Category: Oratert.am

  • «Անվճար բոնուսներ խաղերում». IDBank-ը զգուշացնում է դպրոցականների դեմ ուղղված կիբերհարձակումների մասին



    Ամռանը զեղծարարները փոխում են իրենց թիրախային լսարանը։ Մինչ մեծահասակները զբաղված են աշխատանքով, երեխաներն ավելի շատ ժամանակ են անցկացնում համացանցում և առցանց խաղերում։ Հենց այդ պատճառով էլ ամառային արձակուրդների շրջանում աճում է երեխաների և դեռահասների դեմ իրականացվող կիբերհարձակումների թիվը։ Սակայն հանցագործների նպատակը մնում է նույնը՝ ստանալ հասանելիություն հաշիվներին, սարքերին, իսկ ամենավատ դեպքերում՝ նաև ծնողների ֆինանսական միջոցներին։

    Խաբեության մեխանիզմը «բոնուսներից» մինչև իրական վնաս

    Զեղծարարներն ընտրում են երեխաների շրջանում ամենատարածված խաղերը (Minecraft, Roblox, Brawl Stars, Counter-Strike) և գործում ներխաղային չաթերի, թեմատիկ Telegram-ալիքների, TikTok-ի և YouTube-ի տեսանյութերի միջոցով։

    Ահա ամենատարածված սխեմաները, որոնք նրանք կիրառում են.

    • «Անվճար խաղային արժույթ» կամ «հազվագյուտ մոդ»։ Երեխային առաջարկում են անցնել հղմամբ՝ անվճար խաղային արժույթ ստանալու կամ խաղի փոփոխված տարբերակը ներբեռնելու համար։ Կայքը կարող է լիովին նման լինել իրականին, սակայն ստեղծված է մուտքանունն ու գաղտնաբառը գողանալու նպատակով։ Երբեմն հղման փոխարեն անմիջապես ուղարկում են պատրաստի ֆայլ, որը ներբեռնելուց հետո հեռախոսում կամ համակարգչում հայտնվում են վնասաբեր ծրագրեր՝ վիրուսներ։
    • «Մրցաշար՝ մրցանակներով»։ Մեսենջերների կամ տեսանյութերի միջոցով տարածվում է խաղային մրցաշարի մասնակցության հրավեր։ Մասնակցության պայմանը հաշվի վերականգնման կոդը կազմակերպիչներին ուղարկելն է։  Այն պահին, երբ կոդը փոխանցվում է, խարդախները տիրանում են խաղային հաշվին, որից հետո կամ պահանջում գումար՝ այն վերադարձնելու համար, կամ զոհի անունից սպամ հաղորդագրություններ են տարածում։
    • «Վաստակիր՝ պարզապես խաղալով»։ Չաթերում առաջարկում են գումար՝ նոր խաղ փորձարկելու կամ նոր սոցիալական ցանցում գրանցվելու դիմաց։ Գրանցման ընթացքում հավաքվում են անձնական տվյալներ, որից հետո սկսվում են գումար կորզելու փորձերը՝ հենց երեխայից կամ նրա ընկերներից։
    • «Ադմինիստրատորը պահանջում է ստուգում»։ Այս սխեման հատկապես տարածված է CS2 խաղում։ Երեխային գրում է իբր սերվերի ադմինիստրատորը, մեղադրում խարդախ ծրագրեր (cheats) օգտագործելու մեջ և «ստուգման» նպատակով առաջարկում ներբեռնել ու գործարկել հատուկ ծրագիր։ Իրականում արխիվում գտնվում է հեռավար հասանելիության ծրագիր։ Այն գործարկելուց հետո զեղծարարը ստանում է համակարգչի լիարժեք կառավարման հնարավորություն՝ կարողանալով հետևել գործողություններին, գողանալ հաշիվներ կամ նույնիսկ արգելափակել համակարգիչը։

    Կարևոր է

    Կան նաև այնպիսի սխեմաներ, որոնց դեպքում զեղծարարները չեն սահմանափակվում միայն խաղային հաշիվներով։ Նրանք համոզում են երեխային վերցնել ծնողների հեռախոսը, մուտք գործել բանկային հավելված և «օգնել վճարում կատարել» կամ «հաստատել գործարքը»։ Նման դեպքերում վնասը չափվում է արդեն իրական գումարով, այլ ոչ թե խաղային գնումներով։

    Բոլոր այս դեպքերում զեղծարարների գլխավոր հաշվարկը հիմնված է երեխայի վստահության, խաղային ոգևորության և անծանոթի «շահավետ առաջարկը» քննադատաբար գնահատելու անկարողության վրա։

    Իրավական ծուղակը

    Այս սխեմաների վտանգն այն է, որ արտաքինից ամեն ինչ թվում է որպես հենց օգտատիրոջ կողմից կատարված գործողություն. ինքն է անցել հղմամբ, ինքն է մուտքագրել գաղտնաբառը, ինքն է ներբեռնել ֆայլը։ Իսկ եթե երեխան օգտվել է ծնողի հեռախոսից և բանկային հավելվածի միջոցով իրականացրել է փոխանցում՝ գործարքը համարվում է հաստատված սարքի սեփականատիրոջ կողմից։ Արդյունքում իրավիճակի պարզաբանումը շատ ավելի բարդ է դառնում, իսկ գումարներն ու տվյալները վերադարձնելը՝ գրեթե անհնար։

    IDBank-ը խորհուրդ է տալիս

    • Բացատրեք երեխային ամենակարևոր կանոնը. «անվճար խաղային արժույթը» և անծանոթներից ստացվող չափազանց շահավետ առաջարկները միշտ զեղծարարություն են։
    • Սովորեցրեք երբեք չներբեռնել ֆայլեր խաղային չաթերում ստացված հղումներով։ Բոլոր հավելումները և մոդերը ներբեռնեք միայն պաշտոնական աղբյուրներից և հավելվածների խանութներից։
    • Միշտ ստուգեք խաղային կայքերի հասցեները։ Կեղծ կայքերը հաճախ շատ նման են իրականներին, սակայն հասցեում ունեն լրացուցիչ նշաններ կամ տառեր։
    • Միացրեք երկփուլային նույնականացումը (2FA) բոլոր խաղային հաշիվների համար՝ էլեկտրոնային փոստի կամ SMS-ի միջոցով հաստատմամբ։
    • Երեխաներին մի տվեք այնպիսի հեռախոսներ, որոնցում բանկային հավելվածները հասանելի են առանց առանձին գաղտնաբառի կամ կենսաչափական նույնականացման։ Ֆինանսական հավելվածները պետք է հուսալիորեն պաշտպանված լինեն։
    • Հետաքրքրվեք, թե երեխան ինչ և որտեղ է խաղում։ Հանգիստ զրույցն ու փոխադարձ վստահությունը լավագույն կանխարգելումն են։ Մի վախեցրեք երեխային, այլ բացատրեք հնարավոր ռիսկերը։

    Հիշեք երեխայի սիրելի խաղը կարող է դառնալ զեղծարարների ազդեցության ամենահզոր գործիքը։ Իսկ միակ պաշտպանությունը ընտանիքում ձևավորված վստահությունն է, պարզ կանոնները և մշտական զգոնությունը։

    IDBANK-Ը ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ


  • Շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների առաջնությունում Հայաստանի թիմը հաղթել է Իսրայելի թիմին



    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկան պատանիների թիմային առաջնության 6-րդ խաղափուլում Հայաստանի թիմը 2.5:1.5 հաշվով հաղթել է Իսրայելի թիմին, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

    Նշվում է, որ Հայաստանի թիմին հաղթական միավոր է բերել ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը։

    Միջազգային վարպետներ Վահե Սուքիասյանի, Բենիկ Ագասարովի և ՖԻԴԵ-ի վարպետ Ռուդոլֆ Փաշիկյանի խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով։

    Հետևեք մեզ՝ այստեղ


  • Մի՛ եղիր հեզ. Նարեկ Կարապետյանը դիմել է Ռուբեն Հախվերդյանին

    «Երբ ինձ հարցնում են՝ ով է իմ սիրած երգահանը կամ երգիչը, միանշանակ ՝ Ռուբեն Հախվերդյանը»,-գրում է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նարեկ Կարապետյանը:

    «Ռուբենը երգահան է, քաղգործիչ չէ, և հնարավոր է՝ սխալվի, բայց …

    Ռուբե՛ն ջան, մենք քո ուզած Հայաստանն ենք ուզում ստանանք, որ քեզ պես մարդիկ գնահատվեն, ոչ թե քո անունը փորձեն օգտագործել քաղաքական այսօրեական պահանջների մեջ:

    Մի՛ եղիր հեզ…

  • Օգոստոսի 4-ին, 5-ին, 6-ին և 7-ին գազ չի լինելու

    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 7-ին ժամը 11:00-ից մինչև ժամը 17:30-ը, կդադարեցվի Տավուշի մարզի Սարիգյուղ բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։

     

    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 6-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Օզանյան 1-ին նրբանցքի, հարակից տարածքների, Մարտի 8-ի, Ղանդիլյան փողոցների, Երկաթգծի թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

     

     

    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 6-ին ժամը 10:00-ից մինչև օգոստոսի 7-ը ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Տիգրան Մեծ պողոտայի թիվ 48, 52, 54, 54ա, 70, 72, 74, 76, Տիգրան Մեծ նրբանցքի թիվ 2, 3, 4, 5, 5ա, 6, 7, 7ա, 8, 10, 11, 15, 27, 29, 31, 33, 54բ, 58 բազմաբնակարան շենքերի, հարակից առանձնատների, Երկաթգծի 4-րդ բարաք թիվ 1-ից 31 հասցեների առանձնատների, Գլինկայի փողոցի թիվ 2ա, 6 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

     

    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 6-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Վարշավյան փողոցի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 6-ին ժամը 10:00-ից մինչև 21:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Բաթումի, Բանյոյի, Գր.Լուսավորչի, Քիմիագործների, Վարդանանց, Կ.Դեմիրճյան, Երկաթուղային, Լազյան, Լանջային, Մ.Խորենացու, Մարգարյան, Մոսկովյան, Մյասնիկյան, Գ.Նժդեհի, Զորյյան, Տիգրան Մեծի, Տիգրանյան, Ֆրունզեյի, Ֆրիկի, Շիրակացու (Օգոստոսի), Նալբանդյան փողոցների գազասպառողների գազամատակարարումը։

    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 6-ին ժամը 10:00-ից մինչև 21:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Երիտասարդական փողոցի գազասպառողների գազամատակարարումը։

     

     

    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 5-ին ժամը 10:00-ից մինչև օգոստոսի 6-ը ժամը 20:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցի (ամբողջությամբ), Հաղթանակ 1-ին փողոցի թիվ 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ նրբանցքների, Վարդանյան, Նորիկի, Դեղոյան, Լյովայի փողոցների առանձնատների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 5-ին ժամը 09:00-ից մինչև օգոստոսի 6-ը ժամը 18:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի Պ.Սևակի, Գ.Նժդեհի, Գետափնյա, Իսահակյան, Չիլինգարյան, Մ.Մաշտոցի փողոցների գազասպառողների գազամատակարարումը։

    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 5-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 21:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Ամերիկյան, Դեսինի, Պրոմեթևս և Ռումինական փողոցների գազասպառողների գազամատակարարումը։

     

    Նոր կառուցված գազատարը գործող գազատարների հետ ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 5-ին ժամը 09։00-ից մինչև ժամը 19։00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ, Սարուխան, Լանջաղբյուր, Գեղարքունիք բնակավայրերի գազասպառողների, «ԳԱՀ-1» ՍՊԸ-ի (հացի արտադրամաս) գազամատակարարումը։

    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 5-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 21:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «Տարոն-2» թաղամասի ՔՇՀ-3-ի գազասպառողների գազամատակարարումը։

    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 5-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Պուշկինի, Ղ.Փարպեցու, Արամի, Եկմալյան, Սարյան փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

     

    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 4-ին ժամը 10:00-ից մինչև օգոստոսի 5-ը ժամը 22:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Սարկավագի փողոցի թիվ 77/1, 77, Սարկավագի փողոցի 4-րդ նրբանցքի թիվ 3 առանձնատան, Ծարավ Աղբյուր փողոցի թիվ 41, 31-ից մինչև 60/2, 62/1 առանձնատների, թիվ 32 բազմաբնակարան շենքի գազասպառողների գազամատակարարումը։

     

    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 4-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Նորքի 9-րդ զանգվածի թիվ 53, 67, 39, 65, 101, 55, 55ա, 55բ, 57, 57/1, 57/2, 59 բազմաբնակարան շենքերի, հարակից առանձնատների փողոցների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

  • Մեզ վրա հարձակվելով՝ ահաբեկիչները թաքցնում են իրենց իրական դրդապատճառները և մեղադրում մեզ ռազմական ապրանքներ վաճառելու մեջ․ Տատյանա Կիմ



    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմը նշել է, որ Wildberries-ը նախատեսում է անձնական հանդիպումներ անցկացնել հարձակումներից ամենաշատը տուժած շրջանների ձեռնարկատերերի հետ։

    Նա հերքել է ահաբեկչական մեղադրանքները, որ Wildberries-ը վաճառում է ռազմական ապրանքներ։

    «Մեզ վրա հարձակվելով՝ ահաբեկիչները թաքցնում են իրենց իրական դրդապատճառները և մեղադրում մեզ ռազմական ապրանքներ վաճառելու մեջ։ Բայց դուք կարող եք բացել ցանկացած համաշխարհային շուկա՝ Amazon կամ Alibaba, և տեսնել, թե արդյոք մենք ունենք այն, ինչ նրանք չունեն։


    Wildberries-ի պահեստների վրա ահաբեկչական հարձակումները անհաղթահարելի ուժի հանգամանքներ են, և այդ կորուստները իրավաբանորեն ենթակա չեն փոխհատուցման։

    Wildberries-ը արագորեն կարգավորում է իր լոգիստիկան՝ առաքման արագությունը պահպանելու համար»,-նշել է Տատյանա Կիմը։


    Հետևեք մեզ՝ այստեղ


  • Խոշոր հրդեհ է բռնկվել Բաքվի էլիտար բնակելի համալիրում (տեսանյութ)



    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Ադրբեջանի մայրաքաղաքի էլիտար բնակելի համալիր Port Baku Residence-ում հրդեհ է բռնկվել։



    Հրդեհի վայրում արդեն աշխատում են Ադրբեջանի ԱԻՆ-ի ստորաբաժանումները, որոնք ժամանել են՝ հրդեհը մարելու և իրավիճակը վերահսկողության տակ առնելու նպատակով։

    Հետևեք մեզ՝ այստեղ


  • Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցի լիակատար փակման մասին

    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Իրանի Պարսից ծոցի ջրային ուղիների կազմակերպությունը հայտարարել է Հորմուզի նեղուցով նավերի երթևեկության լիակատար դադարեցման մասին։

    «Տարածաշրջանում ԱՄՆ ռազմական ուժերի կողմից շարունակվող ագրեսիվ գործողությունների պատճառով Հորմուզի նեղուցով անցումը ներկայումս փակ է։ Հաստատվելուց և հանգստություն հաստատելուց հետո բոլոր դիմումները կքննարկվեն առաջնահերթության կարգով, և թույլտվությունները կտրամադրվեն աստիճանաբար»,- ասվում է հայտարարության մեջ։

  • Երբ հանքարդյունաբերությունն ու նորագույն տեխնոլոգիաները նույն ալիքի վրա են

    Երեկ Seaside Startup Summit-ի էներգետիկ միջավայրում անցկացվեց Mining Innovation Summit-ը՝ Հայաստանում հանքարդյունաբերության, տեխնոլոգիաների և նորարարությունների համադրմանն ուղղված առաջին և ամենամասշտաբային հարթակը։

    Մի վայրում հավաքվել էին ոլորտների առաջատար ներկայացուցիչները՝ կիսվելու փորձով, նոր գաղափարներով ու լուծումներով, գտնելու համագործակցության նոր եզրեր և ձևավորելու երկխոսություն, որը կարող է վերածվել իրական նախագծերի։

  • Բարի՛ երթ, սիրելի՛ շրջանավարտներ. Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճյուղում տեղի ունեցավ դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը (լուսանկարներ)



    Հուլիսի 30-ին Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի (ՌՏՀ) Երևանի մասնաճյուղում տեղի ունեցավ 2026 թվականի բակալավրիատի և քոլեջի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը։

    Այս օրը շրջանավարտների համար դարձավ կյանքի ամենահիշարժան ու կարևոր իրադարձություններից մեկը։ Երջանիկ ժպիտները, հուզմունքը, հարազատների շնորհավորանքներն ու ձեռքերում պահված երկար սպասված դիպլոմները վկայում էին տարիների հետևողական աշխատանքի և ձեռքբերումների մասին։
    Արարողությունը բացեց մասնաճյուղի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու, Ռուսաստանի Դաշնության կրթության ոլորտի պատվավոր աշխատող Թամարա Ռազմիկի Վարդանյանը։

    Ողջունելով շրջանավարտներին՝ նա նշեց. «Վստահ եմ, որ այս օրը երկար կմնա ձեր հիշողության մեջ։ Այսօր դուք ստանում եք ոչ միայն բարձրագույն կրթության մասին փաստաթուղթ, այլև ձեր աշխատասիրության, նպատակասլացության և գիտելիքի հանդեպ նվիրումի խորհրդանիշը։ Տեխնոլոգիաների արագ զարգացող աշխարհում կարևոր է ոչ միայն մասնագիտական գիտելիքներ ունենալը, այլև կարողանալ լայն մտածել, լինել ստեղծագործ և պատրաստ՝ դիմագրավելու ժամանակի նոր մարտահրավերներին»։

    Թամարա Վարդանյանը նաև ընդգծեց, որ մասնաճյուղը հպարտանում է իր ուսանողներով, ովքեր տարիներ շարունակ աչքի են ընկել ոչ միայն ուսման մեջ, այլև գիտական, հասարակական, մշակութային և մարզական կյանքում՝ արժանապատվորեն ներկայացնելով համալսարանը տարբեր հարթակներում։
    «Հիշե՛ք՝ իրական հաջողությունը պայմանավորված է ոչ միայն գիտելիքներով, այլև ազնվությամբ, պատասխանատվությամբ, բարեվարքությամբ և հասարակության ու պետության հանդեպ ծառայելու պատրաստակամությամբ»,– նշեց մասնաճյուղի տնօրենը։

    Շրջանավարտներին շնորհավորեց նաև Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանության խորհրդական Ալեքսանդր Իգորի Նովիկովը։
    «Ձեր դիպլոմը վստահելի ուղեգիր է դեպի մասնագիտական կյանք, ամուր հիմք և որակի վկայագիր, որը ճանաչված է ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում։ Համարձակորեն կյանքի կոչե՛ք ձեր գաղափարներն ու նախաձեռնությունները և երբեք մի՛ սահմանափակվեք արդեն ձեռք բերածով»,– ասաց նա։

    Շրջանավարտներին իր բարեմաղթանքները հղեց նաև Երևանում Ռուսական տան ղեկավարի տեղակալ Եկատերինա Անդրեևան՝ մաղթելով նրանց հաջողություններ մասնագիտական գործունեության, ձեռնարկատիրության և գիտության ոլորտներում, ինչպես նաև նոր գաղափարներ, ստեղծագործ մոտեցումներ և նշանակալի ձեռքբերումներ։

    2026 թվականին Երևանի Պլեխանովի անվան ՌՏՀ մասնաճյուղի բակալավրիատն ու քոլեջն ավարտեցին ավելի քան 150 շրջանավարտներ։ 

    Արարողության ավարտին, արդեն ձևավորված ավանդույթի համաձայն, շրջանավարտները երկինք բաց թողեցին օդապարիկներ, որոնք խորհրդանշում էին նոր երազանքներ, լայն հնարավորություններ և ապագա հաջողություններ։

    Թող այս օրը երկար մնա շրջանավարտների հիշողության մեջ, իսկ Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճյուղը նրանց համար միշտ լինի ջերմ հիշողությունների, արժեքավոր գիտելիքների և կյանքի կարևոր ձեռքբերումների խորհրդանիշ։

    Բարի՛ երթ, սիրելի՛ շրջանավարտներ։ Թող ձեր մասնագիտական ուղին լի լինի հաջողություններով, համարձակ նախաձեռնություններով և նոր նվաճումներով։



  • Իմ խորհուրդը ապագա սերնդին․ Մհեր Ավետիսյան

    Մի հավատացեք ամեն բարձրաձայն ասված խոսքի․ միշտ փնտրեք փաստերը։

     Սովորեք, զարգացեք, մտածեք ինքնուրույն և երբեք մի կորցրեք քննադատական մտածողությունը։ Հարգեք միմյանց, նույնիսկ երբ համա