Category: Oratert.am

  • Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին



    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Երևանում օգոստոսի 10-ի երեկոյան, 11-ին, 14-15-ին գիշերը և երեկոյան, 12-13-ին երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում 18-23մ/վրկ։ Օգոստոսի 10-15-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։

    Հանրապետության տարածքում օգոստոսի 10-ին կեսօրից հետո, 11-15-ին գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 10-11-ին առանձին վայրերում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ։

    Քամին` հյուսիսարևելյան և արևելյան` 4-7 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ։ Օգոստոսի 10-15-ին Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 10-11-ին ցերեկային ժամերին կնվազի 4-6 աստիճանով։

    Հետևեք մեզ՝ այստեղ


  • «Արարատ-Արմենիան» նոր դարպասապահ ունի | Oratert.am



    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիային» է միացել 23-ամյա դարպասապահ Անդրանիկ Մարտիրոսյանը:
    Մինչ այս նա հանդես է եկել «Արարատում»:

    «Բարի գալուստ «Արարատ-Արմենիա», Անդրանիկ»,- գրված է ակումբի հայտարարությունում:

    Հիշեցնենք, որ Հայաստանի չեմպիոնը Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում Սլովենիայում կմրցի «Ցելյեի» հետ:

    Հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 11-ին:

    Հետևեք մեզ՝ այստեղ


  • Երբեք չեմ հասկանա ձեր գլխի պարունակության տրամաբանությունն ու չեմ պատկերացնի ուրացող կոլաբորանտի ուղեղի կառուցվածքը. Աննա Կոստանյան

    Sisak Gabrielyan Hovhannes Igityan Vladimir Vardanyan և մնացած, 2019-ին հայրենի Արցախի խորհրդարանում էիք, հիմա Արցախն էլ ձեր հանրենիքը չի, չէ՞։ Երբ ու ոնց պետք ա, տրանսֆորմացվում եք՝ աշխարհաքաղաքական վերադասավորությունների «ատմազկի» ներքո։ Կարո՞ղ ա վաղը, մյուս օր մեկ էլ ՀՀ ԱԺ խորհրդարանի ամբիոնից հայտարարեք, թե Հայաստանը մեր հայրենիքը չէր, էս նոր՝ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունը հարմար գներով հանձնեց թշնանուն՝ հանուն գինու և վարչաֆեսթի։ Նախադրյալներն արդեն Արման Եղոյանի միջոցով ցրցամ եք տվել (Լոռին մեր հայրենիքն ա՞ որ)։

  • Ավետիք Չալաբյանը քաղաքական հայացքների և գործունեության համար է ազատությունից զրկված․ Մետաքսե Հակոբյան

    Ավետիք Չալաբյանի հետ ծանոթացել եմ Արցախի շրջափակման օրերին, երբ հեռավար փորձում էինք լուծումներ գտնել ստեղծված աղետալի իրավիճակի համար։ Այդ օրերից ձևավորված իմ տպավորությունն անփոփոխ է. Ավետիքը այն եզակի գործիչներից է, որի քաղաքական և հասարակական գործունեության առանցքում եղել են Արցախի կորստի հետ չհաշտվելը, Հայաստանի պետականության ապամոնտաժման դեմ պայքարը և սեփական համոզմունքներին հավատարիմ մնալը։

    Ավետիքը քաղաքական հայացքների և գործունեության համար է ազատությունից զրկված։

  • Աշխատանքային հերթական շրջայցերի կանգառները` Պոչամբարային տնտեսություն և Կապանի բազա. տեսանյութ

     Գլխավոր տնօրենը և Ընկերության ղեկավար անձնակազմը հանդիպել են աշխատակիցների հետ՝ լսելու նրանց բարձրաձայնած հարցերը, մտահոգություններն ու առաջարկները։
    Աշխատակիցների հետ անմիջական շփումն ու նրանց խնդիրներին տեղում ծանոթանալը Ռոման Խուդոլիի աշխատանքային ոճի կարևոր բաղադրիչներից են։ Այս մոտեցումն արդեն դարձել է ավանդույթ, և աշխատակիցները վստահ են՝ իրենց բարձրաձայնած յուրաքանչյուր հարց լսվում, քննարկվում և, հնարավորության դեպքում, ստանում է լուծում։

  • Իդրամը և IDBank-ը՝ Seaside Startup Summit-ի ստարտափների կողքին




    Հազարավոր գաղափարներ, բազմաթիվ մասնակիցներ՝ մեկ վայրում։ Seaside Startup Summit-ն այս տարի ևս համախմբել էր նորարար լուծումներ փնտրող ստարտափերներին և արդեն իսկ կայացած խոշոր բիզնեսի ներկայացուցիչներին։

    Իդրամի ու IDBank-ի մենթորները սկսնակ ստարտափերների կողքին են՝ օգնելու հեշտությամբ հաղթահարել զարգացման բարդ ճանապարհը, տալու հուզող հարցերի պատասխաններն ու գտնելու նորարար լուծումներ ստարտափների աճի համար։

    Իդրամի և IDBank-ի առանցքային գործընկերների և թվային վճարումների նախագծերի բաժնի ղեկավար Ալբերտ Թունյանը, ՓՄՁ ներգրավման բաժնի ղեկավար Աղվան Աբրահամյանը և կորպորատիվ բիզնես գործընթացների և թիմի զարգացման ղեկավար Հայկ Մուրադյանը վստահ են, որ բազմաթիվ հետաքրքիր գաղափարներ որոշ ժամանակ անց մուտք կգործեն հայաստանյան շուկա։

    «Կարևոր է սիրահարվել ոչ միայն սեփական նորարարություններին, այլև հատուկ ուշադրություն դարձնել հաճախորդների գոհունակությանը։ Հաճախ հիմնադիրներն այնքան են տարվում պրոդուկտի ստեղծմամբ, որ վաճառքները մղվում են երկրորդ պլան։ Ուրախալի է փաստել, որ այսօր ստարտափներն ավելի մեծ ուշադրություն են դարձնում վաճառքներին, ինչն էլ հենց հաջողության գլխավոր գրավականն է»,- նշեցին ընկերությունների ներկայացուցիչները։

    Seaside Startup Summit-ի շրջանակում IDBank-ի թվային բանկինգի տնօրեն և վարչության անդամ Սերգեյ Առաքելյանը ներգրավված էր ժյուրիի կազմում․ նա անձամբ լսել ու գնահատել է ավելի քան 10 ստարտափների ելույթները։

    Անդրադառնալով միջոցառմանն ու ներկայացված գաղափարներին՝ Սերգեյ Առաքելյանը փաստեց, որ  Seaside Startup Summit-ին մասնակցությունը IDBank-ի համար լավագույն հնարավորությունն է՝ ծանոթանալու նորագույն ստարտափներին։

    «Հատկանշական է Սամմիթի ձևաչափը, որը մեկտեղում է ամենատարբեր ոլորտներ ներկայացնող նախագծեր։ Առանձնահատուկ ուրախալի է տեսնել ֆինանսական ոլորտին առնչվող լուծումներ, որոնք հիմնված են արհեստական բանականության և ժամանակակից տեխնոլոգիական միտումների վրա»,- ասաց Սերգեյ Առաքելյանը։

    ԱՅԴԻ ԲԱՆԿ ԵՎ ԻԴՐԱՄ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ



  • «TRIPP»․ մեկ տարի անց՝ կես ճանապարհին․ Տիգրան Դումիկյան

    Անցած շաբաթը տեղեկատվական առումով բավական բուռն էր՝ պայմանավորված Վաշինգտոնում 2025 թվականի օգոստոսի 8-ին նախաստորագրված Հայաստան-Ադրբեջան խաղաղության փաստաթղթի մեկամյակով։ Մեկ տարի անց արդեն հնարավ
  • Կաթողիկոսի դատը. Ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն Մարուքյան




    Վերջին տարիներին Հայաստանի իշխանությունը անընդհատ հայտարարում է, որ տարբեր միջազգային կառույցներ և մեխանիզմներ «չեն գործում».

    ԵԱՀԿ Մինսկի խումբը, ՀԱՊԿ-ը, նոյեմբերի 9-ի հայտարարությունը, խաղաղապահները, իսկ այսօր արդեն հարցեր են բարձրացվում նաև ԵԱՏՄ-ի աշխատանքի վերաբերյալ։


  • «Թող ոչ ոք ամպերի մեջ չապրի, ինքնախաբեությամբ չզբաղվի, քանի որ, ցավոք, ռեալ պոլիտիկը խոսում է լրիվ այլ բանի մասին». «Փաստ»



    «Փաստ» օրաթերթը գրում է.

    Օգոստոսի 2-ին իր աշխատանքները մեկնարկեց ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջանը։ ՔՊ-ի կողմից ԱԺ նախագահի պաշտոնում ընտրված Ռուբեն Ռուբինյանի հիմնական ուղերձն ընդդիմադիրներին էր ուղղված՝ զրոյից կառուցողական աշխատանք սկսենք, համերաշխության մթնոլորտում աշխատենք և այլն։ Սա, իհարկե, կարևոր է հատկապես մեզ նման պառակտված հասարակության համար, բայց դրանում նաև զավեշտ ու աբսուրդ կա։ Քաղաքագետ Արմեն Հովասափյանն ասում է՝ հերթական մանիպուլ յացիայի հետ գործ ունենք։ «Ռուբեն Ռուբինյանին ներկայացնելու ժամանակ պատգամավորներից մեկն ասաց՝ նա շատ հավասարակշռված և կշռադատված քաղաքական գործիչ է։ Ինձ մոտ մեղմ ժպիտ առաջացավ, որովհետև քանիցս տեսել ենք նրա պոռթկումները, հռետորաբանությունը, վիրավորական տեքստերը, պիտակավորումները։ Մեղմ ասած, հավատ չի ներշնչում կառուցողական աշխատանք սկսելու առաջարկն այդպիսի բառամթերք կիրառող մարդուց»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հովասափյանը։

    Շատերը նաև հիշեցրին, որ նման հայտարարություն անող քաղաքական գործիչը մաս է կազմում մի թիմի, որի ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանը, մշտապես պիտակավորում է քաղաքական գործիչներին ու քաղաքացիներին։ «Երբ Ռուբեն Ռուբինյանը նստի ԱԺ-ն նախագահողի բազկաթոռին, էլ «ոտքերն ամպերում չլինեն», կսկսի իր իրական դեմքը ցույց տալ, այդ ժամանակ նրան կարելի է հիշեցնել՝ պարոն Ռուբինյան, Ազգային ժողովը պոլեմիկայի դաշտ չէ, օրենսդրական նախաձեռնությամբ զբաղվենք և այլն։ Բոլորն են կողմ, որ Ազգային ժողովը զբաղվի օրենսդրական գործունեությամբ, այլ ոչ թե զազրախոսության վայր լինի, մարդիկ իրար վիրավորեն, անվանարկեն։ Եվ ամենակարևորը՝ երբ առաջիկայում իր քաղաքական ղեկավարը գա Ազգային ժողով՝ ներկայացնելու կառավարության ծրագիրը, և ափերից դուրս գալու դեպքում Ռուբինյանը նրան սաստի, որ պետք է կոռեկտ լինել, խոսափողն էլ անջատի, խոստանում եմ հրապարակավ տալ իմ գնահատականը՝ շեշտելով, որ նա հավատարիմ մնաց իր խոսքին։ Հակառակ դեպքում դա ընդամենը դատարկախոսություն էր և բառակույտ»։

    Քաղաքագետն ասում է՝ ԱԺ նիստերին սկսել է հետևել դեռևս 90-ականներից։ «2007 թվականից դա դարձավ կայուն զբաղմունք, իսկ 2012 թվականից՝ աշխատանքի բաղկացուցիչ մաս։ Մեկ-երկու նիստով ԱԺ-ին գնահատական տալն այնքան էլ ճիշտ չէ, սակայն կարող ենք արձանագրել, որ իշխանություններն իրենց նախընտրական հռետորաբանությունից և գործունեությունից չեն հրաժարվել։ Ավելին՝ բավականին լուրջ են տրամադրված, ինչպես իրենք էին ասում, «սատկացնել ընդդիմությանը, բոլորին հատիկ-հատիկ իրենց տեղը դնել, ոտնատակ տալ» և այլն։ Լուրջ են տրամադրված ընդդիմությանը, բառի բուն և փոխաբերական իմաստով, ջախջախելու մասով։ Դրա վառ օրինակն Էդգար Ղազարյանի անունը կարդալիս երկար ծափողջյուններն էին։ Հասկանում ենք, որ նրա վրա «ատամ ունեն», քանի որ վերջինիս խոսքը բավականին սուր է, տպավորիչ։ Չեմ բացառում, որ առաջին հնարավորության դեպքում վերջինիս նկատմամբ որոշակի գործողություններ են կատարելու։ Ընդդիմությունից առաջին օրը բավականին հետաքրքիր էր Գեղամ Մանուկյանի խոսքը, նա բավականին փորձառու քաղաքական գործիչ է, լուրջ քաղաքական խոսքը նրանն էր։ Արթուր Խաչատրյանի աշխատելաոճն ու հռետորաբանությունն էր քաղաքական։ Հաջորդը՝ երբ Նարեկ Կարապետյանը լեգիտիմ հարց տվեց և բարձրաձայնեց Վեհափառի բացակայության մասին։ Երեկ էլ ուշագրավ ելույթներ կային ընդդիմությունից, բոլորն առանձինառանձին չշեշտեմ։ Միևնույն ժամանակ, ընդգծենք, որ առաջին երկու օրերն են, ոմանք անփորձ էին, տեղի ունեցողն իրենց համար նորություն էր և այլն։ Հուսանք, որ ավելի բովանդակալից և կառուցողական Ազգային ժողով կունենանք, ոչ թե՝ «խփոցիներ», ձեռնամարտեր և այլն»,-նկատում է մեր զրուցակիցը։

    Հայաստանի քաղաքացիների մի մասը հստակ պատկերացում ունի, թե ինչ է տեղի ունեցել անցնող տարիներին Հայաստանի և Արցախի հետ և նաև այդ պատճառով քվեարկել է ընդդիմադիր ուժերի օգտին։ Մեկ այլ մասը պաշտպանում է գործող իշխանությունների վարած քաղաքականությունը։ Մեկ այլ խումբն էլ, ըստ Հովասափյանի, իրավիճակը չպատկերացնող, իրական ռիսկերը չհասկացող, չինֆորմացված մարդիկ են. «Իրենք, ըստ էության, չեն պատկերացնում, թե ինչ ռազմաքաղաքական, աշխարհաքաղաքական, էթնիկ, նույնիսկ քաղաքակրթական լրջագույն մարտահրավերների մեջ ենք հիմա։ Շուշիում կամ Հադրութում ապրող ոչ մի հասարակ քաղաքացի երբեք չէր պատկերացնի, որ 2020 թվականի սեպտեմբերի 26ին նա վերջին անգամ է իր տանը կերակուր պատրաստելու։ Թող ոչ ոք ամպերի մեջ չապրի, ինքնախաբեությամբ չզբաղվի, քանի որ, ցավոք, ռեալ պոլիտիկը խոսում է լրիվ այլ բանի մասին»։

    Այս իրավիճակում ընդդիմության խոսույթն անգամ պետք է տեղին և դիպուկ լինի, քանի որ իրենց ձայն տված քաղաքացիներին պետք չէ անընդհատ հիշեցնել անցած տարիներին տեղի ունեցածի մասին։ Պետք է խնդիրների լուծումների մասին բարձրաձայնել։ «Չցանկանալով թիրախավորել ընդդիմադիր որևէ քաղաքական գործչի կամ ուժի, բայց օրակարգային կարևոր հարցեր կան, որոնք պետք է առաջ տանել։ Ոչ ոք չի ասում մոռանալ ողբերգությունների մասին, մոռանալ իշխանությունների վարած հակահայկական քաղաքականությունը, բայց այդ ամենը վերստին ի շրջանս յուր պտտեցնելը ոչ մի տեղ չի տանի։ Դա չի տալու նոր դիվիդենտ, քաղաքական կապիտալ։ Պետք է տեղի ունեցածը վերաիմաստավորենք, ժամանակակից տերմին կա՝ ռեստարտ անենք, որպեսզի ստեղծված նոր իրողություններով, քաղաքական, աշխարհաքաղաքական, քաղաքակրթական այս պայմաններում կարողանանք մեր ասելիքը, ազնիվ մղումները, իրական ցանկությունները հանրությանն ավելի մատչելի ներկայացնել, որ մարդիկ հասկանան՝ ընդդիմությունը «տրոյական ձի» կամ «5-րդ շարասյուն» չէ, այլ կա ազգային պահպանողական արժեհամակարգի ջախջախման վտանգ։ Բայց կա հարցի մյուս կողմը։ Մարդիկ ուզո՞ւմ են դա, թե՞ ոչ։ Մարդիկ հոգնել են այս ամենից, ոմանք լատենտ, անտարբեր վիճակով ապրում են։ Մարդկանց այս տեսակն ապրում է իր ստեղծած ապակյա իրականության մեջ և չի ուզում տեսնել, թե ինչ է կատարվում իրականում։ Երբեմն ինքս ինձ հարց եմ տալիս՝ գուցե մե՞նք ենք սխալ։ Բայց հետո կարծես ինքդ քեզ սաստես՝ ոչ, ես սխալ չեմ։ Ո՞վ կարող էր մտածել, որ մի օր Կաթողիկոսը կկանգնի դատարանի առջև։ Երբեք չէի հավատա, որ պատմության մեջ կլինի օր, երբ կասեն՝ այսինչ օրը Կաթողիկոսի դատավարության օրն է։ Նիստը նախագահող դատավորը ինչպե՞ս է «մտել» այս թեմայի մեջ։ Կաթողիկոսը և մի քանի սրբազան նստելու են մեղադրյալի աթոռին, և դատավարությո՞ւն է ընթանալու։ Սա հայոց պատմության թերևս ամենաողբերգական ու խայտառակ օրերից մեկն է լինելու։ Նույնն էլ՝ քաղաքական հետապնդումների մասով։ Մարդիկ անգամ մոռանում են, թե ում են կալանավորել, ում խափանման միջոցն են փոխել, ում դեպքում են վարչական հսկողություն կիրառել։ Բոլորս սկսել ենք տիրապետել դատական համակարգի նրբություններին։ Քաղբանտարկյալների ցանկն այնքան մեծ է, որ անգամ ես, որ քաղաքական գործընթացների բովի մեջ գտնվող մարդ եմ, շատ ժամանակ մոռանում եմ ինչ-որ մեկի անունը։ Հուսանք, որ մի օր կունենանք այս շղթայի ավարտը։ Նժդեհն ասել է՝ լուսաբացից առաջ գիշերն ամենաթանձրն է թվում։ Չհուսահատվենք։ Հուսահատությունը մեծագույն մեղք է։ Եթե քեզ համարում ես քրիստոնյա, իրավունք չունես հուսահատվելու կամ քո ազնիվ մղումներից հետ կանգնելու»,-եզրափակում է Արմեն Հովասափյանը։

    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


  • Արտակարգ դեպք Երևանում․ Reebok Sports Club Armenia կենտրոնից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար



    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Այսօր՝ օգոստոսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավթաշենի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Երևանի 1-03 շտապօգնության թիվ 25 բժիշկների հերթապահ խումբը Դավիթաշենում հայտնի Reebok Sports Club Armenia կենտրոնից Արմենիա բժշկական կենտրոն է տեղափոխել մի քաղաքացու։

    Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է ժամանել ոստիկանության Դավթաշենի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Զորիկ Ավդիշոևի գլխավորությամբ։Տեղում բժիշկները ոստիկաներին հայտնել են որ տեղափոխվածը մոտ 20-ից 25 տարեկան աղջիկ է, ով գտնվում է վերակենդանացման բաժանմունքում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։


    Դավիթաշենի ոստիկաները պարզել են, որ  նա հիվանդանոց է տեղափոխվել ԱԺ նախկին պատգամավոր, ծաղիկ Ռուբո մականվամբ Ռուբեն Գևորգյանին պատկանող Դավիթաշենում գործող, Reebok Sports Club Armenia կենտրոնի լողավազանից։

    Այս պահին Դավթաշենի բաժնի պետ Զ. Ավդիշոևի հանձնարարականով բաժնի պետի տեղակալ Մխիթար Խաչատրյանն արդեն համայնքային ոստիկանների հետ անհրաժեշտ աշխատանքներ են իրականացնում՝ պարզելու նրա ինքնությունը։

    Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։


    Հետևեք մեզ՝ այստեղ