Բեսպրիդել, ֆիզիկական ուժի կիրառում, առևտուր Վարդաշեն ՔԿՀ-ում․ բանտարկյալներն ահազանգում են

Written by

in

«Վարդաշեն» ՔԿՀ-ում  դատապարտյալների իրավունքները ոտնահարվում են․ անպատեհ տրվում են տույժեր, ինչը խոչընդոտում է շատերի վաղաժամկետ ազատմանը, կազմվում են կեղծ և հորինված արձանագրություններ օպերատիվ բաժնի կողմից, դատապարտյալների նկատմամբ անմարդկային վերաբերմունք է, հայհոյում են, ֆիզիկակական ուժ կիրառում։

Այս մասին  NewDay.am-ին ահազանգում են «Վարդաշեն» ՔԿՀ-ի մի քանի դատապարտյալներ։

Ներկայացնում ենք նրանց մեզ ուղղված ձեռագիր գրված նամակի բովանդակությունը։

« «Վարդաշեն» ՔԿՀ-ում  դատապարտյալների իրավունքները ոտնահարվում են․ անպատեհ տրվում են տույժեր, ինչը խոչընդոտում է շատերի վաղաժամկետ ազատմանը, կազմվում են կեղծ և հորինված արձանագրություններ օպերատիվ բաժնի կողմից։ ՔԿՀ են  բերվում հեռախոսներ, և իրենց ձեռքով իսկ հայտնաբերվում են։ Բանտարկյալների կացարաններից ապօրինի կերպով դուրս են բերվել առաջին անհրաժեշտության կենցաղային օգտագործման իրեր (պահարան, սպասք, էլեկտրական ջեռոց, սառնարան, հիգիենայի պարագաներ և այլ թույլատրվող իրեր)։ Օպերատիվ բաժնի պետ Հակոբյանը ՔԿՀ պետից անկախ իրականացնում է ինքնաիրավչություն, դատապարտյալներին և մյուս ՔԿՀ աշխատակիցներին տրամադրում է միմյանց դեմ։ Սահմանված նմուշին նման, օրենքով թույլատրելի համազգեստի համար տրվում են տույժեր։ Օպերատիվ վարչության պետ Հակոբյանի հրահանգով նրա աշխատակիցները դատապարտյալների հետ վարվում են անմարդկային ձևով։ Դրսևորում են ագրեսիվ վարքագիծ (հայհոյանք, ֆիզիկական ուժ), ոչ աշխատանքային օրերին՝ գիշերը ժամը 00:00-ից հետո ապօրինի կերպով մուտք են գործում կացարաններ, խանգարում դատապարտյալների քունը, կատարում են, առանց որևէ արձանագրության ու հրամանի, խուզարկություն (Օպերատիվ բաժանի պետի գլխավորությամբ)։ Օպերատիվ բաժնի պետի վատ աշխատանքի արդյունքում բանտարկյալների ներանձնային հարաբերությունները գտնվում են լարման գագաթնակետին։ Ինչպես նաև որոշ աշխատակիցների սադրիչ գործողությունների հետևանքով անդադար կազմվում են կեղծ արձանագրություններ, այնուհետև տրվում են տույժեր։

Վերջերս սոցցանցերում տարածված այն լուրը, իբր «Վարդաշեն» ՔԿՀ-ում տեղի ունեցած ծեծկռտուքը կապված է եղել հուլիսի 7-ին կայացած ԱԺ ընտրությունների հետ, կեղծ է, ներքին լարվածությունը շեղելու համար։  Միջադեպը կապված է եղել ներանձնային հարաբերությունների հետ․ օպերատիվ բաժնի պետ Եգոր Հակոբյանի սադրիչ գործողությունների։  Պատմությունը  կապված է եղել հեռախոսների առքուվաճառքի, ինչպես նաև իր կողմից որոշ դատապարտյալների հովանավորչություն և արտոնություն տալու հետ։  Տվյալ դատապարտյալները Եգորի համաքաղաքացիներն են՝ զեմերը։

Հրավիրում ենք բոլոր պետական իրավասու կառույցների ուշադրությունը «Վարդաշեն» ՔԿՀ-ում տիրող բեսպրիդելը և մարդկանց ճակատագրերի խորտակումը կանխելու համար»,-գրված է  նամակում։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *