Category: Oratert.am

  • Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան



    Նիկոլ Փաշինյանն ինձ դատի է տվել՝ պահանջելով հրապարակային ներողություն, հերքում և 6 միլիոն դրամ։ Սակայն դատական գործընթացը դեռ չսկսված՝ դատարանի որոշմամբ արդեն արգելանք է դրվել իմ գույքի և բանկային հաշիվների վրա։

    Այս տեսանյութում բացատրում եմ, թե ինչ է հայցի ապահովման միջոցը, որ դեպքերում է այն սովորաբար կիրառվում և ինչու է վիրավորանքի ու զրպարտության վերաբերյալ քաղաքական վեճում նման որոշումը ոչ միայն անհամաչափ, այլև փաստացի պատժիչ միջոց։

    Փաշինյանը տարիներ շարունակ հայտարարել է, որ դատական համակարգում մաֆիա է գործում և ինքը պայքարում է այդ համակարգի դեմ։ Այժմ նա դիմել է նույն դատարանին, իսկ այդ համակարգը, դեռևս չքննելով գործի էությունը, արդեն սահմանափակումներ է կիրառում իմ նկատմամբ։

    Սա միայն 6 միլիոն դրամի կամ սառեցված հաշիվների մասին չէ։ Սա քաղաքական խոսքը սահմանափակելու, ընդդիմախոսին ճնշելու և լռեցնելու փորձ է։ Դատական գործընթացի ընթացքում մենք օգտագործելու ենք մեր բոլոր իրավական հնարավորությունները և անհրաժեշտության դեպքում գործը հասցնելու ենք մինչև Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

    Չնայած ճնշումներին՝ շարունակելու ենք մեր քաղաքական գործունեությունը և խոսելու ենք այն ամենի մասին, ինչ տեղի է ունենում Հայաստանի Հանրապետությունում։


  • Աբովյան․ Ապրում ենք դասական հետապնդման դարաշարջանում



    ԲՀԿ անդամ Արման Աբովյանը ՊԵԿ քննչական վարչության դիմաց հայտարարել է, որ ԲՀԿ ղեկավար, գործարար Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող գործընթացները քաղաքական հետապնդում է համարում։ Նա նշել է, որ քաղաքական գործընթացներին զուգահեռ ճնշումներ են իրականացվում այն անձանց և կազմակերպությունների նկատմամբ, որոնք այս կամ այն կերպ կապ ունեն Գագիկ Ծառուկյանի հետ։

    «Ամեն օր պարզվում է, որ այս գործը մեքենայություն է և ունի միայն քաղաքական դրդապատճառ, այն արդեն իշխանություններն էլ չեն թաքցնում: Մենք ապրում ենք դասական հետապնդման դարաշարջանում, այն մարդկանց նկատմամբ, ովքեր այս կամ այն կերպ համաձայն չեն իշխանությունների հետ»,- ասել է Աբովյանը, հայտնում է Panorama.am-ը:

    Նա նկատել է, որ քարոզչության ընթացքում Ծառուկյանը մշտապես համերաշխության և միասնության կոչ էր արել: Աբովյանի խոսքով՝ երկրում Սահմանադրությունն ու օրենքը բացարձակապես չեն գործում։ Նա հավելել է, որ ԲՀԿ-ի գործն արդար է, իսկ այն, ինչ տեղի է ունենում Գագիկ Ծառուկյանի հետ, հետագայում կարող է տեղի ունենալ Հայաստանի ցանկացած քաղաքացու հետ, եթե որևէ բան իշխանությունների սրտով չլինի։

    Արման Աբովյանը հայտարարել է, որ այս պահին խնդիրը միայն Գագիկ Ծառուկյանին չի վերաբերում, այլ առնչվում է բոլորին, և անհրաժեշտ է հնարավորինս շուտ Հայաստանն այս իրավիճակից դուրս բերել։

    Արդեն երրորդ օրն է՝ Քննչական կոմիտեում շարունակվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունը։ Կոմիտեի շենքի մոտ հավաքվել են ոչ միայն նրա քաղաքական ուժի ներկայացուցիչները, աջակիցներն ու համակիրները, այլ նաև ընդդիմադիր մյուս ուժերի ներկայացուցիչներ։

    Հուլիսի 6-ի վաղ առավոտից ԱԱԾ, ՊԵԿ, ՆԳՆ ոստիկանության աշխատակիցները 70-ից ավելի հասցեներում՝ Ծառուկյանի առանձնատանը և նրան պատկանող ընկերություններում, իրականացվել են միաժամանակյա խուզարկություններ: Ծառուկյանը ձերբակալվել է: Հուլիսի 7-ի վաղ առավոտից Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթացել է Ծառուկյանի խափանման միջոցի քննությունը: Օրվա ավարտին հայտնի է դարձել, որ նա 2 ամսով կալանավորվել է:


  • Հայկ Սուքիասյանի և Դավիթ Ղազինյանի ազատ արձակումը ոչ թե արդարադատության հաղթանակի, այլ երկար ժամանակ թույլ տրված անարդարության հերթական ապացույցն է․ Մխիթարյան



    Երեկ դատարանի բակից ազատ արձակվեցին իմ ավագ ընկերներ Դավիթ Ղազինյանը և Հայկ Սուքիասյանը: Սա, իհարկե, ուրախալի լուր է։ Սակայն այս պատմության մեջ ամենակարևորը նրանց ազատ արձակվելը չէ, այլ այն, որ նրանք ապօրինի զրկված էին ազատությունից։ Այս մասին գրել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի մանդատ ստացած Ռուբեն Մխիթարյանը։

    «Եթե այսօր նրանք կարող են գտնվել ազատության մեջ, ապա պետք է հնչի ամենակարևոր հարցը՝ ինչո՞ւ չէին կարող երեկ։ Սա հերթական անգամ ցույց է տալիս մեր երկրի ամենամեծ խնդիրներից մեկը. մարդու ազատությունը չպետք է կախված լինի նրա քաղաքական կամ պաշտոնական կարգավիճակից։ Ազատության իրավունքը պետք է պաշտպանվի օրենքով, ոչ թե մանդատով կամ ինչ որ մեկի ցանկությամբ:

    Ինձ համար Հայկ Սուքիասյանի և Դավիթ Ղազինյանի ազատ արձակումը ոչ թե արդարադատության հաղթանակի, այլ երկար ժամանակ թույլ տրված անարդարության հերթական ապացույցն է։

    Իսկ իրական արդարությունը կլինի այն օրը, երբ Հայաստանում ոչ ոք ապօրինի չի կալանավորվի, և մարդու ազատությունը չի դառնա քաղաքական որոշումների կամ ընտրովի մոտեցումների առարկա»,-գրել է Մխիթարյանը։


  • Ու դեռ հավատացողներ կան… «Փաստ»



    «Փաստ» օրաթերթը գրում է.

    Մինչ գյուղատնտեսությամբ զբաղվող հայրենակիցների տարբեր խմբեր այս օրերին ճանապարհներ են փակում, բողոքի ակցիաներ են իրականացնում, դժգոհություններ են արտահայտում ու բացատրություններ պահանջում կառավարությունից, հերթական հարվածը եկավ: «Ռոսսելխոզնադզորը» հայտարարեց, որ 2026 թվականի հուլիսի 27-ից սահմանափակումներ կմտցնի Հայաստանից Ռուսաստան կաթնամթերքի ներմուծման վրա:

    Սա նշանակում է, որ ծաղկաբույծների, լոլիկագործների, ձկնաբույծների, ընդհանրապես գյուղմթերք արտադրողների ու արտահանողների կողքին երևի շուտով բողոքի ակցիաներում կտեսնենք կաթնամթերք արտադրողներին, այդ թվում՝ գյուղացիների, որոնց կաթը մթերվում է վերամշակման նպատակով: Ի դեպ, եթե զուտ քաղաքական հանգամանքները դնենք մի կողմ, ապա այլ հարցեր էլ են ծագում: Առաջինը՝ «Ռոսսելխոզնադզորը» մատնանշում է «երրորդ երկրներից» բերված, այլ ոչ թե տեղական (հայկական կամ ԵԱՏՄ անդամ այլ երկրի) հումքի մասին: Ավելին, մատնանշում են վարակված անասնագլխաքանակից ստացված կաթով արտադրված մթերքի մասին, ինչն ի հայտ է բերվել վերջին ստուգումներով: Այսինքն, եթե դա ճիշտ է, ստացվում է, որ մենք ինքներս ապահովագրվա՞ծ չենք անվտանգ կաթնամթերք օգտագործելու առումով: Ի վերջո, այդ կաթնամթերքը ոչ միայն Ռուսաստան (կամ ԵԱՏՄ այլ երկրներ) էր ուղարկվում, այլև մեր ներքին շուկայում է սպառվում, չէ՞: Հայաստանի ՍԱՏՄ-ն հավաստիացնում է, թե մշտական վերահսկողական միջոցառումներ է իրականացնում: Իրականացնելը, հնարավոր է, և իրականացնում է: Բայց փաստերը, կարծես, այլ բանի մասին են խոսում: Իսկ եթե ճիշտ է ՍԱՏՄ-ն, ապա դա էլ մեկ այլ խնդիր է, թե ինչու է նման ձևակերպմամբ արգելվում Ռուսաստանի կողմից:

    Ամենից կարևորը. այս ամենը, ավելի ճիշտ՝ այն ամենը, ինչ այս ամիսներին ու օրերին կատարվում է հայրենի գյուղմթերք արտադրողների ու վերամշակողների, տնտեսության մի ամբողջ ու կարևոր բնագավառի հետ, դեռ միայն սկիզբն է: Ու երբ ընտրություններից առաջ փորձագետները, տնտեսագետները, ընդդիմադիր գործիչները հայտարարում էին, զգուշացնում էին, որ չափազանց ծանր վիճակ է լինելու, որ հավել յալ բարդություններ ենք մեր ու մեր երկրի գլխին բարդելու, շատերը չհավատացին: Իսկ այդ շատերն ու էլի ուրիշները, ընդհանուր՝ մոտ 49 տոկոս ընտրողներ, հավատացին իշխանական քարոզչության «կտերին» ու ձայն տվեցին Փաշինյանին և ՔՊ-ին: Ցավոք, հիմա էլ կան հավատացողներ, թե Եվրոպայում ուշքները գնում է մեր արտադրանքի համար ու անհամբեր սպասում են, թե ինչ ու երբ ենք արտահանելու: Այնինչ, թվերն այլ բանի մասին են խոսում:

    Ի դեպ, մնում է սպասել, որ քպական պաշտոնյաները շուտով կհայտարարեն, թե «հայկական կաթնամթերքը հեղեղել է Եվրոպայի խանութները»…

    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


  • Հսկայական արևային էլեկտրակայան Իսիկ-Կուլում. Ինչի՞ համար է այն



    Ղրղզստանում խոշոր արևային էլեկտրակայանի առաջին փուլը շահագործման է հանձնվել Իսիկ-Կուլի մարզի Կիզիլ-Օրուկ քաղաքում։ Բացման արարողությանը մասնակցել է նախագահ Սադիր Ջապարովը։ Նա ասել է, որ նախագիծը ռազմավարական քայլ է երկրի էներգետիկ անվտանգության և հիդրոէլեկտրակայաններից կախվածությունից ազատվելու ուղղությամբ, գրում է kaktus.media–ն։

    Կայանը կառուցում է վիետնամական ROX Energy Global ընկերությունը։ Նախագծի ընդհանուր հզորությունը 1900 ՄՎտ է, որը գրեթե համեմատելի է Տոկտոգուլի հիդրոէլեկտրակայանի հետ։ Առաջին փուլը՝ 175 ՄՎտ հզորությամբ, արժեցել է 130 միլիոն դոլար և կառուցվել է ութ ամսվա ընթացքում։ Կառույցի լրիվ ավարտը նախատեսված է 2028 թվականի վերջին։

    «2026-2027 թվականների համար նախատեսվում է լրացուցիչ 450 մեգավատ հզորություն, իսկ 2028 թվականին ևս 1300 մեգավատ», — ասել է էներգետիկայի նախարար Ալտինբեկ Ռիսբեկովը նշելով, որ կայանից ներկայումս էլեկտրաէներգիա է մատակարարվում Չոլպոն-Աթա և Բալիկչի։ Այս շինարարությունը կարևոր է նաև Տոկտոգուլի հիդրոէլեկտրակայանի շահագործման համար, որը ներկայումս Ղրղզստանում էլեկտրաէներգիայի հիմնական աղբյուրն է։ Առաջին փուլի շահագործման հանձնումը Տոկտոգուլի ջրամբարում տարեկան կխնայի մինչև 362 միլիոն խորանարդ մետր ջուր։ Երբ նախագիծը հասնի լիարժեք հզորության, այդ ցուցանիշը կհասնի տարեկան 3,9 միլիարդ խորանարդ մետրի։ Շինարարությանը մասնակցել է մոտ 800 ինժեներ և մասնագետ, որոնց մեծ մասը Ղրղզստանի քաղաքացիներ են։ Նախագահ Սադիր Ջապարովը հայտարարել է, որ նախագծի ավարտից հետո կստեղծվի 150 մշտական ​​աշխատատեղ, հիմնականում տեղի բնակիչների համար։

    «Հողօգտագործման հարկից բացի, ROX Group-ը արտադրված էլեկտրաէներգիայի վաճառքից ստացված եկամուտների 1%-ը կփոխանցի Իսիկ-Կուլի մարզի Տորու-Այգիր-Տամչի գյուղական համայնքի բյուջե։ Այս միջոցները, անկասկած, կնպաստեն բնակչության սոցիալ-տնտեսական զարգացմանը», — ասել է նախագահը։

    ROX-ը հայտնել է, որ արդեն վճարել է 321 միլիոն սոմ հարկեր։ Նախագծի ավարտից հետո տարեկան բյուջետային եկամուտները կկազմեն մոտ 2,1 միլիարդ սոմ։ Պայմանագրի համաձայն 25 տարվա շահագործումից հետո օբյեկտը կհանձնվի Ղրղզստանին հետագա օգտագործման համար։

    «Մենք որոշեցինք ներդրում կատարել Ղրղզստանում, քանի որ կառավարությունը աջակցություն ցուցաբերեց։ Բոլոր հաստատությունները մեզ աջակցեցին ներդրումային ողջ գործընթացում, օգնեցին մեզ կողմնորոշվել իրավական միջավայրում և գտնել նախագծի համար հնարավոր վայրեր», — ասել էց ROX Energy Global-ի գործադիր տնօրեն Ֆամ Անհ Տուանը։

    Նա նաև բացատրել է, թե ինչու է ընտրվել Իսիկ-Կուլը։ «Կառավարությունը առաջարկեց մի քանի վայրեր։ Այնուհետև մենք համագործակցեցինք էներգետիկ ինստիտուտների և խորհրդատուների հետ ամենահարմար տարբերակները գտնելու համար, և ընտրեցինք այս հողամասը։ Իսիկ-Կուլի շրջանը շատ հարմար է արևային էներգիայի զարգացման համար։ Հիմնվելով իրագործելիության ուսումնասիրության վրա մենք որոշեցինք այստեղ կառուցել 1900 ՄՎտ հզորությամբ նախագիծ և այն բաժանել երեք փուլի ցանցին միացման տարբեր տարբերակներով», — եզրափակել է ներդրողը։

    Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։

    Տեղադրե՛ք  SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։

    Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

    Զանգահարեք 8757, 010 440055

    էլ. փոստ ֊ [email protected]


  • Անհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ»



    «Փաստ» օրաթերթը գրում է.

    Վերջին շրջանում Հայաստանում տիրող իրավիճակը արտաքուստ կարող է բոլորովին խաղաղ, անհոգ ու բարօր թվալ։ Մայրաքաղաքի և մյուս քաղաքների եռուն առօրյան, անվերջանալի տոնակատարությունները, լեփ-լեցուն ռեստորաններն ու ամենուր հնչող երաժշտությունը հասարակության լայն շրջանակներում ձևավորում են մի վտանգավոր պատրանք, թե երկրում ամեն ինչ կարգին է, իսկ պետության առջև որևէ լուրջ խնդիր կամ սպառնալիք դրված չէ։ Մարդիկ շարունակում են ապրել առօրյա հոգսերով ու զվարճություններով՝ կարծես չնկատելու տալով այն իրողությունը, որ արտաքին ու ներքին մարտահրավերները օրեցօր ավելի են սրվում։

    Սակայն այս արհեստականորեն ձևավորված «անհոգության» և հանրային անտարբերության հետևում թաքնված են տարածաշրջանային չափազանց վտանգավոր զարգացումներ, որոնք լրջորեն սպառնում են երկրի ապագային, բայց, միևնույն ժամանակ, դուրս են մնում հասարակության մեծ մասի ուշադրության կենտրոնից։ Երբ քաղաքացիներին մատուցվում է միայն զվարճանքն ու քեֆ-ուրախությունը, խորքային ու ճակատագրական պրոցեսները մղվում են երկրորդ պլան, ինչն էլ ավելի է մեծացնում երկրի խոցելիությունը առկա սպառնալիքների առջև։

    Այս մտահոգիչ իրողությունների շուրջ «Փաստ» թերթի հետ զրույցում իր գնահատականներն է ներկայացնում Հայաստանի պաշտպանության նախկին նախարար, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը։ Նրա դիտարկմամբ՝ երկրում ստեղծվել է մի իրավիճակ, որտեղ ամբողջ օրը համերգներ են, մարդիկ ժամանակ են անցկացնում ռեստորաններում, զբոսաշրջիկներ են գալիս, և տպավորություն է ստեղծվում, թե որևէ սպառնալիք չկա։

    Ըստ գեներալ-մայորի, նկատելի է նաև հանրային վերաբերմունքի խոր հակասություն. երբ Վարդավառի տոնին հարյուր հազարավոր մարդիկ են մասնակցում, բայց երբ իշխանությունը փորձում է հարվածել Կաթողիկոսին կամ եկեղեցուն, հասարակությունը լռություն է պահպանում։ Նրա համոզմամբ՝ այս ամենը տեղի է ունենում ոչ թե հավատքի կամ ազգային գաղափարախոսության, այլ կեղծիքի դաշտում։ Իշխանությունը, ըստ էության, հասնում է իր նպատակին՝ «հարբեցնելով» հասարակությանը և ստեղծելով սուտ մթնոլորտ, որտեղ քաղաքացուն թվում է, թե ամեն ինչ լավ է և կարելի է միայն ուտել, խմել ու ուրախանալ։

    Անդրադառնալով անվտանգային իրավիճակին՝ Արշակ Կարապետյանը ահազանգում է, որ երկիրը գնում է դեպի պետականության կոշտ կորուստ։ Նա ընդգծում է, որ սա ասում է ոչ թե քաղաքական ընդդիմախոսության կամ որևէ անձի դեմ լինելու պատճառով, այլ որպես գեներալ, որը չի կարող անտարբեր նայել ազգի կործանմանը։ Մինչ շուրջբոլորը ընթանում են լուրջ պատերազմներ, իշխանությունը ոչինչ չի ձեռնարկում, իսկ հասարակությունը շարունակում է անհոգ կյանք վարել։

    Նախկին նախարարը հանդես է գալիս նաև կոնկրետ զգուշացմամբ. հենց որ Ադրբեջանը սկսի կարգավորել իր հարաբերությունները Մոսկվայի հետ, պլանավորվելու է հարձակում Հայաստանի վրա։ Նրա խոսքով, այսօր բոլորը, այդ թվում՝ իշխանությունները, լռում են խաղաղության պայմանագրի ստորագրման իրական հավանականության մասին, բայց շարունակում են քեֆ անել ու խմել։

    Եզրափակելով իր խոսքը՝ Արշակ Կարապետյանը հիշեցնում է «Ճպուռն ու մրջյունը» հայտնի առակը, որտեղ ճպուռը ամբողջ ամառը երգեց ու պարեց, իսկ ձմեռը հասնելուն պես կանգնեց ծանր փաստի առջև։ Նա կոչ է անում հասարակությանը հավաքվել, ուշքի գալ և իրատեսորեն նայել շուրջը տեղի ունեցող իրադարձություններին։

    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


  • Յամալն ու Հոլանդն՝ աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստներ. ռեկորդային 220 մլն եվրո



    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստներն են դարձել Նորվեգիայի հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Սիթիի» 25-ամյա հարձակվող Էրլինգ Հոլանդը և Իսպանիայի հավաքականի ու Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» 19-ամյա եզրային հարձակվող Լամին Յամալը:

    Երկու ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքն աճել է 20 միլիոն եվրոյով և հասել ռեկորդային՝ 220 միլիոն եվրոյի։

    Երրորդ տեղում Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն է, որի արժեքը նույնպես ավելացել է 20 միլիոն եվրոյով և հիմա կազմում է 200 միլիոն եվրո։

    100 միլիոն եվրոյի սահմանագիծը հաղթահարել են Իսպանիայի հավաքականի պաշտպան Պաու Կուբարսին և Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը (երկուսն էլ՝ 100 միլիոն եվրո), ինչպես նաեւ Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստներ Էլիոթ Անդերսոնն ու Մորգան Ռոջերսը (երկուսն էլ՝ 110 միլիոն եվրո)։

    1.Էրլինգ Հոլանդ՝ 220 մլն եվրո

    2..Լամին Յամալ՝ 220 մլն եվրո

    3.Կիլիան Մբապե՝ 200 մլն եվրո

    4.Մայքլ Օլիսե՝ 170 մլն եվրո

    5.Ջուդ Բելինգեմ՝ 160 մլն եվրո

    6.Պեդրի՝ 140 մլն եվրո

    7.Վինիսիուս Ժունիոր՝ 140 մլն եվրո

    8.Վիտինյա՝ 140 մլն եվրո

    9.Ժոաու Նևեշ՝ 140 մլն եվրո

    10.Դեկլան Ռայս՝ 120 մլն եվրո:

    Հետևեք մեզ՝ այստեղ


  • «Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի | Oratert.am



    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Հայաստանում «լքված շենքերի» ճակատագիրն արդեն հնարավոր կլինի հստակեցնել՝ լուծելով նաև հնարավոր վտանգների կանխման, բնակչության անվտանգության, բնականոն կենսագործունեության և տարածքների արդյունավետ օգտագործման խնդիրները։ Այս մասին հայտնում են ՀՀ քաղաքաշինության կոմիտեից։

    ՀՀ կառավարության 2026 թվականի հուլիսի 2-ի N 982-Ն որոշմամբ հաստատվել է տեխնիկական վիճակից ելնելով՝ բնակելի, հասարակական և արտադրական նշանակության շենքերը և շինությունները շահագործման համար ոչ պիտանի ճանաչելու կարգը, որը մշակվել է Քաղաքաշինության կոմիտեի նախաձեռնությամբ։ Այն վերաբերում է ինչպես չշահագործվող և անավարտ, այնպես էլ անմխիթար վիճակում գտնվող շենքերին ու շինություններին։

    Շենքը շահագործման համար ոչ պիտանի ճանաչելու հիմքեր կարող են լինել ֆիզիկական մաշվածության բարձր աստիճանը, արտակարգ իրավիճակի, երկարատև կամ ոչ պատշաճ շահագործման, երկարատև չշահագործման հետևանքով անմխիթար վիճակը, ինչպես նաև եթե շենքի վերականգնման, ուժեղացման կամ վերակառուցման համար անհրաժեշտ միջոցները գերազանցում են հաստատված մեթոդաբանությամբ նախատեսված սահմանաչափը։

    Շենքի կամ շինության՝ շահագործման համար ոչ պիտանի լինելու հանգամանքը հաստատվում է լիցենզավորված կազմակերպության տված տեխնիկական վիճակի հետազննման եզրակացությամբ։

    Մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող պետական կամ համայնքային շենքերի դեպքում ոչ պիտանի ճանաչելու որոշումն ընդունում է համապատասխանաբար Պետական գույքի կառավարման կոմիտեն կամ համայնքի ղեկավարը, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետը։

    Նշված մակերեսը գերազանցող շենքերի դեպքում որոշումն ընդունում է Կառավարությունը՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի առաջարկությամբ։

    Սահմանվել են նաև ներկայացվող փաստաթղթերի կազմը, դրանց ուսումնասիրման ժամկետները և իրավասու մարմինների լիազորությունները։

    Կարգի դրույթները չեն կիրառվում այն շենքերի նկատմամբ, որոնց քանդումը նախատեսված է Կառավարության հավանությանն արժանացած համապատասխան ծրագրով։

    Հետևեք մեզ՝ այստեղ


  • Վարդանյանը միջնորդեց 40 մլն դրամ գրավով անհապաղ վերացնել Դավիթ Ղազինյանի կալանքը



    «Չգիտեմ՝ արդյո՞ք հանրային մեղադրողը զուգահեռաբար ունի փաստաբանի արտոնագիր, պայմանականորեն՝ կասեցած կամ ոչ։ Ես իրապես ունի առնվազն այն դիրքորոշումը, որը ներկայացրեց, ես մեծ հույս ունեմ, որ մեր փաստաբանների պալատի համապատասխան մարմինն  ուշադրությամբ  կհետևի դատական նիստին, ընդհուպ մինչև կարգապահական պատասխանատվության հնարավորությունը, ի վերջո, մի օր գնահատելու»,- Հակակոռուպցիոն դատարանում Դավիթ Ղազինյանի գործով առաջին նիստի ընթացքում ասաց  պաշտպան Արամ Վարդևանյանը։

    Փաստաբանի խոսքով՝ հանրային մեղադրողը, եթե  ունի պատգամավորի կարգավիճակ, հանգամանքներ է բարձրաձայնում, կարող է ուսումնասիրել «Փաստաբանության մասին» օրենքի 36-րդ հոդվածը, որտեղ ուղիղ նախատեսվում է կասեցման հիմքը լիազորությունների ժամկետով։

    «Այսինքն՝ այն պահից, երբ լիազորությունների ժամկետը գործում է։ Որպես պատգամավոր, իմ լիազորությունների ժամկետը մեկնարկում է 2026 թվականի օգոստոսի 2-ին։  Բայց ի՞նչ է ասում Սահմանադրական դատարանը»։

     Նա հույս հայտնեց, որ հանրային մեղադրողը չունի փաստաբանի արտոնագիր։

    «Պատգամավորի մանդատ ստանալու պահից 30 օր ժամկետ է տրամադրվում անձին, որ առևտրային կազմակերպություններից դուրս գա, որ այլ բնույթի վարձատրվող աշխատանքը դադարեցնի և այլն։ Հիմա արդեն սպառելով նշված հարցը՝ եկեք հանրային մեղադրողի ներկայացրած բոլոր դիրքորոշումների, որոնք վերաբերում էին պատգամավորի կարգավիճակին, պատասխանեմ հենց նույն դատախազության, որը միասնական համակարգ է, Սահմանադրության համաձայն, մեկ  այլ դատախազների կողմից ներկայացված միջնորդության ելքով որը վերաբերում էր Նարեկ Կարապետյանին»,- ասաց Վարդևանյանը, այնուհետև մեջբերելով ԿԸՀ որոշումը ՝ ասաց․  

    «Այսինքն՝ եթե հանրային մեղադրողը, գալով  դատական նիստին՝ ներկայացնելու դիրքորոշում անձի խափանման միջոցի վերաբերյալ, չի ծանոթանում իր իսկ գործընկերների կողմից ներկայացված մեկ այլ միջնորդության ելքի վերաբերյալ իրավական դիրքորոշումները, ես չեմ հասկանում, ինչով ենք մենք զբաղված։ Այսինքն՝ ես գտնում եմ, որ ես որպես փաստաբան, չեմ կարող ունենալ այնպիսի փաստարկներ, որոնք վերաբերում են դատախազությանը, ու դրա դատախազությունը չներկայացնի, այլ ես։ Կներեք, ես գիտեմ, որ դատախազության կառույցի արհեստավարժության տրամաբանությունը շատ բարձր պետք է լինի։ Ես չլսեցի դատախազության, օրինակ, դիրքորոշում, Վճռաբեկ դատարանի  նախադեպի վերաբերյալ»։

    Այսուհանդերձ, Վարդանյանը միջնորդեց 40 մլն  գրավով վերացնել Դավիթ Ղազինյանի կալանքը ` հիմք ընդունելով նրա պատգամավորական կարգավիճակը ՝ 2021թ․-ի ԱԺ պատգամավոր դարձած Մխիթար Զաքարյանի նույնանման գործով Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումը։ Նա ընդգծեց, որ այն ժամանակ չի բողոքարկվել անգամ Գլխավոր դատախազության կողմից։ 

    «Մենք գտնում ենք, որ տնային կալանքը պետք է վերացվի, բայց մենք առաջարկում ենք՝ 40 մլն դրամ գրավի դիմաց կալանքի վերացում»,- ասաց նա

    Հիշեցնենք, որ Դավիթ Ղազինյանի նկատմամաբ ընտրված է կալանքը որպես խափանման միջոց։ Հուլիսի 21-ին՝ ԿԸՀ հերթական նիստի օրը, երբ հանձնաժողովը պետք է ընտրված պատգամավորներին տրամադրեր մանդատները, գլխավոր դատախազը հաստատված մեղադրական եզրակացությամբ, Հակակոռուպցիոն դատարան է հանձնել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածու Դ.Ղ.-ի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը:

    Դատախազությունից հայտնել են, որ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածու Դ.Ղ.-ն, նույն դաշինքի Երևանի Վ. Փափազյան փողոցի 29 շենքի 73 հասցեում գործող գրասենյակի աշխատանքը փաստացի համակարգող Ա.Մ.-ի, դաշինքի համակիր Ա.Ս.-ի և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ նախապատրաստվել է ընտրակաշառք տալ ընտրողներին՝ Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ին նշանակված հերթական ընտրություններին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի օգտին քվեարկելու պայմանով։

    Ըստ դատախազության, հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով Դ.Ղ.-ն Ա.Ս.-ին է փոխանցել 1 միլիոն 400 հազար դրամ՝ ընտրակաշառք տալու համար օգտագործելու նպատակով, սակայն հանցակիցների միջև ընտրակաշառքի գումարը բաշխելու և ընտրողներին փոխանցելու եղանակների շուրջ առաջացած տարաձայնությունների պատճառով ծրագրված հանցագործությունը Դ.Ղ.-ի կամքից անկախ հանգամանքներով ավարտին չի հասցվել, իսկ գումարը հետագայում փոխանցվել է Ա.Մ.-ին:

    Նույն քրեական վարույթով հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել նաև Ա.Մ.-ի, Ա.Ս.-ի, Լ.Ս.-ի, Ս.Հ.-ի, Գ.Հ.-ի, Հ.Գ.-ի և Պ.Ջ.-ի նկատմամբ՝ ընտրակաշառք տալու, ընտրակաշառք տալու նախապատրաստության և  ընտրակաշառք ստանալու համար։

    Դավիթ Ղազինյանը հայտարարել է՝ որևէ մեկին կաշառք չի տվել, չի ընդունում մեղադրանքը։


  • ԳԹԿ-ն տեղեկացնում է՝ որտեղ և երբ ստանալ միասնական քննությունների վկայագրերը

    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    2026 թվականի ապրիլի 15-ից մայիսի 10-ը հայտագրված և հունիսին միասնական քննություններ հանձնած՝ դպրոցների այս տարվա շրջանավարտները միասնական քննությունների արդյունքների վկայագրերը կարող են ստանալ իրենց դպրոցներից հուլիսի 24-ից, հայտնում են Գնահատման և թեստավորման կենտրոնից։

    Նախորդ տարիների շրջանավարտները, քոլեջների այս տարվա շրջանավարտները, նաև հունիսի 26-ից հուլիսի 1-ը հայտագրված և 3-րդ փուլին մասնակցած դիմորդները վկայագրերը կստանան ԳԹԿ-ից։