«Opel»-ը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին

Written by

in



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Այսօր՝ հուլիսի 30–ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20.50–ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Ազատության պողոտայից դեպի Սարալանջ տանող հատվածում վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող 20-25 տարեկան մի աղջկա։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածին նախ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել, ապա տեղափոխել Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4–րդ գումարտակի 2–րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկները։

Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալներ Արթուր Ադամյանի, Գրիգոր Ավետիսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի և վրաերթի ենթարկվածի ինքնությունը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ, իսկ վրաերթը տեղի է ունեցել Հաղթանակ զբոսայգու դիմաց գործող ստորգետնյա անցումից մոտ 80 մետր հեռավորության վրա, ու եթե հետիոտնը անցներ ստորգետնյա անցումով, վրաերթի չէր ենթարկվի։


Հետևեք մեզ՝ այստեղ


Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *