Category: Oratert.am

  • Իտալական Սիցիլիա կղզում ժայթքել է Էտնա հրաբուխը



    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Իտալական Սիցիլիա կղզում կրկին ժայթքել է Էտնա հրաբուխը։ 


    Տեղական ԶԼՄ-ները հայտնում են, որ ժամանակավորապես փակվել է Կատանիա օդանավակայանը, որոշ չվերթների ուղղությունը փոխվել է։

    Հետևեք մեզ՝ այստեղ


  • Ստեփանավանում ռուս կին է փորձել ինքնասպան լինել



    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Այսօր՝ օգոստոսի 7-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության և Ստեփանավանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ վարչության պետ Սերոբ Գաբրիելյանի և Ստեփանավանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալ Ատոմ Զուրաբյանի գլխավորությամբ, Ստեփանավան քաղաքում կանխել են կնոջ ինքնասպանության փորձը։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

    Ժամը 17:30-ի սահմաններում Լոռու մարզային փրկարարական վարչությունում տեղեկություն է ստացվել, որ մի կին Ստեփանավան քաղաքում՝ ժողովրդին հայտնի Բալայանի անվան կամրջից, պատրաստվում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելու եղանակով։

    Փրկարարները, ցուցաբերելով օպերատիվություն և գրագետ աշխատանք, կարողանում են կանխել կնոջ ծայրահեղ քայլը, ապա ժամանած ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ստեփանավանի բաժնի ծառայողների հետ նրան տեղափոխում են ոստիկանության Ստեփանավանի բաժին։

    Դեպքի փաստով ոստիկանության Ստեփանավանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժին։

    Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կինը, ում փրկել են փրկարարները, ազգությամբ ռուս Իրինա Պ.-ն է։

    Հետևեք մեզ՝ այստեղ


  • Հայաստանի հավաքականի նախկին մարզիչը կգլխավորի Ղազախստանի հավաքականը

    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Ղազախստանի ֆուտբոլի ֆեդերացիան համաձայնության է հասել է հոլանդացի Ջոն վան’տ Սխիպի հետ ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու հարցում, հաղորդում է Ֆեդերացիայի կայքը։

    Ջոն վան’տ Սխիպը մարզչական կարիերան սկսել է Ամստերդամի «Այաքսի» համակարգում։ Հավաքականների մակարդակում նա գլխավորել է Հունաստանի և Հայաստանի ընտրանիները։

  • Վարչապետ լինել, չի նշանակում ինչ ուզել անել



    Դատարանի բակում լրագրողների հետ զրույցում «Ուժեղ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանն անդրադարձել է Հայոց Հայրապետի կարգավիճակին և Եկեղեցի-պետություն հարաբերություններին։

    Նրա խոսքով՝ Հայոց Կաթողիկոսի ընտրությունը կատարվում է ժողովրդի և եկեղեցական կարգերի շրջանակում, իսկ աշխարհիկ իշխանությունը չունի Հայրապետին պաշտոնից հեռացնելու իրավասություն։ Կարապետյանը ընդգծել է, որ Եկեղեցին և պետությունը տարբեր ինստիտուտներ են և պետք է գործեն միմյանցից անկախ։

    Նա նաև նշել է, որ պետական բարձր պաշտոն զբաղեցնելը չի նշանակում ունենալ անսահմանափակ լիազորություններ և ցանկացած որոշում ընդունելու հնարավորություն։

    «Եթե դու վարչապետ ես, չի նշանակում՝ ինչ ուզես, կարաս անես»,- ասել նա։


  • «Արտ Լանչ»-ն արդեն Միացյալ Նահանգներում է․ նոր մասնաճյուղ Լոս Անջելեսում




    ​2002 թվականից գործող «Արտ Լանչ» ընկերությունն ընդլայնում է իր աշխարհագրությունը։ Ընկերությունն իր ծառայություններն է առաջարկում արդեն Միացյալ Նահանգներում՝ Լոս Անջելեսում:

    ​«Արտ Լանչ»-ի հիմնական առաքելությունն է սպառողին ներկայացնել թարմ և բարձրորակ սնունդ, որը պատրաստվում է Scratch Kitchen սկզբունքով՝ զրոյից, օգտագործելով բացառապես բնական բաղադրիչներ:

    ​ԱՄՆ-ում ընկերությունն իրականացնում է մի շարք ուղղություններով ծառայություններ։ Մասնավորապես, «Արտ Լանչ»-ն ապահովում է մի շարք դպրոցների սնունդը՝ առաջարկելով առողջ, հավասարակշռված ու վստահելի լուծումներ, ինչպես նաև բաց է նոր համագործակցությունների համար: B2B և մասնավոր հատվածների համար առաջարկվում են նաև քեյթրինգի (Catering) արագ, համեղ և հուսալի ծառայություններ։

    ​Կոնտակտային տվյալներ և հասցե.

    Հասցե՝ 88 E Colorado Blvd, Pasadena, CA 91105

    Հեռախոսահամար՝ (747) 272-4645

    Կայք՝ artlunchusa.com

    Սոցիալական ցանցեր՝ @art_lunch_usa


  • Փաշազադեն և Փաշինյանն ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու

    Այսօր Էջմիածնում տեղի կունենա խայտառակ դատավարություն՝ ընդդեմ Ամենայն հայոց կաթողիկոսի և մեր հարգարժան մյուս հոգևորականների։ Իրականում դա «դատավարություն» է ոչ միայն և ոչ այնքան մեր հոգևոր առաջնորդների, որքան մեր երկրի, մեր եկեղեցու և մեր ինքնության դեմ։

     

  • Քաղաքական սուր կոնտրաստն ու դիսբալանսը. «Փաստ»



    «Փաստ» օրաթերթը գրում է.

    Արդեն մի քանի օր է, ինչ աշխատանքներն է սկսել 9-րդ գումարման Ազգային ժողովը, որը, հիշեցնենք, ձևավորվել է վիճելի ու վիճարկված ընտրական գործընթացով և, ըստ քաղաքագետների, իշխանության ձևավորման տեսանկյունից ունի լեգիտիմության դեֆիցիտ (մեղմ ասած): Այդուհանդերձ, ի՞նչ են ցույց տալիս այս նոր գումարման ԱԺ առաջին նիստերը:

    Ամենից առաջինը, որ աչքի է զարնում ու նաև ականջ սղոցում, իշխանության ներկայացուցիչների կողմից բարեկրթության, քաղաքակիրթ բանավեճի հորդորներն են՝ դրանց միաժամանակյա անտեսմամբ: Նախորդ անդրադարձում հանգամանորեն դիտարկել էինք այս խնդիրը, ուստի այս անգամ հակիրճ արձանագրենք. քպական իշխանության ներկայացուցիչները, միևնույնն է, չեն կարող իրենց քաղաքակիրթ քաղաքական պայքարի շրջանակում պահել կամ բարեկիրթ դրսևորվել: Ու հարցն այն չէ, որ ֆիզիկապես չեն կարող կամ նման ունակություն, կարողություն չունեն: Ի վերջո, նրանք հազիվ թե իրենց հարազատների շրջանակում կամ թեկուզ իրենց կուսակցական շրջանակում նույն կերպ են իրենց դրսևորում: Առանցքային հարցն այն է, որ իշխող ուժը գլխավորող Փաշինյանի դիրքավորումը խարսխված է ընդդիմախոսների, քաղաքական հակառակորդների նկատմամբ ագրեսիա դրսևորելու մոտեցման, իրեն հասու պետական լծակներով այդ ագրեսիային ուղղակի ընթացք տալու վրա: Ու ստացվում է լուրջ հակասություն. ի վերջո, հնարավոր չէ մի կողմից թիրախավորել, պիտակավորել, վարկաբեկիչ հայտարարություններ անել, սադրել, սպառնալ ու, միաժամանակ, բարեկրթությունից ու քաղաքակիրթ քաղաքական փոխհարաբերություններից կամ բանավեճից խոսել: Միևնույնն է, չի ստացվում ՔՊ-ի դեպքում, չեն կարող նրանք բարեկիրթ դրսևորվել՝ կոնկրետ ընդդիմադիրների հանդեպ: Որպես հետևանք՝ նրանք մնացել են նույն ցածր, շրիշակային հարթության վրա: Եվ իրենք իրենց գլխից բարձր չեն կարող թռչել: Առավել ևս, որ ՔՊ-ի դեպքում չկան անհատականություններ, չկան դեմքեր, չկան կերպարներ. կա Նիկոլ Փաշինյան և կան նրա կուսակիցները, որոնք ամեն կերպ ձգտում են նմանվել, ընդօրինակել նրան, կրկնել նրա հնչեցրած արտահայտություններն ու թեզերը, փորձել «Նիկոլից ավելի Նիկոլ» լինել: Գրեթե ոչ մի ինքնուրույն, ինքնավար, ինքնաբավ քաղաքական գործիչ: Այստեղից էլ նաև իշխանական թևի ներկայացուցիչների խոսքի ցածր մակարդակը, քաղաքական ճապաղությունը:

    Կարող է հնչել տեսակետ, թե՝ անփորձ են շատերը: Այո, այս ԱԺ-ում իսկապես քիչ չեն անփորձ կամ առաջին անգամ պատգամավոր դարձած գործիչները: Քիչ չեն: Ընդդիմության շարքերում էլ կան: Բայց մի բան է անփորձ լինելը, իսկ մեկ այլ բան՝ էժանագին դրսևորումներով աչքի ընկնելը, այդ «դաշտում» միմյանց հետ մրցելը, որ «շեֆը» տեսնի, թե իրենք ինչքան նվիրված են այդ «գծին», համոզվի, որ չի սխալվել հենց իրենց տանելով խորհրդարան:

    Լավ, էլ ի՞նչ են անում իշխանությունը ներկայացնող պատգամավորները, որպես կանոն: «Ջրիկացնում են» խոսքը, իբր հումոր են անում, որպես կանոն՝ տափակ ու անհամ: Շարունակ փորձում են հեգնել… Էլի ներքին մցակցություն է:

    Սա միայն զավեշտալի, ամոթալի չէ, սա նաև ցավալի է, քանի որ կարող էր և այդպես չլինել: Ի վերջո, երբ ինչ-որ մեկը ամբիոնից բարեկրթության շրջանակներում մնալու մասին է խոսում, ենթադրելի է, որ դա «պարտադիր ծրագիր լրացնելու» համար չի անում, այլ առնվազն հասկանում է դրա կարևորությունը: Բայց երբ հաջորդող դրսևորումները հակասում են ասվածին կամ զրոյացնում են այն, նույնիսկ «պարտադիր ծրագիր լրացնելու» կարճաժամկետ էֆեկտն է չքվում:

    Ավելին, այս օրերին առնվազն իշխանության ներկայացուցիչների ելույթներում գրեթե ոչ մի անդրադարձ երկրի ապագային վերաբերող հարցերին: Մարդիկ հավակնում են պետության գլխավոր քաղաքական մարմնի ղեկավարության մաս դառնալ՝ ԱԺ նախագահ, փոխնախագահ, ոչ մի ծրագրային, քաղաքական, հեռանկարային ելույթ չի հնչում: Խոսքը նաև նրանց ներկայացնողների ու պաշտպանողների մասին է: Ինչպես ժամանակին կասեին՝ դարակազմիկ մի միտք, մի ծրագիր, մի գաղափար չեն հնչեցնում: Դե, հասկանալի է՝ «դարակազմիկի» մասով չափն անցանք, հատկապես, որ խոսքը քպականների մասին է, բայց գոնե մի հիշվող, ծրագրայնությամբ առանձնացող բան պիտի՞ լսվի իշխանությունից: Թեպետ, հիշենք ու հիշեցնենք, որ քպական իշխանությունը նախընտրական շրջանում ևս առանձնապես աչքի չի ընկել ծրագրային ելույթներով, ավելի շատ խոսել է բռնելու, բանտարկելու, ունեզրկելու մասին, սպառնացել է աջուձախ:

    Մյուս կողմից՝ խորհրդարանական ընդդիմության թևից քաղաքական սուր խոսք է հնչում: Այո, նույնպես խայթող ձևակերպումներով համեմված, բայց՝ քաղաքական բովանդակության խոսք, հարցադրումներ, ձևակերպումներ: Ու դա կարևոր է այնքանով, որքանով որ ԱԺ-ն երկրի գլխավոր քաղաքական մարմինն է համարվում: Ըստ որում, ողջունելի է, որ հատկապես երիտասարդ գործիչներն են աչքի ընկնում, ինչպես, օրինակ՝ Լևոն Քոչարյանը, Նարեկ Կարապետյանը, Աննա Գրիգորյանը, Դավիթ Ղազինյանը, Հայկ Ֆարմանյանը և այլն: Նրանց ելույթները հաճելիորեն առանձնացան ԱԺ վերջին օրերին նիստերի թոհուբոհում:

    Այսինքն, առնվազն մինչ այժմ դիտարկված նիստերից կարելի է հանգել նախնական հետևության, որ խորհրդարանում ակնհայտ են անհամապատասխանությունն ու դիսբալանսը «մեծամասնություն» համարվող իշխանության և երկու ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների ելույթների և մոտեցումների միջև: Կոնտրաստ ու դիսբալանս է ինչպես բարոյաքաղաքական, այնպես էլ՝ ընդհանուր կեցվածքի առումով:

    Մեկ այլ հարց. ընտրություններին զուգահեռ ու հատկապես ընտրություններից հետո հիմնականում ՔՊ իշխանության վարած երկդիմի ու արկածախնդրության տարրեր պարունակող արտաքին քաղաքականության հետևանքով Հայաստանի գյուղմթերքի արտադրության վերամշակման, բեռնափոխադրման ոլորտները կանգնել են լրջագույն խնդիրների առաջ: Մարդիկ ցանկանում են օր առաջ մի որոշակի բան լսել իշխանությունից, պետական իշխանության բարձրագույն մարմնից: Չկա այդ «որոշակի բանը»:

    Եվ մի բան էլ: Սա նոր երևույթ չէ, բայց այս օրերին առանձնակի ինտենսիվությամբ կիրառվեց: Փաշինյանի՝ արդեն 8 տարի ձգվող իշխանավարումը, բնականաբար, ունեցել է բազմաթիվ հետևանքներ, այդ թվում՝ ծանր, այդ թվում՝ որոշակիորեն անդառնալի: Միանգամայն տրամաբանական ու բնական է, որ ընդդիմադիրնեն իշխանությանը այդ ամենի մասին հիշեցնում են ու դեռ հիշեցնելու են: Բայց ի՞նչ ենք լսում իշխանության ներկայացուցիչներից. «Բա, լա՞վ էր, որ առաջ այսպես, առաջ այնպես»:

    Չէ, լավ չէր: Բայց դա ի՞նչ կապ ունի կոնկրետ ներկա փուլում իշխանության վարած քաղաքականության հետևանքների հետ: Ամեն մի իշխանություն իր արածների համար պիտի պատասխան տա: Ի վերջո, որ նման բացեր, սխալներ չլինեին, 2018 թվականն էլ չէր լինի: Երկրորդ՝ ինչ էլ որ չի եղել նախկինում, դա չի կարող ներկայում կատարվող ապօրինության կամ այլանդակ ու հոռի դրսևորումների արդարացում լինել: Առավել ևս, որ բոլոր քննադատելի երևույթները ոչ միայն չեն վերացել, այլև բազմապատկվել ու «կատարելագործվել» են: Վերջապես երրորդը՝ ցանկացած պարագայում համեմատությունները ՔՊ-ի օգտին չեն: Քանի որ նախկինում, բոլոր դեպքերում, բոլոր թերություններով, բոլոր դրսևորումներին զուգահեռ կար ազատ Արցախը, կար հաղթած բանակ ու ժողովուրդ: Իսկ հիմա… չկա:

    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


  • Քարը քարին չեն թողնի. «Փաստ»



    «Փաստ» օրաթերթը գրում է.

    Ընթացիկ ներքաղաքական անցուդարձի խորապատկերում, դատարանի բակում ճեպազրույցի ժամանակ մի քանի հետաքրքիր շեշտադրումներ արեց «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանը:

    Նախ՝ ուշադրություն գրավեց այն դիտարկումը, որ Նիկոլ Փաշինյանն ինքն իրեն կհեռացնի: Ակնարկը շատ թափանցիկ է՝ Փաշինյանը, փորձելով «խաղալ» երկու լարի վրա, ինքն իրեն (նաև Հայաստանը) դրել է փակուղու, եթե ոչ՝ կրկնակի թակարդի մեջ: Այսինքն, հիմնական ընդդիմադիր ուժի ղեկավարը, կարծես, «դանդաղ շտապելու» տակտիկան է ընտրել՝ թողնելով, որ իշխանությունը իր հիպերակտիվությամբ ինքն իրեն որքան կարող է՝ վնասի:

    Մյուս կողմից՝ հատկանշական է, որ Փաշինյանի հրահանգով իրականացվում են սեփականության իրավունքի կոպիտ ոտնահարումներ: Սամվել Կարապետյանի դիտարկմամբ, իշխանությունները ոչ մի այլ ձևով չեն կարողանում գործ անել, ուստի ընկել են մարդկանց ետևից, որպեսզի գրպաններից մի բան քաշքշեն:

    Այո, կամայական եղանակներով ընկերություններ են զավթում, կառավարիչներ են նշանակում: Բայց մյուս կողմից՝ ինչ էլ անի Փաշինյանը, ինչ բռնաճնշումների էլ դիմի, միևնույնն է, Գագիկ Ծառուկյանը մնալու է Գագիկ Ծառուկյան, Սամվել Կարապետյանը մնալու է Սամվել Կարապետյան: Այսինքն, մարդկանց բարի համբավը, արած գործերը, ամեն առումով կայացածությունը ոչ մի Փաշինյան չի կարող «բռնագանձել», որքան էլ որ ջանա:

    Ի դեպ, ուշագրավ մի զավեշտ էլ կա՝ կապված բարեգործության հետ: Հայաստանի գործող իշխանությունը վատ է զգում ու վտանգ է տեսնում բարեգործության մեջ, ցանկանում է այն արգելել: «Ես բարեգործություն արել եմ, երբ Նիկոլ Փաշինյանը դեռ ծնված չէր»,- պատկերավոր նկատեց Սամվել Կարապետյանը՝ հասկացնելով, որ եթե մարդը կամենում է բարի գործ անել, կանի, անկախ ամեն ինչից: «Արել եմ, անում եմ և անելու եմ, որովհետև ես դա անում եմ Հայաստանի համար, հայ ժողովրդի համար և ամբողջ հայության համար: Ոչ ոք չի կարող ինձ զրկել այդ ցանկությունից»,շեշտեց Կարապետյանը:

    Ինչ վերաբերում է կառավարության կողմից «բիզնեսներ խլելուն», ապա Սամվել Կարապետյանի՝ ինչ-որ տեղ հուզական դիտարկումը կարող է դառը կանխատեսում լինել. «Մարդիկ չտես գյորմամիշ ժողովուրդ են, ուզում են իրենց կյանքում մի բան կառավարեն, հիմա տալիս ենք, թող կառավարեն: Քարը քարին չեն թողնի, իրենք հնարավորություն ունեին, «Հրազդան ցեմենտն» արդեն քանի տարի իրենց ձեռքում է, թող կառավարեն, հեսա կտեսնեք, թե ինչ կանեն այդ նույն ցեմենտի, կոնյակի գործարանի հետ»:

    Ի դեպ, այս կառավարությունը մինչև հիմա ամենից հայտնի բանը, որ կառավարել է, իրենց պարտված պատերազմն է, Արցախը հանձնելն է, ամեն ինչ ավիրելն է…

    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


  • Վրաստանում պետական ​​պաշտոնյային կաշառելու փորձի համար քաղաքացի է ձերբակալվել



    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Վրաստանի դատախազությունը մեկ անձի է ձերբակալել պետական ​​պաշտոնյային կաշառելու փորձի մեղադրանքով։

    Վրաստանի դատախազության հաղորդմամբ՝ Աջարիայի Ինքնավար Հանրապետության դատախազության անցկացրած հետաքննության արդյունքում պարզվել է, որ Վրաստանի Ներքին գործերի նախարարության ծառայությունների գործակալությունում վարորդական իրավունքի գործնական քննության ժամանակ վարորդի թեկնածուն, որը լուրջ սխալ է թույլ տվել, քննողին առաջարկել է գումար և խնդրել շարունակել քննությունը։

    Քննողը հրաժարվել է ընդունել գումարը և դեպքի մասին տեղեկացրել է իրավապահ մարմիններին։

    Կալանավորվածին մեղադրանք է առաջադրվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 339-րդ հոդվածի 2-րդ մասով, որը նախատեսում է չորսից յոթ տարի ազատազրկում։

    Հետևեք մեզ՝ այստեղ


  • ՆԳՆ-ն՝ աղբակույտի տակ մնացած քաղաքացու մահվան մասին



    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Օգոստոսի 6-ին՝ ժամը 16։14-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նուբարաշենի աղբավայրում քաղաքացին մնացել է աղբակույտի տակ․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ՆԳՆ-ն:

    Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

    Փրկարարներն աղբակույտից դուրս են բերել քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է, բժշկական կենտրոնում արձանագրվել է քաղաքացու մահը։

    Հետևեք մեզ՝ այստեղ