ՀԱՊԿ-ը Հայաստանի հեռացման հարց չի քննարկում․ կազմակերպության գլխավոր քարտուղար

Written by

in

ՀԱՊԿ-ը Հայաստանի անդամակցությունը դադարեցնելու հարց չի քննարկում, և երկիրը շարունակում է պահպանել կազմակերպության շրջանակում նախատեսված անվտանգության երաշխիքները։ Այս մասին ՏԱՍՍ-ին և «Եվրասիմութ» ամսագրին տված հարցազրույցում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։

Նրա խոսքով՝ Հայաստանի նկատմամբ ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածի կիրառումը պայմանավորված է ֆինանսական պարտավորությունների չկատարմամբ։ Մասնավորապես, Երևանը 2024 թվականից դադարեցրել է կազմակերպության անդամավճարների վճարումը։

Մասադիկովը նշել է, որ կանոնադրության համաձայն՝ երկու տարուց ավելի անդամավճարների պարտքի դեպքում սահմանափակումներ են նախատեսվում քվեարկության իրավունքի և կազմակերպության քվոտային պաշտոններում թեկնածուներ առաջադրելու հարցում։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանի հեռացման հարց օրակարգում չկա, և հանրապետությունը շարունակում է օգտվել կոլեկտիվ անվտանգության երաշխիքներից։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մոսկվայում կայացած գագաթնաժողովում ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները որոշում էին կայացրել սահմանափակել Հայաստանի քվեարկության իրավունքը և կազմակերպության բարձր պաշտոններում իրենց ներկայացուցիչներին առաջադրելու հնարավորությունը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *