Խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում։Մասիս խոշորացված համայնքի Ռանչպար բնակավայրի 1-ին փողոցի տներից մեկի բակում դեռևս անհայտ հանգամանքներում հրդեհ է բռնկվել մոտ 2500 հակ խոտի դեզում։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, մինչ կժամանեին ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, կրակի տարածման դեմ պայքարել են տան տերն ու հարևանները։ Այս պահին արդեն հրշեջներն աշխատում են։
Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։
Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մասիսի բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, ով պարզում է սեփականատիրոջ ինքնությունը։
Leave a Reply