Category: Oratert.am

  • ՆԳՆ-ն՝ աղբակույտի տակ մնացած քաղաքացու մահվան մասին



    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Օգոստոսի 6-ին՝ ժամը 16։14-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նուբարաշենի աղբավայրում քաղաքացին մնացել է աղբակույտի տակ․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ՆԳՆ-ն:

    Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

    Փրկարարներն աղբակույտից դուրս են բերել քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է, բժշկական կենտրոնում արձանագրվել է քաղաքացու մահը։

    Հետևեք մեզ՝ այստեղ


  • Երևանում երթուղիների փոփոխություն կլինի | Oratert.am



    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Խանջյան փողոցի և Տիգրան Մեծի պողոտայի խաչմերուկում շինարարական աշխատանքներ կատարելու պատճառով օգոստոսի 7-ն և 8-ին Տ4 տրոլեյբուսը կերթևեկի Խանջյան փ.-Ագաթանգեղոսի փ.-Գր.Լուսավորչի փ. երթուղով: Այս մասին հայտնում են քաղաքապետարանից:

    Երթուղու ուղեգիծը չի ընդգրկի Տիգրան Մեծի պողոտայով մինչև Սասունցի Դավիթ երկաթգծի կայարան հատվածը:

    Ավտոբուսային երթուղներ

     Թիվ 10 երթուղի – Նար-Դոսի փողոց – Տիգրան Մեծի պողոտա – Պապ թագավորի փողոց – Մաշտոցի պողոտա – Մոսկովյան փողոց – Աբովյան փողոց՝ շարունակությունը նույն ուղեգծով
    Հետադարձ՝ նույն երթուղով

     Թիվ 14 երթուղի – Տիգրան Մեծի պողոտա – Պապ թագավորի փողոց – Մաշտոցի պողոտա – Մոսկովյան փողոց – Աբովյան փողոց՝ շարունակությունը նույն ուղեգծով
    Հետադարձ՝ նույն երթուղով

     Թիվ 18 երթուղի – Կորյունի փողոց – Չարենցի փողոց – Նար-Դոսի փողոց – Տիգրան Մեծի պողոտա՝ շարունակությունը նույն ուղեգծով
    Հետադարձ՝ նույն երթուղով

    Թիվ 41 երթուղի – Աբովյան փողոց – Մոսկովյան փողոց – Խանջյան փողոց – Սայաթ Նովա փողոց – Նար-Դոսի փողոց – Տիգրան Մեծի պողոտա՝ շարունակությունը նույն ուղեգծով
    Հետադարձ՝ նույն երթուղով

    Թիվ 46 երթուղի – Աբովյան փողոց – Մոսկովյան փողոց – Խանջյան փողոց – Սայաթ Նովա փողոց – Նար-Դոսի փողոց – Տիգրան Մեծի պողոտա՝ շարունակությունը նույն ուղեգծով
    Հետադարձ՝ նույն երթուղով

    Թիվ 50 երթուղի – Աբովյան փողոց – Մոսկովյան փողոց – Խանջյան փողոց – Սայաթ Նովա փողոց – Նար-Դոսի փողոց – Տիգրան Մեծի պողոտա՝ շարունակությունը նույն ուղեգծով
    Հետադարձ՝ նույն երթուղով

     Թիվ 74 երթուղի – Աբովյան փողոց – Մոսկովյան փողոց – Խանջյան փողոց – Սայաթ Նովա փողոց – Նար-Դոսի փողոց – Տիգրան Մեծի պողոտա՝ շարունակությունը նույն ուղեգծով
    Հետադարձ՝ նույն երթուղով

    Հետևեք մեզ՝ այստեղ


  • Օգոստոսի 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելու․ հասցեներ

    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 13-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 12:00-ն, կդադարեցվի Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի գազասպառողների գազամատակարարումը։

    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 13-ին ժամը 09:00-ից մինչև օգոստոսի 14-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Գուգարք, Փամբակ բնակավայրերի գազասպառողների, «Ա․Ա․Բ․ Պրոեկտ» ՍՊԸ-ի, «ԳՕ ԷՆԷՐՋԻ» ՍՊԸ-ի, «ՌԵԼԱՔՍ ՀԱՈՒՍ» ՍՊԸ-ի, սեփականատեր Արման Գրիգորյանի գազամատակարարումը։

    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 12-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Նորք Մարաշ վարչական շրջանի Ամառանոցային փողոցի թիվ 202, Նորքի այգիներ փողոցի թիվ 202, Նորքի այգիներ փողոցի թիվ 227, Արմենակյան փողոցի թիվ 125 բազմաբնակարան շենքերի, հարակից առանձնատների, Արմենակյան փողոցի առանձնատների (մասնակի) գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 12-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցի թիվ 14, 15, 16 բնակելի համալիրների (դոսերի) գազասպառողների գազամատակարարումը։

    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 11-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Հնաբերդ բնակավայրի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 11-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Շիրակի մարզի Վահրամաբերդ բնակավայրի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 11-ին ժամը 11:00-ից մինչև ժամը 17:30-ը, կդադարեցվի Տավուշի մարզի Լուսաձոր բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։

    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 10-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Դպրոցի, Աբովյան, Զաքարյան, Հերացու, Բանակի փողոցների, Վարդանանց փողոցի թիվ 122 բազմաբնակարան շենքի, ինչպես նաև Կուրթան բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։

    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 10-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Մասիս քաղաքի Նոր թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 7-ին ժամը 11:00-ից մինչև ժամը 17:30-ը, կդադարեցվի Տավուշի մարզի Սարիգյուղ բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։

  • Սպասվում է քամու ուժգնացում, ամպրոպ․ եղանակը՝ օգոստոսի 7-ից 11-ին



    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Ուշադրություն
    Օգոստոսի 7-10-ին Արարատյան դաշտում և Երևանում, Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

    Երևան քաղաքում՝
    Օգոստոսի 7-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 9-ի երեկոյան, 10-11-ին գիշերը և երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում 18-23մ/վրկ։ Օգոստոսի 7-11-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15- 18մ/վ։

    Հանրապետության տարածքում`
    Օգոստոսի 9-ի երեկոյան ժամերին, 10-11-ին գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 9-11-ին առանձին վայրերում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ։ Օգոստոսի 7-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
    Քամին`հյուսիսարևելյան և արևելյան` 4-7 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ։ Օգոստոսի 7-11-ին Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։
    Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

    Հետևեք մեզ՝ այստեղ


  • Իրանը և Օմանը պլանավորում են փոխել Հորմուզի նեղուցի նավագնացության կառուցվածքը



    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Իրանը և Օմանը պլանավորում են փոխել Հորմուզի նեղուցի նավագնացության կառուցվածքը, հաղորդում է Fars-ը։


    Երկու երկրները քննարկում են Հորմուզի նեղուցի ներկայիս հյուսիսային և հարավային նավագնացության ուղիները մեկ կենտրոնական միջանցքով աստիճանաբար փոխարինելու ծրագիրը։

    Առաջարկի համաձայն՝ սկզբում նավերը կմտնեն հյուսիսային երթուղով (Իրանի ափերից դուրս) և կելնեն հարավային երթուղով (Օմանի ափերից դուրս)։


    Անցումային շրջանից հետո բոլոր նավագնացության երթևեկությունը կտեղափոխվի կենտրոնական միջանցք. Իրանը կկառավարի մուտքային երթևեկությունը, իսկ Իրանն ու Օմանը համատեղ կկառավարեն ելքային երթևեկությունը։

    Տրանզիտային վճարները կհաշվարկվեն մատուցված ծառայությունների հիման վրա, ինչպիսիք են ապահովագրությունը, բունկերային վառելիքը և շրջակա միջավայրի պաշտպանությունը, այլ ոչ թե բեռի արժեքի ֆիքսված տոկոսի չափով։

    Հետևեք մեզ՝ այստեղ


  • Ավտովթար՝ Կոտայքի մարզում. Զովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավոր



    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Այսօր՝ օգոստոսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13:50-ի սահմաններում Զովունի-Եղվարդ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում բախվել են  «Alfa Romeo» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները։

    Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի, ում առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած Եղվարդի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ 

    Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի ծառայության տեսուչ, օրվա պատասխանատու Կառլեն Բաղյանի և վաշտի հրամանատար Սահակ Գալստյանի գլխավորությամբ։ 

    Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորությամբ։

    Դեպքի մասին ոստիկանության Նաիրիի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Յուրա Պապյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

    Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդի և վիրավորի ինքնությունը։
     
    Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

    Հետևեք մեզ՝ այստեղ


  • Հայաստանի բնակչության թիվը շուրջ 7 հազարով ավելացել է



    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Հայաստանի մշտական բնակչության թիվը 2026 թվականի առաջին կիսամյակում, ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների, աճել է 7 հազարով, գրում է Սպուտնիկ Արմենիան։

    Գյուղերի բնակչության թիվն ավելի շատ է աճել, քան քաղաքներինը՝ 4,1 հազարով՝ 2,9-ի դիմաց։ Քաղաքային բնակչության թիվն աճել է հիմնականում Երևանի հաշվին (+1,8 հազար)։

    Գյումրիում և Վանաձորում (երկրի թվով երկրորդ և երրորդ քաղաքներ) բնակչությունը քիչ, բայց նվազել է։ Մյուս քաղաքների մեծ մասում բնակչության թիվը փոքր-ինչ աճել է։

    Հետևեք մեզ՝ այստեղ


  • Կաթողիկոսի և հոգևոր դասի ներկայացուցիչների նկատմամբ հարուցված այս խայտառակ քրեական գործընթացը իշխանության կողմից քաղաքական ուղիղ միջամտություն է Եկեղեցու ներքին գործերին և ինքնավարությանը. Ղահրամանյան

    Իշխանության գործողությունները երկրի ներսում և արտաքին ճակատում դրանց բացակայությունը կամ առնվազն, ոչ բավարար լինելը, ամրապնդում են խորքային մտահոգությունները պետականության, ազգային արժեքների և արդարության վերաբերյալ։


    Ամենայն Հայոց Կաթողիկոսի և հոգևոր դասի ներկայացուցիչների նկատմամբ հարուցված այս խայտառակ քրեական գործընթացը իշխանության կողմից քաղաքական ուղիղ միջամտություն է Հայ Առաքելական Եկեղեցու ներքին գործերին և ինքնավարությանը։ Պետական ապարատի կողմից համազգային հեղինակություն ունեցող կառույցի նկատմամբ ոտնձգությունը հակասահմանադրական է և վտանգում է պետություն հիմքերը։

    Միաժամանակ, միջազգային հանրության աչքի առջև ու ՀՀ իշխանությունների լռության ներքո Բաքվի Վերաքննիչ դատարանի կողմից մեր գերեվարված հայրենակիցնելի նկատմամբ այսօր կայացված դատավճիռը ցույց է տալիս Ադրբեջանի իրական քաղաքականությունը՝ հայ ժողովրդի ժողովրդի նկատմամբ։

    Այս երկու իրադարձություններն թույլ են տալիս անել մեկ ընդհանուր հետևություն․ Հայաստանի ներկայիս իշխանությունը ձախողում է թե՛ երկրի ներսում ազգային համերաշխության պահպանման, թե՛ արտաքին ճակատում հայ ժողովրդի շահերի պաշտպանության գործը, ինչը

    վկայում է, որ Հայաստանը կարիք ունի իշխանության, որը կպաշտպանի ոչ թե սեփական քաղաքական դիրքը, այլ ազգային արժանապատվությունը, իրավական արդարությունը և պետական շահը։

     

  • Սամվել Կարապետյանը «ամբողջ հայության խայտառակություն» է անվանել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ դատավարությունը



    Գործարար, բարերար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանն ազգային խայտառակություն է անվանել Ամենայն Հայոց Կաթողիկոսի և վեց արքեպիսկոպոսների նկատմամբ դատավարությունը։ Հիշեցնենք, որ առաջին դատական նիստը կկայանա վաղը։ Հիշեցնենք նաև, որ հենց Կարապետյանի նկատմամբ քրեական գործը սկսվել էր՝ Հայ Առաքելական եկեղեցու պաշտպանության մասին հայտարարությունից հետո։

    Օգոստոսի 6-ին լրագրողների հետ զրույցում քաղաքական գործիչը հայտարարել է, որ տեղի ունեցողը համարում է «ամբողջ հայության խայտառակություն»։ Նրա խոսքով՝ թվում էր, թե իշխանությունները խելքի կգան և կդադարեցնեն (եկեղեցու նկատմամբ հարձակումները), սակայն դրանք շարունակվում են։ Կտեսնենք, բազմիմաստ հավելել է Կարապետյանը։

    Նա հայտնել է, որ «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչները ներկա կլինեն դատական նիստին և աջակցություն կցուցաբերեն նրանց։


  • Ֆասթ Բանկը Սևան Ստարտափ Սամմիթին ներկայացրել է իր պրոդուկտներն ու քարտային առաջարկները




    Սևան Ստարտափ Սամմիթ 2026-ն օրերս ամփոփել է տեխնոլոգիական փառատոնը եզրափակիչ համերգով, որի ընթացքում պարգևատրվել են ստարտափ մրցույթի հաղթող թիմերը։ Հիշեցնենք, որ Ֆասթ Բանկը մասնակցել է սամմիթին որպես ռազմավարական գործընկեր։

     Ամենամյա տեխնոլոգիական միջոցառումն այս տարի ևս հյուրընկալել էր ավելի քան 65 հազար մասնակցի 60 երկրներից։ Ֆասթ Բանկը սամմիթի մասնակիցներին ներկայացրել է իր պրոդուկտները, քարտային առաջարկներն ու ֆինանսական լուծումները:

    Ֆասթ Բանկի գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ Տարոն Գանջալյանի խոսքով՝ Բանկը կարևորում է տեխնոլոգիական մեծ փառատոնին մասնակցությունը՝ այն դիտարկելով որպես նորարար գաղափարների և գործակցության հարթակ․ «Ֆասթ Բանկը համագործակցում է Սևան ստարտափի հետ արդեն 4 տարի: Սա ռազմավարական համագործակցություն է մեզ համար, որովհետև Ֆասթ Բանկը նաև տեխնոլոգիական կազմակերպություն է, այսինքն սա շատ բնական տեղ է մեզ համար, որպեսզի մենք ցուցադրենք մեր բոլոր պրոդուկտները, ցուցադրենք մեր ծառայությունները պոտենցիալ հաճախորդների համար», – ասել է նա։

    Նշենք, որ Ֆասթ Բանկի տաղավարում ամենապահանջված պրոդուկտը Visa Gold պրեմիում դասի ԱկնՔարտն էր, իսկ երիտասարդների ուշադրության կենտրոնում եղել է  Fast Start որակավորման ծրագիրը, որը հնարավորություն է տալիս հեշտությամբ մուտք գործել բանկային համակարգ և սկսել մասնագիտական աճը։

    7-օրյա փառատոնի ընթացքում շուրջ 2000 ստարտափ թիմեր ներկայացրել են իրենց նախագծերը, մասնակցել ներդրումային հանդիպումների, մենթորական ծրագրերի և պանելային քննարկումների։ Ֆասթ Բանկի մարդկային ռեսուրսների կառավարման ղեկավար Մերի Արզումանյանը մասնակցել է ԱԲ և ՄՌ ոլորտի փոխազդեցության թեմայով պանելային քննարկմանն ու ներկայացրել Բանկի փորձը։ Մերի Արզումանյանն անդրադարձել է արհեստական բանականության վերաբերյալ մարդկանց մտավախություններին, ինչպես նաև որակի հնարավոր անկմանը․ «Մեծ կազմակերպությունների առջև կանգնած է առաջնային խնդիր՝ ինչպես  մատուցել «AI»-ը, բացատրել, որ «AI»-ը չի փոխարինելու մեզ, ասել, թե որն է լինելու «AI»-ի շրջանակը, ով է լինելու պատասխանատու վերջնական որոշումների համար և այդ «ապահովության բարձիկը» փոխանցել աշխատակիցներին»,- ասել է նա։  

    Տեխնոլոգիական փառատոնը եզրափակվել է «Final Wave» համերգային ծրագրով։

    Ֆասթ Բանկը շարունակաբար ընդլայնում է իր ծառայությունների շրջանակը՝ առաջարկելով արագ, հարմարավետ և անվտանգ ֆինանսական լուծումներ Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։

    Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։