Category: Newday.am

  • Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել

    Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 7-ին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

    Երկու երկրների ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումն ու համագործակցության հեռանկարները։

    Ինչպես հայտնում է APA-ն, Ալիևը շնորհավորել է Պուտինին ծննդյան օրվա առթիվ՝ մաղթելով նրան «քաջառողջություն, երկար տարիների կյանք և նորանոր հաջողություններ պետական գործունեության մեջ»։

    Պուտինը շնորհակալություն է հայտնել ադրբեջանցի գործընկերոջը շնորհավորանքների և ուշադրության համար։

    Զրույցի ընթացքում նախագահները գոհունակություն են հայտնել ադրբեջանա-ռուսական հարաբերությունների զարգացման կապակցությամբ և մտքեր փոխանակել տարբեր ոլորտներում երկու երկրների միջև հետագա համագործակցության հեռանկարների շուրջ։

  • Արթուր Դանիելյանը կալանավորվեց

    «Ադեկվատ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը 2 ամսով կալանավորվեց: Այս մասին տեղեկությունը հայտնում է նրա պաշտպան Տիգրան Աթանեսյանը։ Այսօր առավոտյան Դանիելյանը հրավիրվել էր Քննչական կոմիտե, որտեղ նրան խուլիգանության մեղադրանք է ներկայացվել ֆեյսբուքյան մի քանի գրառումների համար: Այնուհետև նա ներկայացվել է դատարան՝ կալանքի: Դանիելյանին կալանավորելու միջնորդությունը քննել և բավարարել է դատավոր Ռոման Սմբատյանը:

  • Փաշինյանի պնդումը սխալ է. կին համայնքի ղեկավարներ եղել են նաև մինչև 2018 թվականը. FIP

    FIP. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 6-ին «CTRL Z» հաղորդման ընթացքում հայտարարել է․ «2018 թվականից առաջ Հայաստանում կին համայնքի ղեկավար չի եղել։ 2018 թվականից հետո է, որ Հայաստանում կանայք նաև համայնքներ են ղեկավարում»։

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 6-ին «CTRL Z» հաղորդման ընթացքում հայտարարել է․ «2018 թվականից առաջ Հայաստանում կին համայնքի ղեկավար չի եղել։ 2018 թվականից հետո է, որ Հայաստանում կանայք նաև համայնքներ են ղեկավարում»։

    «Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է պնդումը և պարզել, որ մինչև 2018 թվականը Հայաստանում եղել են կին համայնքի ղեկավարներ, այդ թվում՝ խոշորացված համայնքում։

    «Համայնքի ղեկավար» հասկացության պարզաբանումը 

    Օրենքի՝ մինչև 2017 թվականի փոփոխությունը գործող խմբագրության 3-րդ հոդվածում տեղական ինքնակառավարման մարմինները սահմանվում էին այսպես․ «համայնքի ավագանի և համայնքի ղեկավար. քաղաքապետ՝ քաղաքային համայնքում, գյուղապետ՝ գյուղական համայնքում»։

    2017 թվականի հոկտեմբերի 25-ին ընդունված օրենքով այս դրույթը վերաշարադրվել է՝ պահպանելով «համայնքի ղեկավար» ընդհանուր ձևակերպումը և հանելով քաղաքապետի ու գյուղապետի մասին հստակեցումը։

    Այսպիսով, գյուղական համայնքները ղեկավարած կանայք ևս եղել են համայնքի ղեկավարներ, և նրանց ընտրվելու փաստերն արձանագրված են դեռևս մինչև 2018 թվականը։

    Կին համայնքապետեր ընտրվել են նաև 2008, 2012 և 2016 թվականներին

    2016 թվականի սեպտեմբերի 18-ի ՏԻՄ ընտրություններում Արմավիրի մարզի Արևաշատ և Արտամետ համայնքներում վերընտրվել են կանայք։ Արևաշատում Սուսաննա Գևորգյանը ստացել է 363 ձայն՝ հաղթելով երկու տղամարդ մրցակիցների, իսկ Արտամետում միակ թեկնածու Անահիտ Դավթյանը վերընտրվել է 95 կողմ և 12 դեմ ձայներով։

    Անահիտ Դավթյանը համայնքի ղեկավար էր ընտրվել նաև 2008 ու 2012 թթ․-ի ՏԻՄ ընտրություններում։

    2016-ի հոկտեմբերին Լոռու մարզի Բազում համայնքում վերընտրվել է գործող համայնքապետ Սրբուհի Հարությունյանը։ 

    Վերջինս հաղթող էր ճանաչվել նաև 2012 թվականի ընտրություններում՝ մրցակցելով երեք տղամարդ թեկնածուների հետ։

    Խոշորացված Ամասիան կին ղեկավար է ունեցել դեռևս 2016-ին 

    2016 թվականի հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով՝ համայնքի ղեկավարի 16 կին թեկնածուներից ընտրվել են յոթը, որոնցից հինգը վերընտրվել են։ Կանայք հաղթել են Նոր Երզնկա, Բազում, Պաղաղբյուր, Հացավան, Շիկահող, Շրվենանց և խոշորացված Ամասիա համայնքներում։

    Խոշորացված Ամասիայում համայնքի ղեկավարի ընտրապայքարին մասնակցած երեք թեկնածուներից երկուսը կանայք էին։ Նրանցից Ջեմմա Հարությունյանը հաղթել է՝ ստանալով 1732 ձայն, և ընտրվել համայնքի ղեկավար։

    *Ամասիա համայնքը խոշորացվել է 2016 թվականի հունիսի 17-ին ընդունված օրենքով՝ ընդգրկելով 10 բնակավայր։ 

    2018-ին ընտրված առաջին կին քաղաքապետը պաշտոնավարել է մինչև 2025 թվականը

    2018 թվականի հոկտեմբերի 21-ի ընտրություններում Էջմիածնի քաղաքապետ է ընտրվել Դիանա Գասպարյանը՝ դառնալով Հայաստանի առաջին կին քաղաքապետը։ Սակայն սա վերաբերում է քաղաքապետի պաշտոնին․ մինչ այդ կանայք արդեն ղեկավարել են գյուղական համայնքներ, այդ թվում՝ խոշորացված Ամասիան։

    2025 թվականի մայիսին Դ․ Գասպարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։

    Այժմ կանայք ղեկավարում են երեք համայնք

    Ըստ ուսումնասիրության՝ 2021 թվականի ՏԻՄ ընտրություններից հետո Հայաստանի 79 համայնքներից երեքը՝ 3.8%-ը, ղեկավարել են կանայք՝ Վաղարշապատը, Ամասիան և Վերին Դվինը։

    Այդ երեք ղեկավարներից շարունակում են պաշտոնավարել Ամասիայի համայնքապետ Ջեմմա Հարությունյանը և Վերին Դվինի համայնքապետ Լյուդմիլա Պետրովան։

    2022 թվականի նոյեմբերի 10-ին Բերդ խոշորացված համայնքի ղեկավար է ընտրվել Աստղիկ Հակոբյանը՝ ավագանու քվեարկությամբ։

    Փաստացի, հասանելի վերջին տվյալներով՝ Հայաստանում կանայք ղեկավարում են երեք համայնք՝ Ամասիան, Վերին Դվինը և Բերդը։

    Այսպիսով, Նիկոլ Փաշինյանի պնդումը, թե մինչև 2018 թվականը Հայաստանում համայնքի կին ղեկավար չի եղել, սխալ է։ Կանայք համայնքի ղեկավար են ընտրվել դեռևս 2008 և 2012 թվականներին, իսկ 2016-ին կին ղեկավար է ընտրվել նաև խոշորացված Ամասիայում։ 2018 թվականին՝ հեղափոխությունից հետո, ընտրվել է Հայաստանի առաջին կին քաղաքապետը։

  • Վերջին նախազգուշացումս «սցենարի հեղինակներին»՝ Վիկտոր Սողոմոնյանին և Լևոն Քոչարյանին, որոնց մտավոր կարողություններին սկսել եմ կասկածել. խելոք պահեք ձեզ. Միքայել Մինասյան

    Վերջին նախազգուշացումս «սցենարի հեղինակներին»՝ Վիկտոր Սողոմոնյանին և Լևոն Քոչարյանին, որոնց մտավոր կարողություններին սկսել եմ կասկածել. խելոք պահեք ձեզ. Միքայել Մինասյան

  • Արթուր Այվազյանը հոկտեմբերի 4-ից հացադուլի մեջ է՝ պահանջելով վերանայել իր վերաբերյալ դատական ակտը և փոխել կիրառված խափանման միջոցը. Աննա Ծառուկյան

    Փաստաբան Աննա Ծառուկյանի ֆեյսբուքյան գրառումը

    «Արթուր Այվազյանը հոկտեմբերի 4-ից գտնվում է հացադուլի մեջ՝ պահանջելով վերանայել իր վերաբերյալ դատական ակտը և փոխել կիրառված խափանման միջոցը։

    Մի բան կարող եմ ասել արդեն հիմա` այն դեպքը, որը վերագրվում է Արթուր Այվազյանին՝ «Մանախին», բալիստիկ տեսանկյունից պարզապես աբսուրդ է։

    Քրեական վարույթի նախաքննության ավարտից հետո հանրությունը հնարավորություն կունենա տեսնելու փաստերը և հասկանալու, թե որքան անհավանական քրեական վարույթի մասին է խոսքը։

    Մանրամասներն այս պահին, նախաքննության գաղտնիքով պայմանավորված, չեմ կարող հրապարակել։

  • Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր

    Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր

  • Մրգավետում արոտավայրերի հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ 7 անձ հարվածներ են հասցրել իրար

    Սեպտեմբերի 27-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Արարատի մարզում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մրգավետ գյուղում վիճաբանություն է տեղի ունեցել։

    Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քրեական և համայնքային ոստիկանները ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկների հետ համատեղ պարզել են, որ նույն օրը՝ ժամը 21։30-ի սահմաններում, Մրգավետ-Ջրաշեն ավտոճանապարհին արոտավայրերի հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ Արարատի մարզի բնակիչներ՝ 30-ամյա Գևորգ Շ.-ն, 30-ամյա Գոռ Ն.-ն և 22-ամյա Ռաֆայել Ս.-ն վիճաբանել են եղբայրներ, Արարատի մարզի բնակիչներ՝ 22-ամյա Շակո Հ.-ի, 25-ամյա Արման Հ.-ի, 26-ամյա Մհեր Հ.-ի և նրանց հորեղբոր որդու՝ Արարատի մարզի բնակիչ 27-ամյա Սաշա Հ.-ի հետ։

    Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիճաբանության ընթացքում մասնակիցները փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, ինչի հետևանքով Շակո Հ.-ն, Արման Հ.-ն, Մհեր Հ.-ն և Սաշա Հ.-ն մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել «Արտաշատ» բժշկական կենտրոն։

    Քրեական և համայնքային ոստիկանների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ Գևորգ Շ.-ին, Գոռ Ն.-ին և Ռաֆայել Ս.-ին հայտնաբերելու ուղղությամբ։Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։

  • «Ադրբեջանցի զինվորը դիմադրություն ցույց չի տվել, գուցե դրա համար ձերբակալությունից կադրեր չեն հրապարակվել»․ Նիկոլ Փաշինյան

    «Այս պահին չեմ կարող ասել՝ տեսանկարահանում կա՞, թե՞ ոչ։ Կճշտեմ՝ լրացուցիչ կասեմ։ Վստահաբար մի բան կարող եմ ասել՝ ադրբեջանցի զինվորը, որի ձեռքին եղել է հրազեն, ձերբակալության պահին ընդհանրապես դիմադրություն ցույց չի տվել, նաև որոշակի վնասվածքներ է ունեցած եղել։ Գուցե նաև դա է պատճառը, որ ինչ-որ կոնկրետ կադրեր չեն հրապարակվել»,- «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիանա Գասպարյանը ՀՀ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հետաքրքրվեց՝ Շաքիում հային ահաբեկող ադրբեջանցու ձերբակալման գործընթացն արդյոք տեսանկարահանվե՞լ է, ինչո՞ւ այն տեղ չի գտել սոցցանցերում, ինչպես իրենց պաշտպանյալների՝ ազգությամբ հայերի ձերբակալությունները, որոնք ուղեկցվել են մարդկային արժանապատվությունը նվաստացնող տեսարաններով և սոցցանցերում լայն դիտումներ են գտել, այսպես պատասխանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
    Հետո էլ ասաց, թե պետք է հասկանանք, թե այդ հարցադրումները՝ հայը, թուրքը, ադրբեջանցին ինչի են հանգեցնում․ «Կարծում եմ այդ դեպքը, որը տեղի է ունեցել որևէ ընդհանրություն չունի բոլոր այն շահարկումների հետ, որ կան։ Բանը հասել է այնտեղ, որ մարդիկ կասկածի տակ են դնում, թե խաղաղություն հաստատվա՞ծ է, թե՞ ոչ։ Դրանից առաջ էլ էին կասկածի տակ դնում։ Նրանց համար կապ չունի՝ ինչու, ինչ է տեղի ունեցել․ իրենց ասելիքը չի փոխվում»։ Նիկոլ Փաշինյանը նաև ասաց, թե գործընկերներին խնդրել է, որ խուսափեն նման կադրեր հրապարակելուց՝ խոսքը հայ գործընկերների ձերբակալություններին է վերաբերվում։
    Լիանա Գասպարյանը խնդրեց, որ եթե ադրբեջանցի զինծառայողի ձերբակալությունը տեսանկարահանվել է, տեղադրվի սոցցանցերում։

  • Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան

    Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը կենսաբազմազանության պահպանման ու վայրի կենդանիների բարեկեցության ապահովման նպատակով, շարունակում է անազատության մեջ պահվող վայրի կենդանիների պահման պայմանների և իրավական հիմքերի վերահսկողության գործընթացը։

    «Հոկտեմբերի 6-ին Տեսչական մարմնի ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի աշխատակիցներն Արարատի մարզի «Հրաշք այգի» ռեստորանային համալիրի կենդանիների պահման տարածքից, համապատասխան թույլտվության բացակայության հիմքով, վերցրել են 2 գորշ արջ։

    Կենդանիները տեղափոխվել են Հիմնադրամի Ուրցաձորի Վայրի կենդանիների փրկարար կենտրոն, որտեղ կանցնեն բժշկական զննում և կգտնվեն մասնագիտական խնամքի ներքո։

    Հիշեցնում ենք՝

    Վայրի կենդանիների անազատ կամ կիսաազատ պայմաններում պահելը թույլատրելի է բացառապես լիազոր մարմնի կողմից համապատասխան թույլտվությունների առկայության դեպքում»,-նշված է հաղորդագրության մեջ։

  • Արաքսի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջերը դարձել են ՔՊ-ի քարոզչական հարթակ. Hetq.am

    Արմավիրի մարզի Արաքս համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանը 2026թ. հոկտեմբերի 25-ի ավագանու ընտրություններում գլխավորում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը։ Ընտրապայքարի մեջ է նաև «Արդարություն» կուսակցությունների դաշինքը, որը կազմված է «Համերաշխություն» և «Առաջ» աջակենտրոն կուսակցություններից: Համայնքի բնակավայրերի սոցիալական ցանցերի էջերը հայտնվել են նախընտրական գործընթացում՝ հօգուտ իշխանական թեկնածուի։

    Ընտրությունների ժամանակ գործող իշխանության կամ պաշտոնյայի համար առավելություն կարող է ստեղծվել ոչ միայն ընտրողներին ուղղակիորեն քարոզելու, այլև հանրային ռեսուրսը քարոզչական նպատակով օգտագործելու միջոցով։ Հենց այս իրավիճակն է Արաքս համայնքում, որտեղ համայնքի բնակավայրերի սոցիալական ցանցերի էջերը վերջին օրերին ակտիվորեն օգտագործվում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող Ղազար Ղազարյանի քարոզչական նյութերը տարածելու համար։

    Օրինակ՝ Արտիմետ և Մեծամոր գյուղական բնակավայրերի էջերով նույնիսկ քարոզարշավի օրացույցն է տարածվում, թե Ղ. Ղազարյանը որտեղ և երբ է հանդիպումներ ունենալու:

    Մեծամոր բնակավայրի ֆեյսբուքյան էջով անգամ տարածվում են իշխող կուսակցության թեկնածուի քարոզարշավի տեսանյութերը:

    Բնակավայրերի ֆեյսբուքյան էջերը ստեղծվել և օգտագործվում են համայնքի բնակիչներին իրազեկելու, համայնքում կատարված աշխատանքներն ու համայնքային կյանքին վերաբերող տեղեկությունները ներկայացնելու համար։ Սակայն, ընտրարշավի ընթացքում այդ էջերի բովանդակության մի մասը վերածվել է գործող համայնքի ղեկավարի և միաժամանակ ավագանու թեկնածուի քարոզչության գործիքի։

    Ավելին՝ սկզբնաղբյուրում: