Category: Newday.am

  • Եվրամիության դեսպանները համաձայնեցրել են հակառուսական պատժամիջոցների 22-րդ փաթեթը

    Եվրոպական միության անդամ երկրների դեսպանները համաձայնեցրել են հակառուսական պատժամիջոցների 22-րդ փաթեթը, որը նախատեսում է սև ցուցակում ընդգրկել Ռուսաստանի պաշտպանության ոլորտի հետ կապված ավելի քան 1,5 հազար իրավաբանական և ֆիզիկական անձանց։

    Դեսպանները համաձայնեցրել են սև ցուցակում ներառել ավելի քան 1,5 հազար ձեռնարկություն և ֆիզիկական անձ։

    Սահմանափակիչ միջոցները կվերաբերեն մի շարք պետությունների պաշտպանական ձեռնարկություններին և դրանց հետ կապված անձանց, որոնք, Բրյուսելի պնդմամբ, զբաղվում են երկակի նշանակության ապրանքների արտադրությամբ։

    Այս փաթեթը չի պարունակում սկզբունքորեն նոր լայնածավալ առևտրատնտեսական արգելքներ, սակայն վերջին չորս տարիների ընթացքում այն կլինի ամենախոշորը՝ միաժամանակ ցուցակում ներառված անձանց թվով, փաստացի մեկուկես անգամ ավելացնելով ընդհանուր պատժամիջոցային ցուցակը. մինչ այդ դրանում ընդգրկված էր 3 հազարից փոքր-ինչ ավելի օբյեկտ։

  • «Ժողովուրդ». Նախաքննությունն ավարտվել է. ի՞նչ է սպասվում Հովիկ Աբրահամյանի եղբորը

    «Ժողովուրդ» թերթը գրում է.

    ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Հակակոռուպցիոն կոմիտեն նախաքննության ավարտ է հայտարարել ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբոր՝ Հենրիկ Արգամի Աբրահամյանի նկատմամբ հարուցված քրեական գործով։

    Հիշեցնենք, որ Հենրիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հեռու-հեռավոր 2015-2016 թթ. խոչընդոտները վերացնելու եղանակով օժանդակել է ՀՀ Արարատի մարզի Մարամարաշեն համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Էդուարդ Զավենի Հակոբյանին՝ անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելուն, որը Մարմարաշեն համայնքի օրինական շահերին պատճառել է առանձնապես խոշոր չափերի՝ 25.990.635 ՀՀ դրամ գումարի գույքային վնաս։

    «Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Հենրիկ (Ջոնիկ) Աբրահամյանը, Հակակոռուպցիոն կոմիտեում ինքնախոստովանական ցուցմունք է տվել։ Այնուհետև 26 միլիոն դրամ է վերականգնել՝ որպես վարույթով պատճառված վնասի մաս։

    «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Հակակոռուպցիոն կոմիտեն, հաշվի առնելով այս հանգամանքները, Հենրիկ Աբրահամյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել է բացակայելու արգելքը։

    Նշենք, որ Հենրիկ Աբրահամյանն առաջին անգամ չէ իրավապահների տեսադաշտում։ Նա տարբեր տարիներին ղեկավարել է Արտաշատի գինու գործարանը, իսկ 1999-2008 թվականներին եղել է Ազգային ժողովի պատգամավոր։ Նրա անունը կապվել է գինու և շինանյութերի արտադրության, ինչպես նաև ձկնաբուծության ոլորտներում գործող մի շարք ընկերությունների՝ «Արտաշատ Վինկոն», «Ջաս-Բետոն Շին» և «Մերի Ֆիշ» ընկերությունների հետ։

    2018 թվականին Մխչյանի տարածքում հայտնաբերված մեծ քանակությամբ զենք-զինամթերքի գործով Հենրիկ Աբրահամյանը կալանավորվել էր։ 2022 թվականին դատարանը նրան մեղավոր էր ճանաչել ապօրինի զենք և ռազմամթերք ձեռք բերելու և պահելու համար՝ դատապարտելով 2 տարվա ազատազրկման։ Սակայն համաներման կիրառմամբ նա ազատվել էր պատիժը կրելուց»։
    Մանրամասները ՝ թերթի այսօրվա համարում

  • «Ժողովուրդ». Շաքիի միջադեպը կարո՞ղ է ունենալ քաղաքական և կադրային հետևանքներ

    «Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի՝ կառավարությանը մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում ադրբեջանցու հայտնվելու դեպքը լուրջ դժգոհություն է առաջացրել իշխանության ներսում, հատկապես՝ Նիկոլ Փաշինյանի մոտ։

    Մեր տեղեկություններով՝ իշխանության ներսում քննարկվում է այն հանգամանքը, որ իրավապահ և համապատասխան պետական մարմինները մի քանի օր շարունակ տեղեկացված են եղել ադրբեջանցու՝ Հայաստանի տարածք ներթափանցելու մասին, սակայն անհրաժեշտ օպերատիվ քայլեր չեն իրականացվել։ Ավելին՝ բնակչությունը պատշաճ կերպով չի իրազեկվել ստեղծված իրավիճակի մասին, ինչի արդյունքում ադրբեջանցին հայտնվել է գյուղացու բնակարանում։

    «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ այս հարցի շուրջ օրերս կառավարությունում բավական կոշտ քննարկում է տեղի ունեցել։ Նիկոլ Փաշինյանը խիստ դժգոհություն է հայտնել Ազգային անվտանգության ծառայության, պաշտպանության նախարարության, տարածքային կառավարման ոլորտի և մյուս համապատասխան գերատեսչությունների պատասխանատուների աշխատանքից և պահանջել է պարզել, թե կոնկրետ ովքեր են տեղյակ եղել ադրբեջանցու ներթափանցման մասին, ինչու է մի քանի օր շարունակ որևէ արդյունավետ գործողություն չի ձեռնարկվել, և ինչու բնակչությանը ժամանակին չի տեղեկացվել հնարավոր վտանգի մասին։

    Ավելին՝ իշխանական շրջանակներում այժմ քննարկվում է ոչ միայն կոնկրետ պաշտոնյաների պատասխանատվության, այլև գերատեսչությունների ղեկավար մակարդակով հնարավոր պաշտոնանկությունների հարցը։

    Թեև սահմանային այդ հատվածի պաշտպանությունն իրականացնում են ԱԱԾ սահմանապահները, այնուամենայնիվ, ըստ իշխանական մեր աղբյուրների՝ դժգոհություն կա նաև պաշտպանության նախարարությունից։ Նիկոլ Փաշինյանի դժգոհությունը, մասնավորապես, կապված է այն հանգամանքի հետ, թե ինչու համապատասխան կառույցները չեն կարողացել ժամանակին և պատշաճ արձագանքել Սյունիքում ստեղծված իրավիճակին։ Եվ հիմա ցուցաբերում են կոլեկտիվ անպատասխանատվություն։

    Շաքիի դեպքից հետո արդեն որոշ պաշտոնանկություններ տեղի են ունեցել, այդ թվում՝ լոկալ կառավարման մակարդակում։ Սակայն իշխանության վերնախավում քննարկվում է, որ հնարավոր է՝ առաջիկայում պատասխանատվության հարց բարձրացվի նաև ավելի բարձր մակարդակում։

    Փաշինյանը, ըստ մեր տեղեկությունների, պահանջել է կարճ ժամկետում պարզել ամբողջ շղթան՝ ով է իմացել, երբ է իմացել, ինչ քայլեր է ձեռնարկել կամ չի ձեռնարկել և ով է պատասխանատու եղել բնակչության այդ հատվածի անվտանգության ապահովման համար։ Արդյունքների մասին համապատասխան զեկույց պետք է ներկայացվի վարչապետին, որից հետո նա պետք է որոշում կայացնի։

    Այսպիսով՝ Շաքիի միջադեպը, ըստ «Ժողովուրդ»-ի իշխանական աղբյուրների, կարող է ունենալ նաև քաղաքական և կադրային հետևանքներ՝ առաջին դեմքերի մակարդակով»։

    Մանրամասները ՝թերթի այսօրվա համարում

  • Ողբերգական հրդեհ Գեղարքունիքի Զիլ գյուղում․ կա մեկ զոհ

    Newday.am -ի տեղեկություններով Գեղարքունիքի մարզի  մարզ Ջիլ գյուղում մոտ 5 ժամ առաջ տուն է այրվել:   Տանը  1 մարդ է գտնվել, ով  այրվածքներից մահացել է: Newday.am-ի տեղեկություններով` մահացածը օտարերկրացի է: Նա այնտեղ ներգրավված է եղել շինարարական աշխատանքներում:

  • Պարեկային ծառայողները 2026 թվականի 9-ամիսների ընթացքում տրանսպորտային միջոցը ոչ սթափ վարելու համար կազմել են 16,297 արձանագրություն

    ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողները 2026 թվականի 9-ամիսների ընթացքում տրանսպորտային միջոցը ոչ սթափ վարելու համար կազմել են 16,297 արձանագրություն, ինչն անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 1,251-ով։

    Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։

  • Չեռնոգորիա – Հայաստան․ Առաջին խաղակեսում՝ 0:0

    Ազգերի լիգայի C2 խմբի չորրորդ տուրում Հայաստանի հավաքականը Պոդգորիցայում խաղում է Չեռնոգորիայի թիմի հետ։ Առաջին խաղակեսում գոլ չգրանցվեց՝ 0:0։ Ընդմիջում է։

    Թիմի ավագ, կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը վնասվածքի պատճառով մնացել է պահեստայինների թվում։

    Հայաստան․ Արսեն Բեգլարյան, Գեորգի Հարությունյան, Էրիկ Սիմոնյան, Նաիր Թիկնիզյան, Էրիկ Փիլոյան, Կառլեն Հովհաննիսյան, Ուգոչուկվու Իվու, Գոռ Մանվելյան, Նարեկ Հովհաննիսյան, Արթուր Սերոբյան, Արթուր Միրանյան։

    Երեւանում Հայաստանի թիմը Չեռնոգորիային պարտվել էր 2:3 հաշվով։

  • Արցախցի դատախազը Հայաստանում կենսաթոշակ կստանա. Վարչական դատարանն ամբողջությամբ բավարարել է հայցը

    Կառավարության խտրական վերաբերմունքի հետևանքով Արցախում դատախազ կամ դատավոր աշխատած ու համապատասխան հատուկ կենսաթոշակի իրավունք ունեցող տեղահանված անձինք զրկվել էին իրենց հասանելիք՝ Հայաստանի գործընկերների հետ հավասար պայմաններով կենսաթոշակի անցնելու իրավունքից: Այս մասին գրել է արցախցի փաստաբան Անուշ Շահրամանյանը։

    «Այդ մարդկանց մերժվել էր իրենց կատարած աշխատանքին համապատասխան կենսաթոշակների նշանակումը բացառապես այն հիմքով, որ նրանք աշխատել են Արցախում, այլ ոչ թե Հայաստանում՝ առանց հաշվի առնելու Արցախի կարգավիճակը, նշանակությունը և կապերը ՀՀ-ի հետ։

    Այս հարցով երեք հայց եմ ներկայացրել, որոնցից մեկի վճիռը ստացա հենց նոր. հայցն ամբողջությամբ բավարարվել է։ Դատախազի հատուկ կենսաթոշակը նշանակվել է 2023 թվականի հոկտեմբերի 10-ից, և այդ օրվանից էլ գումարները կբռնագանձվեն։

    Ուզում եմ իմ հիացմունքն արտահայտել ՀՀ վարչական դատարանի դատավոր Ռուզաննա Ազրոյանի նկատմամբ. չնայած նրան, որ Վարչական դատարանը գերծանրաբեռնված է, գործը քննվեց անհավանական սեղմ ժամկետներում՝ արդար, արագ և արդյունավետ։ Կրկնակի հաճելի է այդպիսի մասնագիտական ու մարդկային բարձր արժանիքներով կին դատավոր ունենալը»:

  • Հակակոռուպցիոն դատարան տանող ճանապարհը՝ փոսերով, փոշու մեջ․ Hetq.am

    Թբիլիսյան խճուղի 3/9-ը Հակակոռուպցիոն դատարանի հասցեն է: Այնտեղ տանող ճանապարհը քարուքանդ ու անմխիթար վիճակում է։ Ասֆալտը տեղ-տեղ ամբողջությամբ քայքայված է, որոշ հատվածներ ուղղակի հողածածկ են՝ լցված քարերով, ավազով: Այս դատարանում են քննվում պետական և համայնքային շահերի պաշտպանության, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հայցերը։ Այս մասին գրել է Հետքը։

    «Միայն 2025 թվականի ընթացքում պետական և համայնքային շահերի պաշտպանության հայցերով վերադարձվել է շուրջ 67 միլիարդ դրամի գույք։ Իսկ դատարաններում քննվող ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման 155 հայցերի ընդհանուր արժեքը մոտ 596 միլիարդ դրամ է։

    Դատարանի հարևանությամբ Երևանի թիվ 1 տարածաշրջանային քոլեջն է, ՀԷՑ-ի կայանը, «ՄԼ մայնինգ» ընկերության ավազի կուտակման տարածքը։

    Դատարանի տարածքով անցնում են նաև հողով և ավազով բեռնված բեռնատարներ։ Դրանց երթևեկությունից բարձրացած փոշին տարածվում է ճանապարհի ամբողջ երկայնքով՝ դժվարացնելով դատարան հասնելը։

    «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի իրավական հարցերով փորձագետ Աննա Մելիքյանը աշխատանքի բերումով հաճախ է Հակակոռուպցիոն դատարան այցելում։

    «Հատկապես այն փուլերում, երբ բեռնատարներն են անցնում ճանապարհով, բավականին խիտ փոշի է լինում, և անգամ առանց դիմակի հնարավոր չէ այդ հատվածն անցնել»,- ասում է նա։ Փորձագետի դիտարկմամբ՝ ճանապարհը հավասարապես դժվարանցանելի է թե՛ երթևեկողների, թե՛ հետիոտների համար»,-գրում է կայքը։

    Ավելին՝ սկզբնաղբյուրում։

  • Արարատ լեռան տակ ստորգետնյա միջանցքներ են հայտնաբերել. գիտնականները փնտրում են Նոյյան տապանը

    Հետազոտողները հայտնաբերել են ստորգետնյա կառուցվածքներ այն ձևավորումներից մեկի շրջանում, որը տասնամյակներ շարունակ կապվում է Նոյյան տապանի հնարավոր գտնվելու վայրի հետ։ Գեոռադարային հետազոտությունները բացահայտել են միջանցքներ, անկյունային կառուցվածքներ և խոռոչներ մակերևույթի տակ։

    Ըստ Daily Star-ի տեղեկության՝ խոսքը վերաբերում է Արարատ լեռից մոտ 30 կմ հեռավորության վրա գտնվող նավակաձև մի ձևավորման։

    Հետազոտական խմբի տվյալներով՝ գեոռադարային պատկերների վերլուծությունը բացահայտել է գծային կառուցվածքներ, ուղիղ անկյան տակ հատումներ և երկարավուն խոռոչներ։ Հետազոտողներն այս անոմալիաների մի մասը մեկնաբանում են որպես հնարավոր միջանցքներ և տարածքներ։ 2019 թվականին ստացված գեոռադարային տվյալների նախնական վերլուծությունը ևս միջանցքների և սենյականման տարածքների նմանվող կառուցվածքներ էր ցույց տվել։ Թիմի տվյալներով՝ դրանցից որոշները մոտ 9 մետր խորության վրա են։

    Միաժամանակ իրենք՝ հետազոտողներն, ընդգծում են, որ այդ արդյունքները Նոյյան տապանի գոյության ապացույց չեն, գրում է Фокус-ը։ Նախագծի պաշտոնական կայքում ստացված տվյալները բնորոշվում են որպես երկրաֆիզիկական նյութեր, որոնք դեռ պետք է հետագա վերլուծության ենթարկվեն։

    Դեռևս 2026 թվականի սեպտեմբերին թիմը սկսել է ձևավորումից հորատանցքային միջուկների ընտրությունը։ Հորատումն իրականացվում է մինչև 18 մետր խորությամբ՝ լաբորատոր ուսումնասիրության համար նմուշներ ստանալու նպատակով։

    Թիմի տվյալներով՝ նմուշներում արդեն օրգանական նյութի մեծ քանակությամբ շերտեր էին հայտնաբերվել, իսկ հորատման ընթացքում արձանագրվել էին մի քանի խոռոչներ։ Այդ խոռոչներից մեկը, հետազոտողների պնդմամբ, լցված էր ջրով։

    Հաջորդ փուլը պետք է լինի նմուշների լաբորատոր վերլուծությունը։ Հետազոտողները մտադիր են ուսումնասիրել դրանց կազմը, օրգանական բաղադրիչները և հողի կառուցվածքը, որից հետո ավելի մանրամասն արդյունքներ կհրապարակեն։

    Այդ ձևավորումը հետազոտողների ուշադրությունն է գրավում 1959 թվականից, երբ այն հայտնաբերվել էր օդալուսանկարներում։ Մոտ 157 մետր երկարությամբ այդ կառուցվածքը նավի կմախք հիշեցնող բնորոշ ձև ունի։

    Նոյյան տապանի վարկածի կողմնակիցները կարծում են, որ ստորգետնյա անոմալիաներն ու հողի վերլուծության արդյունքները կարող են վկայել այդ ձևավորման արհեստական ծագման մասին։ Միաժամանակ կա նաև դրա ծագման երկրաբանական բացատրություն, իսկ այն, որ դա աստվածաշնչյան տապանի մնացորդներն են, դեռևս անկախ հաստատում չունի։

    Հետագա հետազոտությունները պետք է ցույց տան՝ արդյոք հայտնաբերված ստորգետնյա կառուցվածքները կապվա՞ծ են բնական երկրաբանական գործընթացի հետ, թե՞ այլ ծագում ունեն։

  • Մի ադրբեջանցու չեք կարողանում տիրություն անել, ո՞նց եք բաց սահման ապահովում, որ գան, լցվեն այստեղ․ Նարեկ Կարապետյան

    «Մոլորված զինվոր լիներ այսպես չէինք ասի, մոլորված զինվոր չի, հանցագործ է։ Մի ադրբեջանցու չեք կարողանում տիրություն անեք, ո՞նց եք բաց սահման ապահովում, որ գան լցվեն էստեղ»,-նշել է նա։