Category: Oratert.am

  • Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց



    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Քրեական ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչությունը հուլիսի 20-ին օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ Վայք համայնքի Մարտիրոս բնակավայրի 63-ամյա բնակիչն իր տանը ապօրինի պահում է մարիխուանա, հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։

    «Իրացնելով ստացված տեղեկությունները՝ քրեական ոստիկանները նույն օրը մեկնել են նշված հասցե։ Տղամարդը հաստատել է, որ տանը պահում է իր կողմից աճեցված կանեփից պատրաստված թմրամիջոց՝ անձնական օգտագործման համար»,-ասված է հաղորդագրության մեջ։


    Նշվում է, որ ոստիկանության կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ։ 


    Նույն օրը տղամարդու տանը իրականացված զննությամբ ննջասենյակից հայտնաբերվել է երեք փաթեթ՝ ընդհանուր շուրջ 69 գրամ քաշով կանեփանման զանգվածով։ Հանգամանքները պարզվում են։ 



    Հետևեք մեզ՝ այստեղ


  • Իսպանիայի հավաքականը մոտ 15 միլիոն դոլար կվճարի ԱՄՆ-ին՝ որպես հարկ. ԶԼՄ-ներ



    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Իսպանիայի հավաքականը մրցանակային գումարի շուրջ 30%-ը ստիպված կլինի վճարել ԱՄՆ-ին որպես հարկ։

    Ավելի վաղ իսպանացի ֆուտբոլիստները համատեղ լուսանկարից կտրել էին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։

    Սովորաբար ՖԻՖԱ-ն համաձայնության է հասնում մրցանակային գումարը հարկումից ազատելու վերաբերյալ։ Սակայն ԱՄՆ-ն իսպանացի ֆուտբոլիստներին և մարզիչներին ճանաչել է որպես առանձին հարկ վճարողներ, որոնք եկամուտ են ստացել Միացյալ Նահանգներում, այլ ոչ թե որպես մեկ միասնական իրավաբանական անձ։

    Միաժամանակ ԱՄՆ Կոնգրեսում նշել են, որ իսպանական կողմը պետք է դեռևս մրցաշար մեկնելուց առաջ տեղյակ լիներ նման կանոնների մասին։

    Այժմ, ըստ հրապարակումների, Իսպանիայի հավաքականը ստիպված կլինի աշխարհի առաջնությունում հաղթանակի համար ստացած մրցանակայինից վճարել մոտ 15 միլիոն դոլար հարկ։

    Հետևեք մեզ՝ այստեղ


  • Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերին



    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Հուլիսի 25-29-ին Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

    Երևան քաղաքում՝
    Հուլիսի 25-29- ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 25-29-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17մ/վ։

    Հանրապետության տարածքում`
     Հուլիսի 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
    Քամին`հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։ Հուլիսի 25-29-ին Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։
    Օդի ջերմաստիճանը հուլիսի 25-26-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։


    Հետևեք մեզ՝ այստեղ


  • Վթար Սևան-Մարտունի ճանապարհին․ «Nissan»-ը կողաշրջված հայտնվել է լճի ափամերձ հատվածում



    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Այսօր՝ հուլիսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 48-ամյա Զորիկ Ս․-ն իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել Սևանա լճի ափամերձ հատվածում՝ եղեգների մեջ:

    Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:



    Հետևեք մեզ՝ այստեղ


  • Հայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների հայկական մթերային խանութներում․ դեսպանություն



    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Հայաստանից ներկրված հայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների հայկական մթերային խանութներում։ Այս մասին տեղեկացնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից՝ ներկայացնելով հասցեները՝

    N Market — 123 Boulevard Brune, 75014 Paris,

    NUR — 45 Avenue du Général de Gaulle, 92360 Meudon,


    Chez Aro — 28 Rue du Général de Gaulle, 78300 Poissy:


    Հետևեք մեզ՝ այստեղ


  • Hatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետ



    Hatis Chalet-ը գործունեությունը սկսել է 2023 թվականին՝ մեկ փայտե էկոտնակով, որը նախատեսված էր բնության գրկում հանգիստը նախընտրողների համար։

    Հյուրերի աճող հետաքրքրության շնորհիվ 2025 թվականին կառուցվել է երկրորդ էկոտնակը՝ ավելի ժամանակակից լուծումներով, ընդարձակ տարածքով և հանգստի համար առավել հարմարավետ պայմաններով։ Առաջիկայում նախատեսվում է համալիրն ընդլայնել ևս մեկ նոր էկոտնակով։

    Զարգացման ծրագրերի իրականացման ընթացքում Hatis Chalet-ը համագործակցել է Կոնվերս Բանկի հետ՝ օգտվելով Converse SME վարկատեսակից։ Հանգստավայրի տնօրեն Գևորգ Աբգարյանի խոսքով, Բանկի հետ համագործակցությունը հաջողված է. գոհ են թե առաջարկվող պայմաններից, թե սպասարկման որակից։

    Այսօր Hatis Chalet-ում շարունակում են մշակել զարգացման նոր ծրագրեր՝ նպատակ ունենալով ընդլայնել հանգստի հնարավորություններն ու հյուրերին առաջարկել ավելի հարմարավետ պայմաններ։

    Այստեղ վստահ են, որ վստահելի ֆինանսական գործընկերոջ աջակցությամբ զարգացման ծրագրերն ավելի արագ են դառնում իրականություն։

    Տեսանյութն՝ այստեղ

    Մանրամասն՝ conversebank.am, 010 511 211

    Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:


  • ԽԱՉԻԿ ԱՍՐՅԱՆԻ բազմաթիվ «սխալներն» ու աններելի «մեղքերը»

    «Հայոց Արծիվներ․ Միասնական Հայաստան» կուսակցության հիմնադիր Նախագահ

    (2002 թվականի սեպտեմբերին Սյունիքում հիմնադրված «Սյունյաց Արծիվներ» և 2010 թվականի հունվարին Երևանում հիմնադրված «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունների հիմքի վրա (Հայաստանի 301 համայնքում՝ 301 մասնաճյուղ, 45․117 անդամ, 1․500 միջոցառում՝ 15 տարվա ընթացքում․

    www.hayocartsivner.am), 2018 թվականի հունիսի 23-ին Հայաստանի Հանրապետության Կառավարության նիստերի դահլիճում, հազար հայորդիների մասնակցությամբ, կազմակերպել է «Հայոց Արծիվներ․ Միասնական Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարը, որի ընթացքում Խաչիկ Ասրյանը միաձայն ընտրվել է «Հայոց Արծիվներ․ Միասնական Հայաստան» կուսակցության Նախագահ)։

  • Փա՛ստ է, որ Հայաստանում ընտրությունները կեղծվել են. Մարիաննա Ղահրամանյան

    Հայկական 2-րդ հեռուստաալիքի եթերում ի թիվս այլ հարցերի, անդրադարձել եմ հանցավորության աճի մտահոգող իրավիճակին։ Հրազենի կիրառմամբ հանցագիրծությունները անցած 2025 -ին երեք անգամ ավելացել են 152 դեպք։
    Ա
  • Ֆասթ Բանկի հովանավորությամբ կայացել է «Հուսո առագաստ» փառատոնի եզրափակիչ հավաքը



    Ֆասթ Բանկի հովանավորությամբ ս․թ․ հուլիսի 17-19-ը Սևանա լճի ափին կայացել է «Հուսո առագաստ» հեղինակային երգի միջազգային փառատոնի եզրափակիչ հավաքը։ «Բարդերի» ակումբի նախաձեռնությամբ արդեն 12-րդ տարին անընդմեջ իրականացվող փառատոնն այս տարի ևս հնարավորություն է տվել երիտասարդ տաղանդներին ելույթ ունենալ արդեն կայացած, հայտնի արտիստների հետ։

    Երգահան Էդուարդ Զորիկյանն ընդգծել է, որ փառատոնը սիրված միջոցառում է դարձել նաև արտասահմանից ժամանած հյուրերի համար․ «Մենք ունենք, այսպես ասած, ավանդական հյուրեր՝ Լեհաստանից, Բելառուսից, Վրաստանից, մարդիկ, ում հետ վաղուց արդեն ընկերական հարաբերություններ են, միշտ սպասվող մեր փառատոնի հյուրերն են իրենք», – ասել է նա։

    «Հուսո առագաստը» համաշխարհային բարդային ընտանիքում եզակի հարթակ է, որտեղ այսքան մեծ թվով երիտասարդներ են ներգրավված։ Արտասահմանցի հյուրերն այնքան են սիրում հայկական երգերը, որ թարգմանում են դրանք և կատարում իրենց երկրներում։

    «Ինչպես ասաց մեր հյուրերից մեկը՝ զարմանալի է և համաշխարհային բարդային ընտանիքում չդիտված երևույթ, որ այս թվով երիտասարդներ են մասնակցում։ Ուստի փառատոնի կարևորությունը, ըստ էության, հենց այդ ժանրի տարածմանն է վերաբերում։ Այդ տեսակետից մենք անսահման երախտապարտ ենք մեր բոլոր գործընկերներին, ովքեր մեզ աջակցում են այդ հարցում, և Ֆասթ Բանկը մեր կողքին տարիներ շարունակ արդեն գլխավոր հովանավոր է։ Շատ ուրախ եմ այդ համագործակցության համար, շնորհակալություն այդ կարևոր առաքելությունը տարածելու համար», – նշել է հեղինակ կատարող Արմինե Հայրապետյանը։

    Ֆասթ Բանկը շարունակում է գործուն աջակցություն տրամադրել մշակութային և երիտասարդական նախաձեռնություններին՝ նպատակ ունենալով նպաստել ոլորտի զարգացմանը։

    Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում:

    Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։


  • ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ



    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    ՀՀ կենտրոնական բանկից Արմենպրես>>ին տեղեկացնում են, որ հուլիսի 23-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները.

    ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.94 դրամով և կազմել 365.95 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 1.07 դրամով և կազմել 417.29 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.0322 դրամով և կազմել 4.6535 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 1.44 դրամով և կազմել 489.13 դրամ:

    Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղներին, ապա ոսկու գինն աճել է 1087 դրամով և կազմել 48887 դրամ: Արծաթի գինն աճել է 3.52 դրամով և կազմել 698.17 դրամ:

    Հետևեք մեզ՝ այստեղ