Սերժ Սարգսյանի հարցազրույցից հիսթերիկ նոպաների մեջ են ընկել ռեժիմի շտեմարանային քարոզիչները

Written by

in

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․

«Օ, ժամանակներ, օ, բարքեր

Սպարապետի մասին հաղորդմանը մասնակցած, Վազգեն Սարգսյանի և իրենց ընկերության մասին հուշեր կիսած Սերժ Սարգսյանի հարցազրույցից հիսթերիկ նոպաների մեջ են ընկել մեկ ռեժիմի շտեմարանային քարոզիչները, մեկ էլ երկրորդ նախագահի տելեգրամյան և ֆեյսբուքյան սպասարկուները։

Առաջին անգամ չէ, որ երրորդ նախագահի և Հանրապետականի նկատմամբ իրենց թույնը այդ երկու ճամբարները սինքրոն են արտանետում։
Ձեռագրերն էլ են նույնը՝ մաղձ և անսահման բթություն։ Այստեղ են ասել՝ մի տնից չեն, մի հալի են։
Զարմանալին այլ բան է։

Նույնիսկ իրենց ղեկավարի և իր ընտանիքի նկատմամբ հերթական քաղաքական հետապնդումն ու ապօրինի կալանավորումը չեն սթափեցնում այդ կլինիկական սերժաֆոբներին»։

դիտվել է 35 անգամ

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *