Category: Oratert.am

  • Արտակարգ դեպք Երևանում․ Reebok Sports Club Armenia կենտրոնից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար



    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Այսօր՝ օգոստոսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավթաշենի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Երևանի 1-03 շտապօգնության թիվ 25 բժիշկների հերթապահ խումբը Դավիթաշենում հայտնի Reebok Sports Club Armenia կենտրոնից Արմենիա բժշկական կենտրոն է տեղափոխել մի քաղաքացու։

    Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է ժամանել ոստիկանության Դավթաշենի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Զորիկ Ավդիշոևի գլխավորությամբ։Տեղում բժիշկները ոստիկաներին հայտնել են որ տեղափոխվածը մոտ 20-ից 25 տարեկան աղջիկ է, ով գտնվում է վերակենդանացման բաժանմունքում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։


    Դավիթաշենի ոստիկաները պարզել են, որ  նա հիվանդանոց է տեղափոխվել ԱԺ նախկին պատգամավոր, ծաղիկ Ռուբո մականվամբ Ռուբեն Գևորգյանին պատկանող Դավիթաշենում գործող, Reebok Sports Club Armenia կենտրոնի լողավազանից։

    Այս պահին Դավթաշենի բաժնի պետ Զ. Ավդիշոևի հանձնարարականով բաժնի պետի տեղակալ Մխիթար Խաչատրյանն արդեն համայնքային ոստիկանների հետ անհրաժեշտ աշխատանքներ են իրականացնում՝ պարզելու նրա ինքնությունը։

    Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։


    Հետևեք մեզ՝ այստեղ


  • Սխալ հարցից ճիշտ պատասխան չի ծնվում. Մհեր Ավետիսյան



    Դադարեք պատասխանել բոլոր հարցերին։

     

    Որովհետև հարցերի մեծ մասը ճիշտ չէ։

     

    Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ բոլորը շտապում են պատասխան տալ, բայց շատ քչերն են կանգ առնում ու հարցնում.

     

    «Իսկ եթե հենց հարցն է սխալ»։

     

    Սխալ հարցը քեզ երբեք ճիշտ ուղղությամբ չի տանի։

     

    Դու կարող ես ունենալ ամենախելացի պատասխանը, ամենահզոր վերլուծությունը, ամենամեծ փորձը… և միևնույն է՝ սխալ եզրակացության հասնել։

     

    Պատճառը պարզ է.

     

    Սխալ հարցերից ճիշտ պատասխան չի ծնվում։

     

    Անալիտիկ մտածողությունը սկսվում է այն պահին, երբ դադարում ես անմիջապես պատասխանել և սկսում ես քննել հարցը։

     

    * Ի՞նչ ենթադրություն է թաքնված դրա մեջ։

     

    * Ի՞նչն ենք ընդունել որպես փաստ՝ առանց ստուգելու։

     

    * Գուցե խնդիրը բոլորովին այլ տեղո՞ւմ է։

     

    Երբեմն ամենախելացի պատասխանը ոչ թե «այո»-ն կամ «ոչ»-ն է, այլ՝ «Այս հարցը սխալ է ձևակերպված։ Եկեք նախ գտնենք ճիշտ հարցը»։


    Հենց այդ պահին է սկսվում իրական մտածողությունը։

     

    Ոչ թե այն ժամանակ, երբ գտնում ես արագ պատասխան, այլ այն ժամանակ, երբ համարձակվում ես փոխել հարցը։


    Միջակ մարդիկ մրցում են պատասխանների մեջ։

     

    Խորը մտածողները՝ հարցերի որակի։

     

    Որովհետև ճիշտ պատասխանը միշտ սկսվում է ճիշտ հարցադրումից։

     

    Մհեր Ավետիսյան


  • Սիցիլիայի օդանավակայանը փակվել է Էթնա հրաբխի ժայթքման պատճառով



    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Սիցիլիայի Կատանիա օդանավակայանը ժամանակավորապես դադարեցրել է թռիչքները՝ Էթնա հրաբխի ժայթքման և մթնոլորտում հրաբխային մոխրի արտանետման պատճառով, հայտնում է օդանավակայանի օպերատոր SAC-ը։

    «Էթնա հրաբխի ժայթքման և մթնոլորտում հրաբխային մոխրի միաժամանակյա արտանետման պատճառով որոշում է կայացվել երկարաձգել օդային տարածքի փակումը հարավ-արևմուտքում (C1 հատված): Կայուն քամիները թելադրում են, որ Կատանիայի օդանավակայանից ժամանման և մեկնման ներկայիս սահմանափակումները կմնան ուժի մեջ մինչև հետագա ծանուցում», – ասվում է SAC-ի կողմից ստացված հայտարարության մեջ։

    Օպերատորը նախկինում հայտարարել էր, որ դադարեցնում է ինքնաթիռների ընդունումը մինչև տեղական ժամանակով ժամը 12:00-ն (13:00), մինչդեռ օդանավակայանում արդեն իսկ գտնվող ինքնաթիռների մեկնումները շարունակվելու են սովորականի պես։

    Հետևեք մեզ՝ այստեղ


  • Որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում



    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Լուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում, հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

    «Նրա ինքնության կամ գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք դիմել Համայնքային ոստիկանության Էրեբունու կամ մոտակա բաժին, կամ զանգահարել՝ 112։ Տեղեկությունը հայտնող անձի գաղտնիությունը երաշխավորվում է»,- նշել են ՆԳՆ ոստիկանությունից։

    Հետևեք մեզ՝ այստեղ


  • Հայհիդրոմետի տնօրենը գրել է | Oratert.am



    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    2026 թվականի հունիսն ու հուլիսը Եվրոպայում դարձել են դիտարկումների պատմության ամենաշոգ ամիսները, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է  «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։

    «Նախորդ երկու ամիսները Եվրոպայում դարձել են օդերևութաբանական դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում ամենաշոգը։

    ERA5 վերավերլուծության տվյալներով՝ հունիս–հուլիս ամիսներին Եվրոպայում օդի միջին ջերմաստիճանը կազմել է +20,79°C, ինչը կլիմայական նորմայից բարձր է եղել 1,74°C-ով։

    Հատկանշական է, որ նոր ռեկորդ սահմանելու համար պահանջվել է ընդամենը մեկ տարի․ նախորդ առավելագույն ցուցանիշը գրանցվել էր 2025 թվականին»,-գրել է նա։

    Հետևեք մեզ՝ այստեղ


  • «Եվրոպական չափանիշների» ընտրողական հայելին. ինչու է իշխանությունը հիշում Արևմուտքը միայն սեփական հարմարավետության պահին. «Փաստ»



    «Փաստ» օրաթերթը գրում է.

    Այն փուլում, երբ ընթանում է նոր կառավարության ձևավորման պրոցեսը, իշխող թիմը նախապատրաստում է հանրային կարծիքը գործող վարչապետի պաշտոնավարումը շարունակելու համար՝ ասպարեզ նետելով քաղաքական փորձված հնարքը։ Իշխանական վերնախավի ներկայացուցիչները, արդարացնելով ղեկավարի՝ պաշտոնում մնալու ձգտումը, կրկին հղում են անում «ժողովրդավարական առաջադեմ երկրների փորձին» և որպես հիմնավորում վկայակոչում եվրոպական առաջնորդների, մասնավորապես՝ Անգելա Մերկելի բազմամյա պաշտոնավարման օրինակները։

    Սա առաջին դեպքը չէ, երբ ղեկավար թիմը սեփական քաղաքական ամբիցիաներն ու որոշումները լեգիտիմացնելու համար դիմում է «քաղաքակիրթ աշխարհի» մոդելին։ Նույն տրամաբանությունն է գործում, երբ արդարացվում են պետական ապարատի պաշտոնյաների բարձր աշխատավարձերն ու առատ պարգևատրումները, կամ երբ թարմացվում է ծառայողական ավտոպարկը. այդ ամենը մատուցվում է որպես միջազգային ստանդարտներին համապատասխանելու անհրաժեշտություն։

    Սակայն այստեղ ծագում է օրինաչափ մի հարց. իսկ ե՞րբ է այդ «եվրոպական չափանիշը» տարածվելու շարքային քաղաքացու առօրյա կյանքի վրա։ Ե՞րբ ենք ունենալու կրթական ոլորտում որակյալ բովանդակություն և իրական գիտելիք, ոչ թե միայն արտաքինից վերանորոգված ու ներկված դպրոցական շենքեր։ Ե՞րբ ենք ձևավորելու այնպիսի զինված ուժեր, որտեղ առաջնայինը զինվորի կյանքն ու անվտանգությունն են, այլ ոչ թե PR տեսանյութերն ու ցուցադրական կադրերը, և որտեղ կբացառվեն ողբերգական պատահարներն ու ինքնասպանությունները։

    Պատասխանը, թերևս, ավելի քան ակնհայտ է։ Ըստ իշխանական տրամաբանության, հանրության հիմնական խնդիրը ոչ թե համակարգային թերացումներն են, այլ «խոր սոցիալ-հոգեբանական» բարդույթները, որոնց հաղթահարման ճանապարհը երկրի ղեկավարությունը դեռևս փնտրում է։

    Եթե հարցի լուծումը դա է, ապա առաջարկվող տարբերակը պարզ է. թող իշխանական վերնախավը շարունակի ապրել, աշխատել և օգտվել «եվրոպական բարձր ստանդարտներից»՝ իր բարձր եկամուտներով ու հարմարավետությամբ։ Իսկ հասարակությունը, էկրաններից հետևելով այդ «քաղաքակիրթ» կյանքին, թերևս կհասկանա, որ սոցիալական խնդիրները միայն ընկալումների մեջ են, և այդպես ինքնաբերաբար կլուծի իր բոլոր հոգեբանական խոչընդոտները։

    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


  • Պարարվեստի նոր ձևաչափի հաջող մեկնարկը Հայաստանում



    Պարարվեստի բոլորովին նոր արտահայտչականություն՝ ծաղկահավաք, բեմադրվեց Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում։ «Անթոլոգիա» ժամանակակից պարային ներկայացումը՝ համախմբեց Հայաստանի ժամանակակից պարային ոլորտի ճանաչված արտիստներին և ստեղծագործողներին մեկ բեմում։ «Անթոլոգիան» ոչ միայն ներկայացում էր, այլև ժամանակակից պարի համայնքի միավորման, ստեղծագործական երկխոսության և նոր արվեստային հարթակի ձևավորման մի աննախադեպ հետաքրքիր քայլ։

    «Անթոլոգիա» բառը ծագում է հունարեն anthologia բառից և նշանակում է «ծաղկահավաք»։ Եթե գրականության մեջ այն ընտրված ստեղծագործությունների ժողովածու է, ապա այս նախագծում այն վերածվեց շարժումների, գաղափարների, պատմությունների և զգացողությունների կենդանի հավաքածուի։ Յուրաքանչյուր բեմադրություն ներկայացավ որպես առանձին «ծաղիկ»՝ իր գեղարվեստական լեզվով և ասելիքով, իսկ ամբողջ ծրագիրը ձևավորեց ժամանակակից պարի յուրօրինակ համայնապատկեր՝ հանդիսատեսին առաջարկելով բազմաշերտ և ամբողջական արվեստային փորձառություն։

    Ներկայացման բեմադրողներն էին Նինա Հայրապետյանը և Թագուհի Մարկոսյանը, որոնց ստեղծագործական համագործակցությունը միավորեց ժամանակակից պարի տարբեր գեղագիտական ուղղություններն ու հեղինակային մտածողությունը։

    Նինա Հայրապետյանը ժամանակակից պարի արտիստ է, բեմադրող, Երևանի Պարարվեստի պետական քոլեջի մոդեռն պարի բաժնի ուսուցչուհի և «Ճպուռն ու մրջյունը» բալետային ներկայացման փորձավարը։ Իսկ Թագուհի Մարկոսյանը Երևանի Պարարվեստի պետական քոլեջի դասական պարի ուսուցչուհի է, բեմադրող, ժամանակակից պարի արտիստ, Հայաստանի սպորտային պարերի մրցավար և սպորտի վարպետ։

    «Անթոլոգիան» համախմբեց Հայաստանի բալետային և ժամանակակից պարային արվեստի վառ ներկայացուցիչներին։ Ներկայացմանը մասնակցեցին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի արտիստներ Նարե Մարկոսյանը, Վահե Բաբաջանյանը, Դավիթ Գրիգորյանը և Հասմիկ Ոսկանյանը, ինչպես նաև ժամանակակից պարի ոլորտի ճանաչված արտիստներ Էդգար Սամվելյանը, Նադյա Սմբատյանը, Վլադ Հախումյանը, Կարեն Խաչատրյանը, Արթուր Խունյանը, Մարիամ Շատինյանը և Էմիլիա Զաքարյանը։ Երաժշտական կենդանի շունչը ներկայացմանը հաղորդեց Իրանից հրավիրված երաժիշտ Մորիդը, ով կատարեց մեկ հատուկ ստեղծագործություն, իսկ ներկայացման մնացած երաժշտական հատվածները ձևավորված էին «Անթոլոգիա» ձևաչափով՝ տարբեր կոմպոզիտորների ստեղծագործությունների հիման վրա։

    Երեկոյի ընթացքում հանդիսատեսին ներկայացվեցին Նինա Հայրապետյանի հեղինակած «222», «Երազներ», «Կորցված դրախտ» և «Վարդի բույրը» բեմադրությունները, ինչպես նաև Թագուհի Մարկոսյանի «Ամռան գիշեր», «Որտեղ դու դեռ գոյություն ունես» և «Այլակերպում» ստեղծագործությունները։ Յուրաքանչյուր աշխատանք առանձնանում էր իր գեղարվեստական լեզվով, սակայն բոլոր ստեղծագործությունները միասին ձևավորեցին մեկ ամբողջական պատմություն՝ ընդգծելով ժամանակակից պարի արտահայտչական հնարավորություններն ու բազմազանությունը։

    «Անթոլոգիայի» գլխավոր առանձնահատկությունը ներկայացման ձևաչափն էր։ Առաջին անգամ մեկ բեմում համախմբվեցին տարբեր հեղինակների ինքնուրույն ստեղծագործություններ՝ ստեղծելով մի նախագիծ, որը հանդիսատեսին հնարավորություն տվեց մեկ երեկոյի ընթացքում բացահայտելու ժամանակակից պարի տարբեր աշխարհներ, գեղագիտական մոտեցումներ և ստեղծագործական լեզուներ։ Այս ձևաչափը դարձավ ներկայացման գլխավոր նորույթներից մեկը և արժանացավ բացառիկ ջերմ ընդունելության։

    Երեկոյի ավարտին դահլիճը երկար ժամանակ չէր դադարում ծափահարել․ հանդիսատեսը ողջունեց արտիստներին հոտնկայս՝ արտահայտելով իր բարձր գնահատականն ու հիացմունքը։ «Անթոլոգիան» ստացավ բազմաթիվ դրական արձագանքներ, իսկ հանդիսատեսը շնորհակալություն հայտնեց ստեղծագործական խմբին՝ ընդգծելով ներկայացման բարձր գեղարվեստական մակարդակը, հուզական ազդեցությունն ու ժամանակակից պարի նոր շունչը։ Շատերը նաև ցանկություն հայտնեցին, որ նախագիծը շարունակական բնույթ կրի և կրկին ներկայացվի բեմում։

    «Անթոլոգիան» ևս մեկ անգամ հաստատեց, որ Հայաստանում ժամանակակից պարը շարունակում է զարգանալ, համախմբել տարբեր սերնդի արվեստագետների և ստեղծել միջազգային մակարդակին համահունչ բարձրարվեստ նախագծեր։



  • Ռուսաստանի տարածքում ոչնչացվել է ուկրաինական 360 անօդաչու թռչող սարք



    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Շաբաթ օրը՝ Մոսկվայի ժամանակով ժամը 8:00-ից մինչև 20:00-ն, ՀՕՊ ուժերը և միջոցները Ռուսաստանի տարածքում որսացել և ոչնչացրել են 360 ուկրաինական անօդաչու թռչող սարք, հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

    «Օրվա ընթացքում՝ Մոսկվայի ժամանակով ժամը 8:00-ից մինչև 20:00-ն, ՀՕՊ տագնապի միջոցները որսացել և ոչնչացրել են 360 ուկրաինական անօդաչու թռչող սարք Բելգորոդի, Բրյանսկի, Կալուգայի, Կուրսկի, Ռյազանի, Օրյոլի, Սմոլենսկի, Տվերի և Տուլայի մարզերի, Մոսկվայի մարզի, Ղրիմի Հանրապետության, Կրասնոդարի երկրամասի, ինչպես նաև Ազովի և Սև ծովերի ջրերի վրա», – հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

    Հետևեք մեզ՝ այստեղ


  • «Ինտեր»-ը հաղթեց «Յուվենտուս»-ին | Oratert.am



    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Նախամրցաշրջանային պատրաստության շրջանակում կայացել է իտալական գրանդների դիմակայությունը. ընկերական խաղում ուժերն են չափել «Յուվենտուսն» ու «Ինտերը»։ Հանդիպումն ավարտվել է միլանյան ակումբի հաղթանակով՝ 2։1 հաշվով ։

    «Ինտերի» կազմում 20-րդ րոպեին հաշիվը բացել է Ֆեդերիկո Դիմարկոն, իսկ 63-րդ րոպեին միլանցիների առավելությունը կրկնապատկել է Էնդի Դիուֆը։ «Յուվենտուսի» կազմում 85-րդ րոպեին հաշվի տարբերությունը կրճատել է Ֆրանսիշկու Կոնսեյսաուն։

    Հենրիխ Մխիթարյանը հանդիպմանը մասնակցել է մեկնարկային րոպեներից՝ «Ինտերի» հիմնական կազմում և խաղադաշտում անցկացրել է 58 րոպե։

    Հետևեք մեզ՝ այստեղ


  • Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել



    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։

    Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

    Վարչապետ Փաշինյանը նախագահ Թրամփին շնորհակալություն է հայտնել 2025թ. օգոստոսի 8-ի Խաղաղության գագաթնաժողովը Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը կազմակերպելու, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ընդունված Խաղաղության հռչակագիրը որպես վկա ստորագրելու համար՝ ընդգծելով նախագահ Թրամփի անձնական ջանքերի որոշիչ նշանակությունը խաղաղության հաստատման գործում։

    Զրուցակիցներն ուրախությամբ են արձանագրել, որ Վաշինգտոնի Խաղաղության գագաթնաժողովը հանգեցրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև իրական խաղաղության, որը տեսնում և զգում են երկու երկրների ժողովուրդները։

    Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է TRIPP նախագծի իրականացման ներկա վիճակը։

    Վարչապետ Փաշինյանը և նախագահ Թրամփը վերահաստատել են TRIPP-ի կառուցման աշխատանքները մոտ ապագայում սկսելու իրենց հաստատակամությունը։

    Քննարկվել են նաև Հայաստան-ԱՄՆ երկկողմ և միջազգային օրակարգի այլ հարցեր։

    Հետևեք մեզ՝ այստեղ