Category: Oratert.am

  • Հուլիսի 24-ին, 28/29-ին ջուր չի լինելու․ հասցեներ



    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի, Գագարին, Ծաղկունք, Վարսեր և Ջրառատ համայնքների, ինչպես նաև Բուսաբանական այգու տարածքի, Կառավարական առանձնատների տնտեսություն ՊՈԱԿ, Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Սևան և հարակից այլ իրավաբանական սպառողների ջրամատակարարումը:

    «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 28-ին ժամը 11:00-ից մինչև ժամը 17:00-ն կդադարեցվի Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքի ջրամատակարարումը:

    Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ հուլիսի 23-ին ժամը 14:20-ից մինչև հուլիսի 24-ը 07:00-ն կդադարեցվի Էջմիածին քաղաքի Ջրամատակարարում:
    Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:


    Հետևեք մեզ՝ այստեղ


  • ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը. ի՞նչ է այն ներառում



    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Եվրամիությունը Ռուսաստանի դեմ սահմանել է պատժամիջոցների նոր՝ 21-րդ փաթեթը։ ԵՄ խորհրդի հաղորդագրության համաձայն՝ սահմանափակումներ են կիրառվել 170 կազմակերպության և 48 ֆիզիկական անձի նկատմամբ։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

    Նոր փաթեթով ԵՄ-ն ընդլայնել է սահմանափակումները Ռուսաստանի ֆինանսական ոլորտի նկատմամբ՝ նախատեսելով ակտիվների սառեցում և ֆինանսական միջոցների տրամադրման արգելք Ռուսաստանի 94 բանկերի և խոշոր ֆինանսական կառույցների համար։


    Նոր փաթեթը ներառում է նաև կրիպտոակտիվների հետ կապված ծառայությունների նկատմամբ սահմանափակումների ընդլայնում՝ երրորդ երկրների ընկերությունների կողմից նման ծառայությունների հնարավոր ամբողջական արգելքի հիմք ստեղծելով։

    Եվրամիությունը Ռուսաստանի դեմ սահմանել է պատժամիջոցների նոր՝ 21-րդ փաթեթը։ ԵՄ խորհրդի հաղորդագրության համաձայն՝ սահմանափակումներ են կիրառվել 170 կազմակերպության և 48 ֆիզիկական անձի նկատմամբ։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

    Նոր փաթեթով ԵՄ-ն ընդլայնել է սահմանափակումները Ռուսաստանի ֆինանսական ոլորտի նկատմամբ՝ նախատեսելով ակտիվների սառեցում և ֆինանսական միջոցների տրամադրման արգելք Ռուսաստանի 94 բանկերի և խոշոր ֆինանսական կառույցների համար։


    Նոր փաթեթը ներառում է նաև կրիպտոակտիվների հետ կապված ծառայությունների նկատմամբ սահմանափակումների ընդլայնում՝ երրորդ երկրների ընկերությունների կողմից նման ծառայությունների հնարավոր ամբողջական արգելքի հիմք ստեղծելով։

    ԵՄ-ն ընդլայնել է նաև պատժամիջոցները Ռուսաստանի մետաղագործության և ոսկու ոլորտների նկատմամբ, սահմանափակումներ է կիրառել ադամանդ արդյունահանող խոշոր ընկերություններից մեկի նկատմամբ։Բացի այդ, պատժամիջոցների շրջանակում սահմանափակումներ են սահմանվել հեռահար գործողության անօդաչու թռչող սարքեր արտադրող 37 ռուսական ընկերությունների, ինչպես նաև ռուսական ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված 56 ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ։





    Հետևեք մեզ՝ այստեղ


  • Գազանջատումներ են սպասվում | Oratert.am



    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 30-ին ժամը 09:30-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Գառնի, Գեղարդ, Գեղադիր, Հացավան, Ողջաբերդ բնակավայրերի, Ձորաղբյուրի ամառանոցների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 30-ին ժամը 10:00-ից մինչև հուլիսի 31-ը ժամը 17:00-ն, կդադարեցվի Արմավիրի մարզի Այգեշատ բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը


    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 28-ին ժամը 09:30-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 19:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Փ․ Բյուզանդի, Մ․ Մկրտչյան, Մ․ Ադամյան, Հանրապետության փողոցներով, Տիգրան Մեծի պողոտայով պարփակված թաղամասի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 28-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Չարենցի, Խորենացու, Թումանյան, Վազգեն Առաջինի, Պատկանյան, Կնունյանց, Բաղրամյան, Ալավերդյան, Վ․ Սարգսյան փողոցների, Անդրանիկի թաղամասի, Արագածի զանգվածի, ինչպես նաև Արտիմետ, Ծաղկունք, Ծիածան, Հովտամեջ, Մրգաստան, Աղավնատուն, Դողս, Արագած, Ծաղկալանջ, Շահումյան, Դաշտ, Մոնթեավան, Այգեշատ, Ամբերդ բնակավայրերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 28-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի Գ․ Արզումանյան նրբանցքների, Ձորք, Բաղաբերդ, Հալիձոր թաղամասերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 28-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Մեծավան բնակավայրի (ամբողջությամբ), Օձուն բնակավայրի (մասնակի) գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 28-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 16:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Դեբեդ բնակավայրի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 28-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Վեդի քաղաքի, ինչպես նաև Ուրցաձոր, Դաշտաքար և Գոռավան բնակավայրերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Խնձորուտ թաղամասի 1-ին, 6-րդ, 7-րդ, 8-րդ փողոցների, Երևանյան խճուղու թիվ 124-ից 176 (զույգ) հասցեների առանձնատների, թիվ 211-ից 243 (կենտ) հասցեների առանձնատների, Շահումյան բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։

    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Թեղուտ բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։


    Հետևեք մեզ՝ այստեղ


  • Ինչ օրենքներ է այսօր ստորագրել Վահագն Խաչատուրյանը



    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Վահագն Խաչատուրյանը հուլիսի 23-ին ստորագրել է մի շարք օրենքներ, հայտնում են նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից՝ թվարկելով դրանք․

    «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը, ինչպես նաև «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մաuին, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքների փաթեթը, «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Գովազդի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքների փաթեթը, «Ազդարարման համակարգի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների փաթեթը, Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Հանրաքվեի մասին սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների փաթեթը, «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների փաթեթը, «Բանկերի վերակառուցման մասին, «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Վարկային կազմակերպությունների մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին, «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Տնտեսական մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին, «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին, «Հիմնադրամների մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Ներդրումային ֆոնդերի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին, «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Ապահովված հիպոտեկային պարտատոմսերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Սնանկության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին և «Հաշվապահական հաշվառման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների փաթեթը:


    Հետևեք մեզ՝ այստեղ


  • Թրամփը պատրաստ է հանդիպել Նեթանյահուի հետ սենատոր Գրեմի հուղարկավորությանը



    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կարող է ներկա գտնվել սենատոր Լինդսի Գրեմի հուղարկավորությանը։ Ամերիկացի առաջնորդը հավելել է, որ պատրաստ է հանդիպել Իսրայելի վարչապետի հետ այդ արարողության ընթացքում։

    «Ես շատ լավ հարաբերություններ ունեմ Բիբիի (Բենյամին Նեթանյահու) հետ։ Եթե նա այնտեղ լինի, ես կհանդիպեմ նրա հետ»,-ասել է Թրամփը Axios լրատվական կայքին տված հարցազրույցում։

    Ինչպես հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղարը հերթական ճեպազրույցի ժամանակ, հուլիսի 28-ին Վաշինգտոնում հիշատակի արարողություն կանցկացվի, որին կմասնակցի նաև Թրամփը։

    Հետևեք մեզ՝ այստեղ


  • Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները

    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Կառավարությունն ընդունել է որոշում՝ ՀՀ մանկատան շրջանավարտների համար իրականացվող բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացում առկա խնդիրները կարգավորելու նպատակով։

    Ըստ հիմնավորման՝ միջոցառման շրջանակում շուրջ 300 ՀՀ մանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագիր տրամադրելու նպատակով պետական բյուջեից հատկացվել է 1.9 մլրդ դրամ, սակայն մինչ օրս բնակարանի գնման վկայագիր ստանալու իրավունք են ձեռք բերել 289-ը, որից 8-ը չեն ներկայացել նախարարություն և չեն կնքել համապատասխան պայմանագիր։ Նաև առկա են շուրջ 10 բնակարանի գնման վկայագիր ստացած, սակայն մինչ օրս անհրաժեշտ գործընթացները (ընտրել բնակարանը, բանկային գործարքները և այլն) ավարտին չհասցրած մանկատան շրջանավարտներ և սաներ: Մանկատան շրջանավարտներից և սաներից ոմանք միջոցառումից օգտվելու համար դիմել են որոշմամբ սահմանված ժամկետի ավարտից հետո, որի պատճառով վերջիններիս դիմումները մերժվել են (3 շահառու)։ Որոշմամբ կկարգավորվի բնակարանի գնման վկայագիր ստացած, սակայն մինչ օրս անհրաժեշտ գործընթացներն ավարտին չհասցրած, ինչպես նաև՝ բնակարանի վկայագրի համար սահմանված ժամկետից հետո դիմած մանկատան շրջանավարտների և սաների բնակարան ձեռք բերելու ժամկետի երկարացման հարցը (շուրջ 21 շահառու)։ Հաշվի առնելով, որ ներկայումս ՀՀ-ում բնակելի անշարժ գույքի արժեքները ավելի բարձր են, քան նախորդ տարիներին էր՝ և հիմք ընդունելով ՀՀ կադաստրի կոմիտեի 2026 թվականի փետրվար ամսին ՀՀ մարզերի քաղաքներում վաճառված բնակարանների գների վերլուծությունը՝ առաջարկվում է Որոշման մեջ փոփոխել աջակցության գումարի չափը՝ 6.3 մլն դրամի փոխարեն սահմանել 8.7 մլն դրամ։ Որոշմամբ կարգավորվում են բնակարանի գնման վկայագրի միջոցով ՀՀ մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրների լուծման հետ կապված հարաբերությունները։

  • Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն



    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է։


    Այս մասին հայտնել է ՆԳՆ կիբեռոստիկանությունը։


    Մանրամասները կներկայացվեն շուտով:

    Հետևեք մեզ՝ այստեղ


  • Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և ԵՊՀ-ի համագործակցությունը շարունակվում է



     ԶՊՄԿ-ն ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի հետ երկրորդ տարին անընդմեջ կազմակերպել են «Պատանի երկրաբանի ամառային դպրոցը»։

     Սյունիքի մարզի ավարտական դասարանների 30 աշակերտների մասնակցությամբ եռօրյա ամառային դպրոցը ներառել է մասնագիտական դասախոսություններ, գործնական և հետազոտական աշխատանքներ։ Մասնակիցներն այցելել են հանքավայր, ծանոթացել ոլորտի առանձնահատկություններին, եղել այլ արտադրական տարածքներում, ինչպես նաև հանդիպել և զրուցել ընկերության ղեկավարության ներկայացուցիչների հետ։

     Ծրագրի նպատակն է դպրոցականներին ծանոթացնել երկրաբանության և հանքարդյունաբերության ոլորտներին, նպաստել նրանց մասնագիտական կողմնորոշմանը և խթանել ոլորտի նկատմամբ հետաքրքրությունը։

     


  • Ֆիլիպիններում ավարտվել են Լավրովի և Ռուբիոյի բանակցությունները. ՌԴ ԱԳՆ



    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Հուլիսի 23-ին Մանիլայում տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:

    Անցկացվել է հանգամանալից մտքերի փոխանակություն երկկողմանի և միջազգային օրակարգի լայն շրջանակի շուրջ՝ ի հավելումն բարձր մակարդակով վերջին շփումների։

    Ուկրաինական թեմատիկայի քննարկման ժամանակ Լավրովն ամերիկյան գործընկերոջն է հասցրել տեղեկատվություն շփման գծում իրական իրավիճակի մասին և շեշտել կիևյան վարչակարգին սպառազինությամբ հետագա մատակարարման և, ընդհանուր առմամբ, եվրոպական երկրների ապակայունացնող քաղաքականության անթույլատրելիությունը, որոնք մինչ այժմ ձգտում են Ռուսաստանին հասցնել ռազմավարական պարտություն։

    Լավրովը վերստին հաստատել է ռուսական կողմի պատրաստակամությունը հակամարտության քաղաքական և դիվանագիտական ​​կարգավորմանը և հավատարմությունն այն առաջարկներին, որոնք առաջ էր քաշել ամերիկյան կողմը Անկորիջում Պուտինի և Թրամփի հանդիպմանը, և որոնց համաձայնություն էր տվել Ռուսաստանի առաջնորդը։

    Շոշափվել են տարածաշրջանային և միջազգային թեմաներ, այդ թվում՝ իրավիճակը Պարսից ծոցում։

    Լավրովը և Ռուբիոն ողջունել են «Ռոսկոսմոս» ՊԿ-ի և ՆԱՍԱ-ի միջև լիարժեք շփումների վերսկսումը, ինչպես նաև հանդես են եկել միջխորհրդարանական փոխանակությունների և մշակույթի ոլորտում կապերի զարգացման օգտին:

    Ուշադրություն է դարձվել նաև Ռուսաստանի և ԱՄՆ-ի դիվանագիտական ​​առաքելությունների գործունեության պայմանների կարգավորմանը։

    Ձեռք է բերվել պայմանավորվածություն արտաքին քաղաքական գերատեսչությունների գծով շփումների շարունակման շուրջ, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների աշխատանքին երկու երկրների մասնակցության շրջանակներում:

    Հետևեք մեզ՝ այստեղ


  • Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան



    Ucom-ի աջակցությամբ՝ «Արևորդի» բնապահպանական հասարակական կազմակերպությունը Վայքի մանկապատանեկան մարզադպրոցում տեղադրել է 15 կՎտ տեղակայված հզորությամբ արևային ֆոտովոլտային կայան։

    Նախկինում համայնքային միջոցներով մարզադպրոցում տեղադրված 5 կՎտ հզորությամբ արևային կայանի արտադրած էլեկտրաէներգիան չէր բավարարում հաստատության ջեռուցման և օդափոխության կարիքները, մինչդեռ նոր՝ 15 կՎտ հզորությամբ կայանի գործարկմամբ մարզադպրոցը կկարողանա իր էլեկտրաէներգիայի պահանջարկը գրեթե ամբողջությամբ ապահովել սեփական արտադրությամբ։ 

    «Ucom-ի համար կանաչ տեխնոլոգիաների ներդրումը միայն շրջակա միջավայրի պահպանության մասին չէ։ Այն նաև համայնքային կառույցների արդյունավետության, կայունության և երկարաժամկետ զարգացման հարց է։ Երբ մարզադպրոցը կարողանում է նվազեցնել էներգետիկ ծախսերը և այդ միջոցներն ուղղել երեխաների պայմանների բարելավմանը, տեխնոլոգիան ստանում է շատ հստակ սոցիալական նշանակություն։ Վայքում իրականացված այս ծրագիրը մեր մոտեցման ևս մեկ օրինակ է՝ ներդրումներ կատարել լուծումներում, որոնք միաժամանակ արժեք են ստեղծում մարդկանց, համայնքների և շրջակա միջավայրի համար», – նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

    Մարզադպրոց այսօր հաճախում է ավելի քան 430 երեխա։ Այստեղ գործում են ֆուտբոլի, վոլեյբոլի, բասկետբոլի, քիքբոքսինգի, կարատեի, ծանրամարտի և սեղանի թենիսի խմբակներ՝ աղջիկների և տղաների համար, ինչպես նաև պարբերաբար անցկացվում են շախմատի մրցաշարեր։

    «Համայնքային ենթակառուցվածքների էներգետիկ ինքնաբավությունը մենք դիտարկում ենք որպես բնապահպանական և տնտեսական խնդիրների համակարգային լուծման ուղիներից մեկը։ Ապակենտրոնացված արևային էներգիայի արտադրությունը նվազեցնում է ածխածնային հետքը, բարձրացնում էներգետիկ անվտանգությունը և ազատում ռեսուրսներ, որոնք համայնքը կարող է ուղղել իր առաջնահերթ կարիքներին։ Վայքի մարզադպրոցում իրականացված ծրագիրն այս մոդելի գործնական օրինակն է»,– նշել է «Արևորդի» բնապահպանական ՀԿ-ի նախագահ Սոնա Քալանթարյանը։

    Կայուն և հասանելի էներգիայի առկայությունը հնարավորություն կտա նվազեցնել մարզադպրոցի ընթացիկ ծախսերը և խնայված միջոցներն ուղղել երեխաների համար մարզումների առավել հարմարավետ պայմանների ստեղծմանը։ Միաժամանակ կայանը կնպաստի հաստատության էներգետիկ ինքնաբավության բարձրացմանն ու շրջակա միջավայրի վրա ազդեցության նվազեցմանը։ Ucom-ի և Արևորդի ՀԿ-ի համագործակցության չորս տարիների ընթացքում արդեն տեղադրվել է 18  արևային կայան՝ Հայաստանի տարբեր մարզերի մանկապարտեզներում, համայնքային նշանակության շենքերում և ենթակառուցվածքներում, խթանելով բնապահպանական կայունությունն ու տնտեսական արդյունավետությունը։