Category: Oratert.am

  • Մխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեց



    Իտալիայի գործող չեմպիոն Միլանի «Ինտերը» ստուգողական հանդիպում է անցկացրել՝ մրցելով «Լումեցանեի» հետ և հաղթել է՝ 2։0 հաշվով:

    ​Հանդիպման հաշիվը առաջին խաղակեսի 14-րդ րոպեին բացել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, «Ինտերի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը:

    Հանդիպումից հետո «Ինտերի» մամուլի ծառայությունը սոցիալական ցանցերի իր էջերում հրապարակել է Մխիթարյանի գոլի տեսանյութը։

    Երկրորդ գոլի հեղինակ է դարձել Ռիչի Ագբոնիֆոն՝ երկրորդ խաղակեսին՝ 62-րդ րոպեին։   


    Հետևեք
     մեզ՝ այստեղ


  • Զելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածք



    Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Reuters-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ «Վիվալդի» գործողությունը «շատ հաջող» է ընթանում և դեռևս չի ավարտվել։ Նրա խոսքով՝ ուկրաինական ուժերը գործողության շրջանակում վերադարձրել են շուրջ 125-140 քառակուսի կիլոմետր տարածք։ Reuters-ը ևս հայտնում է, որ Զելենսկին գործողության արդյունքում խոսել է մոտ 140 քկմ-ի վերադարձի մասին։

    Զելենսկին պնդել է, որ ռուսական ուժերի ամսական կորուստները 30-32 հազարից հասել են մոտ 42 հազարի։ Նրա խոսքով՝ ուկրաինական կողմի կորուստները հարձակման ընթացքում մի քանի անգամ ավելի քիչ են եղել։ Այս թվերը ներկայացվել են Զելենսկու կողմից։

    Ուկրաինայի նախագահը նաև հայտնել է, որ երկիրը նախատեսում է մինչև տարեվերջ փակել ընթացիկ ֆինանսական պակասուրդը։ Վարկային միջոցների մի մասը նախատեսվում է ուղղել 2027 թվականի հունվար-փետրվարի համար անօդաչու թռչող սարքերի պատվերներին։ Reuters-ի ավելի վաղ հրապարակման համաձայն՝ Ուկրաինան 2026 թվականի համար ունի շուրջ 27 միլիարդ դոլարի ֆինանսավորման բաց, որի փակման ուղղությամբ Կիևը բանակցում է գործընկերների հետ։

    Զելենսկին հայտարարել է, որ վստահում է ԱՄՆ-ին և կարծում է, որ Վաշինգտոնն իսկապես ցանկանում է դադարեցնել պատերազմը։ Միաժամանակ նա զգուշացրել է Ռուսաստանի հետ փոխզիջումների որոնման հարցում՝ նշելով, որ Մոսկվան կարող է նոր պայմաններ առաջադրել։

    Նրա խոսքով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաշվի կառնի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ միջանկյալ ընտրություններից առաջ արտաքին քաղաքական արդյունք գրանցելու ձգտումը, այդ թվում՝ Ուկրաինայի և Իրանի հարցերում։

    «Ամերիկան հարյուր անգամ ավելի ուժեղ է Ռուսաստանից։ Պարզապես պետք է չմոռանալ դրա մասին»,– ասել է Զելենսկին։


    Հետևեք
     մեզ՝ այստեղ


  • Կիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվել



    Հայաստանի հավաքականի և Մոսկվայի ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Արտյոմ Բանդիկյանը, որն Ազգերի լիգայի շրջանակում կայացած վերջին խաղում դաշտից հեռացել էր պատգարակով, կարողացել է խուսափել լուրջ վնասվածքից: Այդ մասին, ըստ armsport.am-ի, հայտնել է մոսկովյան ակումբի հաղորդակցության գծով տնօրեն Կիրիլ Բրեյդոն:

    Հիշեցնենք, որ Ազգերի լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի՝ Հայաստան – Կիպրոս (0:2) հանդիպման ժամանակ 21-ամյա ֆուտբոլիստը դաշտ էր դուրս եկել մեկնարկային րոպեներից, սակայն 52-րդ րոպեին վնասվածք էր ստացել և փոխարինվել՝ խաղադաշտը լքելով միայն պատգարակի օգնությամբ: Խաղից հետո Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը նշել էր, որ ֆուտբոլիստի մոտ կա ոտքի կոտրվածքի կասկած:

    Բարեբախտաբար, բժշկական նախնական հետազոտությունները հերքել են դա:

    «Նախնական տվյալներով՝ արված համակարգչային շերտագրությամբ (ԿՏ) Արտյոմ Բանդիկյանի մոտ չեն հայտնաբերել ո՛չ կոտրվածք, ո՛չ էլ կապանների խզում: Առաջիկայում Արտյոմը կմիանա թիմին Մոսկվայում, որտեղ արդեն մեր բժշկական շտաբի հսկողության ներքո կանցնի լրացուցիչ բուժզննում»,- իր տելեգրամյան ալիքում գրել է Բրեյդոն:

    Հիշեցնենք, որ Հայաստանի ընտրանին Ազգերի լիգայի շրջանակում իր հաջորդ հանդիպումը կանցկացնի Պոդգորիցայում՝ հոկտեմբերի 5-ին՝ մրցելով Չեռնոգորիայի հավաքականի հետ։ 


    Հետևեք
     մեզ՝ այստեղ


  • Բաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունը


    Քաղաքականություն



    Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հայտարարել է, թե Հայաստանի հետ խաղաղության գործընթացի «անվերադարձությունն» ապահովելու համար անհրաժեշտ է վերացնել, ըստ Բաքվի գնահատականի, խաղաղության համաձայնագրի դրույթների և Հայաստանի Սահմանադրության միջև առկա անհամապատասխանությունը։

    Ամիրբեկովը ներկայացրել է Ադրբեջանի դիրքորոշումը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի «ներկա փուլի և ձեռք բերված գործնական արդյունքների վերաբերյալ»։

    Միաժամանակ ադրբեջանական կողմը պնդում է, թե ապագա խաղաղության համաձայնագրի և Հայաստանի Սահմանադրության միջև, իրենց բնորոշմամբ, «իրավական անհամապատասխանության» վերացումը անհրաժեշտ պայման է խաղաղ գործընթացի «անվերադարձությունն» ապահովելու և ձևավորված «դե ֆակտո խաղաղությունը» կայունացնելու համար։

    Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Միջին միջանցքի և TRIPP նախագծի զարգացումը։ Ադրբեջանի պնդմամբ՝ TRIPP-ի իրականացումը և Ադրբեջանի հիմնական տարածքի ու Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցության վերականգնումը կարող են նպաստել տարածաշրջանային համագործակցության ընդլայնմանն ու խաղաղության ամրապնդմանը։


    Հետևեք
     մեզ՝ այստեղ



  • Մոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել Ուկրաինա



    Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը կրկին նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին, այդ թվում՝ դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցներին, Ուկրաինայում գտնվելու և երկիր այցելելու վտանգների մասին։ Այս մասին ասվում է հոկտեմբերի 3-ին հրապարակված ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։

    Ռուսական գերատեսչությունը նշել է, որ ռուսական կողմն ավելի վաղ կոչ էր արել Կիևում գտնվող օտարերկրացիներին և դիվանագետներին լքել քաղաքը և հրաժարվել Ուկրաինա այցելություններից, իսկ երկրի բնակիչներին՝ չմոտենալ ռազմական և վարչական ենթակառուցվածքների օբյեկտներին։

    ՌԴ ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ համապատասխան նախազգուշացումը ներառված էր նախարարության՝ 2026 թվականի մայիսի 25-ի հայտարարության մեջ, ինչպես նաև արտասահմանյան գործընկերներին ուղղված դիվանագիտական նոտաներում։ Այն հնչել էր նաև մայիսի 27-ին դիվանագիտական կորպուսի համար ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինի անցկացրած ճեպազրույցի ընթացքում։

    Ռուսաստանի ԱԳՆ-ն նաև նշել է, որ Ուկրաինա չայցելելու վերաբերյալ սեփական քաղաքացիներին նախկինում բազմիցս խորհուրդներ են տվել մի շարք երկրների իշխանություններ, այդ թվում՝ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Եվրամիության երկրները, Նորվեգիան և Շվեյցարիան։

    Գերատեսչությունում նշել են, որ, չնայած նախազգուշացումներին, Կիևում շարունակում են գործել մի շարք դեսպանատներ, իսկ Ուկրաինա այցելում են օտարերկրյա պաշտոնյաներ։

    ՌԴ ԱԳՆ-ն կրկին կոչ է արել օտարերկրյա քաղաքացիներին, այդ թվում՝ դիվանագետներին, չմնալ Ուկրաինայում և չայցելել երկրի տարածք՝ նշելով, որ հնարավոր բացասական հետևանքների պատասխանատվությունը կրելու են նախազգուշացումն անտեսողները։


    Հետևեք
     մեզ՝ այստեղ


  • Բրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարը



    Ուկրաինայի ֆինանսների նախարար Մարչենկոյի խոսքով՝ Բրյուսելը չի օգնի Կիևին գտնել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարը։

    Նա նշել է, որ Եվրահանձնաժողովը չի կարողանա ծածկել այդ գումարը, քանի որ այս տարի չունի համապատասխան գործիքներ։

    Ավելի վաղ Մարչենկոն նախազգուշացրել էր, որ բյուջեի պակասուրդի պատճառով Ուկրաինայում կարող են ուշացումներ լինել սոցիալական վճարումների հարցում։


    Հետևեք
     մեզ՝ այստեղ


  • Ռուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներ



    Ռուսաստանի տարածքում ավարտվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արագ արձագանքման հավաքական ուժերի (ԱԱՀՈւ) «Փոխգործակցություն-2026» հրամանատարաշտաբային զորավարժությունների, ինչպես նաև «Որոնում-2026» և «Էշելոն-2026» հատուկ զորավարժությունների ակտիվ փուլը։

    Չեբարկուլի զորավարժարանում ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերը համատեղ գործողություններ են իրականացրել՝ սահմանամերձ զինված հակամարտության տեղայնացման նպատակով։

    Զորավարժությունների ակտիվ փուլի ընթացքում մասնակիցները գործնականում մշակել են հետախուզության իրականացման, կրակային գերազանցության հասնելու, հակառակորդի առաջապահ դիրքերի ոչնչացման, ինչպես նաև բնակավայրում հակառակորդին շրջափակելու և ջախջախելու գործողությունները։

    Հաջորդ փուլում մշակվել են հակառակորդի առաջ շարժվող պահեստազորային ուժերի շրջափակման և ոչնչացման, անտառային գոտում ցրված ստորաբաժանումների որոնման ու ոչնչացման, ինչպես նաև սահմանային վերահսկողության վերականգնման գործողությունները։

    Վերջնական փուլում ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերի ստորաբաժանումներն աշխատել են մարտական գործողությունների հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման ուղղությամբ։

    Զորավարժությունների առանձնահատկություններից են եղել տարբեր տեսակի անօդաչու թռչող սարքերի և ռոբոտատեխնիկական համալիրների լայն կիրառումը, ինչպես նաև զորքերի գործողությունների մշակումը՝ հաշվի առնելով հատուկ ռազմական գործողության անցկացման փորձը։

    Զորավարժությունների եզրափակիչ փուլին և փակման հանդիսավոր արարողությանը մասնակցել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Տաալաթբեկ Մասադիկովը, ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը, Ռուսաստանի Կենտրոնական ռազմական օկրուգի հրամանատարության ներկայացուցիչ, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Մաշյանովը, ինչպես նաև ՀԱՊԿ անդամ պետությունների զորախմբերի ավագները։


    Հետևեք
     մեզ՝ այստեղ


  • Բեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրա



    Վերելակի խափանման պատճառով մոտ 20 մարդ արգելափակվել է Բեռլինի «Funkturm» հեռուստաաշտարակում։  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է Syri.net-ը։Այցելուներից 15-ը մնացել են աշտարակի ռեստորանում, իսկ 4-ը՝ գետնից շուրջ 126 մետր բարձրության վրա գտնվող դիտահարթակում։

    Արգելափակված այցելուները չեն կարողացել իջնել վթարային աստիճաններով, որոնք բաղկացած են մի քանի հարյուր աստիճանից։ Փրկարարական խմբերը դիտարկել են մի քանի տարբերակներ, այդ թվում՝ ամբարձիչի կիրառումը։

    Ի վերջո, վերելակ արտադրող ընկերության մասնագետներին հաջողվել է սարքը փոխադրել վթարային ռեժիմի, ինչից հետո մարդիկ ցածր արագությամբ կարողացել են իջնել ցած։ Փրկարարական գործողությունը տևել է մոտ մեկուկես ժամ։


    Հետևեք
     մեզ՝ այստեղ


  • Ռոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութը



    Պորտուգալիայի հավաքականի և «Ալ Նասրի» ավագ Կրիշտիանու Ռոնալդուն հավանել է մի տեսանյութ, որտեղ Բրազիլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ֆելիպե Մելոն քննադատում է պորտուգալացի ֆուտբոլիստներին:

    Sportv-ի եթերում բրազիլացին հայտարարել է, որ Պորտուգալիայի ազգային թիմի խաղացողների վերաբերմունքը Ռոնալդուի նկատմամբ խիստ տարբերվում է նրանից, թե ինչպես են արգենտինացիները վերաբերվում Լիոնել Մեսսիին։

    «Հսկայական տարբերություն կա այն բանում, թե ինչպես են Պորտուգալիայի հավաքականում վերաբերվում Ռոնալդուին, և թե ինչպես են Արգենտինայի խաղացողները վերաբերվում Լիոնել Մեսսիին։

    Ես շատ ավելի մեծ հարգանք եմ տեսնում մրցակիցների կողմից, երբ նրանք խաղում են Կրիշտիանուի դեմ։ Նույնիսկ Հոյլունդը շատ բարկացավ Ժորժե Ժեզուշի վրա, քանի որ Ռոնալդուն նրա կուռքն է։ Մրցակիցների կողմից հարգանքն ավելին է, քան բուն Պորտուգալիայի հավաքականի ներսում։

    Սա սխալ է, քանի որ այնտեղ ոչ ոք չի հասնում Ռոնալդուի մակարդակին։ Չի կարելի թույլ տալ, որ նա հեռանա այսպես՝ կարծես ոչինչ չի եղել»,- armsport.am-ի փոխանցմամբ Մելոյի խոսքերն է մեջբերում աղբյուրը:


    Հետևեք
     մեզ՝ այստեղ


  • Տավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից



    Սեպտեմբերի 23-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում ոստիկանության բաժին է դիմել Տավուշի մարզի բնակավայրերից մեկի բնակիչ 43-ամյա Ա․ Խ․-ն և հայտնել, որ իր որդին՝ 13-ամյա Է․ Խ․-ն, սեպտեմբերի 22-ին դպրոցում գնացել է դասասենյակ, որպեսզի մասնակցի մաթեմատիկայի դասաժամին, սակայն դասասենյակի դուռը բաց թողնելու պատճառաբանությամբ նույն դպրոցի ուսուցիչ՝ Տավուշի մարզի բնակիչ 64-ամյա Հ․ Մ․-ն, հարձակվել է երեխայի վրա, գոռգոռացել, տետրով հարվածել գլխին, ապտակել և հրելով գցել սեղանի վրա, որից վերջինս աջ աչքի շրջանում այտուց է ստացել և լացելով նստել է նստարանին։

    Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխայի մայրը ոստիկաններին հայտնել է, որ դասաժամի ավարտից հետո Է․ Խ․-ն դուրս է եկել դպրոցից և հետ է վերադարձել միայն 6-րդ դասաժամի ավարտին, որպեսզի դասասենյակից վերցնի պայուսակը։ Այդ ընթացքում ներս է մտել նույն դպրոցի փոխտնօրեն, Տավուշի մարզի բնակիչ 56-ամյա Գ․ Ա․-ն, ով հանդիսանում է Հ․ Մ․-ի կինը, գոռգոռացել, անպատվել՝ ասելով, որ ինչ լինում է, աղջկա նման պատմում է ծնողներին, և վերջինիս ապտակել, հրելով տարել է իր աշխատասենյակ, որտեղ անկյուն է կանգնեցրել՝ նշելով, որ դա նրա տեղն է, և պետք չէ նրա սովորելը, այլ պետք է ամեն օր այդպես կանգնած մնա։

    Ըստ ծնողի՝ երեխան մեկ դասաժամ անցկացրել է փոխտնօրեն Գ․ Ա․-ի սենյակում՝ անկյուն կանգնած վիճակում, որից հետո վերցրել է պայուսակը և վերադարձել տուն։

    Դեպքի փաստով ՀՀ քր. օր. 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ։