Category: Oratert.am

  • Բարի՛ երթ, սիրելի՛ շրջանավարտներ. Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճյուղում տեղի ունեցավ դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը (լուսանկարներ)



    Հուլիսի 30-ին Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի (ՌՏՀ) Երևանի մասնաճյուղում տեղի ունեցավ 2026 թվականի բակալավրիատի և քոլեջի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը։

    Այս օրը շրջանավարտների համար դարձավ կյանքի ամենահիշարժան ու կարևոր իրադարձություններից մեկը։ Երջանիկ ժպիտները, հուզմունքը, հարազատների շնորհավորանքներն ու ձեռքերում պահված երկար սպասված դիպլոմները վկայում էին տարիների հետևողական աշխատանքի և ձեռքբերումների մասին։
    Արարողությունը բացեց մասնաճյուղի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու, Ռուսաստանի Դաշնության կրթության ոլորտի պատվավոր աշխատող Թամարա Ռազմիկի Վարդանյանը։

    Ողջունելով շրջանավարտներին՝ նա նշեց. «Վստահ եմ, որ այս օրը երկար կմնա ձեր հիշողության մեջ։ Այսօր դուք ստանում եք ոչ միայն բարձրագույն կրթության մասին փաստաթուղթ, այլև ձեր աշխատասիրության, նպատակասլացության և գիտելիքի հանդեպ նվիրումի խորհրդանիշը։ Տեխնոլոգիաների արագ զարգացող աշխարհում կարևոր է ոչ միայն մասնագիտական գիտելիքներ ունենալը, այլև կարողանալ լայն մտածել, լինել ստեղծագործ և պատրաստ՝ դիմագրավելու ժամանակի նոր մարտահրավերներին»։

    Թամարա Վարդանյանը նաև ընդգծեց, որ մասնաճյուղը հպարտանում է իր ուսանողներով, ովքեր տարիներ շարունակ աչքի են ընկել ոչ միայն ուսման մեջ, այլև գիտական, հասարակական, մշակութային և մարզական կյանքում՝ արժանապատվորեն ներկայացնելով համալսարանը տարբեր հարթակներում։
    «Հիշե՛ք՝ իրական հաջողությունը պայմանավորված է ոչ միայն գիտելիքներով, այլև ազնվությամբ, պատասխանատվությամբ, բարեվարքությամբ և հասարակության ու պետության հանդեպ ծառայելու պատրաստակամությամբ»,– նշեց մասնաճյուղի տնօրենը։

    Շրջանավարտներին շնորհավորեց նաև Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանության խորհրդական Ալեքսանդր Իգորի Նովիկովը։
    «Ձեր դիպլոմը վստահելի ուղեգիր է դեպի մասնագիտական կյանք, ամուր հիմք և որակի վկայագիր, որը ճանաչված է ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում։ Համարձակորեն կյանքի կոչե՛ք ձեր գաղափարներն ու նախաձեռնությունները և երբեք մի՛ սահմանափակվեք արդեն ձեռք բերածով»,– ասաց նա։

    Շրջանավարտներին իր բարեմաղթանքները հղեց նաև Երևանում Ռուսական տան ղեկավարի տեղակալ Եկատերինա Անդրեևան՝ մաղթելով նրանց հաջողություններ մասնագիտական գործունեության, ձեռնարկատիրության և գիտության ոլորտներում, ինչպես նաև նոր գաղափարներ, ստեղծագործ մոտեցումներ և նշանակալի ձեռքբերումներ։

    2026 թվականին Երևանի Պլեխանովի անվան ՌՏՀ մասնաճյուղի բակալավրիատն ու քոլեջն ավարտեցին ավելի քան 150 շրջանավարտներ։ 

    Արարողության ավարտին, արդեն ձևավորված ավանդույթի համաձայն, շրջանավարտները երկինք բաց թողեցին օդապարիկներ, որոնք խորհրդանշում էին նոր երազանքներ, լայն հնարավորություններ և ապագա հաջողություններ։

    Թող այս օրը երկար մնա շրջանավարտների հիշողության մեջ, իսկ Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճյուղը նրանց համար միշտ լինի ջերմ հիշողությունների, արժեքավոր գիտելիքների և կյանքի կարևոր ձեռքբերումների խորհրդանիշ։

    Բարի՛ երթ, սիրելի՛ շրջանավարտներ։ Թող ձեր մասնագիտական ուղին լի լինի հաջողություններով, համարձակ նախաձեռնություններով և նոր նվաճումներով։



  • Իմ խորհուրդը ապագա սերնդին․ Մհեր Ավետիսյան

    Մի հավատացեք ամեն բարձրաձայն ասված խոսքի․ միշտ փնտրեք փաստերը։

     Սովորեք, զարգացեք, մտածեք ինքնուրույն և երբեք մի կորցրեք քննադատական մտածողությունը։ Հարգեք միմյանց, նույնիսկ երբ համա

  • Այսքանից հետո չհասկացա՞ն, որ այդ ճնշումներն ուղղակի չի աշխատում․ Ղազինյան



    Նարեկ Կարապետյանի տանից խուզարկությամբ ոչինչ չեն առգրավել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրված պատգամավոր Դավիթ Ղազինյանը։

    Անդրադառնալով Կարապետյանի անձեռնմխելիության հաղթահարմանը՝ Ղազինյանը խորհուրդ տվեց, որ գլխավոր դատախազը միջնորդություն ԱԺ չներկայացնի, որովհետև, եթե ԿԸՀ-ում միջնորդությունը քննվում է փակ, ապա ԱԺ-ում ծիծաղելի իրավիճակում են հայտնվելու։ Դիտարկմանը, թե արդյո՞ք սա նոր Խորհրդարանի ձևավորմանն ընդառաջ ճնշում չէ՝ Ղազինյանը պատասխանեց՝ նշելով․ «Երբ մարդ դժվար հասկանալու հետ խնդիր է ունենում, դա իր պրոբլեմն է արդեն։ Լավ, այսքանից հետո չհասկացա՞ն, որ այդ ճնշումներն ուղղակի չի աշխատում։ Մեր ուժից ոչ ոք չի վախենում ոչ նստելուց, ոչ խուզարկությունից, ոչ գաղտնալսումից»։


  • Վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություններ են անցկացնում


    Քաղաքականություն



    Այսօր վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություններ են անցկացնում։

    Այս մասին հայտնում է «Armat Media»-ն։

    Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն։



  • Շենգավիթ բժշկական կենտրոնը՝ բժշկական օգնության և սպասարկման որակի միջազգային նոր մակարդակում



    Շենգավիթ բժշկական կենտրոնը հերթական կարևոր ձեռքբերումն է արձանագրել՝ արժանանալով ISO 9001:2015 և ISO 7101:2023 միջազգային հավաստագրերին։ Այս միջազգային ստանդարտները փաստում են, որ բժշկական կենտրոնի գործունեությունը կազմակերպվում և կառավարվում է միջազգային լավագույն չափանիշներին համապատասխան՝ ապահովելով որակի շարունակական զարգացում, արդյունավետ կառավարում և պացիենտակենտրոն մոտեցում։

    ISO 9001:2015-ը հաստատում է, որ կենտրոնում ներդրված է որակի կառավարման արդյունավետ համակարգ, իսկ ISO 7101:2023-ը՝ առողջապահական կազմակերպությունների համար մշակված առաջին միջազգային ստանդարտը, սահմանում է բժշկական ծառայությունների որակի կառավարման նոր մոտեցումներ՝ առաջնահերթ համարելով պացիենտի անվտանգությունը, կլինիկական և վարչական գործընթացների արդյունավետ կառավարումը, բուժանձնակազմի բարեկեցությունն ու առողջապահական ծառայությունների կայուն զարգացումը։

    Ինչպես նշել է Շենգավիթ բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Ուռումյանը` այս ձեռքբերումը բժշկական կենտրոնի համար շատ ավելի մեծ նշանակություն ունի, քան միջազգային հավաստագրերի ստացումը։

    «Մեզ համար սա պարզապես երկու միջազգային հավաստագիր չէ։ Սա մեր աշխատանքի փիլիսոփայության, պատասխանատվության և ամենօրյա գործունեության միջազգային գնահատականն է։ Այսօր կարող ենք վստահ ասել, որ Շենգավիթ բժշկական կենտրոնում որակի վերահսկումը դարձել է կազմակերպության մշակույթի անբաժանելի մասը։ Մենք ստեղծել ենք այնպիսի միջավայր, որտեղ յուրաքանչյուր գործընթաց, յուրաքանչյուր որոշում և յուրաքանչյուր քայլ միտված են պացիենտի անվտանգության, վստահության և բարձրակարգ բժշկական օգնության ապահովմանը»,– ընդգծել է Ալեքսանդր Ուռումյանը։

    Նրա խոսքով՝ միջազգային այս հավաստագրերը միաժամանակ նոր պատասխանատվություն են բժշկական կենտրոնի համար։

    «Այս կարևոր ձեռքբերումը մեզ պարտավորեցնում է շարունակաբար կատարելագործել կառավարման և բժշկական ծառայությունների որակը, ներդնել միջազգային լավագույն փորձը և զարգացնել այնպիսի առողջապահական միջավայր, որը կհամապատասխանի միջազգային ամենաբարձր չափանիշներին։ Մեր գլխավոր նպատակը մնում է անփոփոխ՝ ապահովել անվտանգ, ժամանակակից և բարձրակարգ բժշկական օգնություն յուրաքանչյուր պացիենտի համար»,– նշել է գլխավոր տնօրենը։

    Շենգավիթ բժշկական կենտրոնը շարունակում է վստահորեն զարգանալ՝ ամրապնդելով իր դիրքը` որպես միջազգային չափանիշներին համապատասխան գործող առողջապահական կազմակերպություն և հետևողականորեն ներդնելով այնպիսի համակարգեր, որոնք նպաստում են առողջապահական ծառայությունների որակի շարունակական բարձրացմանը։



  • Արևմուտքի համար՝ Բելուջիստանը ևս մեկ գործոն կարող է հանդիսանալ Մերձավոր Արևելքում իրավիճակն ավելի թեժացնելու համար. Արտակ Զաքարյան

    Ռեսուրսներով հարուստ Բելուջիստանը, որը սահմանակից է Աֆղանստանին և Իրանին, շարունակում է մնալ էթնիկ զինյալների երկարամյա ապստամբության օջախ։
    Տասնամյակներ շարունակ նրանք հարձակումներ են գործում գազատարների, էլեկտրահաղորդման գծերի և երկաթուղիների վրա։ Վերջին տարիներին Բելուջիստանում ահաբեկչական ակտիվությունը կտրուկ աճում է, իսկ թիրախում ավելի հաճախ են հայտնվում չինական նախագծերը։ Սա լարվածություն է ստեղծում Պեկինի և Իսլամաբադի հարաբերություններում և անորոշություն է առաջացնում ապագա ներդրումների վերաբերյալ։

  • ՎՏԲ-Հայաստան Բանկ. «Կայուն» ավանդ՝ մինչև 10% տարեկան տոկոսադրույքով և բջջային հավելվածով ձևակերպելու հնարավորությամբ



    ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆիզիկական անձ հաճախորդները կարող են ձևակերպել «Կայուն» ավանդը տարեկան մինչև 10% տոկոսադրույքով՝ ՀՀ դրամով միջոցները 12 ամիս ժամկետով ներդնելու դեպքում։ Պրոդուկտը համատեղում է մրցունակ եկամտաբերությունը, սպասարկման ճկուն պայմաններն ու ձևակերպման հնարավորությունը բջջային հավելվածի միջոցով կամ Բանկի մասնաճյուղերում։

    ՀՀ դրամով «Կայուն» ավանդի առավելագույն տոկոսադրույքը կազմում է տարեկան 10% (եկամտաբերություն՝ մինչև 9,97%)՝ 4 մլն ՀՀ դրամից սկսած 1 տարի ժամկետով միջոցները ներդնելու դեպքում։

    4 մլն ՀՀ դրամ և ավելի գումարով ավանդ ձևակերպող հաճախորդների համար լրացուցիչ առավելություն է ՎՏԲ-Հայաստան Բանկի «Պրիվիլեգիա» անհատական փաթեթին միանալու հնարավորությունը։ Փաթեթը հնարավորություն է տալիս օգտվել ընդլայնված ծառայություններից և արտոնություններից՝ ապահովելով առավելագույն հարմարավետություն և անհատականացված սպասարկում ինչպես հաճախորդի, այնպես էլ նրա ընտանիքի մեկ անդամի համար։

    ««Կայուն» ավանդը շարունակում է բարձր պահանջարկ վայելել մեր հաճախորդների շրջանում։ 2026թ.-ի առաջին կիսամյակի արդյունքներով ավանդի պորտֆելն աճել է 50%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, իսկ ձևակերպված ավանդների քանակն ավելացել է 20%-ով։ Պրոդուկտի նկատմամբ մեծ հետաքրքրությունը պայմանավորված է ոչ միայն մրցունակ տոկոսադրույքով, այլև հաճախորդների սպասարկման համակարգի շարունակական զարգացմամբ։ Ավանդի ձևակերպման դեպքում հաճախորդները ստանում են հատուկ պայմաններով սպասարկվելու հնարավորություն «Պրիվիլեգիա» գոտիներում, որոնց ցանցը շարունակում է ընդլայնվել ամբողջ երկրում։ Բացի այդ, ավանդը հնարավոր է արագ և հարմար ձևակերպել հեռավար եղանակով՝ նոր բջջային հավելվածի միջոցով, ինչը նույնպես նպաստել է ավանդների ծավալի աճին»,- նշում է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի – Տնօրինության նախագահի տեղակալ Տարաս Կլադչենկոն։

    Ավանդի տոկոսները վճարվում են հաճախորդի ընտրությամբ՝ ավանդի ժամկետի ավարտին, ամսական կտրվածքով կամ ամսական կապիտալացմամբ։ Միջոցների տեղաբաշխումը հասանելի է երեք արժույթով՝ ՀՀ դրամով, ՌԴ ռուբլով և եվրոյով։

    «Կայուն» ավանդի պայմանների վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը հասանելի է ՎՏԲ-Հայաստան Բանկի պաշտոնական կայքում, բանկի մասնաճյուղերում, ինչպես նաև Կոնտակտային կենտրոնում՝ 87 87 հեռախոսահամարով։

    Ֆիզիկական անձանց ավանդները երաշխավորված են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից։  Ավանդի տոկոսագումարից գանձվող եկամտահարկը կազմում է տարեկան 10%: 

    Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:


  • Թուրքիայում Հայոց ցեղասպանություն բառի համար փակված ռադիոկայանը դիմել է դատարան



    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Թուրքիայում հեռարձակվող «Açık Radyo»-ն անհատական հայց է ներկայացրել Սահմանադրական դատարան (ՍԴ)՝ բողոքարկելով իր լիցենզիայի չեղարկման որոշումը։ Ռադիոկայանի լիցենզիան չեղարկվել էր Թուրքիայի «Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհրդի» (RTÜK) կողմից այն բանից հետո, երբ հաղորդումներից մեկի ժամանակ հյուրն օգտագործել էր Հայոց ցեղասպանություն եզրույթը։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը։

    Չնայած ռադիոկայանը վճարել էր նշանակված տուգանքն ու կատարել պարտավորությունները՝ «RTÜK»-ը դադարեցրել էր հեռարձակումը՝ պատճառաբանելով հաղորդման կասեցման որոշումը չկատարելը, որն ըստ ռադիոյի տնօրինության՝ տեխնիկական խնդիրների հետևանք է եղել։


    Թուրքիայի բարձրագույն վարչական դատարանը ևս ուժի մեջ է թողել լիցենզիայի չեղարկման որոշումը՝ առանց որևէ հիմնավորում ներկայացնելու։ Ռադիոկայանի ներկայացուցիչները նշում են, որ այս գործընթացը հանդիսանում է խոսքի և մտքի ազատության կոպիտ խախտում, ինչպես նաև ոտնահարում է հանրության՝ տեղեկատվություն ստանալու իրավունքը։


    «Açık Radyo»-ն հայտարարել է, որ շարունակելու է իրավական պայքարը՝ ընդգծելով, որ դատարանի որոշումը լուրջ ռիսկեր է պարունակում երկրի իրավական անվտանգության համար։


    Հետևեք մեզ՝ այստեղ


  • Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանի ու Սևանի որոշ հասցեներում՝ հուլիսի 31-ին



    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 31-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Նար-Դոսի, Քրիստափորի, Սարալանջի փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների,

    ժամը 09:00-ից մինչև ժամը 17:00-ն՝ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Ցամաքաբերդ թաղամասի, ինչպես նաև Նորաշեն բնակավայրի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

    Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:

    Հետևեք մեզ՝ այստեղ


  • ԶՈՒ ԳՇ պետը քննարկել է կարգապահության և ծառայողական հարաբերությունների հարցեր



    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Հուլիսի 30-ին պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հերթական այցով եղել է N բանակային զորամիավորումում։ Այցի շրջանակում ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների և բանակային դիրքերի ավագների հետ

    Քննարկվել են բարոյահոգեբանական առողջ մթնոլորտի պահպանմանը, փոխադարձ վստահության և հարգանքի վրա հիմնված ծառայողական հարաբերությունների ամրապնդմանը վերաբերող հարցեր։ Առանձնակի ուշադրություն է դարձվել կարգապահության պահպանմանը և իրավախախտումների կանխարգելմանն առնչվող հարցերին։

    Գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը նշել է, որ յուրաքանչյուր զինծառայող պարտավոր է իր առօրյա ծառայությամբ նպաստել կանոնադրական կարգի պահպանմանը, օրինակ լինել ծառայակիցների համար և դրսևորել բարձր պատասխանատվություն առաջադրված խնդիրների կատարման, զինվորական կոլեկտիվում առողջ մթնոլորտի ձևավորման գործում

    Հանդիպումից հետո ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը ճաշել է զինծառայողների հետ։

    Հետևեք մեզ՝ այստեղ