Category: Oratert.am

  • Ֆիլիպիններում ավարտվել են Լավրովի և Ռուբիոյի բանակցությունները. ՌԴ ԱԳՆ



    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Հուլիսի 23-ին Մանիլայում տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:

    Անցկացվել է հանգամանալից մտքերի փոխանակություն երկկողմանի և միջազգային օրակարգի լայն շրջանակի շուրջ՝ ի հավելումն բարձր մակարդակով վերջին շփումների։

    Ուկրաինական թեմատիկայի քննարկման ժամանակ Լավրովն ամերիկյան գործընկերոջն է հասցրել տեղեկատվություն շփման գծում իրական իրավիճակի մասին և շեշտել կիևյան վարչակարգին սպառազինությամբ հետագա մատակարարման և, ընդհանուր առմամբ, եվրոպական երկրների ապակայունացնող քաղաքականության անթույլատրելիությունը, որոնք մինչ այժմ ձգտում են Ռուսաստանին հասցնել ռազմավարական պարտություն։

    Լավրովը վերստին հաստատել է ռուսական կողմի պատրաստակամությունը հակամարտության քաղաքական և դիվանագիտական ​​կարգավորմանը և հավատարմությունն այն առաջարկներին, որոնք առաջ էր քաշել ամերիկյան կողմը Անկորիջում Պուտինի և Թրամփի հանդիպմանը, և որոնց համաձայնություն էր տվել Ռուսաստանի առաջնորդը։

    Շոշափվել են տարածաշրջանային և միջազգային թեմաներ, այդ թվում՝ իրավիճակը Պարսից ծոցում։

    Լավրովը և Ռուբիոն ողջունել են «Ռոսկոսմոս» ՊԿ-ի և ՆԱՍԱ-ի միջև լիարժեք շփումների վերսկսումը, ինչպես նաև հանդես են եկել միջխորհրդարանական փոխանակությունների և մշակույթի ոլորտում կապերի զարգացման օգտին:

    Ուշադրություն է դարձվել նաև Ռուսաստանի և ԱՄՆ-ի դիվանագիտական ​​առաքելությունների գործունեության պայմանների կարգավորմանը։

    Ձեռք է բերվել պայմանավորվածություն արտաքին քաղաքական գերատեսչությունների գծով շփումների շարունակման շուրջ, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների աշխատանքին երկու երկրների մասնակցության շրջանակներում:

    Հետևեք մեզ՝ այստեղ


  • Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան



    Ucom-ի աջակցությամբ՝ «Արևորդի» բնապահպանական հասարակական կազմակերպությունը Վայքի մանկապատանեկան մարզադպրոցում տեղադրել է 15 կՎտ տեղակայված հզորությամբ արևային ֆոտովոլտային կայան։

    Նախկինում համայնքային միջոցներով մարզադպրոցում տեղադրված 5 կՎտ հզորությամբ արևային կայանի արտադրած էլեկտրաէներգիան չէր բավարարում հաստատության ջեռուցման և օդափոխության կարիքները, մինչդեռ նոր՝ 15 կՎտ հզորությամբ կայանի գործարկմամբ մարզադպրոցը կկարողանա իր էլեկտրաէներգիայի պահանջարկը գրեթե ամբողջությամբ ապահովել սեփական արտադրությամբ։ 

    «Ucom-ի համար կանաչ տեխնոլոգիաների ներդրումը միայն շրջակա միջավայրի պահպանության մասին չէ։ Այն նաև համայնքային կառույցների արդյունավետության, կայունության և երկարաժամկետ զարգացման հարց է։ Երբ մարզադպրոցը կարողանում է նվազեցնել էներգետիկ ծախսերը և այդ միջոցներն ուղղել երեխաների պայմանների բարելավմանը, տեխնոլոգիան ստանում է շատ հստակ սոցիալական նշանակություն։ Վայքում իրականացված այս ծրագիրը մեր մոտեցման ևս մեկ օրինակ է՝ ներդրումներ կատարել լուծումներում, որոնք միաժամանակ արժեք են ստեղծում մարդկանց, համայնքների և շրջակա միջավայրի համար», – նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

    Մարզադպրոց այսօր հաճախում է ավելի քան 430 երեխա։ Այստեղ գործում են ֆուտբոլի, վոլեյբոլի, բասկետբոլի, քիքբոքսինգի, կարատեի, ծանրամարտի և սեղանի թենիսի խմբակներ՝ աղջիկների և տղաների համար, ինչպես նաև պարբերաբար անցկացվում են շախմատի մրցաշարեր։

    «Համայնքային ենթակառուցվածքների էներգետիկ ինքնաբավությունը մենք դիտարկում ենք որպես բնապահպանական և տնտեսական խնդիրների համակարգային լուծման ուղիներից մեկը։ Ապակենտրոնացված արևային էներգիայի արտադրությունը նվազեցնում է ածխածնային հետքը, բարձրացնում էներգետիկ անվտանգությունը և ազատում ռեսուրսներ, որոնք համայնքը կարող է ուղղել իր առաջնահերթ կարիքներին։ Վայքի մարզադպրոցում իրականացված ծրագիրն այս մոդելի գործնական օրինակն է»,– նշել է «Արևորդի» բնապահպանական ՀԿ-ի նախագահ Սոնա Քալանթարյանը։

    Կայուն և հասանելի էներգիայի առկայությունը հնարավորություն կտա նվազեցնել մարզադպրոցի ընթացիկ ծախսերը և խնայված միջոցներն ուղղել երեխաների համար մարզումների առավել հարմարավետ պայմանների ստեղծմանը։ Միաժամանակ կայանը կնպաստի հաստատության էներգետիկ ինքնաբավության բարձրացմանն ու շրջակա միջավայրի վրա ազդեցության նվազեցմանը։ Ucom-ի և Արևորդի ՀԿ-ի համագործակցության չորս տարիների ընթացքում արդեն տեղադրվել է 18  արևային կայան՝ Հայաստանի տարբեր մարզերի մանկապարտեզներում, համայնքային նշանակության շենքերում և ենթակառուցվածքներում, խթանելով բնապահպանական կայունությունն ու տնտեսական արդյունավետությունը։



  • Երկրաշարժ՝ Վրաստանում | Oratert.am

    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Հուլիսի 21-ի գիշերը, Վրաստանում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել: Aliq.ge-ի փոխանցմամբ՝ երկրի դիտարկման մոնիթորինգի կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժը գրանցվել է Թբիլիսիի ժամանակով ժամը 00:34-ին՝ Նինոծմինդա քաղաքից 10 կիլոմետր արևելք։ Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3 մագնիտուդ:

    Ավելի վաղ՝ ժամը 20:40-ին, Ախալգորի քաղաքից 23 կիլոմետր հյուսիս գրանցվել էր երկրաշարժ, որի ուժգնությունը կազմել է 3.3 մագնիտուդ։

  • «Ֆլեշ» գազաբենզալցակայանում «Mercedes»-ի վարորդը շարժվել է լիցքավորման ժամանակ՝ հեղուկ գազի վառելիքաբաշխիչ աշտարակը նետելով «Nissan Rogue»-ի վրա



    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Երեկ՝ հուլիսի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում Քըրք Քըրքորյան փողոցի 33/5 հասցեում գործող «Ֆլեշ» գազաբենզալցակայանում 35-ամյա Արամայիս Խ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենան կանգնեցրել է լիցքավորման նպատակով, սակայն մինչև լիցքավորման ավարտը շարժվել է, ինչի հետևանքով հեղուկ գազի վառելիքաբաշխիչ աշտարակը պոկվել և ընկել է 36-ամյա Ռուզաննա Ք․-ի վարած «Nissan Rogue» մակնիշի ավտոմեքենայի վրա։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

    Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Վլադիմիր Դերձյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Հայկ Գևորգյանի գլխավորությամբ։

    Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Հովհաննես Դավթյանը և Ազատ Խանգալդյանը։

    Դեպքի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

    Հետևեք մեզ՝ այստեղ


  • Իրանը բարձր գին կվճարի. Թրամփ



    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    «Իրանը բարձր գին կվճարի, նրանց բառացիորեն ոչնչացնում են», — հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

    «Ոչ ոք չի ցանկանում, որ Իրանը միջուկային զենք ունենա։ Դուք ուզո՞ւմ եք, որ Իրանը միջուկային զենք ունենա։ Կարծո՞ւմ եք՝ դա լավ է։ Ամերիկացիները պատերազմի դեմ չեն։ Ամերիկացիները չեն ցանկանում բենզինի բարձր գներ, բայց հենց պատերազմի դեմ իրենք ոչինչ չունեն», — նրա խոսքերն են փոխանցում լրատվամիջոցները։

    Թրամփը նաև ցավակցություն է հայտնել զոհված ամերիկացի զինծառայողների ընտանիքներին։

    Հետևեք մեզ՝ այստեղ


  • Wildberries-ը սկսել է առաջին փոխհատուցումները վաճառողներին՝ պահեստների վրա hարձակումից հետո



    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Wildberries-ը սկսել է առաջին վճարումները վաճառողներին իր պահեստների վրա հարձակումից հետո, այսօր նրանցից ավելի քան 88 հազարը կստանան փոխհատուցումները։ Այս մասին լրագրողներին հայտնել է Wildberries-ի հիմնադիր, RWB-ի ղեկավար Տատյանա Կիմը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

    «Հարձակման առաջին իսկ օրերից ես ասում էի, որ, չնայած ֆորսմաժորային հանգամանքներին, մենք աշխատանքներ ենք տանում մեր գործընկերների համար ֆինանսական աջակցություն կազմակերպելու ուղղությամբ։ Վաճառողներին առաջին փոխհատուցումները մենք սկսում ենք արդեն այսօր», – ասել է նա՝ նշելով, որ առաջին հերթին կարևոր է փոխհատուցումները սկսել ամենափոքր և ամենաքիչ պաշտպանված ձեռնարկատերերի համար։

    «Այսօր ավելի քան 88 հազար վաճառող կստանա առաջին փոխհատուցումները։ Մեկ օրվա ընթացքում դրանք կհայտնվեն վաճառողի հաշվեկշռում։ Փոխհատուցման մեխանիզմի մանրամասն բանաձևը կհրապարակվի վաճառողների պորտալում։ Մենք վաճառքի սիմուլյատոր ենք մշակում նաև միջին և խոշոր բիզնեսի համար։ Անալոգային մեխանիզմ մենք ծրագրում ենք իրականացնել նաև ապագայում՝ այլ օբյեկտների մասով», – ասել է Կիմը։


    Հետևեք մեզ՝ այստեղ


  • ՀՀ ՆԳՆ-ն զգուշացնում է | Oratert.am



    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Խարդախները շարունակում են «5G ցանցի թարմացման», «կապի որակի բարելավման» կամ «տեխնիկական կարգավորումների» պատրվակով ներկայանալ ՀՀ-ում գործող բջջային օպերատորների աշխատակիցներ և համոզել քաղաքացիներին հեռախոսում ներբեռնել հատուկ ծրագրեր։

    Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳ նախարարությունից՝ ընդգծելով, որ չնայած ՆԳՆ Կիբեռոստիկանության կողմից բազմիցս հրապարակված իրազեկումներին՝ ցավոք, վերոնշյալ մեթոդի հետևանքով շարունակում են արձանագրվել նոր տուժած քաղաքացիներ։


    «Հիշե՛ք՝ նման ծրագրերի տեղադրումը հանցավորներին հնարավորություն է տալիս հեռակա հասանելիություն ստանալ ձեր բջջային հեռախոսին, մուտք գործել բանկային հավելվածներ և հափշտակել ձեր դրամական միջոցները։

    Ձեր անվտանգությունն ապահովելու համար՝

    • մի՛ ներբեռնեք անծանոթ անձանց առաջարկած ծրագրեր,

    • մի՛ տրամադրեք հաստատման կոդեր, գաղտնաբառեր կամ այլ անձնական տվյալներ,

    • կասկածելի զանգ ստանալու դեպքում անմիջապես ընդհատեք խոսակցությունը և կապ հաստատեք ձեր բջջային օպերատորի պաշտոնական սպասարկման կենտրոնի հետ։

    Հիշե՛ք՝ ՀՀ-ում գործող բջջային օպերատորները երբեք հեռախոսազանգի միջոցով չեն պահանջում ներբեռնել որևէ հավելված կամ ծրագիր»,– ասված է ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։


    Հետևեք մեզ՝ այստեղ


  • Արմավիր քաղաքում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում և բախվել կայանված «Chevrolet Volt»-ին



    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Հուլիսի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցում բախվել են 66-ամյա Արմեն Թ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի և 52-ամյա Տիգրան Գ․-ի վարած «Nissan Rogue» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում և բախվել կայանված «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենային։

    Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդներից Տիգրան Գ․-ին օպերատիվորեն ժամանած «Արմավիր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել, սակայն վերջինը հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։

    Վթարի փաստով ՊԾ Արմավիրի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է կայանված ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։

    Հետևեք մեզ՝ այստեղ


  • Սեպտեմբերի 19-ի պատերազմում զոհված Գոռ Ղուկասյանի ընտանիքում զույգ եղբայրներ են ծնվել՝ Գոռն ու Հայկը



    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    2023 թվականի սեպտեմբերի 19-ի արցախյան մեկօրյա պատերազմում զոհված Գոռ Ղուկասյանի ընտանիքում զույգ եղբայրներ են ծնվել։ Գոռն ու Հայկը մեր նոր ուժն են։ Այս մասին «Արցախի հանրային հեռուստատեսության» եթերում ասել է 2023թ. սեպտեմբերի 19-ի պատերազմում զոհված Գոռ Ղուկասյանի մայրը՝ Նարինե Ղուկասյանը։

    44-օրյա պատերազմի ժամանակ Գոռ Ղուկասյանը ժամկետային զինծառայող էր, իսկ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին արդեն որպես ազգային անվտանգության ծառայության ենթասպա էր ծառայում հայրենիքին։ Իրեն վստահված դիրքը նա պաշտպանեց մինչև վերջ՝ կյանքի գնով։ Գոռն ընդամենը 21 տարեկան էր։

    «2020 թվականի պատերազմն ավարտվելուց հետո տուն եկավ։ Մի քիչ հետո որոշեց նորից անցնել ծառայության։ Չէինք ուզում, ես էլ, հայրն էլ դեմ էինք, բայց ինքը մեզ չի լսել։ Ինչքան էլ վատ օրեր օրեր են եղել, երբ հեռախոսով խոսում էինք, ինքը միշտ ասել է, որ լավ է։ Նա երբեք հուսահատված չի խոսել, նեղված չի խոսել։ Ինքը մեր տանը արևն է»,- պատմեց մայրը։

    Գոռի մասին ընտանիքում միշտ ներկա ժամանակով են խոսում: Նրա բարի ժպիտով լուսանկարներն են զարդարում տան յուրաքանչյուր անկյունը: Ասում են Գոռը վերադարձել է երկու փոքրիկ սրտերի բաբախյունով: Գոռն ու Հայկն են լինելու այն լույսը, որ կշարունակի վառ պահել իրենց տան արևը։


    «Մհերն է տուն եկել ու ասել էր, Գոռը էլ չկա։ Դա կործանել է ամեն ինչ։ Մենք հայտնվել ենք մի ճահճում, որն ամեն օր մեզ ձգում էր ներքև, ու այդ ճահճից դուրս գալ հնարավոր չի»,- ասաց Նարինե Ղուկասյանը։

    Նարինեն որոշեց ընդունել իր կյանքի ամենադժվար որոշումներից մեկը։ Մի առավոտ պարզապես գնաց հանդիպման. բժիշկները հույս տվեցին։

    «Որոշեցի չմտածել երկար, չմտածել ուրիշ բաների մասին, ուղիղ առաջ մտածել ու առաջ քայլել, եթե հնարավոր է։ Այդ ճանապարհին զգում էի, որ անընդհատ Գոռն ինձ հետ է,, ինքը միշտ մեզ հետ է, միշտ տանն է։ Զգում էի, որ այդ անդունդի վերջում մի լույս կա, լույսը երկուսը դարձավ։ Այդպես քայլում էի, ծանր էր այդ քայլերը, ամեն մի քայլը անասելի ծանր էր, բայց քայլում էի, հետ չէի նայում, ու հասանք այդ լույսին, հասանք բալիկներին»,- հուզմունքը ճեղքելով՝ պատմեց կինը։

    Ծնողներն առանց իրար հերթ տալու գրկում են երջանկությունը. նորից ժպտալ են սովորում Նարինեն ու Մհերը։

    «Բառերով չեմ կարող ոչ մի ձև նկարագրեմ, ինձ այնպիսի զգացողություն ունեմ, որը երևի բառարանում այդպիսի բառ, որ նկարագրեմ։ Մի հատ ուրիշ զգացողություն է, մի հատ ուրիշ աշխարհ»,- ասաց 2023թ. սեպտեմբերի 19-ի պատերազմում զոհված Գոռ Ղուկասյանի հայրը՝ Մհեր Ղուկասյանը։

    «Գրկինս Հայկն է։ Հայկը դիմագծերով Գոռին է նման, իսկ քնածը՝ Գոռն է, ինքը Ալյոնային է նման։ Որպեսզի ավագ եղբորից երկուսին բաժին լինի, թող Հայկը դիմագծերով լինի, անունը տվեցինք այն բալիկին, որն ավելի շատ Ալյոնային է նման։ Ճիշտ է Գոռը միշտ կմնա մեր ավագ որդին, մեր տան արևը, բայց փոքրիկները կլինեն մեր տան շողերը։ Իսկ 17-ամյա Ալյոնան, Գոռին կորցնելուց, մի օրում հասունացավ ու փորձում էր ամեն ինչ անել ինձ ու հորը օգնելու համար։

    Ավագ եղբոր օրինակով ենք ուզում մեծացնել փոքրիկներին, կուզեինք Գոռն ու Հայկը ճանաչեն ավագ Գոռին ոչ միայն որպես հերոսի, այլև որպես բարի, ազնիվ ու արժանապատիվ մարդու»,- նշեց մայրը։

    Մհեր Ղուկասյանն էլ ընդգծեց, որ կուզենար Գոռն ու Հայկն իմանային, թե ինչպիսին էր իրենց եղբայրը՝ Գոռը։

    «Կուզենայի, որ Գոռն ու Հայկը նմանվեին ավագ որդուս։

    Գոռը շատ դաստիարակված, մեծին հարգող, փոքրին սիրող, ամեն ձև, ինքը մի ուրիշ ձևի տղա է եղել, ուրիշ ձևի երիտասարդ է եղել»,- ասաց նա։Գոռի ու Հայկի համար Մհերն ու Նարինեն միայն խաղաղ երկինք ու ապահով հայրենիք են ուզում։ Ուզում են, որ այլևս ոչ մի ընտանիք չապրի այն ցավը, որ ստիպված եղան ապրել իրենք, և որ հայրենիքը այլևս երբեք որդիների կյանքի գնով պաշտպանվելու կարիք չունենա։

    «Ես ուզում եմ, որ մեր հայրենիքը էլ հայ որդիների կարիք չունենա։ Թող իրենք ապրեն ազատ, անկախ հայրենիքում։ Թող ոչ մի բալիկ ստիպված չլինի իր հայրենիքը պաշտպանել»,- խոսքը եզրափակեց Նարինե Ղուկասյանը։

    Հետևեք մեզ՝ այստեղ


  • Ուժեղ Հայաստանը կոտրվողներից չի, դուք շարունակեք վախենալ. Մարիաննա Ղահրամանյան



    Մարիաննա Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

    Վախկոտ փոքրիկ խմբակի սրտի ԿԸՀ-ն գնաց հերթական ապօրինության, փորձում են մեկուսացնել Նարեկ Կարապետյանին։ Ուժեղ Հայաստանը կոտրվողներից չի, դուք շարունակեք վախենալ։