Category: Oratert.am

  • Քանդելը հեշտ է, իսկ, այ, կառուցելն ու վերականգնելը… «Փաստ»



    «Փաստ» օրաթերթը գրում է.

    Չնայած շաբաթը դեռ միայն կիսվել է, բայց հիմնական քաղաքական իրադարձություններից մեկը կարելի է համարել Երևանից Մոսկվա՝ «հայկական կողմի նախաձեռնությամբ» կատարված հեռախոսազանգը: Վերջին շաբաթներին փաշինյանական, իշխանական քարոզչությունը կենտրոնացած է հետևյալ թեզերի վրա. ամեն ինչ ուղղակի հրաշալի է, հայկական գյուղմթերքը հեղեղել է Եվրոպայի շուկաներն ու խանութները… Ռուսաստանը փակե՞լ է իր շուկան մեր դեմ, հոգ չէ, Եվրոպան ու արաբական աշխարհը խնդրում են, ծաղիկներն արտահանվում են, ծիրանից անգամ Մարթա Կոսն է ջեմ պատրաստում, իսպանացիները «գժվում» են հայկական ծիրանի անմահական համից… Այս ամենը՝ համեմված ամենակատաղի, եթե չասվի՝ վայրագ ռուսաստանատյացությամբ:

    Եվ մեկ էլ, հո՛պ, կառավարության պաշտոնական կայքում հայտնվում է այսպիսի ձևակերպում՝ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի մասին հաղորդագրության մեջ.

    «Փաշինյանն ընդգծել է, որ հայաստանյան ծագման ապրանքների՝ ՌԴ շուկա արտահանման սահմանափակումները հակասում են Հայաստան–Ռուսաստան իրավապայմանագրային շրջանակին ու Եվրասիական տնտեսական միության կարգավորումներին, և խնդրել է միջոցներ ձեռնարկել՝ այս խնդիրները կարգավորելու ուղղությամբ»:

    Այս պաշտոնական հաղորդագրությունը «հրաշագեղ» է բոլոր առումներով: Նախ՝ Փաշինյանը լուրջ-լուրջ Պուտինին բացատրել է (իբր), թե ինչն է ինչին հակասում, երկրորդ՝ Փաշինյանը անձամբ խնդրել է Պուտինին, որ հայկական ապրանքների խնդիրները կարգավորելու համար, այսպես ասենք, «մի ճար անի»: Լավ, եթե ամեն ինչ այդպես հրաշալի ու վարդագույն է եվրոպական (թեկուզ՝ արաբական) ուղղությամբ հայկական գյուղմթերքը արտահանելու, այլընտրանքային շուկաներ գտնելու առումով, ինչպես «կտում» է փաշինյանական քարոզչությունը, էլ ինչո՞ւ է Փաշինյանը համառորեն զանգում Կրեմլ, դեռ մի բան էլ խնդրում, աղաչում-պաղատում իրեն ոչ մի կերպ չշնորհավորած Պուտինին, որ վերջինս ինչ-որ կերպ խնդիրներ կարգավորի:

    Բա եթե «բրյուսել յան կաղամբն» այդքան լավն է, ինչո՞ւ եք ձեռքներդ ծովաբողկին մեկնում: Ամեն ինչ առավել քան ակնհայտ է. ռուսական արգելքները լրջորեն հարվածել են Հայաստանի տնտեսությանը, ավելին՝ հորիզոնում նշմարվում է սոցիալական դժգոհությունների ուրվականը…

    Ամենից դառը, նույնիսկ բանականության տեսակետից վիրավորականն այն է, որ երբ Նիկոլ Փաշինյանը, հանուն իր իշխանության պահպանման, «եվրոշրջադարձ» էր անում ու «գազ տալիս», շատերն էին զգուշացնում նման մոտեցումների վտանգավոր հետևանքների մասին: Զրո հետևություն: Ավելի ճիշտ՝ այնպես չէ, որ իրենք այդ մասին չգիտեին, կարծում ենք՝ լավ էլ գիտեին, ուղղակի այդպես էր պետք, և Փաշինյանն ու քպականները հանրությանը համոզում էին, թե ժամանակավոր բան է Ռուսաստանի հետ հարաբերությունների վատացումը, ընտրություններից հետո ամեն ինչ տեղը կընկնի:

    Ինչպես տեսանք, ոչինչ էլ «տեղը չի ընկնում»: Ռուսաստանն այդպես էլ որևէ կերպ չշնորհավորեց Փաշինյանին՝ ինքնավերարտադրության առթիվ: Հակառակը՝ էլ ավելի խստացրեց մոտեցումները: Հա, այստեղ մի «շեղում». երբ Փաշինյանը հարցնում է՝ «չի ուզել, չի շնորհավորել, բայց այդտեղ հարց կա, թե ինքն ում հետ էր խոսում», երևի մոռանում է, որ ինքը դեռ նախկին վարչապետ է, իսկ նոր ընտրությունների արդյունքում այդ պաշտոնը կզբաղեցնի օգոստոսի 3-ից (երևի):

    Ինչ վերաբերում է շուկաներին, ապա օրերս այդ առնչությամբ միանգամայն հողեղեն դիտարկում արեց ԲՀԿ նախագահ, քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանը՝ նկատելով, որ ադրբեջանցիները (ու ոչ միայն) ինտենսիվորեն զբաղեցնում են Ռուսաստանի շուկայում առաջացած բացը: Այսինքն, ուրիշները գրավում են այն խորշերը, որոնցից հայկական գյուղմթերքը ինտենսիվորեն դուրս է գալիս:

    Ընդհանրապես, տնտեսագետներն էլ նշում են, որ տարիներով ձևավորած շուկաները կորցնելը շատ հեշտ է, բայց եթե նույնիսկ Ռուսաստանը ցանկանա վերականգնել հարաբերությունները, այդ նույն շուկաները վերգտնելը սարսափելի բարդ է լինելու:

    Վերջապես՝ հաջորդ թեման այս հեռախոսազրույցի հետ կապված: Շատերը նկատեցին, որ նույն հեռախոսազրույցի վերաբերյալ Փաշինյանի գրասենյակի ու Կրեմլի հաղորդագրությունները էապես տարբերվում են: Եթե Փաշինյանի գրասենյակի հաղորդագրության մեջ վերը մեջբերված հատվածն էր ու ինչ-որ ակնարկներ, թե քանի որ դեռ ԵՄ անդամակցության համար չենք դիմել, հանրաքվե հնարավոր չէ, ապա Կրեմլի կամ Պուտինի դիրքորոշումը արտահայտված էր բավականին չոր, կոշտ, նույնիսկ՝ կոպտության երանգներով: Մոսկվան ասում է նույնը, ինչ հնչեցվել էր մինչ այս՝ առավել քան պարզորոշ. հնարավորինս սեղմ ժամկետներում հանրաքվե անցկացրեք, պարզեք՝ մնում եք ԵԱՏՄ-ում, թե գնում եք Եվրամիություն:

    Ու փոխանակ եզրակացություններ անելու, երեկ Փաշինյանն ասում է. «Այդ խնդիրը Հայաստանինը չէ, ԵԱՏՄ խնդիրն է։ Փաստացի ստացվում է, որ ԵԱՏՄ-ն կաթվածահար է ու չի աշխատում։ Եթե այս հարցը արագ չլուծվի, թույլ տվեք կանխատեսել, որ դա կլինի ԵԱՏՄ-ի վերջի սկիզբը»: Թույլ տվեք մեզ էլ ասել, որ դա հերթական «կուտն» է ներքին սպառման համար: Իսկ իրականում այդ ամենից ոչ միայն ԵԱՏՄ-ին, այլև անձամբ Փաշինյանին ու քպականներին ոչինչ չի լինելու, տուժողները հայ գյուղացիներն են, աշխատավորները, բիզնեսմենները, Հայաստանը՝ հանրագումարում:

    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


  • Հայ դասախոսի համաշխարհային հաղթանակը. Հերմինե Պողոսյանն արժանացել է ձեռներեցության կրթության գերազանցության միջազգային մրցանակի. «Փաստ»



    «Փաստ» օրաթերթը գրում է.

    Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) Մարքեթինգի ամբիոնի ավագ դասախոս, SSBM Geneva-ի դոկտորանտ Հերմինե Պողոսյանն արժանացել է « I C S B Entrepreneurship Educator Excellence Global Award» հեղինակավոր միջազգային մրցանակին։

    Մրցանակը շնորհվել է Վաշինգտոնում կայացած Փոքր բիզնեսի միջազգային խորհրդի (ICSB) 71-րդ համաշխարհային կոնգրեսի շրջանակում՝ գնահատելով նրա ներդրումը ձեռներեցության կրթության, նորարարական դասավանդման և միջազգային համագործակցության ոլորտներում։

    Այս ճանաչումը Հայաստանի բարձրագույն կրթության միջազգային հեղինակության կարևոր ձեռքբերում է։

    Մրցանակի հիմքում ՀՊՏՀ-ի և Ֆլորիդայի պետական համալսարանի Jim Moran College of Entrepreneurship-ի համա տեղ իրականացրած C O I L (Collaborative Online International Learning) ծրագիրն է, որը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության կողմից։ Այն միավորել է Հայաստանի և ԱՄՆ-ի ուսանողներին՝ մշակելու ձեռնարկատիրական լուծումներ հասարակական մարտահրավերների համար՝ հիմնված դիզայն-մտածողության և ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների վրա։

    «Փաստի» հետ զրույցում Հերմինե Պողոսյանըանդրադառնալով ձեռքբերմանն ու ծրագրի նշանակությանը, նշեց.

    «Սա պարզապես կրթական ծրագիր չէր, այլ փորձառություն, որը փոխեց ուսանողների մտածողությունը և ցույց տվեց կրթության ուժը՝ ստեղծելու իրական հասարակական փոփոխություն։ Այս միջազգային ճանաչումը մեծ պատիվ է և ոգեշնչում՝ շարունակելու կառուցել նոր կամուրջներ հայկական և համաշխարհային կրթական համայնքների միջև։ Ուրախ եմ, որ այս մրցանակը կիսում եմ Ֆլորիդայի պետական համալսարանի իմ գործընկերոջ հետ՝ որպես մեր համատեղ աշխատանքի արդյունք»։

    Հերմինե Պողոսյանը ՀՊՏՀ-ում դասավանդում է 2019 թվականից։ Նա իրականացնում է նաև բիզնես ուսուցման ու խորհրդատվական ծրագրեր՝ միավորելով մարքեթինգը, ռազմավարական հաղորդակցությունը, ձեռներեցության կրթությունն ու միջազգային համագործակցությունը։

    Այս միջազգային հաջողությունը փաստում է, որ հայկական կրթական ներուժն ու նորարարական գաղափարները կարող են արժանիորեն ներկայանալ ու բարձր գնահատվել համաշխարհային հարթակներում։

    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


  • Բանտից հղված ահազանգ. Ավետիք Չալաբյանը հայտարարում է համատարած բռնաճնշումների և իշխանության անկման սկզբի մասին. «Փաստ»



    «Փաստ» օրաթերթը գրում է.

    Հունիսյան ընտրություններից հետո Հայաստանի քաղաքական դաշտը մտել է որակապես նոր՝ լայնամասշտաբ ռեպրեսիաների փուլ։ Իշխանական համակարգը, փորձելով ամրապնդել սեփական դիրքերը, աննախադեպ ճնշումներ է սկսել քաղաքական ընդդիմախոսների, հանրային առաջնորդների և անգամ խոշոր գործարար շրջանակների նկատմամբ։ Քրեական գործերի, կալանավորումների և վարչական լծակների կիրառումը դարձել է քաղաքական դիմակայությունը լուծելու հիմնական գործիք։ Այս խորացող ճգնաժամի և իրավական անարխիայի համատեքստում է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից իր ահազանգն ուղղել «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող, քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը։

    Իր ուղերձում Չալաբյանը փաստում է, որ արդեն մեկ ամսից ավելի անօրինականորեն գտնվում է անազատության մեջ։ Նա նշում է, որ այս նույն ալիքի տակ են հայտնվել Գագիկ Ծառուկյանը, Արեգնազ Մանուկյանը, Նարեկ Կարապետյանը, Բագրատ Սրբազանն ու իր համախոհները, Անդրանիկ Թևանյանը, Արմեն Աշոտյանը և այլոք։ Ըստ Չալաբյանի՝ ընտրողների հիմնական զանգվածը՝ շուրջ 750 հազար քաղաքացի, մերժել է գործող իշխանությանը, սակայն վերջինս, օգտագործելով վարչական ռեսուրսը, արտաքին աջակցությունը և ընտրական բարձր շեմը, պահպանել է ղեկը և անցել բացահայտ վրեժխնդրության։ Գործիչը կոչ է անում հանրությանը չհանձնվել, տեր կանգնել սեփական իրավունքներին և Սարդարապատի օրինակով պայքարել երկիրը ներսից զավթելու փորձերի դեմ։

    Տեղի ունեցող գործընթացները ցույց են տալիս, որ քաղաքական հետապնդումները կորցրել են իրավական որևէ հիմնավորում և վերածվել են համակարգային ճնշամիջոցի։ Ընդդիմադիր ամենատարբեր թևերի ներկայացուցիչների, հոգևորականների և գործարարների միաժամանակյա թիրախավորումը վկայում է իշխանության լեգիտիմության խոր ճգնաժամի մասին, երբ քաղաքական երկխոսությանը փոխարինելու է գալիս ուժային ապարատը։ Չալաբյանի ուղերձը երկրում տիրող քաղաքական իրավիճակի հստակ ախտորոշում է. բանտարկությունների միջոցով փորձ է արվում գլխատել հանրային դիմադրությունը և չեզոքացնել հետընտրական հնարավոր զարգացումները։ Ըստ էության, քաղբանտարկյալների թվի աճը ոչ թե իշխանության ուժի, այլ դրա թուլացման և հանրային աջակցության կորստի առաջին ցուցիչն է։

    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


  • Սիրելի հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքի այցը Նոյեմբերյանի շրջան տեղափոխվում է մյուս շաբաթ․ Անդրանիկ Գևորգյան

    Սիրելի հայրենակիցներ,

    Տեղեկացնում ենք, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքի այցը Նոյեմբերյանի շրջան տեղափոխվում է մյուս շաբաթ:

    Այցելության հստակ օրվա մասին լրացուցիչ կտեղեկացնենք:

  • Ջրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափ



    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Հուլիսի 29-ին՝ ժամը 16։50-ին, Սևանա լճի 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են, որ քաղաքացիները սերֆինգի համար նախատեսված տախտակով ափից հեռացել են մոտ 1,5 կմ և չեն կարողանում ինքնուրույն վերադառնալ։

    Ջրափրկարարները 4 քաղաքացու անվնաս դուրս են բերել ափ։


    Հետևեք մեզ՝ այստեղ


  • Պահեստազորի զինվորականները՝ Հայաստանի ծառայության մեջ են միշտ․ Աննա Ղուկասյան



    «Համահայկական ճակատ»Շարժում տելեգրամյան ալիքը տեսանյութ է հրապարակել և կից գրել․

    «Համահայկական ճակատ» ՇԱՐԺՄԱՆ անդամները մեծամասամբ Զինված ուժերի պահեստազորի զինվորականներ են. նրանց համար անցյալ չկա, նրանք ծառայել, ծառայում և ծառայելու են Հայաստանի Հանրապետությանը:

    ՀՃՇ անդամ, ԶՈւ պահեստազորի զինծառայող Աննա Ղուկասյան


  • Մոսկվայի մարզում ուժեղ անձրևների պատճառով եղանակային վտանգի դեղին մակարդակ է հայտարարվել



    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Մոսկվայի և Մոսկվայի մարզի համար մինչև հուլիսի 30-ը կանխատեսվող ուժեղ անձրևի պատճառով եղանակային վտանգավորության դեղին մակարդակ է հայտարարվել: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի հիդրոօդերևութաբանական կենտրոնը։

    «Այսօր երեկոյան և գիշերը Մոսկվայում և Մոսկվայի մարզում սպասվում է անձրև, որոշ շրջաններում՝ ուժեղ անձրև, և հայտարարվել է եղանակային վտանգի դեղին մակարիդակ», – գործակալությանը հայտնել է աղբյուրը։ Նա նշել է, որ այս տագնապը, որը նախազգուշացնում է հնարավոր եղանակային վտանգների մասին, ուժի մեջ կլինի այսօր՝ Մոսկվայի ժամանակով ժամը 18:00-ից մինչև հուլիսի 30-ի, հինգշաբթի, ժամը 9:00-ն։

    Ավելի վաղ Մոսկվայի իշխանությունները նաև զգուշացրել էին բնակիչներին և այցելուներին եղանակի վատթարացման մասին՝ հիշեցնելով նրանց չափազանց զգույշ լինել դրսում անձրևի, ամպրոպի և ուղեկցող ուժեղ քամու ժամանակ։ Մասնավորապես, խուսափել ծառերի տակ ապաստան գտնելուց և դրանց մոտ կայանելուց։

    Հետևեք մեզ՝ այստեղ


  • ՄԻՊ-ն այցելել է ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալ. առանձնազրույց է ունեցել զինծառայողների հետ



    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Այցելել եմ ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալ. ուսումնասիրվել են ստացված ահազանգին առնչվող հանգամանքները, գրել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը:

    «Հուլիսի 29-ին այցելել եմ Պաշտպանության նախարարության Երևանի կայազորային հոսպիտալ:


    Շրջայց եմ կատարել հոսպիտալում, տեսակցել հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքում բուժում ստացող զինծառայողներին, ծանոթացել նրանց առողջական վիճակին և բուժման ընթացքին, դիտարկել շենքային պայմանները:


    Հատուկ ընդգծում եմ հոգեբուժական բաժանմունքի շենքային պայմանների բարելավման անհրաժեշտությունը:

    Հոսպիտալի ղեկավար կազմի և բուժանձնակազմի հետ քննարկվել են զինծառայողների բժշկական օգնության և սպասարկման, ինչպես նաև հոգեբուժական բաժանմունքի գործունեության կազմակերպմանն առնչվող մի շարք հարցեր։ Կարևորել եմ զինծառայողների՝ արժանապատիվ և պատշաճ պայմաններում բուժօգնություն ստանալու իրավունքի լիարժեք ապահովումը։


    Այցի շրջանակում առանձնազրույցներ են տեղի ունեցել բաժանմունքում գտնվող զինծառայողների հետ։ Քննարկվել են բուժօգնության տրամադրմանը, կեցության պայմաններին, ինչպես նաև ծառայության ընթացքում ծագած հնարավոր խնդիրներին և դրանց լուծումներին վերաբերող հարցեր։ Նշենք, որ այցին ներգրավվել է նաև ՄԻՊ աշխատակազմի բժիշկ-հոգեբույժը:


    Այցի ընթացքում հատուկ ուսումնասիրության առարկա են դարձել սոցիալական հարթակներում տարածված ժամկետային զինծառայող Ա. Հ.-ի իրավունքներին առնչվող հարցերը: Բժիշկ-հոգեբույժի մասնակցությամբ խորհրդապահական առանձնազրույց է ունեցել զինծառայողի հետ, լսել զինծառայողին մտահոգող խնդիրները։ Ուսումնասիրվել են նաև բժշկական փաստաթղթերը։ Նշված զինծառայողին առնչվող բոլոր հարցերն այս պահին էլ հասցեավորվում են ըստ իրավասության: Այս հարցը գտնվում է իմ անմիջական ուշադրության ներքո: Ուսումնասիրության արդյունքների ամփոփումից հետո հրապարակման ենթակա տեղեկությունների առնչությամբ ՄԻՊ հաստատությունը հանդես կգա լրացուցիչ», – նշել է նա:



    Հետևեք մեզ՝ այստեղ


  • Լոռու մարզում սննդային թnւնավորմանը բնորոշ ախտանիշներով բուժօգնության է դիմել 22 քաղաքացի. ՀՎԿԱԿ



    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    2026 թվականի հուլիսի 26-ին և լույս 27-ի գիշերը ՀՀ Տավուշի և Լոռու մարզերի բժշկական կենտրոն է դիմել 22 քաղաքացի՝ սննդային թունավորմանը բնորոշ ախտանիշներով։ Այս մասին տեղեկացնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։

    «ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետների կողմից իրականացված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ բոլոր հիվանդները մասնակցել են Լոռու մարզի Ճոճկան գյուղում տեղի ունեցած հարսանյաց հանդիսությանը։

    Հիվանդների մոտ դիտվել են սուր աղիքային վարակին բնորոշ ախտանիշներ՝ հիմնականում լուծ և փսխում՝ առանց բարձր ջերմության։ Բոլոր հիվանդներին ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն, նրանց առողջական վիճակը գնահատվել է բավարար:


    Դեպքի առնչությամբ ՀՎԿԱԿ-ի մասնագետների կողմից ձեռնարկվել են անհրաժեշտ հակահամաճարակային միջոցառումներ։ Վերցվել են հիվանդներից կենսանմուշներ, ինչպես նաև սննդամթերքի և շրջակա միջավայրի նմուշներ՝ լաբորատոր հետազոտությունների նպատակով։ Նշենք, որ մի քանի բուժառուի մոտ կա ստաֆիլակոկի հաստատում: Հետազոտությունների արդյունքների ամփոփումից հետո կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն։

    ՀՎԿԱԿ-ը հորդորում է սննդային թունավորումների կանխարգելման նպատակով պահպանել սննդամթերքի պատրաստման, պահպանման և օգտագործման հիգիենիկ կանոնները, ինչպես նաև հիվանդության ախտանիշների ի հայտ գալու դեպքում անհապաղ դիմել բժշկական օգնության»,- ասվում է հաղորդագրությունում։


    Հետևեք մեզ՝ այստեղ


  • Որպես անհետ կորած որոնվում է 2012թ. ծնված Վահե Ապիկյանը



    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Որպես անհետ կորած որոնվում է 2012թ. ծնված Վահե Ապիկյանը, հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:

    Համայնաքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 2012թ. ծնված Վահե Ապիկյանը։ Հուլիսի 29-ի առավոտյան նա դուրս է եկել Բաղյան փողոցի իր բնակարանից և չի վերադարձել:

    Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 112։


    Հետևեք մեզ՝ այստեղ