Category: Oratert.am

  • «Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի մոտ բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-ն



    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Այսօր՝ օգոստոսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։45-ի սահմաններում Առինջ գյուղի խաչմերուկում՝ «Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի մոտ, բախվել են 37-ամյա Վարդան Հ․-ի վարած «Mercedes CLA» մակնիշի, 48-ամյա Արթուր Գ․-ի վարած «Mercedes B» մակնիշի և 31-ամյա Մնացական Պ․-ի վարած «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենաները։

    Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։


    Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և վաշտի հրամանատար, օրվա պատասխանատու Սահակ Գալստյանի գլխավորությամբ։


    Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Սուրիկ Բաղդասարյանը և կրտսեր պարեկ Սևակ Գալստյանը։

    Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում։


    Հետևեք մեզ՝ այստեղ


  • Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է դաշնակահար կնոջ դի․ նախաձեռվել է քրեական վարույթ



    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Օգոստոսի 1-ին՝ ժամը 15։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կիևյան կամրջից քաղաքացին իրենց ցած է նետել։


    Ինչպես հայտնել է Shamshyan.com-ը, Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է 50-55 տարեկան կնոջ դի։


    Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռվել է քրեական վարույթ։ Սկզբնաղբյուրի տեղեկություններով՝ մահացածը Երևանի բնակիչ 53-

    Հետևեք մեզ՝ այստեղ


  • Կեղծ օղու արտադրության և շշալցման անօրինական արտադրամաս է բացահայտվել Գյումրիում



    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Գյումրի քաղաքի բնակիչ 33-ամյա երիտասարդը առանց համապատասխան թույլտվության պատրաստում, շշալցնում և իրացնում է տարբեր տեսակի օղիներ։

    Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։


    Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 33-ամյա երիտասարդի՝ Հովսեփյան փողոցում գտնվող տան բակում հայտնաբերվել են տարբեր տարողության 244 շիշ կեղծ օղի, ինչպես նաև օղի պատրաստելու և շշալցելու տարբեր հարմարանքներ ու 314 դատարկ շիշ։


    Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզային քննչական վարչություն։

    ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ ապօրինի ձեռնարկատիրական գործունեությունից։ Այն քրեորեն պատժելի արարք է, իսկ նման դեպքերում կարող է վտանգվել նաև մարդկանց առողջությունը։ Իրավապահ մարմինները հետևողական աշխատանք են իրականացնում նմանօրինակ դեպքերը բացահայտելու և կանխելու ուղղությամբ։


    Հետևեք մեզ՝ այստեղ


  • ՔՊ կշարունակի բավարարել օտար շահերը, եթե անգամ այն տանելու է բախման կամ նոր սպառնալիքների․ Զաքարյան

    Բազմիցս ասել ենք, որ Նիկոլի կառավարության վարած օտարածին քաղաքականության արդյունքում, Հայաստանը հայտնվելու է խոշոր տերությունների հակասական շահերի բախման կիզակետում։ Այսօր վստահորեն կարող ենք ասել, որ բաղմամիլիարդ ակտիվներով ու Հայաստանի համար ռազմավարական անփոխարինելի նշանակություն ունեցող Արցախը թշնամուն փոխանցելուց հետո, քպական կառավարությունը, 2025թ-ից սկսած՝ ՀՀ բոլոր քաղաքացիներին հրում է դեպի նոր, վտանգավոր ծուղակի մեջ:

  • Մյուսները՝ հե՞չ. «Փաստ» | Oratert.am



    «Փաստ» օրաթերթը գրում է.

    Օրերս կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել է. «Ես վաղուց այդ աճեցված ձուկը չեմ օգտագործում, շատ վաղուց: Որովհետև ինձ համար ակնհայտ է, որ էդտեղ խնդիր կա»: Սա սոսկ գաստրոնոմիական հայտարարություն չէ, այստեղ մի քանի խորքային խնդիր կա:

    Առաջին: Երբ ռուսական կողմի դժգոհությունների և սահմանափակումների հետ կապված՝ հարց էինք բարձրացնում, որ եթե նրանք ճիշտ են ասում (կրկնում ենք՝ ԵԹԵ), ապա Հայաստանի բնակչությունն էլ ապահովագրված չէ վտանգավոր սննդամթերք օգտագործելու առումով (ի վերջո, նույն սննդամթերքը միայն ՌԴ չի գնում, նաև այստեղ ենք սպառում), ՍԱՏՄ-ն և այլ պատկան մարմիններ պնդում էին, որ ոչ մի բան էլ չկա, ամեն ինչ ստուգված է, «արխային կերեք»: Հիմա երկրի վարչապետի մակարդակով ասվում է, որ «խնդիր կա», այն էլ՝ այնպիսի խնդիր, որ ինքը վաղուց չի օգտագործում այդպիսի ձուկ: Նախկինում էլ նա ակնարկել էր, որ խնդիր կա գյուղմթերքի հետ: Ի դեպ, հավել յալ հիշեցնենք, որ ընտրությունների քարոզարշավի ժամանակ նա ասում էր. «Առանձին ընկերությունների մոտ խնդիրներ կան, և այդպես է ամենուր, նաև՝ Ռուսաստանում։ Բայց, ընդհանուր առմամբ, մենք ունենք շատ լավ վերահսկողության համակարգ, և շարունակում ենք բարելավել մեր գյուղատնտեսական արտադրանքի որակը»։

    Երկրորդ, որ պակաս կարևոր չէ ու բխում է առաջինից: Եթե իսկապես «խնդիր կա», ընդ որում՝ այդ մասին երկրի վարչապետը գիտի վաղուց, ինչո՞ւ այդ մասին չի բարձրաձայնել, ինչո՞ւ չի հանձնարարել ստուգել իրավիճակը: Չէ՞ որ Հայաստանի քաղաքացիներն անընդհատ օգտագործում են այդ նույն ձուկը (և ոչ միայն ձուկը): Ստացվում է՝ կարևորն ինքն է, ինքը տեղյակ է ու «վաղուց չի օգտագործում», իսկ մնացածը՝ հե՞չ, մնացածի կյանքի ու առողջության վրա թքած ունի՞:

    Իսկ եթե խնդրենք՝ գոնե կասի՞՝ էլ ինչ չի օգտագործում, էլ որտեղ «խնդիր կա», իմանանք, էլի…

    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


  • Եկեղեցու դեմ իշխանության պատերազմը մտնում է նոր՝ ավելի խայտառակ փուլ. «Փաստ»



    «Փաստ» օրաթերթը գրում է.

    Վաղը 9-րդ գումարման ԱԺ անդրանիկ նիստն է նախատեսված: Եվ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ Ամենայն հայոց կաթողիկոսը չի մասնակցելու նորակազմ խորհրդարանի նիստին: Հարկավ, Սահմանադրությամբ նման որոշակի պահանջ չկա, միայն նշված է, որ Կաթողիկոսն ու նախագահը կարող են մասնակցել նիստին: Սակայն, նախ՝ բացի գրված օրենքներից, կան նաև չգրված օրենքներ: Կա ձևավորված քաղաքական մշակույթ և ավանդույթ: Հասկանալի է, իհարկե, որ դրանք բոլորը Նիկոլ Փաշինյանի ու նրա գլխավորած ՔՊ-ի համար դատարկ հնչյուններ են: Իրենք չունեն «կարմիր գծեր», առավել ևս, երբ հարցը վերաբերում է ազգային բովանդակություն ունեցող ավանդույթներին:

    Եկեղեցին, կարծես, սպասում է, որ հրավեր լինի՝ ԱԺ նիստին մասնակցելու: Գոնե ֆորմալ առումով այդպես է: Բայց ակնհայտ է, որ հրավեր, բնականաբար, չի լինելու: Մյուս կողմից՝ Եկեղեցու դեմ պատերազմող «մեծամասնություն» ունեցող խորհրդարանում ելույթ ունենալը, կարծում ենք, Հայ առաքելական եկեղեցու հովվապետի համար պետք է որ վիրավորական դիտվեր: Ինչևէ, Կաթողիկոսն ու Եկեղեցին ոչինչ չեն կորցնի, եթե Վեհափառը ներկա չլինի այդ ԱԺ նիստին: Կորցնողը մենք բոլորս ենք լինելու՝ ավանդույթների խախտման, ազգայինի ոտնահարման, մի խոսքով՝ խայտառակության առումով: Իսկ եթե ճիշտ դուրս գան այն խոսակցությունները, որ իշխանությունները նախատեսում են կարգալույծ հոգևորականներից մեկնումեկին հրավիրել ԱԺ, ապա դա կլինի հերթական խայտառակությունն ու ապօրինի գործողությունը: Թեպետ, դա հազիվ թե զարմանալի համարվի: Այո, խայտառակություն, բայց ոչ զարմանալի: Քանի որ շատ ավելի ամոթալի ու խայտառակ փաստեր են արձանագրվել: Ու դեռ արձանագրվելու են:

    Մասնավորապես, ինչպես հայտնի է, Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ մեղադրանքով «գործն» ուղարկվել է դատարան, առաջին դատական նիստը նշանակված է օգոստոսի 7-ին: Հասկանում եք, չէ՞, ի մեծ երջանկություն և ի փափագ Ադրբեջանի և Թուրքիայի, Հայաստանի իշխանությունները քրեական վարույթ են նախաձեռնել Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ: Հենց միայն այս ձևակերպումն անջնջելի ամոթ և խայտառակություն է: Խարան: Ու ոչ միայն նրանց վրա, որ նախաձեռնել են նման «վարույթ», ոչ միայն նրանց վրա, որ հանդգնել են ձեռք բարձրացնել ազգային ինքնության հենասյուներից մեկի վրա, այլև դա խարան ու ամոթ է մեր բոլորիս վրա՝ որպես հասարակություն, որպես պետություն, ըստ որում՝ որպես առաջինը քրիստոնեությունը պետական կրոն հռչակած երկիր:

    Եվ ուրեմն, գործող քպական իշխանությունը քրեական հետապնդում է նախաձեռնել Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ներսիսյանի ու վեց եպիսկոպոսների (արքեպիսկոպոսների) դեմ: Այդ «գործն» ինքնին անընկալելի մի բան է, քանի որ, ըստ էության, կոպիտ ու խայտառակ միջամտություն է իրականացվում Հայ առաքելական եկեղեցու ներքին ինքնավարությանը, դարերով ամրագրված ներեկեղեցական հարաբերություններին ու կանոններին: Աշխարհիկ դատարանը որոշել է, որ… կարող է դատարանի որոշմամբ թեմակալ առաջնորդ «նշանակել»: Բայց դա քիչ է համարվել և դեռ մի բան էլ Ամենայն հայոց կաթողիկոսին, ինչպես հանգամանորեն բացատրել է ճանաչված փաստաբան Արա Զոհրաբյանը, մեղադրում են այն արարքի համար, որ նա, որպես Գերագույն հոգևոր խորհրդի նախագահ, իր ծառայողական լիազորություններն օգտագործելով, իբր, խոչընդոտել է օրինական ուժի մեջ մտած դատական այլ ակտի՝ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը բավարարելու վերաբերյալ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Էդգար Հովհաննիսյանի) որոշման կատարմանը:

    Ըստ փաստաբանի ներկայացրածի, այդպիսի խոչընդոտում է համարվել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Արման Վոլոդիայի Սարոյանին կարգալույծ հռչակելու վերաբերյալ Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից ընդունված տնօրինությունը:

    «Միջազգային և ներպետական օրենսդրությամբ Հայ Առաքեալական Սուրբ Եկեղեցու ներքին գործերին չմիջամտելու պարտավորություն ունեցող պետության մեջ իշխանությունը մեղադրյալի կարգավիճակ է շնորհել Հայոց Հայրապետին՝ եկեղեցական գործառույթ իրականացնելու համար»,-ընդգծում է Արա Զոհրաբյանը: Ու հազիվ թե կարելի է նրանից ավելի զուսպ և դիպուկ ձևակերպել:

    Բայց հարցը Գարգեգին Երկրորդի անձը չէ: Այդ խնդիրը կա, բայց Փաշինյանի գլխավորած իշխանության առանցքային թիրախը հենց Հայ առաքելական եկեղեցին է, որպես ազգային, հոգևոր, աշխարհով մեկ սփռված ու հայության մեջ մեծ հեղինակություն ունեցող կառույց, ազգային անկյունաքարային ինստիտուտ:

    Սա է գլխավոր հարցը: Ավելի ստույգ, իշխանության հետապնդած նպատակը Հայ առաքելական եկեղեցին կազմաքանդելն է, ոչնչացնելը, բովանդակախեղելը (առնվազն):

    Ավելին, այն, որ Փաշինյանի բուն թիրախը Եկեղեցին է, չափազանց դյուրին հիմնավորվում է նույն այդ քպական իշխանության քայլերով ու գործողություններով: Դրանց պարզ, նկարագրական թվարկումն իսկ բավարար է՝ համոզվելու համար. եպիսկոպոսների դիվանագիտական անձնագրերի չեղարկումը (2018 թ.), Ամենայն հայոց կաթողիկոսին ուղեկցող պետական ոստիկանական պահպանության դադարեցումը (2020 թ.), «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի դուրսբերումը հանրակրթական առանձին ուսումնական ծրագրից (2020 թ.), քրեակատարողական հիմնարկներում Հայ առաքելական սուրբ եկեղեցու հոգևոր ծառայության դադարեցումը (2024 թ.), զինված ուժերում եկեղեցու ինստիտուցիոնալ ներկայության էական սահմանափակումները և ՀԱԵ-ն բանակից հեռացնելը (2024–2025 թթ.), պատարագների խմբագրման փորձերը (2025–2026 թթ.), Ամենայն հայոց կաթողիկոսին փոխելու և նրա լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ հրապարակային քաղաքական նախաձեռնությունների մեկնարկը (2025– 2026 թթ.), Ամենայն հայոց կաթողիկոսի և վեց եպիսկոպոսների նկատմամբ քրեական հետապնդումները (2026 թ.):

    Ըստ որում, դեռ չենք խոսում անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից բարձրաստիճան հոգևորականության հասցեին զազրախոսական, փողոցային արտահայտությունների, ՀԱԵ բարձրաստիճան բազմաթիվ հոգևորականների կալանավորելու, մեղադրանքներ ներկայացնելու, ռեպրեսիաների ենթարկելու մասին: Չենք խոսում քպական իշխանությունների կողմից Եկեղեցու հասցեին այլ անընդունելի դրսևորումների մասին: …

    Փաշինյանն առաջինը չէ, իհարկե, որ ցանկանում է կործանել Հայ առաքելական եկեղեցին: Էլի փորձողներ են եղել 1700 տարվա ընթացքում: Ակնհայտ փաստն այն է, որ Հայ առաքելական եկեղեցին կա:

    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


  • Տորֆային տարածքներում արևային վահանակները կօգնեն վերականգնել թռչունների պոպուլյացիաները



    Գերխոնավ տորֆային տարածքներում արևային վահանակների տեղադրումը հողօգտագործման նոր ռազմավարություն է: Ապացուցված է, որ այն ոչ միայն արտադրում է մաքուր էներգիա և նվազեցնում ջերմոցային գազերի արտանետումները, այլ նաև ունի բարենպաստ ազդեցություն տեսակների պահպանման վրա, գրում է science.mail.ru–ն:

    Գերմանացի հետազոտողները պարզել են, որ գերխոնավ տորֆային տարածքներում տեղադրված արևային վահանակները ստեղծում են եզակի բնակավայր տարբեր թռչունների տեսակների համար: Ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են Ecological Solutions and Evidence ամսագրում:

    Գիտական ​​ուսումնասիրության ընթացքում գիտնականները գնահատել են թռչունների բազմազանությունը Գերմանիայի հյուսիսում գտնվող տորֆային տարածքներում գտնվող արևային պարկում, որը շրջապատված է ինտենսիվ մշակված և չորացված տարածքներով: Պարզվել է, որ էլեկտրակայանի տարածքը մի քանի թռչունների տեսակների բնակավայր է, այդ թվում անհետացման վտանգվածների, այդ թռչունները, ըստ երևույթին, վահանակային կառուցվածքներն օգտագործում են իրենց սեփական կարիքների համար: Օրինակ, գիտնականները գրանցել են եվրասիական ծառային ճնճղուկներ և դաշտային ճնճղուկներ, որոնք սովորաբար չեն հանդիպում նման էկոհամակարգերում։

    Մեծ Բրիտանիայի տորֆային հողերի 80%-ը դեգրադացիայի փուլում է։ Գերմանիայում այս ցուցանիշն ավելի բարձր է՝ 95%, հիմնականում ջրահեռացման և գյուղատնտեսական օգտագործման պատճառով։ Համաշխարհային մասշտաբով չորացված տորֆային հողերը կազմում են ջերմոցային գազերի արտանետումների 5%-ը։

    Չորացված տորֆային հողերի վերախոնավեցումը կարող է նվազեցնել այդ արտանետումները և վերականգնել կենսաբազմազանությունը, սակայն մնում են երկու հիմնական մարտահրավերներ։ Նախ, վերախոնավեցումից հետո այդ հողերի վրա չեն կարող աճեցվել ամենատարածված մշակաբույսերի մեծ մասը։ Երկրորդ, խիստ քայքայված տորֆային հողերը առողջ, գործունակ վիճակի բերելու համար կարող է մի քանի տասնամյակ պահանջվել։

    Այս հետազոտական ​​վայրը առաջիններից մեկն է, որտեղ վերախոնավացված տորֆային հողերի վրա արևային վահանակներ են տեղադրվել։ Արդյունքները ցույց են տվել, որ առնվազն կարճաժամկետ հեռանկարում դա կարող է նաև նպաստել կենսաբազմազանության պահպանմանը։

    Իհարկե չի առաջարկվում, որ Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի կամ որևէ այլ երկրի բոլոր տորֆային հողերը վերածվեն արևային կայանների։ Առողջ տորֆային հողերից կամ բարձր վերականգնման ներուժ ունեցող տորֆային հողերից պետք է խուսափել: Արևային պարկերը նման հողերի վերախոնավեցմանն աջակցելու հնարավոր գործիքներից միայն մեկն են: Հետազոտողները պլանավորում են ընդլայնել իրենց հետազոտությունները ներառելով ավելի շատ վայրեր, վերահսկել այլ տեսակներ, ինչպիսիք են չղջիկները և միջատները, և որոշել, թե արևային պարկերի կառուցվածքների որ տարրերը կարող են օպտիմալացվել կենսաբազմազանությունը պահպանելու համար:

    Տեղադրե՛ք  SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։

    Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

    Զանգահարեք 8757, 010 440055

    էլ. փոստ ֊ [email protected]


  • Էլ ինչ օրենք, ինչ արդարադատություն, ինչ իրավապահ համակարգ… «Փաստ»



    «Փաստ» օրաթերթը գրում է.

    Նիկոլ Փաշինյանը նախօրեին որոշեց «թարմացնել» մեկամյա վաղեմության այն սկանդալը, երբ որոշեց «բռնագրավել», խլել Սամվել Կարապետյանին պատկանող ՀԷՑ-ը: Ավելի որոշակի, Փաշինյանը հարձակվեց Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի նախկին ղեկավար Լիպարիտ Դրմեյանի վրա:

    Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ, երբ Փաշինյանը որոշեց Եկեղեցին պաշտպանելու մասին հայտարարության համար հետապնդել բարերար և միլիարդատեր Սամվել Կարապետյանին, մասնավորապես, ոչ միայն նրան հանիրավի բանտարկել, այլև խլել ՀԷՑ-ը, սեփականատերը դիմեց Ստոկհոլմի միջազգային արբիտրաժ: Այդ ատյանը հրատապ որոշում էր կայացրել՝ արգելելով ՀԷՑ-ի «բռնագրավմանն» ուղղված քայլերը: Իսկ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի այն ժամանակվա ղեկավար Լիպարիտ Դրմեյանն էլ զուտ մասնագիտական եզրակացություն էր արտահայտել, որ միջազգային արբիտրաժի որոշումը ենթակա է պարտադիր կատարման:

    Փաշինյանը դրանից հետո հայտարարեց, թե՝ «կառավարությունը ես եմ…», իսկ ով համաձայն չէ, թող հեռանա: Հաջորդ իսկ օրը բարձրակարգ մասնագետին գործից ազատեցին: Որոշակի պատկերացում ունենալով Փաշինյանի ու փաշինյանական իշխանության գործելաոճի մասին՝ կարելի է չկասկածել, որ դեռ այն ժամանակ փորձել են ինչ-որ բան «գտնել» մասնագետի դեմ, բայց չի ստացվել: Հակառակ դեպքում՝ միայն գործից չէին ազատի: Եվ մեկ տարի անց, երբ մարդը քաղաքական գործունեությամբ է սկսել զբաղվել, նորից հիշել են նրա մասին:

    Բայց բուն հարցը կոնկրետ անձը չէ: Բուն հարցն այն է, որ Փաշինյանի ու նրա իշխանության «աշխարհընկալմամբ»՝ եթե որևէ մեկը օրենքով է շարժվում, եթե մասնագետ է ու մասնագիտական եզրակացություն է տալիս, եթե, ընդհանրապես մեկն այնպիսի կարծիք է հայտնում, որը Փաշինյանի ասածին հակասում է, ուրեմն՝ վերջ, դա արդեն քրեական հանցանք է: Չէ՞ որ քպական իշխանությունը առաջնորդվում է 1 կանոնով. «Փաշինյանը միշտ ճիշտ է, իսկ եթե Փաշինյանը ճիշտ չէ, ապա… «բարի գալուստ» ՔԿՀ»: Այսինքն՝ ի՞նչ օրենք, եթե կառավարությունը, իմա՝ Փաշինյանն արդեն որոշել է, որ մածունը սև է:

    Երկրորդը, որ ոչ պակաս խայտառակ իրողություն է, այն է, որ Փաշինյանը շարունակում է ուղիղ ցուցումներ տալ «իրավապահ համակարգին»: Կլինի դա նախընտրական հանդիպում, ասուլիս, ճեպազրույց կամ մեկ այլ հրապարակային ելույթ, բավական է, որ Փաշինյանն ասի, թե այսինչն իրեն դուր չի գալիս, դատախազություն, քննչական ու այլ նմանօրինակ «կառույցներ» հևիհև վարույթ են սկսում, գործ են հարուցում, ձերբակալում, խուզարկում, բանտարկում, բզկտում են իրենց «շեֆի» մատնացույց արած անձնավորությանը:

    Այսօր Հայաստանն ապրում է այդ ռեժիմով. համարյա «12 աթոռի» ոճով՝ երեկոյան հայտարարություն, առավոտը շուտ՝ խուզարկություն, դե, կեսօրին՝ արդեն կալանք… Չնայած, որպես կանոն, այդքան ժամանակ չի էլ անցնում, ելույթը դեռ չավարտած՝ գործի են անցնում:

    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


  • Ոչ միայն զուտ կապ, այլև ազգային անվտանգության համակարգի կարևոր օղակ. «Փաստ»



    «Փաստ» օրաթերթը գրում է.

    Ժամանակակից աշխարհում պետությունների մրցունակությունը չափվում է ոչ միայն ճանապարհների, էներգետիկ կամ արդյունաբերական ենթակառուցվածքների զարգացածությամբ, այլև այն հանգամանքով, թե որքան զարգացած, անվտանգ, արագ և հասանելի են նրանց թվային կապի ցանցերը։ Այդ իմաստով Հայաստանի կապի օպերատորները՝ Team Telecom Armenia-ն, Viva-ն, Ucom-ը և OVIO-ն, իրականացնում են այնպիսի գործունեություն, որի ազդեցությունը զգացվում է հասարակական կյանքի գրեթե բոլոր ոլորտներում։

    Հայաստանի նման աշխարհաքաղաքական բարդ միջավայրում գտնվող երկրի համար հեռահաղորդակցության համակարգի ռազմավարական նշանակությունը կրկնակի մեծ է։ Պետության անվտանգությունը ներկայում չի սահմանափակվում միայն ռազմական կարողություններով կամ սահմանների պաշտպանությամբ։ Ժամանակակից անվտանգության համակարգը ներառում է նաև տեղեկատվական, կիբերանվտանգության, հաղորդակցության և թվային ենթակառուցվածքների պաշտպանությունը։ Հենց այս ենթատեքստում կապի օպերատորները դառնում են ազգային անվտանգության համակարգի կարևոր օղակներից մեկը, քանի որ նրանք ապահովում են հանրապետության ամբողջ տարածքում տեղեկատվության արագ, անվտանգ և անխափան փոխանցումը։

    Պատերազմների, արտակարգ իրավիճակների, բնական աղետների, տեխնածին վթարների կամ այլ ճգնաժամային զարգացումների պայմաններում առաջին անհրաժեշտությունը պետական մարմինների, ուժային կառույցների, փրկարար ծառայությունների, բժշկական հաստատությունների և բնակչության միջև շարունակական հաղորդակցության պահպանումն է։ Եթե կապը խաթարվում է, խաթարվում է նաև կառավարման ամբողջ մեխանիզմը։ Հետևաբար, հեռահաղորդակցության համակարգերի կայունությունն արդեն իսկ ազգային անվտանգության անբաժանելի բաղադրիչ է։

    Հատկապես կարևոր է այն փաստը, որ Հայաստանի կապի օպերատորները շարունակում են ընդլայնել իրենց ցանցերը սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերում, որտեղ կոմերցիոն տեսանկյունից ներդրումների վերադարձը հաճախ երկարաժամկետ է կամ սահմանափակ։ Սակայն հենց այդ բնակավայրերն են առավել զգայուն անվտանգության տեսանկյունից։ Անխափան բջջային և ինտերնետային կապը հնարավորություն է տալիս սահմանամերձ համայնքների բնակիչներին մշտապես հաղորդակցվել պետական մարմինների հետ, արագ տեղեկացնել արտակարգ դեպքերի մասին, օգտվել պետական և մասնավոր ծառայություններից, ինչպես նաև չմեկուսանալ տեղեկատվական դաշտից։ Այս տեսանկյունից կապի հասանելիությունը ոչ միայն տեխնիկական, այլև սոցիալական և անվտանգային խնդիր է, որն անմիջական ազդեցություն ունի սահմանային բնակավայրերի կենսունակության վրա։

    Գաղտնիք չէ, որ ներկայիս թվային ենթակառուցվածքների զարգացման հետ մեկտեղ անվտանգության նոր մարտահրավերներից մեկը կիբերսպառնալիքներն են, որոնց մասշտաբներն աճում են տարեցտարի։ Պետական կառույցները, ֆինանսական համակարգը, բանկերը, առողջապահական հաստատությունները, կրթական կազմակերպությունները և նույնիսկ ռազմավարական ենթակառուցվածքները գործում են թվային միջավայրում, ինչը մեծացնում է կիբերհարձակումների հավանականությունը։

    Այս պայմաններում կապի օպերատորների պատասխանատվությունը զգալիորեն ընդլայնվում է։ Նրանք ոչ միայն տվյալներ են փոխանցում, այլև ներդնում են բազմաշերտ պաշտպանական համակարգեր, մշտադիտարկման տեխնոլոգիաներ, ցանցային անվտանգության լուծումներ և ժամանակակից կիբերպաշտպանական գործիքներ, որոնք նպաստում են տվյալների գաղտնիության պահպանմանը, արտաքին միջամտությունների կանխմանը և ծառայությունների շարունակականությանը։

    Հեռահաղորդակցության ոլորտը հանդիսանում է նաև ժամանակակից տնտեսության հիմնական շարժիչ ուժերից մեկը։ Այսօր դժվար է պատկերացնել որևէ բիզնես, որը կարող է արդյունավետ աշխատել առանց կայուն և բարձր արագության ինտերնետի։ Բանկային գործարքները, էլեկտրոնային վճարումները, առցանց առևտուրը, ծրագրային ապահովման մշակումը, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, հեռավար աշխատանքը, թվային մարքեթինգը, լոգիստիկ համակարգերը, արտադրության ավտոմատացումը, ամպային տեխնոլոգիաները և բազմաթիվ այլ ոլորտներ ամբողջությամբ հիմնվում են կապի օպերատորների ստեղծած ենթակառուցվածքների վրա։

    Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը վերջին տարիներին դարձել է երկրի տնտեսության ամենաարագ զարգացող ճյուղերից մեկը։ Սակայն այդ հաջողությունների հիմքում նույնպես գտնվում են ժամանակակից հեռահաղորդակցության ցանցերը։ Ծրագրավորողները, ինժեներները, ստարտափները, միջազգային տեխնոլոգիական ընկերությունները և արտահանող կազմակերպությունները աշխատում են գլոբալ շուկաների հետ, որտեղ տվյալների փոխանցման արագությունը, կապի հուսալիությունը և ցանցերի անվտանգությունը մրցունակության հիմնական պայմաններից են։ Հետևաբար, կապի օպերատորների կողմից օպտիկամանրաթելային ցանցերի զարգացումը, բջջային կապի նոր սերունդների ներդրումը և միջազգային կապուղիների ընդլայնումը նպաստում են ոչ միայն ոլորտի, այլև ամբողջ երկրի տնտեսական մրցունակության բարձրացմանը։

    Թվային պետության կառուցման գործընթացը ևս անմիջականորեն կախված է կապի օպերատորների գործունեությունից։ Պետական ծառայությունների թվայնացումը ենթադրում է, որ քաղաքացիները կարող են առցանց ստանալ բազմաթիվ վարչարարական ծառայություններ, օգտվել էլեկտրոնային ստորագրությունից, ներկայացնել հարկային հաշվետվություններ, ստանալ տեղեկանքներ, կատարել գրանցումներ և իրականացնել այլ իրավական գործողություններ՝ առանց պետական մարմիններ այցելելու։ Սակայն այս ամբողջ համակարգը գործունակ է միայն այն դեպքում, երբ գոյություն ունի հուսալի և հասանելի հեռահաղորդակցության ենթակառուցվածք։ Հետևաբար, օպերատորների զարգացումը միաժամանակ նպաստում է պետական կառավարման արդյունավետության բարձրացմանը, բյուրոկրատիայի նվազեցմանը և քաղաքացիների ժամանակի ու ֆինանսական ռեսուրսների խնայողությանը։

    Սոցիալական տեսանկյունից կապի օպերատորների գործունեությունը նույնպես ունի բացառիկ նշանակություն։ Թվային անհավասարության հաղթահարումը դարձել է ժամանակակից պետությունների առաջնահերթություններից մեկը։ Եթե մայրաքաղաքի և մարզերի բնակիչներն ունեն տարբեր հնարավորություններ տեղեկատվական ծառայություններից օգտվելու հարցում, ապա ձևավորվում է զարգացման անհավասարություն։ Հեռահաղորդակցության ցանցերի ընդլայնման շնորհիվ Հայաստանի բազմաթիվ գյուղական համայնքներ ստանում են այնպիսի հնարավորություններ, որոնք նախկինում հասանելի էին միայն Երևանում։ Առցանց կրթությունը, հեռավար դասընթացները, միջազգային կրթական ծրագրերին մասնակցությունը, հեռաբժշկությունը, թվային բանկային ծառայությունները, պետական էլեկտրոնային հարթակները և բազմաթիվ այլ հնարավորություններ հասանելի են դառնում նաև մարզերի բնակիչներին։ Այսպիսով, կապի օպերատորները նպաստում են ոչ միայն տեխնոլոգիական, այլև սոցիալական ներառականությանը։

    Առողջապահության ոլորտում հեռահաղորդակցության դերը հատկապես մեծանում է հեռաբժշկության զարգացման պայմաններում։ Բարձրորակ կապը հնարավորություն է տալիս հեռավոր բնակավայրերի բժիշկներին խորհրդակցել մայրաքաղաքի մասնագետների հետ, փոխանցել հետազոտությունների արդյունքները, կազմակերպել հեռավար ախտորոշումներ և բարձրացնել բուժօգնության արդյունավետությունը։ Նույնը վերաբերում է կրթությանը, որտեղ ինտերնետային կապը հնարավորություն է տալիս ուսանողներին և դպրոցականներին օգտվել աշխարհի լավագույն կրթական ռեսուրսներից, մասնակցել միջազգային ծրագրերի և ձեռք բերել նոր հմտություններ՝ անկախ բնակության վայրից։

    Հասարակական անվտանգության տեսանկյունից, ինչպես արդեն նշել ենք, կապի օպերատորների նշանակությունն առավել ակնհայտ է շտապօգնության, փրկարար ծառայության, ոստիկանության և արտակարգ իրավիճակների կառավարման համակարգում։ Յուրաքանչյուր արտակարգ կանչ, յուրաքանչյուր օպերատիվ արձագանք, յուրաքանչյուր փրկարարական գործողություն հիմնվում է անխափան կապի վրա։ Արտակարգ իրավիճակներում նույնիսկ վայրկյանների ուշացումը կարող է ունենալ ճակատագրական հետևանքներ, և այդ պատճառով կապի ցանցերի կայունությունն անմիջական ազդեցություն ունի մարդկային կյանքերի փրկության վրա։

    Կապի օպերատորների դերը կարևոր է նաև ներդրումային միջավայրի ձևավորման տեսանկյունից։ Միջազգային ներդրողները, ընտրելով նոր շուկաներ, գնահատում են ոչ միայն հարկային քաղաքականությունը կամ աշխատուժի որակը, այլև երկրի թվային ենթակառուցվածքների զարգացվածությունը։

    Արագ և հուսալի ինտերնետը դարձել է նույնքան կարևոր գործոն, որքան ճանապարհները կամ էներգետիկ համակարգը։ Եթե երկիրը ցանկանում է ներգրավել բարձր տեխնոլոգիական արտադրություններ, տվյալների մշակման կենտրոններ, ծրագրային ապահովման ընկերություններ և նորարարական բիզնեսներ, ապա անհրաժեշտ է ունենալ ժամանակակից հեռահաղորդակցության ենթակառուցվածքներ, որոնց ստեղծման հիմնական պատասխանատուները հենց կապի օպերատորներն են։

    Միևնույն ժամանակ (և սա չափազանց էական հանգամանք է), կապի օպերատորները Հայաստանի տնտեսության կարևորագույն հարկատուներից են և զգալի ներդրում ունեն պետական բյուջեի ձևավորման գործում։ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, 2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի կապի խոշորագույն չորս օպերատորները միասին պետական գանձարան են փոխանցել շուրջ 22,2 միլիարդ դրամ հարկ, ինչը 8,8 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Այս փաստը վկայում է ոչ միայն ոլորտի ֆինանսական կայունության, այլև այն մասին, որ հեռահաղորդակցության ընկերությունները շարունակում են մնալ պետական ֆինանսների կարևոր աղբյուրներից մեկը։

    Վճարված հարկերի կառուցվածքն ինքնին նույնպես խոսուն է։ Ընդհանուր 22,2 միլիարդ դրամից շուրջ 9,4 միլիարդ դրամը կազմել է ավելացված արժեքի հարկը, 3,8 միլիարդ դրամը՝ եկամտահարկը, իսկ 2,7 միլիարդ դրամը՝ շահութահարկը։ Այս թվերը ցույց են տալիս, որ ոլորտը միաժամանակ խթանում է սպառումը, ապահովում է հազարավոր աշխատատեղեր և ստեղծում է տնտեսական ակտիվություն, որի արդյունքը վերադառնում է պետական բյուջե՝ հնարավորություն տալով ֆինանսավորել կրթությունը, առողջապահությունը, պաշտպանությունը, ենթակառուցվածքները և սոցիալական ծրագրերը։ Հատկանշական է նաև, որ ոլորտի ներկայացուցիչները միասին կազմում են Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ընդհանուր հարկային մուտքերի մոտ 2 տոկոսը, ինչը հեռահաղորդակցության ոլորտի տնտեսական կշիռը դարձնում է առավել ակնառու։

    Սակայն կապի օպերատորների գործունեության իրական արժեքը հնարավոր չէ գնահատել միայն հարկային ցուցանիշներով։ Նրանց ներդրումները ենթակառուցվածքների զարգացման, նոր տեխնոլոգիաների ներդրման, օպտիկամանրաթելային ցանցերի ընդլայնման, բջջային կապի որակի բարելավման, թվային ծառայությունների զարգացման և կիբերանվտանգության ամրապնդման ուղղությամբ ստեղծում են երկարաժամկետ ազդեցություն, որն արտահայտվում է տնտեսության ընդհանուր արտադրողականության բարձրացմամբ, ներդրումային գրավչության աճով, նոր աշխատատեղերի ստեղծմամբ և հասարակության թվային վերափոխմամբ։

    Առաջիկա տարիներին 5G տեխնոլոգիաների զարգացումը, արհեստական բանականության ինտեգրումը, իրերի ինտերնետի (IoT) ընդլայնումը, ամպային ծառայությունների աճը և տվյալների մշակման կենտրոնների զարգացումը բազմապատկելու են կապի օպերատորների պատասխանատվությունը։

    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


  • Թբիլիսյան խճուղում բшխվել են «Nissan»-ը ու «Ford»-ը



    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Երեկ՝ հուլիսի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։55-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում, թիվ 25 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչ 46-ամյա Կարեն Ա․-ի վարած «Nissan» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 28-ամյա Տիգրան Ու․-ի վարած «Ford» մակնիշի ավտոմեքենաները։

    Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

    Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

    Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։

    Հետևեք մեզ՝ այստեղ