ԱՄԷ-ն անորոշ ժամկետով դադարեցրել է առևտուրն Իրանի հետ

Written by

in

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Արաբական Միացյալ Էմիրություններն անորոշ ժամկետով առևտրային արգելք է սահմանել Իրանի նկատմամբ՝ նավագնացության դեմ ուղղված իրանական երկու բալիստիկ հրթիռի հայտնաբերումից հետո։ Այս մասին ԱՄԷ արտաքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել X հարթակում։

«Իրանի հետ ողջ առևտուրը, առևտրային փոխանակումները և ֆինանսական գործարքները դադարեցվել են մինչև հետագա ծանուցում», – հայտարարել է ԱՄԷ արտաքին գործերի նախարարության ռազմավարական հաղորդակցությունների վարչության տնօրինությունը։

Հայտարարության մեջ նշվում է, որ որոշումը կայացվել է «տարածաշրջանում խաղաղությունն ու անվտանգությունը խաթարող սրացումների լույսի ներքո»։

Այս քայլը ձեռնարկվել է այն բանից հետո, երբ ԱՄԷ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իրանը երկու բալիստիկ հրթիռ է արձակել՝ ուղղված ծովային երթևեկության դեմ. դրանցից մեկն ընկել է ԱՄԷ տարածքային ջրերում, իսկ մյուսն՝ այդ տարածքից դուրս՝ ծովում։

«Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ըստ գնահատումների՝ հայտնաբերված իրանական ծագում ունեցող երկու բալիստիկ հրթիռներն ուղղված էին ծովային նավագնացության դեմ և ընկել են ծովը», – նշված է գրառման մեջ։

Պաշտպանության նախարարությունը պատրաստակամություն է հայտնել՝ արձագանքելու ցանկացած սպառնալիքի և վճռականորեն դիմակայելու երկրի անվտանգությունը կամ տարածաշրջանում նավագնացության անվտանգությունը խաթարելու ցանկացած փորձի՝ այդպիսով պաշտպանելով ԱՄԷ ինքնիշխանությունը, անվտանգությունը և կայունությունը, ինչպես նաև պաշտպանելով նրա ազգային շահերը, ակտիվները և ռեսուրսները։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *