Category: Newday.am

  • Մենք պահանջում ենք կառավարությունից լուծել զnհված զինծառայողների ընտանիքների խնդիրները և ապահովել նրանց անհրաժեշտ աջակցությունը. «Ուժեղ Հայաստան»

    Մենք պահանջում ենք կառավարությունից լուծել զոհված զինծառայողների ընտանիքների խնդիրները և ապահովել նրանց անհրաժեշտ աջակցությունը։ Այս մասին հայտնել են «Ուժեղ Հայաստան»-ից:

    ««Ուժեղ Հայաստանը» մշտապես կանգնելու է նրանց կողքին և շարունակելու է աջակցել նրանց»,- հայտնել են խմբակցությունից:

  • Դատախազությունը պահանջում է բռնագանձում տարածել Տիգրան Մեծի պողոտա 16 հասցեի անշարժ գույքի վրա. հայցն ընդունվել է դատարանի վարույթ

    Գլխավոր դատախազությունը 2026 թվականի սեպտեմբերի 29-ին, պետական շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Պետական գույքի կառավարման կոմիտեի, ՍՊ ընկերության, ՓԲ ընկերության՝ պահանջելով, ի թիվս այլնի, բռնագանձում տարածել Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտա 16 հասցեում գտնվող (նախկին հասցե՝ Մ. Խորենացի 43, «Այրարատ» կինոթատրոն) անշարժ գույքի վրա:

    Գլխավոր դատախազության պահանջի հիմքում դրված է այն հանգամանքը, որ մինչև 2017 թվականի հունվարի 14-ը Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտա 16 հասցեում գտնվող անշարժ գույքի սեփականաշնորհմանն ուղղված մասնավորեցման գործարքով սահմանված՝ 1.550.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի ներդրումներ չեն կատարվել:

    Հակակոռուպցիոն դատարանի՝ 2026 թվականի հոկտեմբերի 5-ի որոշմամբ, հայցադիմումն ընդունվել է վարույթ, նույն օրվա մեկ այլ որոշմամբ կիրառվել է հայցի ապահովման միջոց. ՍՊ ընկերությանն արգելվել է կատարել ցանկացած գործողություն, որը կհանգեցնի Տիգրան Մեծի պողոտա 16 հասցեում գտնվող անշարժ գույքի փաստացի կամ իրավական վիճակի փոփոխության:

  • Բնակչությանը հայրենիքից հեռացնելը և նրա մշակութային հետքը վերացնելը նույն գործընթացի երկու կողմերն են. Հովիկ Ավանեսով

    Այս հանցավոր քաղաքականության ամենաընդգծված դրսևորումներից էր 2020 թվականի հոկտեմբերի 8-ին իրականացված հարձակումն ընդդեմ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու (Տիգրանյան Ա., Շուշիի սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու թիրախավորման դեպքի քննություն, https://monumentwatch.org/wp-content/uploads/2022/09/09-Մշակույթ-2022-2.pdf ) ։ Ադրբեջանական զինուժը գերճշգրիտ զինատեսակներով նույն օրը երկու անգամ հարվածեց այդ սրբավայրին՝ լիովին գիտակցելով, որ հարվածում է ոչ թե ռազմական թիրախի, այլ հոգևոր կենտրոնի։ Ավելին՝ այդ պատերազմական հանցագործության հետևանքով վիրավորվել են միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչներ (https://hayeli.am/?p=609311&l=am): Սա բացահայտ հանցագործություն էր՝ ոչ միայն ընդդեմ հայկական մշակույթի, այլև՝ համամարդկային արժեքների և միջազգային իրավունքի։
  • «Շուտով հանդես ենք գալու խաղաղություն՝ առանց զիջումների, զիջումները դադարեցնելու ծրագրով»․ Տիգրան Աբրահամյան

    «Մենք հետամուտ ենք լինելու առ այն, որ այս անվերջանալի զիջումների շղթան ավարտվի։ Մենք շուտով հանդես ենք գալու խաղաղություն՝ առանց զիջումների, զիջումները դադարեցնելու ծրագրով, որի մասին ավելի մանրամասն կհայտնենք երկու շաբաթ հետո՝ հաջորդ քառօրյայի ընթացքում»,- ԱԺ խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ հայտնեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

    Անդրադառնալով ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին՝ նա ասաց․ «Ուժեղ Հայաստանը» փոքր հաջողություն արձանագրեց առ այն, որ հարցուպատասխանի վերջում հասանք նրան՝  Նիկոլ Փաշինյանն ընդունեց, որ նա չի պատրաստվում ադրբեջանցի զինծառայողին՝ օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվելու դեպքում արտահանձնել Ադրբեջան»։ Ըստ նրա Շաքիի դեպքը փորձություն էր Ադրբեջանի կողմից, որը Նիկոլ Փաշինյանը ձախողեց․ «Ալիևը շարունակում է զիջումներ պահանջել ՀՀ-ից, իսկ Նիկոլ Փաշինյանը շարունակում է զիջումների գնալ։ Փաստացի դա վկայում է այն մասին, որ ՀՀ կառավարության ղեկավարը ՀՀ-ն թուլացնում է ներսից, Ալիևը՝ դրսից»։
    Հարցին՝ ի՞նչ գործողություններ եք նախատեսում Նիկոլ Փաշինյանի հեռացման համար, Տիգրան Աբրահամյանը պատասխանեց․ «Հիմա ԱԺ-ում ունենք ինստիտուցիոնալ պայքար, որի արդյունքում ԵԽԽՎ-ն հրապարակեց այն զեկույցը, որը վերաբերում է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին, որտեղ արձանագրված են աննախադեպ խախտումներ, որոնք տեղի են ունեցել նախընտրական փուլում, ընտրությունների օրը և հետընտրական գործընթացներում։ Մեր պայքարի ընդհանուր մոդելը ինստիտուցիոնալ պայքարն է ԱԺ-ում։ Լինելու է փողոցային պայքար, լինելու է մեկ անգամ և լինելու է հաղթական»։

  • Երևանյան դպրոցում 11-ամյա աշակերտը ցուցափայտով հարվածներ է հասցրել դասընկերոջը. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

    Սեպտեմբերի 29-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ դպրոցներից մեկից «մեջքի տրավմա» ախտորոշմամբ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել մի երեխա, հաղորդում է Shamshyan.com–ը։

    Հիվանդանոցում պարզվել է, որ բուժօգնության տեղափոխվածը Արարատի մարզի բնակիչ 12-ամյա Գ. Պ.-ն է։

    Տեղում ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողներին Արարատի մարզի բնակիչ 34-ամյա Ալլա Մ.-ն հայտնել է, որ սեպտեմբերի 28-ին՝ ժամը 12։00-ի սահմաններում, դպրոցում իր որդու՝ Գ. Պ.-ի և վերջինիս դասընկեր՝ 11-ամյա Զ. Վ.-ի միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ վերջինս ցուցափայտով հարվածել է որդու ձեռքին, ուսերին և մեջքին՝ պատճառելով ֆիզիկական ցավ։

    Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին։

  • Փաշինյանի որոշմամբ՝ ՌԴ Իրկուտսկի մարզից ՀՀ ժանտախտի ներբերման և տարածման կանխարգելման միջոցառումների համաձայնեցման հանձնաժողով կստեղծվի

    Վարչապետի որոշմամբ՝ ՌԴ Իրկուտսկի մարզից ՀՀ ժանտախտի ներբերման և տարածման կանխարգելման միջոցառումների համաձայնեցման հանձնաժողով կստեղծվի։

    «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ և 16-րդ մասերով՝

    1. Ռուսաստանի Դաշնության Իրկուտսկի մարզից Հայաստանի Հանրապետություն ժանտախտի ներբերման և տարածման կանխարգելման միջոցառումների միջգերատեսչական համաձայնեցման նպատակով ստեղծել հանձնաժողով (այսուհետ՝ հանձնաժողով)՝ որպես խորհրդակցական մարմին։

    2. Հաստատել՝ 1) հանձնաժողովի կազմը՝ համաձայն N 1 հավելվածի. 2) հանձնաժողովի գործունեության կարգը՝ համաձայն N 2 հավելվածի։

    3. Հանձնաժողովի նախագահին՝ ապահովել հանձնաժողովի աշխատանքների կազմակերպումը, իսկ միջգերատեսչական համաձայնեցում պահանջող հարցերի վերաբերյալ անհրաժեշտ առաջարկություններն անհապաղ ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետին։

    4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝ 2 1) ապահովել հանձնաժողովի կազմակերպատեխնիկական սպասարկումը՝ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության մասնակցությամբ, և սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում նշանակել հանձնաժողովի քարտուղարին.

    2) իր իրավասությունների և նշված կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված գործառույթների շրջանակում ապահովել հանձնաժողովին մասնագիտական տեղեկատվության, ռիսկի գնահատումների և արձագանքման առաջարկությունների ներկայացումը։

    5. Հանձնաժողովում ներկայացված մարմինների և կազմակերպության ղեկավարներին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին ներկայացնել հանձնաժողովում իրենց մարմինը ներկայացնող պաշտոնատար անձի, օպերատիվ տեղեկատվության փոխանակման պատասխանատու անձի և նրան փոխարինող անձի տվյալները, պաշտոնական կապի միջոցները, իսկ դրանց փոփոխության դեպքում՝ անհապաղ թարմացնել այդ տեղեկատվությունը։

    6. Հանձնաժողովի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տասը աշխատանքային օրվա ընթացքում գումարել հանձնաժողովի առաջին նիստը՝ Ռուսաստանի Դաշնության Իրկուտսկի մարզից Հայաստանի Հանրապետություն ժանտախտի ներբերման և տարածման ռիսկի գնահատման, կանխարգելման միջոցառումների համաձայնեցման և առկա պատրաստվածության վիճակի քննարկման նպատակով։

    Մինչ այդ N 2 հավելվածով նախատեսված հրատապ արձագանքման հիմքեր առաջանալու դեպքում գործել այդ հավելվածով սահմանված կարգով։

    7. Հանձնաժողովի առաջարկությունների իրականացման համար անհրաժեշտ իրավական ակտերն ընդունվում, իսկ միջոցառումներն իրականացվում են իրավասու մարմինների կողմից՝ օրենքով նախատեսված հիմքերով և կարգով»,-նշված է որոշման մեջ։

  • Կապահովվի երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի իրականացումը. լրացուցիչ 500 մլն դրամ կհատկացվի

    Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2024-2026 թթ. ծրագրերի, այդ թվում՝ մարզում հիփոթեքի աջակցության և հիփոթեքի մարման աջակցության ծրագրերի, ինչպես նաև 2023 թ. դեկտեմբերի 30-ի դրությամբ կանխավճարի ապահովագրության ծրագրում ընդգրկված շահառուների շրջանակում ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության հետ պայմանագիր կնքած բանկեր կամ վարկային կազմակերպություններ դիմած, ինչպես նաև հիփոթեքի մարման աջակցության ծրագրի շրջանակում նախարարություն դիմած քաղաքացիներին աջակցության տրամադրման գործընթացն ապահովելու նպատակով՝ գործադիրն ընդունել է որոշում։

    Ըստ այդմ՝ առաջարկվում է ծրագրերի շրջանակում 2026 թ. 3-րդ և 4-րդ եռամսյակներում դիմած դիմող շուրջ 626 շահառուներին ֆինանսական աջակցություն տրամադրելու նպատակով հատկացնել 500 մլն հազար դրամ։  Որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով ծրագրերի համար դիմողների թվի աննախադեպ աճը, ինչպես նաև 28.08.2026թ. դրությամբ փաստացի ցուցանիշների հիման վրա կատարված կանխատեսումները։ Աջակցություն կտրամադրվի՝ 170-ը մարզում հիփոթեքի աջակցության ծրագրով (յուրաքանչյուրին միջինում 1 մլն դրամ), 120-ը՝ կանխավճարի ապահովագրության ծրագրով (յուրաքանչյուրին միջինում 30 հազար դրամ), 336-ը՝ հիփոթեքի մարման աջակցության ծրագրով (յուրաքանչյուրին միջինում 970 հազար դրամ)։

    Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը  ներկայացրել է ծրագրի ընդհանուր վիճակագրությունը՝ մեկնարկից ի վեր աջակցություն է տրամադրվել 17,609 շահառուի։ Ըստ նախարարի՝ 13,2 մլրդ դրամի աջակցությունը տրամադրվել է երեխա ունենալու, ինչպես նաև մարզային բնակավայրերում բնակարան ձեռք բերելու կամ բնակարան կառուցելու դեպքում։ 2026 թվականին ծրագրի շրջանակում փոխհատուցում է տրամադրվել 2 425 շահառուի։

    Արսեն Թորոսյանը տեղեկացրել է, որ ծրագիրն ընդունվել է 2020 թ. մայիսին և նախատեսվում է ավարտել այս տարվա վերջին։ «Բայց տեսնելով, թե ինչպիսի ազդեցություն ունի այս ծրագիրն ընտանիքների վրա, մենք արդեն նոր ծրագիր ենք շրջանառում և  շուտով կներկայացնեք Կառավարության քննարկմանը։ Այն հիմնված է  գործող ծրագրի տրամաբանության վրա՝ որոշակի փոփոխություններով, որոնք դուրս են բերվել ծրագրի մշտադիտարկման արդյունքում։ Սա կարևոր ծրագիր է ժողովրդագրական խնդիրների լուծման տեսանկյունից»,-ասել է նախարարը։

  • «Հրապարակ». Ով է զբաղեցնելու ՀՖՖ նախագահի աթոռը

    «Հրապարակ» թերթը գրում է.

    «Մոտենում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ընտրությունները: Դեկտեմբերին հրավիրված ՀՖՖ հերթական ժողովի ժամանակ ՀՖՖ նոր նախագահ և գործադիր կոմիտե է ընտրվելու: Ինչպես հայտնի է, ֆուտբոլային ակումբները դեմ են Արմեն Մելիքբեկյանի վերընտրվելուն, և ինքը հունիսին տված մի հարցազրույցում հայտարարել էր, որ չի դիտարկում կրկին առաջադրվելու հարցը:

    Չնայած այս շրջանում լուրեր էին շրջանառվում, որ Մելիքբեկյանը «փոշմանել» է և հնարավոր է առաջադրվի, սակայն մենք տեղեկացանք, որ ՀՖՖ նախագահի հարցում իշխանությունն արդեն կողմնորոշվել է` ՀՖՖ նախագահ են ուզում կարգել հայկական արմատներով ֆրանսիացու` Դենիս Ջորկաեֆին, հայտնի ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆի եղբորը: Դենիս Ջորկաեֆը Ֆրանսիայում Հայաստանի պատվավոր հյուպատոսն է, Դեսին-Շարպիո քաղաքի փոխքաղաքապետը, եղել է ՀՖՖ նախագահի խորհրդական: Բայց այստեղ լուրջ խնդիր կա` նա  հայերեն չի խոսում:

    Ի դեպ, շրջանառվում է նաև ՀՖՖ փոխնախագահի թեկնածուի անունը: Նա նախկին ֆուտբոլիստ, այժմ ՀՖՖ Ավանի տեխնիկական կենտրոն-ակադեմիայի տնօրեն Արսեն Բալաբեկյանն է, մեր տեղեկություններով, Հակոբ Սիմիդյանի ընկերը»։

    Մանրամասները թերթի այսօրվա համարում։

  • Արթուր Ալեքսանյանն Աշխարհի առաջնությունը բաց կթողնի մեջքի վնասվածքի պատճառով

    2 օր անց մարզիչը Մ-23 տարեկանների հավաքականի հետ մեկնելու է Լաս Վեգաս, որտեղ հոկտեմբերի 12-18-ը կայանալու է Աշխարհի առաջնությունը: Ապա վերադառնալու է Երեւան ու մեծահասակների թիմի հետ ուղեւորվի Աստանա՝ մեծահասակների ԱԱ-ին:

    «Երկու հավաքականներն էլ պատրաստ են սպասվող պայքարին: Մինչ կարեւոր ստուգատեսների մեկնարկը հավաքներ ենք անցկացրել, Լեհաստանում ենք մրցաշարի մասնակցել, ապա հանդես եկել Բենուր Փաշայանի հուշամրցաշարում: Դրանց արդյունքներով էլ ձեւավորվել են հավաքականների կազմերը: Նախապես երբեք էլ ակնկալիքներիս մասին չեմ խոսում, բայց ամեն ինչ արել ենք, որ լավ հանդես գանք ու մեդալներ նվաճենք»,- Medimax Sport-ի հետ զրույցում ասել է Բաբալարյանը:

    Աշխարհի, Եվրոպայի եւ Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը բաց է թողնելու ԱԱ-ն, նա մեջքի հետ կապված խնդիր ունի: Մարզչի խոսքով՝ բժիշկները գտնում են, որ նա հնարավոր է վիրահատության կարիք ունենա:

  • Կասեցվել է Սևանա լճի ազդեցության գոտում գործող ասֆալտբետոնի արտադրամասի աշխատանքը

    Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը «Հետք» լրատվական կայքում 2026 թվականի օգոստոսի 28-ին հրապարակված հոդվածի հիման վրա ս.թ. սեպտեմբերի 4-18-ը ստուգում է իրականացրել «ՍԱՆԻ ԼԵՆԴ» ՍՊԸ-ի տարածքում գործող «Ծովագյուղի ՃՇՇ» ՍՊԸ-ում:

    Ստուգման շրջանակներում Ընկերության ասֆալտբետոնի արտադրամասի արտանետվող աղբյուրից և հումքի կուտակումներից կատարվել են արտանետման չափագրումներ, որոնց արդյունքում պարզվել է, որ՝ ածխածնի օքսիդի քանակությունը գերազանցել է անշարժ աղբյուրներից աղտոտող նյութեր մթնոլորտ արտանետման թույլտվության չափաքանակները,

    Հայտնաբերվել է բարձր կոնցենտրացիայի ծծմբային անհիդրիդ (SO2), որի արտանետումը նախատեսված չէ Ընկերության սահմանային թույլատրելի արտանետումների թույլտվությամբ:

    Ասֆալտբետոնի արտադրամասը գտնվում է Սևանա լճից 1560 մետր հեռավորության վրա՝ Սևանա լճի անմիջական ազդեցության գոտում, որտեղ համաձայն «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետի` արգելվում են էկոլոգիապես վնասակար, օրենսդրությամբ սահմանված թույլատրելի նորմերը գերազանցող արտանետումները:

    Հիմք ընդունելով «Բնապահպանական վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 29.1 հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը՝ Տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի պետի կողմից ս.թ. հոկտեմբերի 2-ին կայացվել է Ընկերության ասֆալտբետոնի արտադրամասի գործունեության կասեցման որոշում:

    Ընկերության տնօրենը ենթարկվել է վարչական պատասխանատվության:

    Կասեցման որոշման կատարումն ապահովելու նպատակով որոշումն ուղարկվել է ՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն: