի 2-րդ և 5-րդ փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    14։15-15։00 Վաղաշեն բնակավայրի 1-ին, 4-րդ և 6-րդ փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    15։15-16։00 Վաղաշեն բնակավայրի 4-րդ և 2-րդ փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    16։15-17։00 Վաղաշեն բնակավայրի 30-րդ, 35-րդ և 36-րդ փողոցներն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11։00-14։00 Ծովազարդ գյուղն ամբողջությամբ, «Յուքոմ», «Տելեկոմ Արմենիա», «Վիվա Արմենիա» ընկերությունների բջջային օպերատորի կայաններ, «Պալունի Հայրապետյան» ՍՊԸ գազալցակայան, «Ռազմիկ Սահակյան» ԱՁ, «Աքվատիկ» ՍՊԸ, Ծովազարդի գյուղապետարան, Հայփոստի բաժանմունք, «Օնիկ Գասպարյան» ԱՁ, Ծովազարդի ջրմուղ պոմպակայան, «Թարզու Լևոն» ՍՊԸ և Ծովազարդի դպրոց,

    11։30-15։40 Ծովակ գյուղի 1-ին, 5-րդ, 7-րդ փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11։30-13։00 Փոքր Մասրիկ գյուղի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    13։30-15։00 Փոքր Մասրիկ գյուղի 1-ին, 2-րդ փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11։00-15։30 Ներքին Ճամբարակ թաղամաս, Ճամբարակ քաղաք, Վերին Ճամբարակ թաղամասի գերեզմանամերձ հատվածներ, «Պարգև» ՍՊԸ և 5-րդ մանկապարտեզ,

    11։00-13։00 Հայավանք, Բերդկունք, Լճափ և Ծովազարդ գյուղերի բոլոր բնակիչ-բաժանորդներ, «ԱԼԻՔ» ՍՊԸ գազալցակայան, Լճափ գյուղին հարակից գազալցակայան, «Յուքոմ» ընկերության բջջային օպերատորի կայան, «Աքվատիկ» ՍՊԸ, Ծովազարդ գյուղին հարակից «Պալունի Հայրապետյան» գազալցակայան և «Օնիկ Գասպայան» ԱՁ,

    Սյունիքի մարզ՝

    10։30-13։00 Շուռնուխ գյուղ մասնակի,

    13։30-16։00 Շուռնուխ գյուղ՝ մասնակի,

    11։00-16։00 Սպանդարյան, Սառնակունք գյուղեր,

    11։00-11։45 Հացավան գյուղի դպրոց,

    12։00-16։00 Հացավան գյուղ:

    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

    Հետևեք մեզ՝ այստեղ


  • Ucom-ի և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կիբեռանվտանգության կրթական ծրագիրն ամփոփվեց Mini CTF մրցույթով



    Ucom-ի աջակցությամբ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կողմից իրականացվող «Կիբեռանվտանգության կրթական ծրագիր դպրոցականների համար» դասընթացն ամփոփվեց Mini CTF (Capture The Flag) մրցույթով, որին մասնակցեց 61 շրջանավարտ՝ կազմելով 19 թիմ։ Նրանք մրցեցին Jeopardy ձևաչափով CTF հարթակում և լուծեցին տարբեր բարդության առաջադրանքներ, որոնք ընդգրկում էին կիբեռանվտանգության հիմնարար թեմաներ։

    Մրցույթի առաջադրանքները մշակված էին իրականությանը մոտ սցենարների հիման վրա։ Մասնակիցները թիմերով լուծում էին կիբեռանվտանգության տարբեր խնդիրներ՝ կիրառելով տեխնիկական գիտելիքներ, տրամաբանական մտածողություն և թիմային աշխատանքի հմտություններ։ Այն ծրագրի մասնակիցներին հնարավորություն տվեց գործնականում կիրառելու դասընթացի ընթացքում ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները։

    «Հայաստանի թվային զարգացումը կախված է ոչ միայն ժամանակակից ենթակառուցվածքներից, այլև այն մարդկանցից, որոնք կարող են անվտանգ, պատասխանատու և վստահորեն գործել տեխնոլոգիական միջավայրում։ Այդ պատճառով Ucom-ի համար կարևոր է դեռ դպրոցական տարիքից նպաստել կիբեռանվտանգության գիտելիքների և գործնական հմտությունների ձևավորմանը։ Այս նախաձեռնությամբ մենք նպատակ ունենք զարգացնելու երիտասարդների կարողությունները,  հետաքրքրություն առաջացնելու տեխնոլոգիական մասնագիտությունների նկատմամբ, ինչն էլ կնպաստի ապագա տեխնոլոգիական համայնքի ձևավորմանը», – նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

    Ծրագրի բոլոր մասնակիցներին հանձնվեցին մասնակցության հավաստագրեր և խրախուսական մրցանակներ։ 

    «Mini CTF-ը ծրագրի տրամաբանական և կարևոր եզրափակիչ փուլն էր։ Մեզ համար էական էր, որ մասնակիցները ոչ միայն ստանային տեսական գիտելիքներ, այլև հնարավորություն ունենային դրանք կիրառելու իրականությանը մոտ միջավայրում։ Նման փորձառությունը զարգացնում է ոչ միայն տեխնիկական հմտությունները, այլև վերլուծական մտածողությունը, համագործակցելու կարողությունն ու ինքնավստահությունը», – նշել է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրեն Մարի Բարսեղյանը։

    Ucom-ի աջակցությամբ իրականացված ծրագրին մասնակցել են 14–17 տարեկան դպրոցականներ։

    Դասընթացի ընթացքում մասնակիցները ծանոթացել են ժամանակակից թվային սպառնալիքներին, սովորել են դրանցից պաշտպանվելու հիմնական գործիքներն ու սկզբունքները, ինչպես նաև պատկերացում կազմել կիբեռանվտանգության ոլորտի մասնագիտական հնարավորությունների մասին։ Mini CTF մրցույթը դարձավ ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները գործնականում կիրառելու եզրափակիչ փորձությունը։

    Այս նախաձեռնությունը դարձավ Ucom-ի և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի համագործակցության հերթական քայլը՝ նպաստելով Հայաստանում երիտասարդների թվային գրագիտության բարձրացմանն ու տեխնոլոգիական կարողությունների զարգացմանը։ 



  • ԱՄՆ բազաները կգրավվեն, եթե Վաշինգտոնը միջուկային զենք կիրառի. ԻՀՊԿ



    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Ամերիկյան ռազմական բազաներն ամբողջ աշխարհում կլինեն գրավված, եթե ԱՄՆ-ը փորձի միջուկային զենք կիրառել Իրանի դեմ։ Այդ մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատարի խորհրդական, բրիգադային գեներալ Մոհամմադ Ռեզա Նաղդին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

    «Միջուկային զենքի կիրառումը կարող է նրանց համար սխալ դառնալ։ Ռումբի կիրառման հաջորդ առավոտյան ամերիկյան բոլոր ռազմական բազաներն ամբողջ աշխարհում կգրավվեն։ Այսօր իրավիճակը տարբերվում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակվանից։ Աշխարհի ժողովուրդները արթնացել են։ Աշխարհում ոչ ոք թույլ չի տա նման հանցագործության կատարում, որովհետև հաջորդ անգամ դա կարող է վերաբերել հենց իրենց»,- ասել է նա ամերիկյան PBS հեռուստաալիքին տված հարցազրույցում։

    Գեներալը չի պարզաբանել՝ արդյոք ԱՄՆ բազաները կօկուպացնեն իրանական զինվորականները ինքնուրույն, թե այլ ուժերի օգնությամբ։ Անդրադառնալով Իրանում միջուկային զենք ստեղծելու հնարավորության հարցին՝ ԻՀՊԿ ներկայացուցիչը հայտարարել է, որ հանրապետությունը միջուկային ռումբերի կարիք չունի, քանի որ Իսլամական հեղափոխության իսլամական և աստվածային արժեքները գրավում են աշխարհը։

    Հետևեք մեզ՝ այստեղ


  • Քաղաքական մեծամասնություն կոչվածի կողմից բռնած կեցվածքն ու ասելիքը զրո քաղաքականության մասին է. Արմեն Հովասափյան

    Ասեմ ավելին՝ միակ թեզը, որն ուղիղ 9 օր շահարկում են ու փորձում, իբր թե դրա շուրջ դիսկուրս ձևավորել, Ղազարյան Էդգարի՝ կոնեքստից ուղիղ ձևով կտրած ու բացառապես մանիպուլացված խոսքն է, ըստ որի ողջ ՔՊ ֆրակցիան՝ Ռուբինյանով-բանով, կպել են էս թեման խուրդելուն: