Category: Oratert.am

  • 5 ամսվա ընթացքում գազի ներմուծումը Վրաստան աճել է 10%-ով

    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
    Ըստ Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալների՝ այս տարվա առաջին հինգ ամիսներին Վրաստանն Ադրբեջանից և Ռուսաստ
  • Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել է Wildberries-ի վաճառողների փոխհատուցման հարցերը



    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Նարեկ Հովակիմյանը և Լիլյա Սիրականյանը հուլիսի 30-ին ընդունել են «Wildberries» առևտրային հարթակի ներկայացուցիչներին։

    Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանում էլեկտրոնային առևտրի զարգացման, ձեռնարկատերերի աջակցության, ընթացակարգերի դյուրացման, ինչպես նաև համագործակցության հետագա ուղղություններին առնչվող հարցեր։

    «Wildberries»-ի ներկայացուցիչները կարևորել են Հայաստանի դերը՝ տարածաշրջանում էլեկտրոնային առևտրի զարգացման հեռանկարի տեսանկյունից։
    Հանդիպման ընթացքում հատուկ քննարկման առարկա են դարձել այն վաճառողների հարցերը, որոնց ապրանքները տուժել են «Wildberries»-ի լոգիստիկ ենթակառուցվածքի հետ կապված վերջին իրադարձությունների հետևանքով։

    «Wildberries»-ի ներկայացուցիչները հայտնել են, որ ընկերությունն արդեն սկսել է իրականացնել հաշվարկներ, իսկ փոխհատուցման և աջակցության մեխանիզմներն ու մոտեցումներն ավարտական փուլում են։


    Գործընթացի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն։



    Հետևեք մեզ՝ այստեղ


  • Առանց քննության վարորդական իրավունք ստանալու համար 300 հազար դրամ է փոխանցել․ մեղադրանք է առաջադրվել



    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    2026 թվականի հունիսի 24-ին Հակակոռուպցիոն դատարանում քննության է ընդունվել Լ. Ա-ի վերաբերյալ քրեական գործը։ Գործը մակագրվել է դատավոր Վարդգես Ստեփանյանին։ Iravaban.net-ը տեղեկանում է Դատալեքս դատական տեղեկատվական հարթակից։

    Դեպքի հանգամանքները

    Լ. Ա.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա պաշտոնատար անձի կողմից ծառայողական լիազորությունների շրջանակներում իր օգտին ապօրինի գործողություն կատարելու համար տվել է 300.000 ՀՀ դրամին համարժեք կաշառք, սակայն դիտավորության մեջ հանցագործությունն իր կամքից անկախ հանգամանքներով չի իրագործվել:
    Այսպես, Լ․ Ա․ 2026 թվականի մայիսի 17-ին, «TIkTok» սոցիալական հարթակում, ծանոթացել է գումարի դիմաց վարորդական իրավունքի վկայական ձեռք բերելու վերաբերյալ հրապարակմանը:
    Դեռևս 2023 թվականի դեկտեմբերի 18-ից, տեղեկացված լինելու ՀՀ-ում վարորդական իրավունքի վկայականի ստացման գործընթացի մասին և հասկանալով, որ օրինական ճանապարհով չի կարող այն ձեռք բերել, Լ. Ա․ նպատակադրվել է սահմանված կարգի խախտմամբ’ կաշառք տալու դիմաց, ստանալ «B» կարգի վարորդական իրավունքի վկայական:
    Դիտավորության մեջ ընդգրկված հանցավոր արարքն իրագործելու նպատակով «TikTok» սոցիալական կայքի, իսկ այնուհետև նաև «WhatsApp» հավելվածի հեռախոսահամարի միջոցով կապ է հաստատել նշված հայտարարությունը տարածած անձի հետ, ով, ներկայանալով որպես Երևանի հաշվառման-քննական բաժնի պետ, առանց համապատասխան քննություններին մասնակցելու և դրական արդյունք ստանալու, վարորդական իրավունքի վկայական ձեռք բերելու համար պահանջել է 300.000 ՀՀ դրամ կաշառք, ինչին Լ. Ա․ համաձայնել է և 2026 թվականի մայիսի 19-ին, Երևան քաղաքի Բագրատունյաց պողոտա 12 հասցեին կից տեղակայված կրիպտոմատի միջոցով, հիշյալ անձին փոխանցել է 300.000 ՀՀ դրամին համարժեք կրիպտոարժույթ, որից հետո վճարման անդորրագրի լուսանկարն էլեկտրոնային եղանակով փոխանցել է բաժնի պետ ներկայացած անձին և վարորդական իրավունքի վկայականը ստանալու նպատակով, նույն օրը, ներկայացել Երևան քաղաքի Գաջեգործների փողոց 76 հասցեում գործող Երևանի հաշվառման-քննական բաժին, որտեղ պարզվել է, որ իր հետ հաղորդակցված և բաժնի պետ ներկայացած անձը վարորդական իրավունքի վկայականի տրամադրման մասին հայտնել է կեղծ տվյալներ և փոխանցված գումարին տիրացել է կաշառք ստանալու պատրվակով, որպիսի պայմաններում Լ․ Ա․-ի դիտավորության մեջ ընդգրկված հանցագործությունն իր կամքից անկախ հանգամանքներով չի իրագործվել:

    Լ. Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 44-436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։

    Դատարանը գործի վարույթը ստանձնել է 2026 թվականի հունիսի 29-ին։ Նախնական դատալսումների առաջին նիստը, որը նշանակված էր հուլիսի 6-ին, չի կայացել՝ դատավորի առանձին սենյակում գտնվելու հանգամանքով պայմանավորված։

    Հաջորդ նախնական դատական նիստը նշանակված է 2026 թվականի օգոստոսի 14-ին՝ ժամը 12:00-ին։

    Լ․ Ա․-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը։

    Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

    Հետևեք մեզ՝ այստեղ


  • «Opel»-ը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին



    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Այսօր՝ հուլիսի 30–ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20.50–ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Ազատության պողոտայից դեպի Սարալանջ տանող հատվածում վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող 20-25 տարեկան մի աղջկա։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածին նախ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել, ապա տեղափոխել Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

    Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4–րդ գումարտակի 2–րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ։

    Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկները։

    Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալներ Արթուր Ադամյանի, Գրիգոր Ավետիսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ։

    Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի և վրաերթի ենթարկվածի ինքնությունը։

    Ֆոտոլրագրողի տեղեկություններով, վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ, իսկ վրաերթը տեղի է ունեցել Հաղթանակ զբոսայգու դիմաց գործող ստորգետնյա անցումից մոտ 80 մետր հեռավորության վրա, ու եթե հետիոտնը անցներ ստորգետնյա անցումով, վրաերթի չէր ենթարկվի։


    Հետևեք մեզ՝ այստեղ


  • Գառնիում կստեղծվի հայկական գորգարվեստին նվիրված նոր մշակութային կենտրոն

    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Գործադիրն ընդունել է «Գույքի նվիրաբերությունն ընդունելու և ամրացնելու մասին» որոշում։ Ըստ հիմնավորման՝ ԿԳՄՍ նախարարության և բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսյանի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որով բարերարի կողմից նախատեսվում է ՀՀ-ին նվիրաբերել Կոտայքի մարզի Գառնի համայնքում գտնվող իրեն պատկանող անշարժ գույքը, ինչպես նաև բարերարի անձնական հավաքածուն՝ Հայաստանում գորգերի թանգարանի ստեղծման նպատակով, և խնդրել կազմակերպել նշված անշարժ գույքը ՀՀ-ը որպես նվիրաբերություն ընդունելու հետ կապված գործընթացը։

    Որոշմամբ նախատեսվում է ընդունել Լևոն Վարթան Դեր Բեդրոսյանի սեփականություն հանդիսացող՝ Կոտայքի մարզ, համայնք Գառնի, Գեղարդի խճուղի, 3-րդ փակուղի, 1 հասցեում գտնվող, 817.64 քառ. մետր ընդհանուր մակերեսով շենք-շինությունների, ինչպես նաև դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0.26 հա մակերեսով հողամասի և Կոտայքի մարզ, համայնք Գառնի, Գեղարդի խճուղի, 2-րդ փակուղի, 6/1 հողամաս հասցեում գտնվող 0.1 հա մակերեսով հողամասի նվիրաբերությունը ՀՀ-ին և ամրացնել ԿԳՄՍ նախարարությանը՝ գորգերի թանգարանի հիմնադրման և գործունեության ապահովման նպատակով՝ պահպանելով այդ տանը բարերարի բնակության իրավունքը։ Արդյունքում՝ հնարավորություն կստեղծվի ձևավորել հայկական գորգարվեստին նվիրված նոր մշակութային կենտրոն:

  • Հայաստանում ՄԻԱՎ-ով վարակման նոր դեպքերն աճել են ավելի քան 20%-ով. UNAIDS



    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Հայաստանը ներառվել է այն 21 երկրների ցանկում, որտեղ ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերով համատեղ ծրագրի (UNAIDS) գնահատմամբ, 2025 թվականին ՄԻԱՎ-ով վարակման նոր դեպքերի թիվն ավելի քան 20%-ով գերազանցել է 2010 թվականի մակարդակը,

    Այս մասին նշվում է United to End AIDS զեկույցում, որը հրապարակվել է Ռիո դե Ժանեյրոյում կայացած ՁԻԱՀ-ի միջազգային համաժողովի շրջանակում։

    ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համատեղ ծրագիրը (UNAIDS) Հայաստանի համար առանձին աճի ցուցանիշ չի ներկայացրել։ Կազմակերպությունը պարզաբանել է, որ ցանկում ընդգրկվել են այն երկրները, որոնց համար առկա են 2010 և 2025 թվականների գնահատականներ, և որոնցում յուրաքանչյուր տարի գրանցվել է առնվազն 200 նոր վարակման դեպք։

    UNAIDS-ի գնահատմամբ՝ Արևելյան Եվրոպան և Կենտրոնական Ասիան շարունակում են մնալ աշխարհի այն երեք տարածաշրջաններից մեկը, որտեղ 2010 թվականից ի վեր ՄԻԱՎ-ի նոր դեպքերի թիվը ոչ թե նվազել, այլ աճել է։ Տարածաշրջանում աճը կազմել է 17%։

    Հայաստանի ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տվյալներով՝ 2025 թվականին երկրի քաղաքացիների շրջանում հայտնաբերվել է 467 նոր ՄԻԱՎ-ի դեպք և գրանցվել 152 ՁԻԱՀ-ի դեպք։ Բացի այդ, 47 ՄԻԱՎ-ի դեպք արձանագրվել է օտարերկրյա քաղաքացիների շրջանում։

    Հետևեք մեզ՝ այստեղ


  • Ուկրաինայի ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 2 մարդ է զոհվել Զապորոժիեիում. այլ զոհեր նույնպես եղել են

    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով Զապորոժիեի շրջանում զոհվել է երկու մարդ, զոհերի մասին հաղորդվել է նաև Ուդմուրտիայում և Լուգանսկում։

    Ուկրաինայի զինված ուժերը զանգվածային հրետանային հարված են հասցրել Զապորոժիեի շրջանի Բլագովեշչենկա գյուղի բնակելի թաղամասերին, որի հետևանքով զոհվել է մեկ կին։ Կամենկա-Դնեպրովսկա քաղաքի վրա գիշերային հարձակման ժամանակ զոհվել է ևս մեկ քաղաքացիական անձ, վնասվել են տներ և կոմունալ գծեր։

    Պերմի մարզը ենթարկվել է զանգվածային անօդաչու թռչող սարքի հարձակման, 2 օրվա ընթացքում խոցվել է ավելի քան 50 անօդաչու թռչող սարք։ Այսօրվա հարվածների հետևանքով երկու ոչ բնակելի շենք աննշան վնաս է կրել։ Զոհեր չկան։

    Ուդմուրտիայի հյուսիսում ոչնչացվել է երկու անօդաչու թռչող սարք, իշխանությունները հայտնել են մեկ քաղաքացիական անձի մահվան մասին։ Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանի մամուլի ծառայությունը հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքի հարձակման մասին, որը փորձել է թիրախավորել կառույցի միջուկային վառելիքի պահեստը։ Զինամթերքը վնասազերծվել է։

  • Ինչպես համատեղել ինովացիաներն ու հանքարդյունաբերությունը

    Ինչպես համատեղել ինովացիաներն ու հանքարդյունաբերությունը:

    Հենց այս պահին Seaside Startup Summit 2026-ի շրջանակում կապուտաչյա Սևանի գեղատեսիլ ափին ընթանում է:

  • Բելգիայի Դաշնային խորհրդարանում կրկին բարձրացվել է Ավետիք Չալաբյանի քաղաքական հետապնդման հարցը

    Պատգամավոր Սամինը հիշեցրել է, որ Ավետիք Չալաբյանի նախորդ քրեական հետապնդումը քննադատության է արժանացել միջազգային կառույցների կողմից՝ նշելով ԱՄՆ դեսպանության Մարդու իրավունքների զեկույցը, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի և Freedom House-ի գնահատականները։ Նա նաև հարցրել է, թե ինչպես է Եվրոպական միությունը կարողանում համադրել Հայաստանի հետ համագործակցությունը` քաղաքական ընդդիմության, հիմնարար ազատությունների և դատական իշխանության անկախության վերաբերյալ օրեցօր աճող հետապնդումներին զուգահեռ:

  • Արևային վահանակներից պատրաստված ցանկապատը կարող է ավելի մատչելի լինել, քան ավանդական ցանկապատը. Որո՞նք են դրա առավելությունները



    Արևային վահանակների համաշխարհային արտադրության կտրուկ աճը հանգեցրել է նոր միտումների։ Չինացի արտադրողները արտադրում են արևային վահանակներ այնպիսի քանակությամբ, որ համաշխարհային գերմատակարարումը հանգեցրել է գների անկմանը։ Վահանակներն այնքան էժան են, որ Գերմանիայում և Նիդեռլանդներում դրանք օգտագործվում են ցանկապատեր կառուցելու համար, գրում է unian.net–ը:

    Հունգարական raketa հրատարակությունը գրում է, որ արևային վահանակները սովորաբար տեղադրվում են տանիքների վրա, քանի որ այնտեղ դրանք առավել արդյունավետ են, բայց ներկայիս գերմատակարարման շնորհիվ նույնիսկ ցանկապատերն են շահութաբեր, քանի որ աշխատուժի ծախսերը շատ ավելի ցածր են։

    Արևային ցանկապատերն արդեն հայտնվում են Մեծ Բրիտանիայում, Հյուսիսային Ամերիկայում և Ավստրալիայում։

    Միջազգային էներգետիկ գործակալության հունվարյան զեկույցի համաձայն կանխատեսվում է, որ համաշխարհային արևային վահանակների մատակարարումը տարեվերջին կհասնի 1100 գիգավատի, ինչը երեք անգամ գերազանցում է պահանջարկը: Գործակալությունը նշել է, որ սպոտ շուկայական գները 2023 թվականին կիսով չափ նվազել են և կանխատեսվում է, որ մինչև 2028 թվականը կնվազեն ևս 40%-ով:

    Ցանկապատերի համար օգտագործվող արևային վահանակների ժողովրդականությունը պայմանավորված է մի քանի գործոններով.

    –դրանք հեշտ են տեղադրվում առկա կառույցների վրա,

    –դրանց ուղղահայաց և երկկողմանի կողմնորոշումը թույլ է տալիս մի կողմին արևի լույս ստանալ առավոտյան, իսկ մյուսին՝ կեսօրին,

    –այն օգտագործվում է նաև որպես ցանկապատ:

    Ավելին, խորհուրդ է տրվում դիտարկել արևային վահանակներ տեղադրել մայրուղիների, ամբարտակների կամ հողամասերի եզրերին:

    Տեղադրե՛ք  SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։

    Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

    Զանգահարեք 8757, 010 440055

    էլ. փոստ ֊ [email protected]