Category: Oratert.am

  • ՀՀ տարածքի 57 քկմ-ը ո՞ր թղթով է վերացել, ու՞մ է գնացել. Արթուր Խաչատրյանը՝ Արուսյակ Ջուլհակյանին



    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Ե՞րբ է շրջանառության մեջ մտել 29,743 քառակուսի կիլոմետր թիվը, ՀՀ տարածքի 57 քկմ-ը ո՞ր թղթով է վերացել և ու՞մ է գնացել: Այս մասին այսօր ԱԺ-ում մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության ընթացքում ասել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ դիմելով ՔՊ-ական Արուսյակ Ջուլհակյանին:

    «Հայաստանի Հանրապետության սահմանները վերջապես ի՞նչ ուրվագիծ ունեն և Հայաստանի Հանրապետության տարածքը ինչքան՞ է, դուք ասում եք, որ տարածքը որոշվում է Ալմա-Աթայի հռչակագրով, որը Սովետական Հայաստանի վարչական սահմանները դիտել է որպես պետական տարածքներ։ Սովետական Միության Միության ժամանակ վարչատարածքային բաժանման մասին ընդհանուր օրենք չի եղել, ամեն հանրապետության տարածք որոշվել է իր Գերագույն Սովետի որոշումներով, բայց այդ որոշված տարածքները արձանագրվել են տարբեր տեղերում, օրինակ՝ Սովետական Միության ժամանակ հրապարակված քարտեզներում։

    Ուստի ըստ Սովետական հանրագիտարանից քաղվածքի՝ Հայաստանի Հանրապետության տարածությունը 29,800 քառակուսի կիլոմետր է, նմանապես նույնը գրված է նաև սովետական մեծ հանրագիտարանում: Ինձ հետաքրքիր է, դուք տեղյա՞կ եք արդյոք, թե երբ շրջանառության մեջ մտավ 29,743 քառակուսի կիլոմետր թիվը, որովհետև 29,743-ը եթե կլորացնում ենք, 29,700 է դառնում, հիմա հետաքիքիր է, թե այդ 57 քառակուսի կիլոմետրը ե՞րբ անհետացավ, ո՞ր թղթով է վերացել, և ո՞ւմ է գնացել»,- հարցրել է Խաչատրյանը:

    Արուսյակ Ջուլհակյանը պատասխանեց, որ կոնկրետ ամսաթիվ նշել չի կարող.

    «Եթե ձեզ հետաքրքիր է կոնկրետ ամսաթիվը, թե երբ դարձավ 743, ապա ամսաթիվ նշել չեմ կարող, բայց պետք է ասեմ, որ մեր դասագրքերում, որով մենք սովորել ենք, նշված է եղել 29,743 քառակուսի կիլոմետր թիվ, ենթադրում եմ, որ հենց այդ պահին է տեղի ունեցել այդ անցումը»:

    Հետևեք մեզ՝ այստեղ


  • Արթուր Պողոսյանը վատ դաշտ է մտել․ ՔԿ-ի հաղորդագրության շուրջ նոր հարցեր են առաջացել




    Քննչական կոմիտեն, որը ներքաղաքական գզվռտոցներից սեփական կաշին փրկելու համար որոշել է խաղալ մարդկանց անվան հետ, կոծկում է կարևոր փաստական հանգամանքներ և հորինում ստեր: Կաշին փրկելը չգիտեմ, բայց Արթուր Պողոսյանի անունը փրկել չի հաջողվելու:

    Ընդամենը կադրերի պակասի պատճառով ու բախտի բերմամբ Քննչականի պետ դարձած Արթուր Պողոսյանը մտել է վատ դաշտ, ու հանուն իր վատ նպատակի անհիմն թիրախավորում է մարդկանց, իսկ հիմնավոր փաստերը թաքցնում է:

    Սուտ լուրերով մարդուն թիրախավորող ՔԿ հաղորդագրությունում խոսքը վերաբերում է Ավետարանական եկեղեցու իբրև թե քահանա Սողոմոն Վլասյանին։

    Պարզվում է, որ տասնյակ տարիներ առաջ, որպեսզի Վլասյանը, իբր, քահանա դառնա և այնուհետև առաջ գնա որպես կուսակրոն, թլպատել է ինքն իրեն։

    Այսինքն, էդ մարդը քահանա՞ էր, որը զրո կամքի ուժ ուներ իր իսկ հռչակած հոգևոր ծառայության համար, հետևաբար հարց է առաջանում. էդ ինչին է ծառայել Վլասյանը: Սա, ի վերջո, մարդու բնութագիրն է,չէ, ազնի՞վ է, թե անազնիվ է, պա՞րզ է,չէ՞:

    ՔԿ պետն իր դարակում է պահել այդ նույն Վլասյանի ինքնաթլպատման փաստը: Այդ հեքիաթը հորինողն ու տարածողները գիտեն, թե որը որից հետո է ու իրենք ինչ կեղտոտ խաղ են խաղում:

    Շարունակությունն՝ այստեղ:


  • Փրկարարները մեկուսացրել և մարել են Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհը



    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Օգոստոսի 10-ին՝ ժամը 14։42-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Պռոշյան բնակավայրում այրվում են խոտածածկույթ և ծառեր։

    Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

    Պարզվել է, որ մոտ 7000 քմ տարածքում այրվում են խոտածածկույթ, մոտ 30 խմ կուտակած հնամաշ անվադողեր․ ջերմահարվել են պտղատու ծառեր։

    Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։46-ին, մարվել՝ 16։41-ին։

    Հետևեք մեզ՝ այստեղ


  • Երևանում կասեցվել է «Բամբու» բար-ռեստորանի արտադրական գործունեությունը՝ սանիտարահիգիենիկ նորմերի խախտումների պատճառով



    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Ինչպես արդեն տեղեկացվել է, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն (ՀՎԿԱԿ) ՊՈԱԿ-ից ստացված հաղորդագրության հիման վրա, վերահսկողություն էր սկսել «Բամբու» բար-ռեստորանում (ք. Երևան, Ազատության պողոտա 2/2). հանրային սննդի այս օբյեկտում սնվելուց հետ «սուր աղիքային վարակ» նախնական ախտորոշմամբ հիվանդանոց էր տեղափոխվել երեք անձ:

    Վերահսկողության ընթացքում պարզվել է, որ բար-ռեստորանում չեն պահպանվում իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը, մասնավորապես՝

    – խոհանոցի պատի որոշակի հատվածներ չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ վիճակում, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող, ախտահանվող նյութերից,

    – առաստաղները և վերին ամրությունները որոշ հատվածներում կառուցված չեն այնպես, որ կանխարգելվի կամ նվազեցվի կեղտի կուտակումը և մասնիկների թափվելու հնարավորությունը,

    – սննդամթերքի մշակման սեղանը և սառնարանի դարակաշարը, որոնք անմիջական շփման մեջ են գտնվում սննդամթերքի հետ, կառուցված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից։

    Բար-ռեստորանի արտադրական գործունեությունը կասեցվել է, հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ:

    Հանրային սննդի կետում առկա սննդատեսակներից կատարվել է նմուշառում և տրվել լաբորատոր հետազոտության. արդյունքները կհրապարակվեն:

    Հետևեք մեզ՝ այստեղ


  • Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել | Oratert.am



    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։

    Երկրաշարժերի հետազոտությունների բյուրոյից հայտնել են, որ ուժգնությունը կազմել է 3.0 մագնիտուդ։

    Հետևեք մեզ՝ այստեղ


  • Նավթի գները աճել են | Oratert.am



    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Նավթի գներն աճել են երկուշաբթի առավոտյան սակարկությունների ընթացքում, քանի որ շուկայի մասնակիցները գնահատում էին ԱՄՆ-ից և Իրանից ստացվող հակասական ազդանշանները և մտավախություն ունեին, որ Հորմուզի նեղուցով նավագնացության վերսկսման վերաբերյալ համաձայնությունը կարող է շուտով չկայանալ, հաղորդում է Euronews։

    Միջազգային հենանիշ Brent տեսակի նավթի հոկտեմբերյան մատակարարման ֆյուչերսներն աճել են 1,04 %-ով՝ հասնելով 84,42 դոլարի մեկ բարելի դիմաց, մինչդեռ ամերիկյան West Texas Intermediate նավթի սեպտեմբերյան մատակարարման ֆյուչերսներն ավելացել են 0,83 %-ով՝ մինչև 78,83 դոլար մեկ բարելի դիմաց։

    Հետևեք մեզ՝ այստեղ


  • Մոսկվայում կքննարկեն Եվրասիայի անվտանգությունն ու հավաքական անվտանգության ապագան



    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Նոյեմբերի 10–11-ը Մոսկվայում կանցկացվի Հավաքական անվտանգության ապահովման միջազգային համաժողովը՝ ՀԱՊԿ-ում Ռուսաստանի նախագահության շրջանակում։

    Համաժողովի գործարար ծրագիրը ներառում է ավելի քան 20 նիստ։ Լիագումար նիստերը կանցկացվեն երեք հիմնական ուղղություններով՝

    Անվտանգության խճանկարը Եվրասիայում․ երկխոսության տարածք և միասնական ճարտարապետության ձևավորման հնարավորություններ,

    XXI դարի գլոբալ մարտահրավերները և հավաքական անվտանգության մեխանիզմների վերափոխումը,

    Հավաքական անվտանգությունը բազմաբևեռ աշխարհում։

    Ծրագրի շրջանակում նախատեսվում է նաև հավաքական անվտանգության ոլորտում արտադրանքի և տեխնոլոգիաների ցուցահանդես։

    Հետևեք մեզ՝ այստեղ


  • «BYD»-ն Մոնթե Մելքոնյան փողոցում հայտնվել է կանաչ գազոնում և բախվել երկաթե էլեկտրասյանը. վիրավոր կա



    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Այսօր՝ օգոստոսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 59-ամյա Հ. Գ.-ն իր վարած «BYD» մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայից դեպի Մոնթե Մելքոնյան ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել խոտածածկ տարածքում և բախվել էլեկտրասյանը։

    Վթարի հետևանքով վարորդը տեղափոխվել է հիվանդանոց, գրում է shamshyan.com-ը։

    Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Վանուշ Հովհաննիսյանի գլխավորությամբ։

    Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկներ Ապետ Արշակյանը, Արամ Գևորգյանն ու պարեկ Նարեկ Միքայելյանը։

    Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալներ Արթուր Ադամյանի, Գրիգոր Ավետիսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ։

    Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

    Հետևեք մեզ՝ այստեղ


  • ՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է ուկրաինական 215 անօդաչու



    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    ՀՕՊ ուժերը 12 ժամվա ընթացքում ոչնչացրել են ուկրաինական 215 անօդաչու թռչող սարք, հայտարարել են ՌԴ Պաշտպանության նախարարությունից։

    Ուկրաինայի զինված ուժերը Ռուսաստանի տարածքը գրոհելու փորձեր են կատարել Մոսկվայի ժամանակով 08։00-ից մինչև 20։00-ն ընկած ժամանակահատվածում։

    ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարքերը որսացել և ոչնչացվել են Բելգորոդի, Բրյանսկի, Կալուգայի, Կուրսկի, Օրյոլի, Ռյազանի, Տուլայի, Տյումենի և Չելյաբինսկի մարզերում, ինչպես նաև Մոսկվայի տարածաշրջանում, Կրասնոդարի երկրամասում, Ղրիմում և Ազովի ու Սև ծովերի ջրատարածքների վրա։

    Հետևեք մեզ՝ այստեղ


  • Մարկ Ցուկերբերգը հրապարակել է մանիֆեստ՝ ի պաշտպանություն արհեստական բանականության



    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Meta-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգն առավոտյան 6500 բառից բաղկացած ծավալուն ծրագրային փաստաթուղթ է հրապարակել, որտեղ վճռականորեն հանդես է եկել արհեստական բանականության պաշտպանության օգտին։ Նրա կարծիքով՝ արհեստական բանականության շուրջ վախերը չափազանցված են, իսկ ամենամեծ վտանգը ոչ թե բուն տեխնոլոգիան է, այլ դրա մենաշնորհացումը։

    Մանիֆեստի հիմնական դրույթները.

    Ցուկերբերգը գլխավոր ռիսկ է համարում այն սցենարը, երբ մեկ կառավարություն կամ կառույց չափազանց մեծ իշխանություն է ստանում տեխնոլոգիայի նկատմամբ։ «Անձամբ ինձ ավելի շատ անհանգստացնում է կենտրոնացումը, քան որևէ կոնկրետ ռիսկ, որոնց մասին խոսում են մյուսները»,- ասել է նա Axios-ին տված հարցազրույցում։

    Ցուկերբերգը կողմ է, որ յուրաքանչյուրին առաջադեմ գործիքների անվճար կամ մատչելի հասանելիություն տրամադրվի, միաժամանակ պնդում է ԱՄՆ-ի և ժողովրդավարական երկրների առաջնորդության կարևորությունը։

    Նրա գնահատմամբ՝ ամերիկյան մոդելների թողարկման ցանկացած (նույնիսկ մեկ ամսով) դանդաղեցում կարող է խաթարել ԱՄՆ-ի առաջնորդությունը և առավելություն տալ օտարերկրյա մրցակիցներին, առաջին հերթին՝ Չինաստանին։

    Meta-ն վերսկսում է բաց մոդելների թողարկումը։ Ընկերությունը բացում է Muse Glimmer նոր մոդելի կշիռները (իր դասում ամենաարտադրողականներից մեկը) և հայտարարել է Muse Spark 1.2 բազային մոդելի մոտալուտ թողարկման մասին։

    Meta-ի ապագա ԱԲ-գործակալային արտադրանքները ուժեղացված գաղտնիության ռեժիմ կստանան․ ընկերությունը խոստանում է ամբողջովին մասնավոր ռեժիմի ներդրում, որին հասանելիություն չի ունենա նույնիսկ հենց մատակարարը։

    Տվյալների կենտրոնների կառուցման վերաբերյալ քննադատության ֆոնին Meta-ն գործարկում է 1 միլիարդ դոլարի Future is for Everyone Fund-ը՝ տեղական ամերիկյան համայնքներին աջակցելու համար, ինչպես նաև զարգացնում է America’s Workforce Academy նախաձեռնությունը՝ աշխատանքային մասնագիտությունների ոլորտում կադրեր պատրաստելու նպատակով։

    Հետևեք մեզ՝ այստեղ