Category: Oratert.am

  • 18 արդարների գործով դատկան նիստը տեղի կունենա հուլիսի 30-ին



    Ի՞նչ խափանման միջոց կսահմանի դատարանը քաղակտիվիստ Վահագն Չախալյանի և 9-րդ գումարման ԱԺ պատգամավոր ընտրված Արթուր Սարգսյանի համար գալիք դատական նիստին:

    Այս պահին 18 արդարների գործով անազատության մեջ են գտնվում Բագրատ Սրբազանը, Արթուր Սարգսյանը և Վահագն Չախալյանը:

    Նախորդ նիստին դատավորն ապօրինաբար մերժեց նորընտիր ԱԺ-ի պատգամավոր ընտրված Արթուր Սարգսյանի խափանման վերացնելու մասին պաշտպանների միջնորդությունը: Տեսնենք` այս նիստին ինչ զարգացումներ կլինեն:

    Դատական նիստը տեղի կունենա հուլիսի 30-ին, ժամը 15:00-ին, Երևանի Ընդհանուր Իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում (հասցե՝ Արշակունյաց 24/1):


  • Հուլիսի 28-ին, 30-ին, 31-ին, օգոստոսի 4-ին գազ չի լինելու մի շարք հասցեներում



    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 4-ին ժամը 10:00-ից մինչև օգոստոսի 5-ը ժամը 22:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Սարկավագի փողոցի թիվ 77/1, 77, Սարկավագի փողոցի 4-րդ նրբանցքի թիվ 3 առանձնատան, Ծարավ Աղբյուր փողոցի թիվ 41, 31-ից մինչև 60/2, 62/1 առանձնատների, թիվ 32 բազմաբնակարան շենքի գազասպառողների գազամատակարարումը։

    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 4-ին ժամը 09:00-ից մինչև 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Նորքի 9-րդ զանգվածի թիվ 53, 67, 39, 65, 101, 55, 55ա, 55բ, 57, 57/1, 57/2, 59 բազմաբնակարան շենքերի, հարակից առանձնատների փողոցների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 31-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Նար-Դոսի, Քրիստափորի, Սարալանջի փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների գազամատակարարումը։

    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 31-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Ցամաքաբերդ թաղամասի, ինչպես նաև Նորաշեն բնակավայրի, գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 30-ին ժամը 09:30-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Գառնի, Գեղարդ, Գեղադիր, Հացավան, Ողջաբերդ բնակավայրերի, Ձորաղբյուրի ամառանոցների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 30-ին ժամը 10:00-ից մինչև հուլիսի 31-ը ժամը 17:00-ն, կդադարեցվի Արմավիրի մարզի Այգեշատ բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։

    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 28-ին ժամը 09:30-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 19:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Փ․ Բյուզանդի, Մ․ Մկրտչյան, Մ․ Ադամյան, Հանրապետության փողոցներով, Տիգրան Մեծի պողոտայով պարփակված թաղամասի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 28-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Չարենցի, Խորենացու, Թումանյան, Վազգեն Առաջինի, Պատկանյան, Կնունյանց, Բաղրամյան, Ալավերդյան, Վ․ Սարգսյան փողոցների, Անդրանիկի թաղամասի, Արագածի զանգվածի, ինչպես նաև Արտիմետ, Ծաղկունք, Ծիածան, Հովտամեջ, Մրգաստան, Աղավնատուն, Դողս, Արագած, Ծաղկալանջ, Շահումյան, Դաշտ, Մոնթեավան, Այգեշատ, Ամբերդ բնակավայրերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 28-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի Գ․ Արզումանյան նրբանցքների, Ձորք, Բաղաբերդ, Հալիձոր թաղամասերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 28-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Մեծավան բնակավայրի (ամբողջությամբ), Օձուն բնակավայրի (մասնակի) գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 28-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 16:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Դեբեդ բնակավայրի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 28-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Վեդի քաղաքի, ինչպես նաև Ուրցաձոր, Դաշտաքար և Գոռավան բնակավայրերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

    Հետևեք մեզ՝ այստեղ


  • Վրաստանում սողանքից տներ են վնասվել, կառավարությունը աղետից տուժած 10 ընտանիքի կփոխհատուցի



    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Վրաստանի կառավարությունը ֆինանսական փոխհատուցում կտրամադրի Ադիգենի մունիցիպալիտետի 6 գյուղերում աղետից տուժած 10 ընտանիքի, ասված է կառավարության հուլիսի 6-ով թվագրված №1437 կարգադրության մեջ։

    Հիշեցնենք,որ Ադիգենի մունիցիպալիտետի Գոմարո գյուղում հուլիսի 23-ի գիշերը սողանքը տներ էր վնասել։

    Aliq.ge-ի փոխանցմամբ՝ փաստաթղթի համաձայն՝ այն ընտանիքներին, որոնք սեփականության իրավունքով այլընտրանքային բնակելի տարածք չունեն, կտրամադրվի 50 հազար լարիի փոխհատուցում։ Իսկ եթե տուժած ընտանիքը սեփականության իրավունքով ունի այլընտրանքային բնակտարածք կամ գրանցված է այնտեղ և սույն կարգադրության ընդունումից հետո օտարել է, նրանց կտրամադրվի 30 հազար լարի։ Այս պայմանը վերաբերում է նաև այն դեպքերին, երբ վնասված տան սեփականատերը (եթե կարգադրության ընդունման պահին տիրապետում էր այլընտրանքային բնակարանի) կարգադրության ընդունումից հետո օտարել է վնասված բնակելի տան իրեն պատկանող մասնաբաժինը։

    Փոխհատուցումները կտրամադրվեն Ադիգենի մունիցիպալիտետի Լելովանի գյուղում՝ 3 ընտանիքի, Ադիգեն գյուղում՝ 3 ընտանիքի, իսկ Զարզմա, Ծրե, Դգվարի և Արալի գյուղերում՝ մեկական ընտանիքի։

    Կարգադրության համաձայն՝ փոխհատուցման գումարը ստանալուց հետո նշված ֆիզիկական անձինք նշված տարերային աղետի պատճառով պետությունից կամ մունիցիպալիտետից որևէ լրացուցիչ փոխհատուցում, անշարժ գույք սեփականության իրավունքով ստանալու կամ օգտագործման պահանջի իրավունք այլևս չեն ունենա։

    Ստացված փոխհատուցումը նաև հիմք չի հանդիսանա սոցիալապես անապահով ընտանիքների միասնական բազայում գրանցված ընտանիքների սոցիալ-տնտեսական վիճակի վերստուգման համար. նրանք ազատվում են «Սոցիալական ծառայությունների գործակալությանը» փոխհատուցման ստացման մասին տեղեկացնելու պարտավորությունից։

    Հետևեք մեզ՝ այստեղ


  • Իրանը հանդիպում է խնդրել միջնորդների միջոցով և ուղղակիորեն․ մենք կհանդիպենք․ Թրամփ



    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Նրանք ուզում են հանդիպել, և մենք հանդիպում ենք, այս մասին հայտարարել է Դոնալդ Թրամփը՝ խոսելով Իրանի մասին։

    «Կա հնարավորություն, որ կարող ենք համաձայնության գալ: Առանց մեր արածի, նրանք չէին խոսի մեզ հետ:

    Իրանը հանդիպում է խնդրել իր լիազոր ներկայացուցիչների միջոցով և ուղղակիորեն: Մենք հանդիպում ենք, և կարծում եմ, որ լավ բաներ կարող են տեղի ունենալ:


    Նավթի գները այսօր կտրուկ անկում ապրեցին:

    Կա մեծ հնարավորություն, որ լավ բան կարող է տեղի ունենալ: Եթե դա տեղի չունենա, ապա մենք կվերադառնանք նրան, ինչ անում էինք երկու օր առաջ: Վերջին 14 օրերի ընթացքում Իրանը մեծապես տուժել է:

    Նրանք շատ քաղաքավարի խնդրեցին մեզ. «Խնդրում ենք դադարեցնել: Եկեք հանդիպենք»»,-ասել է նա։


    Հետևեք մեզ՝ այստեղ


  • Կառավարությունից արձագանք չկա․ անհայտ կորած զինծառայողների հարազատները պատրաստվում են նոր քայլերի



    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    44-օրյա պատերազմում անհայտ կորած զինծառայողների հարազատները մեկ շաբաթ ժամանակ էին տվել կառավարությանը՝ իրենց զավակներին հայտնաբերելու ուղղությամբ իրականացվող աշխատանքների վերաբերյալ պարզաբանումներ տալու համար։Անհետ կորած զինծառայողի հարազատ Արսեն Ղուկասյանը նշել է, որ այսօր լրացել է իրենց տրամադրած ժամկետը, սակայն որևէ պատասխան չեն ստացել։

    Ղուկասյանը աղբյուրի հետ զրույցում նշեց, որ այսօր ծնողների հետ քննարկում են ունեցել, խորհրդակցել են։

    «Պատրաստվում ենք, բայց մինչ այդ այսօր ծնողներով հավաքվել ենք, մեր ընդհանուր խորհրդով որոշել ենք մեր հետագա անելիքները և պետք է գնանք ԱԱԾ։ Մեր նպատակը իշխանությունների դեմ որևէ բան անելը չէ, այլ մեր նպատակը մեր երեխեքի որոնման հարցն է, խողովակ գտնելը։ Եթե այսօր իշխանությունը գործ չի անում, մենք մեր խողովակը գտնենք, ու կարծես արդեն նշմարվում են այդ խողովակները»,- ասել է նա։

    Հետևեք մեզ՝ այստեղ


  • Այսօրվանից հայկական կաթնամթերքը չի մտնի ռուսական շուկա



    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Հայաստանը կարող է կորցնել կաթնամթերքի արտահանումից ստացվող եկամուտների գրեթե 80%-ը, եթե զրկվի ռուսական շուկա մատակարարումներ իրականացնելու հնարավորությունից․ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

    2025 թվականին Հայաստանի կաթնամթերքի արտահանման ընդհանուր ծավալը կազմել է 20,2 մլն դոլար, որից 16 մլն դոլարը կամ 79,3%-ը բաժին է ընկել Ռուսաստանին։ Արտահանվող ապրանքների թվում են պանիրը, կաթը, կարագը, ձուն և այլ կաթնամթերք։

    Կաթնամթերքի արտահանման մյուս հիմնական շուկաներն են եղել ԱՄՆ-ը, Բելառուսը և Վրաստանը։

    Հիշեցնենք, որ Ռուսաստանի «Ռոսսելխոզնադզորը» հայտարարել է, որ հուլիսի 27-ից ժամանակավորապես սահմանափակում է Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը։

    Հետևեք մեզ՝ այստեղ


  • Հայ-իրանական դարավոր բարեկամությունը շատ ավելի ամուր է, քան ցանկացած սուտ մատնություն. Իվետա Տոնոյան



    Այսօր Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մոտ տեղի ունեցած ակցիայի հիմնական նպատակը մեկն էր՝ բարձրաձայնել մեր խոր մտահոգությունը Գագիկ Ծառուկյանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ և հստակ ընդգծել, որ երկու խարդախ և սուտ մատնություն իրականացրած իրանցի գործարարների գործողությունները չեն կարող և չպետք է որևէ կերպ ստվերեն հայ-իրանական դարավոր բարեկամությունը։

     

    Յուրաքանչյուր երկրում, ցավոք, կարող են հանդիպել անբարեխիղճ և խարդախ մարդիկ։ Սակայն անթույլատրելի է, երբ նման անձանց պատճառով վտանգված են երկու բարեկամ ժողովուրդների միջև ձևավորված տնտեսական, մշակութային և մարդկային ամուր կապերը։

     

    Գագիկ Ծառուկյանը տարիներ շարունակ իր գործունեությամբ նպաստել է հայ-իրանական հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը՝ մշտապես կարևորելով երկու երկրների միջև համագործակցության ընդլայնումն ու բարեկամության խորացումը։

     

    Սա է մեր սկզբունքային դիրքորոշումը, որի շրջանակներում այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նամակը փոխանցեցինք Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար պարոն Խալիլ Շիրղոլամիին՝ վստահ լինելով, որ հայ-իրանական դարավոր բարեկամությունը շատ ավելի ամուր է, քան ցանկացած սուտ մատնություն կամ խարդախություն։


  • «Մանթաշի» ջրամբարի ջրթող փականը վնասվել է․ 11 գյուղում ջուր չի լինի



    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «ՋՐԱՌ» ընկերության կողմից «Մանթաշի» ջրամբարի ջրթող փականի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 28-ին ժամը 11:00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 14:00-ն կդադարեցվի Շիրակի մարզի՝ Սարալանջ, Հառիճ, Նահապետավան, Անուշավան, Գետափ, Սպանդարյան, Մեղրաշեն, Փանիկ, Հայկասար, Տուֆաշեն գյուղերի և Արագածոտնի մարզի՝ Նորաշեն գյուղի ջրամատակարարումը:

     

    Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

    Հետևեք մեզ՝ այստեղ


  • Պարզվում է՝ խորհրդարանական ընդդիմությունը միայն 600 միլիոն դրամ պարգևավճար է ստացել. Էդմոն Մարուքյան



    Էդմոն Մարուքյանը տելեգրամյան իր ալիքում գրում է.

    ՀՀ Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը տվյալներ է հրապարակել, ըստ որոնց՝ 8-րդ գումարման ԱԺ-ի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը, աշխատավարձերից բացի, ստացել է մոտ կես միլիարդ դրամ (488 մլն 86 հազար 470 դրամ) պարգևավճար։ Մյուս ընդդիմադիր խմբակցության՝ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորների ստացած պարգևավճարների ընդհանուր գումարը կազմել է 107 մլն 440 հազար 920 դրամ։

    Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ ահռելի միջոցներ են ստացել մարդիկ իրենց անարդյունք աշխատանքի համար։ Որքան ավելի շատ են «պայքարել», այնքան Հայաստանն ավելի շատ է կորցրել, մինչդեռ նրանք այդ ընթացքում կանոնավոր կերպով հարստացել են։

    Եվ սա այն դեպքում, երբ խորհրդարան մտնելուց առաջ էլ այդ ընդդիմությունը բոլորովին աղքատ չէր։

    Նշված գումարների մեջ ներառված չէ նաև պատգամավորներին ամսական վճարվող 250 000 դրամը, որը նույնպես ստացել են հինգ տարի շարունակ։ Այսինքն՝ մոտավորապես ևս կես միլիարդ դրամ է հատկացվել «ընդդիմությանը»։ Սակայն մինչև ԱԺ մտնելը նրանք բողոքում էին, թե իբր նախորդ գումարման ԱԺ-ում պատգամավորները «անիմաստ» 50 հազար դրամ էին ստանում։

    Վերջնահաշվարկում ստացվում է, որ հինգ տարվա ընթացքում խորհրդարանական ընդդիմությունը, աշխատավարձերը չհաշված, ավելի քան 1 միլիարդ դրամ է ստացել՝ պայքարի իմիտացիա ստեղծելու համար։


  • «Հորիզոն» փառատոնը Հայաստան է բերում Stephan Bodzin-ին, Satori-ին, Son of Son-ին և Tamada-ին



    Հայաստանը պատրաստվում է հյուրընկալել էլեկտրոնային երաժշտության համաշխարհային ճանաչում ունեցող արտիստների՝ «Հորիզոն» փառատոնի շրջանակում, որը խոստանում է դառնալ տարածաշրջանի ամենասպասված երաժշտական իրադարձություններից մեկը։

    «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) և Turntables-ի համատեղ նախաձեռնությամբ կազմակերպվող եռամաս փառատոնը մեկ հարթակում կհամախմբի միջազգային ճանաչում ունեցող արտիստներին և նրանց երկրպագուներին՝ Հայաստանի տարբեր անկյուններում ստեղծելով բացառիկ երաժշտական փորձառություն։ «Հորիզոն» փառատոնն իրականացվում է Team Telecom Armenia-ի տեխնոլոգիական աջակցությամբ և հովանավորությամբ, որի շարունակական աջակցությունը նորարարական ու համայնքային նախաձեռնություններին նպաստում է Հայաստանում մշակութային և տեխնոլոգիահեն նոր ձևաչափերի զարգացմանը։ Փառատոնի յուրաքանչյուր միջոցառում մանրակրկիտ մշակված ճամփորդություն է ձայնի, լույսի և զգացողությունների աշխարհում։ Էլեկտրոնային երաժշտությունը, համեղ սնունդը և յուրահատուկ ինստալյացիաները միավորվում են՝ ստեղծելով ինքնատիպ փորձառություն, որը ձգվում է առավոտից մինչ ուշ երեկո։

    ՔՈԱՖ-ի կողմից ստացված հասույթն ուղղվելու է հիմնադրամի սոցիալական ծրագրերին։

    Օգոստոսի 2 | Satori, Son of Son, Tamada

    «Հորիզոն» փառատոնի մեկնարկը կտրվի օգոստոսի 2-ին Լոռու ՔՈԱՖ ՍՄԱՐԹ ավանում։ Բնության գրկում անցկացվող առաջին միջոցառման գլխավոր արտիստներն են՝ հոլանդացի հայտնի պրոդյուսեր ու live կատարող Satori-ն, որի երաժշտությունը միավորում է ակուստիկ գործիքների բնական հնչողությունն ու մեղեդային էլեկտրոնային երաժշտությունը, շվեդ արտիստ Son of Son-ը (Great Blondino), որի ժանրային սահմանները հատող ստեղծագործությունները նրան միջազգային ճանաչում են բերել, վրացի երաժիշտ Tamada-ն, որի կենդանի ելույթները համադրում են ազգային մշակութային ժառանգությունն ու ժամանակակից էլեկտրոնային երաժշտությունը՝ ստեղծելով ինքնատիպ և խորապես ներգրավող մթնոլորտ։

    Օգոստոսի 22 | Stephan Bodzin

    Փառատոնի երկրորդ միջոցառումը կկայանա օգոստոսի 22-ին՝ պատմական Գառնիի տաճարում, որտեղ ելույթ կունենա աշխարհահռչակ գերմանացի պրոդյուսեր և live էլեկտրոնային երաժշտության առաջատար ներկայացուցիչ Stephan Bodzin-ը։ Այս բացառիկ տաճարը վերջին տարիներին դարձել է տարածաշրջանի ամենատպավորիչ բացօթյա երաժշտական հարթակներից մեկը, և ամռան ավարտն այնտեղ կնշանավորվի անմոռանալի երաժշտական իրադարձությամբ։

    Փառատոնը կեզրափակվի սեպտեմբերի 25-ին։ Վերջին միջոցառման վայրը և արտիստների կազմը կհայտարարվի առաջիկայում։

    Տոմսերի, ծրագրի և լրացուցիչ տեղեկության համար այցելեք փառատոնի պաշտոնական կայք՝ https://www.horizon-armenia.com/