Category: Oratert.am

  • Սամվել Կարապետյանը «ամբողջ հայության խայտառակություն» է անվանել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ դատավարությունը



    Գործարար, բարերար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանն ազգային խայտառակություն է անվանել Ամենայն Հայոց Կաթողիկոսի և վեց արքեպիսկոպոսների նկատմամբ դատավարությունը։ Հիշեցնենք, որ առաջին դատական նիստը կկայանա վաղը։ Հիշեցնենք նաև, որ հենց Կարապետյանի նկատմամբ քրեական գործը սկսվել էր՝ Հայ Առաքելական եկեղեցու պաշտպանության մասին հայտարարությունից հետո։

    Օգոստոսի 6-ին լրագրողների հետ զրույցում քաղաքական գործիչը հայտարարել է, որ տեղի ունեցողը համարում է «ամբողջ հայության խայտառակություն»։ Նրա խոսքով՝ թվում էր, թե իշխանությունները խելքի կգան և կդադարեցնեն (եկեղեցու նկատմամբ հարձակումները), սակայն դրանք շարունակվում են։ Կտեսնենք, բազմիմաստ հավելել է Կարապետյանը։

    Նա հայտնել է, որ «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչները ներկա կլինեն դատական նիստին և աջակցություն կցուցաբերեն նրանց։


  • Ֆասթ Բանկը Սևան Ստարտափ Սամմիթին ներկայացրել է իր պրոդուկտներն ու քարտային առաջարկները




    Սևան Ստարտափ Սամմիթ 2026-ն օրերս ամփոփել է տեխնոլոգիական փառատոնը եզրափակիչ համերգով, որի ընթացքում պարգևատրվել են ստարտափ մրցույթի հաղթող թիմերը։ Հիշեցնենք, որ Ֆասթ Բանկը մասնակցել է սամմիթին որպես ռազմավարական գործընկեր։

     Ամենամյա տեխնոլոգիական միջոցառումն այս տարի ևս հյուրընկալել էր ավելի քան 65 հազար մասնակցի 60 երկրներից։ Ֆասթ Բանկը սամմիթի մասնակիցներին ներկայացրել է իր պրոդուկտները, քարտային առաջարկներն ու ֆինանսական լուծումները:

    Ֆասթ Բանկի գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ Տարոն Գանջալյանի խոսքով՝ Բանկը կարևորում է տեխնոլոգիական մեծ փառատոնին մասնակցությունը՝ այն դիտարկելով որպես նորարար գաղափարների և գործակցության հարթակ․ «Ֆասթ Բանկը համագործակցում է Սևան ստարտափի հետ արդեն 4 տարի: Սա ռազմավարական համագործակցություն է մեզ համար, որովհետև Ֆասթ Բանկը նաև տեխնոլոգիական կազմակերպություն է, այսինքն սա շատ բնական տեղ է մեզ համար, որպեսզի մենք ցուցադրենք մեր բոլոր պրոդուկտները, ցուցադրենք մեր ծառայությունները պոտենցիալ հաճախորդների համար», – ասել է նա։

    Նշենք, որ Ֆասթ Բանկի տաղավարում ամենապահանջված պրոդուկտը Visa Gold պրեմիում դասի ԱկնՔարտն էր, իսկ երիտասարդների ուշադրության կենտրոնում եղել է  Fast Start որակավորման ծրագիրը, որը հնարավորություն է տալիս հեշտությամբ մուտք գործել բանկային համակարգ և սկսել մասնագիտական աճը։

    7-օրյա փառատոնի ընթացքում շուրջ 2000 ստարտափ թիմեր ներկայացրել են իրենց նախագծերը, մասնակցել ներդրումային հանդիպումների, մենթորական ծրագրերի և պանելային քննարկումների։ Ֆասթ Բանկի մարդկային ռեսուրսների կառավարման ղեկավար Մերի Արզումանյանը մասնակցել է ԱԲ և ՄՌ ոլորտի փոխազդեցության թեմայով պանելային քննարկմանն ու ներկայացրել Բանկի փորձը։ Մերի Արզումանյանն անդրադարձել է արհեստական բանականության վերաբերյալ մարդկանց մտավախություններին, ինչպես նաև որակի հնարավոր անկմանը․ «Մեծ կազմակերպությունների առջև կանգնած է առաջնային խնդիր՝ ինչպես  մատուցել «AI»-ը, բացատրել, որ «AI»-ը չի փոխարինելու մեզ, ասել, թե որն է լինելու «AI»-ի շրջանակը, ով է լինելու պատասխանատու վերջնական որոշումների համար և այդ «ապահովության բարձիկը» փոխանցել աշխատակիցներին»,- ասել է նա։  

    Տեխնոլոգիական փառատոնը եզրափակվել է «Final Wave» համերգային ծրագրով։

    Ֆասթ Բանկը շարունակաբար ընդլայնում է իր ծառայությունների շրջանակը՝ առաջարկելով արագ, հարմարավետ և անվտանգ ֆինանսական լուծումներ Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։

    Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։


  • Առանց հանքարդյունաբերության տեխնոլոգիական առաջընթացն անհնար է․ Վարդան Ջհանյան



    Օրերս Seaside Startup Summit-ի էներգետիկ միջավայրում անցկացվեց Mining Innovation Summit-ը՝ Հայաստանում հանքարդյունաբերության, տեխնոլոգիաների և նորարարությունների համադրմանն ուղղված առաջին և ամենամասշտաբային հարթակը։ Մի վայրում հավաքվել էին ոլորտների առաջատար ներկայացուցիչները՝ կիսվելու փորձով, նոր գաղափարներով ու լուծումներով, գտնելու գործակցության նոր եզրեր և ձևավորելու երկխոսություն, որը կարող է վերածվել իրական նախագծերի։

    Տեխնոլոգիաներն ու նորարարական լուծումները հանքարդյունաբերության շարժիչ ուժն են։ Դրանք վերափոխում են ոլորտը՝ բարձրացնելով աշխատանքի անվտանգությունը, արտադրական արդյունավետությունը և բնապահպանական կառավարման մակարդակը։ Հենց այս գաղափարն էր միավորել Mining Innovation Summit-ի մասնակիցներին։

    Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի նախագահ Վարդան Ջհանյանն ընդգծեց, որ առանց հանքարդյունաբերության տեխնոլոգիական առաջընթացն անհնար է, հենց միայն արհեստական բանականության ստեցծման համար մեծ քանակի պղինձ է անհրաժեշտ։

     

    Mining Innovation Summit-ը ցույց տվեց նաև, որ հանքարդյունաբերությունը կարող է դառնալ ոչ միայն տեխնոլոգիաների սպառող, այլև բարձր տեխնոլոգիական լուծումների ու նորարարությունների զարգացման կարևոր գործընկեր և պատվիրատու։

    Այս հանդիպումը ևս մեկ անգամ ընդգծեց՝ երբ ավանդական ոլորտների փորձն ու նորարարական տեխնոլոգիաները միավորվում են, ստեղծվում են նոր հնարավորություններ՝ ավելի արդյունավետ, մրցունակ և կայուն տնտեսության համար։

    Այսպիսով, հանքարդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտները գործակցելու մեծ ներուժ ունեն: Mining inovatiom summit-ում հաստատվեց համատեղ աշխատանքը խորացնելու դիրքորոշումը:

    Գագաթնաժողովի կարևոր շեշտադրումները` տեսանյութում:

     


  • Սամվել Կարապետյանի տեսլականը համոզեց ինձ վերադառնալ քաղաքականություն․ Արամ Վարդևանյան




    Ես մանդատից հրաժարվել եմ 2022 թվականին՝ Արցախի շուրջ ստեղծված ծայրահեղ մարտահրավերների պայմաններում մեկնարկած Դիմադրության շարժման չհաջողելուց հետո։ Այս մասին Ազգային ժողովի նիստում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ԱԺ փոխնախագահի թեկնածու Արամ Վարդևանյանը։

    Նա նշել է, որ դրանից հետո դուրս է եկել քաղաքականությունից և չէր պատկերացնում, որ երբևէ նորից կվերադառնա քաղաքական դաշտ։ «Երբ ստացա «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանից՝ իրենց միանալու առաջարկը, անկեղծ եմ ասում, գիտակցեցի, որ նա Հայաստանի ապագայի վերաբերյալ բացառիկ տեսլական ունի։ Այդ առաջարկը պատվով եմ ընդունել»,- ասել է Վարդևանյանը։

    Ընդդիմադիր պատգամավորի ելույթի ընթացքում ՔՊ-ական պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը հիշեցրել է Վարդևանյանի՝ 2022 թվականին պատգամավորական մանդատը վայր դնելու հայտարարությունը, որտեղ նա նշել էր փաստաբանական գործունեությանը վերադառնալու անհրաժեշտության մասին։ Ստեփանյանը հետաքրքրվել է, թե արդյոք փաստաբանական համայնքի կարիքի դեպքում նա կրկին կվերադառնա այդ ոլորտ։

    Ի պատասխան՝ Արամ Վարդևանյանն ընդգծել է․ «Ես ինքս ինձ համար որոշել եմ, որ իմ կողմից վերադարձ փաստաբանական գործունեությանը չի լինելու։ Սա ճանապարհ է, որը պետք է անցնել»։

     


  • Լինելու եմ սկզբունքային, հետևողական և անզիջում այնտեղ, որտեղ խոսքը վերաբերում է արդարությանը, օրենքին և ազգային շահին. Ղահրամանյան


    Քաղաքականություն



    Լինելու եմ սկզբունքային, հետևողական և անզիջում այնտեղ, որտեղ խոսքը վերաբերում է արդարությանը, օրենքին և ազգային շահին։ Շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ վստահության համար։

     



  • Ucom-ը և FPWC-ն Գնիշիկում արևային էներգիայի միջոցով կապահովեն վայրի բնության շուրջօրյա մշտադիտարկումը



    Ucom-ի աջակցությամբ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) Գնիշիկում տեղադրել է արևային էներգիայով աշխատող երկու ինքնավար (օֆֆգրիդ) կայաններ, որոնք կապահովեն վայրի բնության մշտադիտարկման տեսախցիկների անխափան և շուրջօրյա աշխատանքը։

    Այս լուծումը հնարավորություն կտա FPWC-ի մասնագետներին շարունակաբար հետևել վայրի կենդանիների տեղաշարժին և վարքագծին, ուսումնասիրել վտանգված տեսակների միգրացիոն ուղիները, ինչպես նաև ուժեղացնել ապօրինի որսի և անտառային հրդեհների կանխարգելմանն ուղղված վերահսկողությունը։ Ինքնավար արևային կայանները հատկապես կարևոր են հեռավոր և էլեկտրական ցանցից դուրս գտնվող տարածքներում մշտադիտարկման համակարգերի կայուն աշխատանքն ապահովելու համար։ Դրանց շնորհիվ տեսախցիկները կկարողանան շուրջօրյա տվյալներ հավաքագրել՝ անկախ կենտրոնացված էլեկտրամատակարարումից։ 

    «Ժամանակակից տեխնոլոգիաները կարող են իրական արժեք ստեղծել ոչ միայն մարդկանց առօրյայում, այլև բնության պահպանության գործում։ Գնիշիկում իրականացվող այս ծրագիրը ցույց է տալիս, թե ինչպես կարելի է համադրել կապի և վերականգնվող էներգիայի լուծումները՝ հեռավոր տարածքներում ստեղծելով շուրջօրյա և հուսալի մշտադիտարկման համակարգ։ Ucom-ի համար կարևոր է աջակցել այնպիսի նախաձեռնությունների, որոնք ունեն երկարաժամկետ բնապահպանական ազդեցություն և նպաստում են Հայաստանի կենսաբազմազանության պահպանությանը», – նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

    Արևային էներգիայի կիրառումը միաժամանակ նվազեցնում է ավանդական էներգիայի աղբյուրներից կախվածությունը և թույլ է տալիս բնապահպանական խնդիրների լուծման համար կիրառել ավելի կայուն և բնությանը ներդաշնակ տեխնոլոգիական մոտեցումներ։

    «Վայրի բնության պահպանությունը ժամանակակից աշխարհում անհնար է պատկերացնել առանց առաջադեմ տեխնոլոգիաների և վերականգնվող էներգիայի համադրման։ Գնիշիկում արևային ինքնավար կայանների տեղադրումը որակական նոր մակարդակի է հասցնում մեր մշտադիտարկման աշխատանքները մենք ստանում ենք անխափան, շուրջօրյա տվյալների հոսք նույնիսկ էլեկտրական ցանցից դուրս գտնվող ամենահեռավոր հատվածներից։ Սա թույլ է տալիս ոչ միայն արդյունավետ կանխարգելել ապօրինի որսն ու հրդեհները, այլև իրականացնել վտանգված տեսակների տեղաշարժի խորքային գիտական ուսումնասիրություններ», – նշել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) հիմնադիր և տնօրեն Ռուբեն Խաչատրյանը։

    Ucom-ի և FPWC-ի համագործակցությունը շարունակական բնույթ է կրում և ուղղված է պահպանվող տարածքների վերահսկողության արդյունավետության բարձրացմանը։ Համագործակցության նախորդ փուլերում Ucom-ի աջակցությամբ հիմնադրամի ջերմային տեսախցիկների համակարգերն ապահովվել են բարձրորակ ինտերնետ կապով, ինչի շնորհիվ մասնագետները կարողանում են հեռավար և օպերատիվ կերպով ստանալ, վերլուծել և կիրառել տարածքներից փոխանցվող տվյալները։

    Տեխնոլոգիական և էներգետիկ նոր լուծումների համադրումը հնարավորություն է տալիս ստեղծել վայրի բնության պահպանության առավել հուսալի համակարգ՝ ապահովելով շարունակական վերահսկողություն և անհրաժեշտության դեպքում՝ արագ արձագանք։

    Գնիշիկ բնակավայրում մեղվապահությամբ զբաղվող ընտանիքներին նվիրաբերվել է նաև արևային էլեկտրական ցանկապատ՝ մեղվափեթակներն արջերից պաշտպանելու համար։ Ցանկապատը կպահպանի շուրջ 1 հա տարածք՝ օգնելով չորս ընտանիքի անվտանգ պահել իրենց փեթակները։

    Լուծումը ժամանակակից է և բնության համար անվտանգ. կենդանու դիպչելու պահին ցանկապատն արձակում է թույլ էլեկտրական ազդակ, որը զսպում է մոտենալու հետագա փորձերը՝ առանց վնաս պատճառելու։ «Էլեկտրական հովիվների» տեղադրումը դիտվում է որպես կարճաժամկետ գործնական քայլ՝ զուգահեռ շարունակվում են երկարաժամկետ ծրագրերը, այդ թվում՝ Ucom-ի կողմից տնկվող տասնյակ հազարավոր ծառերը, որոնք ապագայում անտառ ձևավորելով՝ վայրի կենդանիների համար բնական սննդի աղբյուր կդառնան։




  • Հանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ. ընտրի´ր պայքարը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրից

    Այսօր ասպարեզ են եկել ՔՊ-ի նորելուկ ռազմավարները և, ըստ էության, իրենց առաջնորդի շուրթերով պնդում են, որ մեր փրկության միակ ճանապարհը Թուրքիայի և Թուրանի միջև կամուրջ դառնալն է, քանի որ պատնեշն այլևս չի աշխատում և վաղ թե ուշ փլվելու է։ Այս պնդումը կատարելիս պարոնին պետք է մի պարզ հարց տալ` Թուրքիան ունի այսօր մոտ 85 միլիոն բնակիչ, մոտ այդքան էլ ունեն Թուրանի 5 թուրքական պետությունները, այն դեպքում, երբ Հայաստանն ունի մոտ 3 մլն բնակիչ։

    Եթե մենք դառնանք կամուրջ 170 միլիոն բնակչություն ունեցող թուրքական տարածքում, արդյո՞ք վաղ թե ուշ չենք տարրալուծվելու նրա մեջ և ինքներս դառնանք թուրք, և կամ փորձելով մնալ հայ և քրիստոնյա` նորից վերադառնանք 200 տարի առաջվա ստրկական կարգավիճակին, երբ 170 միլիոն (և հեռանկարում ավելի) իսլամադավան թուրքերը նորից հայերին վերաբերվեն որպես իրենց սպասարկող իրավազուրկ կաստայի, իսկ պատեհ պահին էլ տեղահանեն կամ կոտորեն, ինչպես արել են անցյալում բազմիցս, ներառյալ և 3 տարի առաջ։

  • Ծառուկյանի գործը միջազգային ուշադրության կենտրոնում. GAR-ի հրապարակումը


    Քաղաքականություն



    Global Arbitration Review (GAR)-ը՝ միջազգային առևտրային և ներդրումային արբիտրաժի ոլորտի ամենահեղինակավոր մասնագիտացված հրատարակություններից մեկը, անդրադարձել է Գագիկ Ծառուկյանի շուրջ ստեղծված իրավիճակին՝ մասնավորապես Բելառուսի և Ռուսաստանի երկքաղաքացի, գործարար Նիկալայ Վինիցկու՝ Հայաստանի դեմ միջազգային արբիտրաժ նախաձեռնելու մտադրությանը՝ հրապարակելով «Գործարարը սպառնում է Հայաստանին՝ ակտիվների «քաղաքական» բռնագրավման պատճառով» («Businessman threatens Armenia over “political” seizure of assets») վերտառությամբ հոդվածը, որը, մասնակի կրճատումներով ներկայացնում եմ ստորև. 

    «Բելառուսի և ՌԴ-ի երկքաղաքացի գործարար Նիկալայ Վինիցկին սպառնացել է Հայաստանի դեմ ներդրումային արբիտրաժ նախաձեռնել՝ իր ակտիվների բռնագրավման և իր բիզնես գործընկերոջ՝ միլիարդատեր, Հայաստանի ընդդիմադիր կուսակցություններից մեկի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ձերբակալության պատճառով։

    Վինիցկին իր խոսնակի միջոցով տարածած հայտարարությամբ հայտնել է, որ երկուշաբթի Հայաստանին պաշտոնապես տեղեկացրել է իր մտադրության մասին՝ միջազգային պահանջներ ներկայացնելու Հայաստանի և Բելառուսի, Հայաստանի և Ռուսաստանի միջև գործող երկկողմ ներդրումային պայմանագրերի, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի հիման վրա։

     

    Հայտարարության համաձայն՝ այս գործը կարող է դառնալ առաջիններից մեկը, որը երբևէ Հայաստանի դեմ կներկայացվի Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի հիման վրա։

     

    Վեճը վերաբերում է Վինիցկու ներդրումներին հետևյալ չորս ընկերություններում՝ «Արարատ Ցեմենտ», «Մուլտի Գրուպ Կոնցեռն», «Մուլտի Ուելնես Կենտրոն» և «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»։

    Այս բոլոր չորս ընկերությունների հիմնական բաժնետերը միլիարդատեր Գագիկ Ծառուկյանն է՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիրն ու նախագահը։

    Վինիցկու խոսքով՝ հնարավոր հայցը վերաբերում է կառավարության կողմից ընտրությունների ընթացքում իր ներդրումները «քաղաքական նպատակներով» թիրախավորելու ենթադրյալ արշավին՝ կամայական և խտրական միջոցների կիրառմամբ։ Նա պնդում է, որ իրավապահ մարմիններն ու դատական համակարգը վերահսկողություն են հաստատել նշված ընկերությունների նկատմամբ, իսկ այս ամսվա սկզբին ձերբակալել են նաև Գագիկ Ծառուկյանին։

     

    Reuters-ի փոխանցմամբ՝ Հայաստանը վերահսկողություն է սահմանել Ծառուկյանին պատկանող ցեմենտի գործարանի նկատմամբ և նրան ձերբակալել՝ Իրանից 21 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ ապրանքների ներմուծման ընթացքում խարդախություն կատարելու կասկածանքով։ Ընկերության նկատմամբ վերահսկողություն սահմանելու գործընթացին նախորդել էր Հայաստանի հակակոռուպցիոն դատարանի որոշումը, որով ընկերության բաժնետոմսերը պետք է փոխանցվեին պետությանը։

     

    Ծառուկյանի ձերբակալությունը նույնպես կարող է հանգեցնել պետության դեմ արբիտրաժային վարույթի։ Երկու շաբաթ առաջ փաստաբան Էլինար Վարդանյանը տեղական լրատվամիջոցներին հայտնել էր, որ Գագիկ Ծառուկյանի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքի խախտումը կարող է հիմք հանդիսանալ միջազգային արբիտրաժային վարույթ սկսելու համար։

    Իր նախընտրական քարոզարշավի ընթացքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստացել էր նախաձեռնել քրեական գործեր, որոնք ուղղված կլինեն ընդդիմադիր երեք կուսակցությունների առաջնորդների, այդ թվում՝ Գագիկ Ծառուկյանի, ենթադրաբար «ապօրինի ձեռք բերված ակտիվների» բռնագանձմանը։



  • Օգոստոսի 4-ին մեկնարկում է ՀՀ պետական ավագ դպրոցների 10-րդ դասարանի ընդունելության առցանց հայտագրման երկրորդ փուլը



    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Օգոստոսի 4-ին՝ ժամը 09:00-ից, մեկնարկում է ՀՀ պետական ավագ դպրոցների 10-րդ դասարանի ընդունելության առցանց հայտագրման երկրորդ՝ հիմնական փուլը:

    ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ երկրորդ փուլով հայտագրումը կիրականացվի ընդհանուր հիմունքներով՝ հայերենով ուսուցմամբ դասարանների ընդունելության համար, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիների, երկքաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց (նրանց օրինական ներկայացուցիչների) համար։

    Առցանց հայտագրումն իրականացվում է երկու քայլով.

    Քայլ 1 – Մուտք գործեք https://my.emis.am հարթակ և բացեք օգտատիրոջ էջը: Էջը բացելու մանրամասն քայլերը ներկայացված են «Գրանցում my.emis.am» տեսաուղեցույցում` http://tiny.cc/6uu7101

    Քայլ 2 – Եթե արդեն անցել եք նույնականացում և https://my.emis.am հարթակում ունեք ձեր էջը, ապա սպասեք հայտագրման մեկնարկին, որպեսզի ընտրեք դպրոցը: Հայտագրման քայլերը ներկայացված են «Ավագ դպրոցում հայտագրում» տեսաուղեցույցում՝ http://tiny.cc/5uu7101

    «Հաշվի առնելով, որ գրանցումը ժամանակատար է, մեկ անգամ ևս խորհուրդ ենք տալիս մինչև հայտագրման մեկնարկը գրանցվել և համակարգում անցնել նույնականացում: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ նույն օգտահաշվից տարբեր սարքերով հնարավոր չէ միաժամանակ մուտք գործել համակարգ և հայտագրել երեխային, ուստի հորդորում ենք հայտագրումն իրականացնել մեկ օգտահաշվից, մեկ համակարգչով»,-նշում են նախարարությունից։

    Հետևեք մեզ՝ այստեղ


  • Վեդիում 2 անչափահասի նկատմամբ ոտնձգություններ կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՀՀ ՔԿ



    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է Վեդի քաղաքում 3 անձանց կողմից 2 անչափահասի նկատմամբ հանցավոր ոտնձգություններ կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը:


    Նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում հաստատվել է, որ Վեդի քաղաքի 64-ամյա բնակիչ, տաքսու վարորդ Դ.Ա.-ն, աշխատանքի բերումով տեղեկացված լինելով համաքաղաքացու ընտանիքի սոցիալական ծանր պայմաններից բխող խոցելի վիճակի մասին, 2025 թվականի սկզբից մինչև 2026 թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածում, նրա անչափահաս աղջիկներից մեկի անօգնական վիճակն օգտագործելով, համոզելով և սպառնալիքի միջոցով ենթարկել է սեռական շահագործման` նրա հետ պարբերաբար ունենալով սեռական հարաբերություն:


    Բացի այդ, մեղադրյալ Դ.Ա.-ն նույն ընտանիքի անչափահաս աղջկա անօգնական վիճակն օգտագործելով, 2026 թվականին նրան դպրոցից տուն տանելու պատրվակով նստեցրել է իր ավտոմեքենան և առևանգելով` տեղափոխել է Վեդիի գերեզմանատան տարածք, որտեղ նրա նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ:

    Մյուս մեղադրյալ, Վեդի քաղաքի 58-ամյա բնակիչ Ա.Ե.-ն, իր հարևան, մեղադրյալ Դ.Ա.-ից տեղեկանալով նույն ընտանիքի խոցելի վիճակի մասին, 2026 թվականի ապրիլին դպրոցի ճանապարհին սպասել է անչափահաս աղջկան և հանդիպելով նրան, ներկայացել որպես հոր ընկեր ու առաջարկել իր ավտոմեքենայով տանել դպրոց, որից հետո առևանգել է վերջինիս ու տեղափոխել Վեդիի եկեղեցու հարակից տարածք, որտեղ օգտվելով անչափահասի անօգնական վիճակից՝ նրա նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ: 

    Բացի այդ, Երևան քաղաքի 39-ամյա բնակիչ Վ.Ե.-ն նույն ընտանիքի համար բարեգործություն կատարելու պատրվակով, մտերմություն է հաստատել անչափահասներից մեկի հետ, իսկ 2026 թվականի փետրվարին հերթական անգամ ընտանիքին այցելելու ժամանակ՝ նրա համար գնումներ կատարելու առիթն օգտագործելով, առանձնացել է նրա հետ, որի ընթացքում օգտվելով վերջինիս անօգնական վիճակից՝ նրա նկատմամբ կատարել է անառակաբարո գործողություններ:

    Վերը նկարագրված հանցավոր արարքների համար Դ.Ա.-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 2-րդ մասով 1-ին կետով (երեխայի կամ անօգնական վիճակում գտնվողի թրաֆիքինգը կամ շահագործումը), 191-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (անչափահասին առևանգելը), 198-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (սեքսուալ բնույթի բռնի գործողությունները), Ա.Ե.-ի նկատմամբ՝ 191-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (անչափահասին առևանգելը), 44-191-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (անչափահասին առևանգելու փորձը), 198-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (սեքսուալ բնույթի բռնի գործողությունները), իսկ Վ.Ե.-ի նկատմամբ՝ 201-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (անառակաբարո արարք կատարելը):

    Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:

    Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:


    Հետևեք մեզ՝ այստեղ