Արամ Մելիքյանը հայտնել է, որ վերջին անգամ Սվետլանա Առաքելյանին հանդիպել է ամռանը՝ «Արմգեյմսի» նկարահանումների ժամանակ։ Նա պատմել է, որ Ագնեսի և Սվետայի մասնակցությամբ խաղի ընթացքում, երբ մրցույթ էր ընթանում, Ագնեսը մի քանի խախտում էր թույլ տվել, սակայն ինքը լռել էր։ Սվետան նեղացել է և ասել, թե Արամ Մելիքյանը տարբերություն է դնում իրենց միջև։
Արամ մելիքյանն այսօր հիշել է այդ մասին և ասել, որ այդ հանդիպման ժամանակ Սվետիկն իրենից նեղացած էր հեռացել։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 8-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 07:50-ի սահմաններում «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 30 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին, ապա երկաթե արգելապատնեշներին։ Վարորդը տեղում մահացել է։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ վարորդը բլոգեր Սվետլանա Առաքելյանն է եղել։
Leave a Reply