Category: Oratert.am

  • Ակբա բանկը կաջակցի հայկական արտադրանքի արտահանմանը



    Ակբա բանկը տեղական արտադրողների զարգացումը խթանելու, աշխարհի տարբեր երկրներում հայկական արտադրանքի արտահանմանը նպաստելու և հայաստանյան բիզնեսի մրցունակության բարձրացմանն աջակցելու նպատակով մինչև սեպտեմբերի 30-ը ներառյալ առաջարկում է Հայաստանում այս պահին գործող արտահանման ֆակտորինգի լավագույն պայմանները։ 

    Ֆակտորինգի տարեկան տոկոսադրույք



    Տրամադրման միջնորդավճար

    Հաշիվ-ապրանքագրի գումարի 0.3% (նվազագույնը՝ 5000 ՀՀ դրամ):

    Առաջարկից կարող են օգտվել Հայաստանում գործող այն կազմակերպությունները, որոնք զբաղվում են ապրանքների կամ ծառայությունների արտահանմամբ:

    Ակբա բանկի կողմից տրամադրվող արտահանման ֆակտորինգի միջոցով տեղական արտադրողներն ու ծառայություններ մատուցող կազմակերպություններն իրենց արտադրանքն ու ծառայությունները կկարողանան արտահանել Եվրոպական միության երկրներ, ԱՄԷ, ԱՄՆ, Չինաստան և աշխարհի շատ այլ երկրներ։

    Ակբա բանկն այս առաջարկով հայաստանյան ընկերությունների համար հնարավորություն է ստեղծում մեծացնել իրենց մրցունակությունն ու ընդլայնել արտահանման աշխարհագրությունն ամբողջ աշխարհում։ 

    Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։


  • Ավետիք Չալաբյանը ակտիվ պայքար էր մղում ընտրությունների արդյունքները կեղծողների դեմ. Աննա Կոստանյան


    Քաղաքականություն



    Քվեները գողացողները հասկանում եմ, որ նման պայքարն իր ազդեցությունը կարող է ունենալ հանրային տրամադրությունների վրա, հերթով չեզոքացնում է ակտիվ պայքարի առաջամարտիկներին։ 



  • Կանխիկի մուտքագրումը ԱրարատԲանկի բանկոմատներով՝ արագ, պարզ և անվտանգ



    ԱրարատԲանկը շարունակում է զարգացնել ինքնասպասարկման ծառայությունները՝ հաճախորդներին առաջարկելով գործարքներ իրականացնելու ավելի հարմար, արագ և անվտանգ հնարավորություն։ 

    Այսուհետ կանխիկի մուտքագրման (CashIn) հնարավորությամբ ԱրարատԲանկի բանկոմատների միջոցով հաշվի համալրման, քարտի համալրման և տարադրամի փոխանակման ծառայություններից օգտվելու համար հասանելի է նույնականացման երկու եղանակ՝ ArCa QR և imID։

    ArCa QR տարբերակի դեպքում հաճախորդը AraratMobile հավելվածի կամ ArCa QR նույնականացման համակարգին միացած հայաստանյան այլ բանկերի/վճարահաշվարկային կազմակերպությունների հավելվածների միջոցով սկանավորում է բանկոմատի էկրանին ցուցադրվող QR կոդը և անցնում նույնականացումը։

    imID նույնականացումն իրականացվում է էլեկտրոնային ստորագրության միջոցով և հասանելի է ԱրարատԲանկի այն հաճախորդներին, ովքեր ունեն imID համակարգով ակտիվ էլեկտրոնային ստորագրություն։ Նույնականացումը հաջողված է համարվում, եթե հաճախորդի տվյալները համապատասխանում են Բանկում առկա տեղեկատվությանը։ 

    Նոր հնարավորությունների ներդրումը միտված է բարձրացնելու ինքնասպասարկման ծառայությունների անվտանգությունը, հարմարավետությունն ու հասանելիությունը՝ ապահովելով հաճախորդների նույնականացման ժամանակակից և վստահելի մեխանիզմներ։

    CashIn ծառայությունները հասանելի են ԱրարատԲանկի համապատասխան բանկոմատներում։

    ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։


  • Գոհար Մելոյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով



    Հարգելի՛ հայրենակիցներ,

     

    Նախորդ տարվա մեր պետականության հակաիրավական ու ամոթալի շրջափուլում, երբ քաղաքական իշխանությունն իրեն հակասահմանադրական միջամտություններ թույլ տվեց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ, «Մեր ձևով» հասարակական շարժումը, այնուհետև՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը՝ հայ մեծանուն բարերար Սամվել Կարապետյանի գլխավորությամբ, մտան անհավասար քաղաքական պայքարի մեջ՝ դառնալով այն հույսի շողն ու շարժիչը, որի շնորհիվ չընկրկեցինք։

    Լինելով վերջին տարիների բոլոր ընդդիմադիր շարժումների ակտիվ աջակիցն ու մասնակիցը, բնականաբար՝ այս դեպքում եւս անմասն չէի կարող լինել՝ ստանձնելով իմ բաժին անձնական ու քաղաքական պատասխանատվությունը։ Բայց այս ճանապարհն ինձ համար ունեցավ ճակատագրական բնույթ❕

    Երբևէ չլինելով որևէ կուսակցության կամ քաղաքական միավորի անդամ՝ ազգային բարերար Սամվել Կարապետյանի և Նարեկ Կարապետյանի հիմնադրած այս արժեքահեն ու հայրենասեր ընտանիք-թիմի մասնիկը դառնալը կյանքիս լրջագույն, պատասխանատու ու սկզբունքային որոշումներից մեկն էր։

    Այս դժվարին ամիսներին մենք մղել ենք անձնուրաց ու նվիրյալ պայքար։

    Ինձ համար մեծագույն պատիվ ու ձեռքբերում է ճանապարհ ընկնել բազմահազար հայրենասեր, քաջ ու ուժեղ թիմակիցներիս հետ

    Վստահ եմ շատերդ Ձեզ կգտնեք այս տողերում❕

    Այս կարճ ժամանակահատվածում՝ լինելով ընդամենը մի քանի ամսական քաղաքական ուժ, մենք արժանացանք հարյուր հազարավոր հայրենատեր ու գիտակից մեր հայրենակիցների վստահությանը, ինչը, միաժամանակ, մեծագույն պատասխանատվություն է։ Եւ սա այն պայմաններում, երբ մեր առաջնորդ Սամվել Կարապետյանն մասնակցությունը նախընտրական քարոզչությանը խոչընդոտվեց, իսկ մեր ուժը քաղաքական հետապնդումների թիրախում էր։

     

    Մեկնարկում է խրթին, բայց արժեքահեն պայքարի նոր փուլը՝ բազմավեկտոր անելիքներով։

    «Ուժեղ Հայաստանը»-ը ծավալելու է թե՛ խորհրդարանական, թե՛ արտախորհրդարանական փոխլրացնող գործունեություն❕

    Այսօր ինքնաբացարկի դիմում եմ ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով։

    Հետագա քաղաքական-հասարակական գործունեությունս կենտրոնացնելու եմ հետևյալ հիմնական ուղղությունների վրա.

     

    «Ուժեղ Հայաստան» կուսակցության ինստիտուցիոնալ կայացում❕

    Այսօր մեր երկրին առավել քան երբևէ անհրաժեշտ են սկզբունքային քաղաքական ուժեր, որոնք առաջնորդվում են ոչ թե անձնական կամ խմբային շահերով, այլ՝ պետական մտածողությամբ և ազգային պատասխանատվությամբ։

    Վստահ եմ, որ ուժեղ եւ կայացած կուսակցական ինստիտուտներն են երկարաժամկետ փոփոխությունների և կայուն պետականության հիմքը։

     

     Ընտրությունների վերահսկողություն և ինստիտուտների զարգացում❕

    Գերակա եմ համարում ընտրական հանձնաժողովների անդամների և վստահված անձանց պատշաճ վերապատրաստումը, ինչպես նաև նորարարական տեխնոլոգիաների կիրառմամբ վարչական ռեսուրսի չարաշահմանը հակազդող նոր գործիքակազմերի ուսումնասիրումն ու կիրառումը։

    2026 թվականի հունիսի Ազգային ժողովի ընտրություններն աչքի ընկան ընտրախախտումների, վարչական ռեսուրսի բացահայտ չարաշահման նոր մասշտաբով (ինչն, ի դեպ, արձանագրվեց նաև այսօրվա իշխանությունների կողմից ձևավորված Սահմանադրական դատարանի կողմից)։

     

    Քաղաքական հետապնդման ենթարկվող անձանց օրինական շահերի պաշտպանություն և իրավական աջակցություն❕

    Մենք ունենք ապօրինաբար ազատազրկված գաղափարակից ու հայրենասեր հայերի ու թիմակիցների օրակարգ։ Բացի այդ, ի տարբերություն քաղաքական բանտարկությունների դեմ մղվող պայքարի, հաճախ անտեսված են մնում քաղաքական հայացքների պատճառով աշխատանքից զրկված մեր հայրենակիցների իրավունքները։ Այսուհետ՝ համահիմնադրածս «Ջի Էմ Լեգալ» փաստաբանական գրասենյակն գործունեություն կծավալի նաեւ քաղաքական պատճառներով աշխատանքից զրկված անձանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ։

     

    Հանրային հաշվետվողականության ինստիտուտների վերակենդանացում❕
    Սոցիալտնտեսական խնդիրների գույքագրում, համակարգային լուծումների մշակում❕

    Շարունակելով մնալ «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ՝ լիակատար աջակցությունս եմ հայտնում մեր առաջնորդ, շուրջ 400 օր ապօրինի ազատազրկված ազգային բարերար ու աննահանջ հայրենասերներ Սամվել Կարապետյանին, Նարեկ Կարապետյանին, «Ուժեղ Հայաստան» խմբակցությանը և մեր մեծ թիմին

     

    Խորին երախտիքս՝ ուժեղ ու վառ հայրենակիցներիս, ընտանիքիցս՝ այս ծանր ճանապարհն անտրտունջ հետս կիսելու համար, հարազատներիս, ընկերներիս, ովքեր նվիրաբար կողքիս էին։ Ես անհաղթ եմ Ձեզնով

    Եւ վերջում՝ «Ուժեղ Հայաստան»-ը պարզապես անվանում կամ բառակապակցություն չէ։ Այն մեր սերունդների հանդեպ տված խոստումն է, մեր հավատն ու տեսլականը և այն նպատակը, որի համար պատրաստ ենք աշխատել անխոնջ ու պատասխանատվությամբ։


  • Իրանը մտադիր չէ թույլտվություն խնդրել պաշտպանական տեխնոլոգիաներ մշակելու համար. Արեֆ



    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Իրանը մտադիր չէ թույլտվություն խնդրել պաշտպանական տեխնոլոգիաներ մշակելու համար, այս մասին հայտարարել է Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը։

    «Իրանի Իսլամական Հանրապետության ռազմական և պաշտպանական ներուժը հիմնված է հիմնարար գիտատեխնիկական առաջընթացի վրա: 

    Իրանը ոչ մեկից թույլտվություն չի խնդրում իր տեխնոլոգիաները զարգացնելու համար, բայց մենք պատրաստ ենք մեր նվաճումները կիսել բարեկամ երկրների հետ»,-նշել է նա:


    Արեֆը ընդգծել է, որ ժամանակակից մարտահրավերների առջև ազգային անվտանգության ապահովումը անմիջականորեն կապված է նորարարությունների ներդրման և երկրի գիտական ​​ինքնիշխանության ամրապնդման հետ, ինչը թույլ է տալիս արդյունավետորեն դիմակայել արտաքին ճնշմանը:


    Հետևեք մեզ՝ այստեղ


  • Գյումրու Փանյան փողոցի տնակներից մեկում հրդեհ էր բռնկվել



    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Հուլիսի 20-ին՝ ժամը 14։14-ին, Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Փանյան փողոցում այրվում են տնակներ: Այս մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ–ից։

    Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։

    Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Փանյան փողոցի տնակներից մեկում։

    Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։14-ին, մարվել՝ 17։22-ին։ Այրվել են տնակի տանիքի մոտ 250 քմ և առաստաղի մոտ 20 քմ հատվածները։

    Հետևեք մեզ՝ այստեղ


  • Ամերիկայում էլ հաճախ խոսում ենք հայկական արտադրության մասին, այստեղի մարդիկ շատ տաղանդավոր են. Սև Օհանյան



    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Երիտասարդական էքսպերիմենտալ թատրոնում տեղի է ունեցել «Հեղինակային կինոյից մինչև Հոլիվուդ» խորագրով հանդիպումը ամերիկահայ կինոպրոդյուսեր և սցենարիստ Սև Օհանյանի հետ։ Նա «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրերից է։

    «Ամեն անգամ, երբ օդանավ եմ նստում ու գալիս Հայաստան, շատ հուզված եմ լինում։ Երբ օդանավը վայրէջք է կատարում, ես միշտ ծափահարում եմ։ Վերջին անգամ, օրինակ, գիշերվա մոտ մեկին վայրէջք կատարեցինք, ու կարծես միայն ես էի ծափ տալիս, բայց ինձ համար դա նշանակում է, որ տուն եմ եկել։ Իսկ երբ վերադառնում եմ, միշտ տխուր եմ լինում։ Չեմ համբերում, թե երբ եմ նորից գալու»,-ասել է Սև Օհանյանը՝  Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտին տված հարցազրույցում։ 

    Նա նշել է, որ այս տարին իր համար շատ առանձնահատուկ էր. «Մինչև հիմա երբեք չէի մասնակցել փառատոնին, բայց միշտ երազել եմ, որ իմ ֆիլմերը «Ոսկե ծիրանի» ծրագրում լինեն։ Շատ ուրախացա, երբ այս տարի հրավեր ստացա։ Ծրագիրն էլ շատ գեղեցիկ է կազմված, տարբեր ժանրերի ու հետաքրքիր ֆիլմեր կան։ Ընդհանրապես շատ սիրեցի այս տարվա ծրագիրը։ Տասը տարի առաջ, եթե ինձ ասեին, որ մի օր իմ ֆիլմն այստեղ է ցուցադրվելու, շատ դժվար կհավատայի»։

    Խոսելով հայկական կինոյի մասին, Ս. Օհանյանը նշել է, որ այն մեծ ներուժ ունի. «Ես միշտ օրինակ եմ բերում իմ ընկեր Գոռ Կիրակոսյանին։ Նա շատ լավ ու շատ ծիծաղելի ֆիլմեր է նկարում։ Ամերիկայում էլ հաճախ խոսում ենք հայկական արտադրության մասին։ Մենք նույնիսկ կատակ ենք անում․ ես միշտ փորձում եմ գուշակել, թե իր ֆիլմի բյուջեն որքան է եղել, ու միշտ շատ ավելի մեծ թիվ եմ ասում։ Հետո նա ցույց է տալիս իրական բյուջեն, ու ես նորից համոզվում եմ, որ այստեղի մարդիկ շատ տաղանդավոր են։ Կարողանում են համեստ միջոցներով շատ լավ գործ անել։ Կարծում եմ՝ ամենակարևորը շարունակել աշխատելն ու զարգանալն է»։

    Հետևեք մեզ՝ այստեղ


  • Վաղը առավոտից մինչև ուշ երեկո Ծաղկաձորում ջուր չի լինի



    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 21-ին ժամը 10:00-22:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի ջրամատակարարումը:

    Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

    Հետևեք մեզ՝ այստեղ


  • Հնդկաստանում երիտասարդների ցույցերը մեծ թափ են հավաքել



    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Նյու Դելիում հազարավոր ուսանողներ, ծնողներ, ակտիվիստներ և քաղաքական առաջնորդներ երթով շարժվել են դեպի խորհրդարանի շենք՝ կոչ անելով Հնդկաստանի կրթական համակարգի բարեփոխումներ իրականացնել: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

    Ցույցը կազմակերպվել է «Խավարասերների ժողովրդական կուսակցություն» երիտասարդական շարժման կողմից:

    Դելիի ոստիկանությունը հայտնել է, որ երթն արտոնված չէ: Ոստիկանությունը փորձել է ցրել ցույցը արցունքաբեր գազով:

    Ցուցարարները պահանջում են կրթության նախարար Դհարմենդրա Պրադհանի հրաժարականը: Դժգոհությունը կապված է իշխանությունների որոշման հետ՝ չեղարկել բժշկական ինստիտուտների ընդունելության քննությունների արդյունքներն ավելի քան 1 միլիոն մարդու համար: Դրա պատճառ է դարձել քննական հարցերի արտահոսքը, հետևաբար, շատերը ստիպված կլինեն նորից քննություն հանձնել:

    Ցույցերը մեծ թափ են ստացել հատկապես հուլիսի 18-ից հետո, երբ շարժման ղեկավար Սոնամ Վանգչուկին, որը 21 օր գտնվում էր հացադուլում, ստիպողաբար տեղափոխել են հիվանդանոց:

    Երիտասարդական շարժումը միլիոնավոր աջակիցներ է գրավել սոցիալական հարթակներում:

    Հետևեք մեզ՝ այստեղ


  • «Քյոխ»–ը դատարանում հաղթել է Ռոման Բաղդասարյանին



    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը այսօր՝ հուլիսի 20–ին, դատավոր Ա.Կարաքեհյանի նախագահությամբ բավարարել է Կարեն Ջալավյանի (Քյոխ) հայցն ընդդեմ Ռոման Բաղդասարյանի։

    Դատարանը պարտավորեցրել է վերջինիս իր ֆեյսբուքյան էջերով հրապարակել հերքում՝ հետևյալ բովանդակությամբ․«Ես՝ Ռոման Բաղդասարյանս, հրապարակային հայտարարում եմ, որ 2026 թվականի փետրվարի 5-ին «facebook.com» սոցիալական կայքի էջերումս հրապարակած այն արտահայտությունները, թե Կարեն Ջալավյանը (Քյոխը) գողացել է զինվորներից սնունդը և նրանց առանց ջրի պահել, Եղնիկներում ծաղրել և նվաստացրել է մեր զինվորներին, սովի է մատնել, ինչպես նաև Քյոխը մարդ է, որը միշտ ատել է Հայաստանից եկած զինվորներին, չեն համապատասխանում իրականությանը»:

    Դատարանը նաև պարտավորեցրել է Ռոման Բաղդասարյանին որպես բարոյական վնասի փոխհատուցում Կարեն Ջալավյանին վճարել 100.000 ՀՀ դրամ: 

    Հետևեք մեզ՝ այստեղ